Օրվա լրահոսը
ՀՀ վարձու աշխատողների շուրջ 30%-ի կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում. «Լույս»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Հարկ է նշել, որ պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի դեկտեմբեր ամսվա ցուցանիշներն անհայտ պատճառով դեռևս չեն հրապարակվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, այդ պատճառով դրանց վերլուծությանն անդրադարձ կկատարվի տվյալների հասանելի դառնալուց հետո։ Այսպես՝ 2022թ. տնտեսական ցուցանիշները բավական տպավորիչ են, սակայն հիմնված չեն կայուն և
Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես անդրադարձել է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Պրոբացիայի ծառայության, Արբիտրաժի, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքներին: Ներկայացվել է նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի իրականացումը վերապահված է Արդարադատության նախարարությանը: Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է արդիականացնել երկրում ռազմավարական
Բացել էր համայնքապետարանի շենքում տեղադրված տերմինալն ու գողացել 260 հազար դրամ գումարը
Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի
Եռակողմ հայտարարության կատարված ու չկատարված դրույթները
Հայաստանի ու հատկապես Արցախի շուրջ վերջին շրջանում ձևավորված ռազմաքաղաքական ու անվտանգային իրավիճակը ստիպում է ավելի ու ավելի հաճախ հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու դրա դրույթներին: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակցված մի շարք անձինք, որոնք ներկայանում են իբր ադրբեջանցի էկոակտիվիստներ, փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
«15 զինվորի մեկ գիշերում մոխրացնել, ու դրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, գլուխները պատով չտալ․․․»
Հարցին՝ ընդդիմադիրներն այցելե՞լ են դեպքի վայր, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ փորձել են, բայց արգելել են․ «Իսկ հիվանդանոց այցելել ենք»։
Շրջափակման հետևանքով Արցախում 560 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար
Վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների թվի աճ է արձանագրվել
2022 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: ✅2022թ․ ընթացքում գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։ ✅Նշենք, որ 2015-2022թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների
Քննարկեցին նաև Ալավերդիում զբոսաշրջային ներուժի զարգացման հեռանկարները
Ակտիվ համագործակցությունը շարունակվում է. Փետրվարի 1-ին Ալավերդու համայնքապետարանում հյուրընկալվել էին «MERSI-CORPS» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մայա Մոսիաշվիլին և կազմակերպության աշխատակից Աննա Պողոսյանը։ 🔸Հանդիպմանը՝ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի գլխավորությամբ մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի անդամներ։ Ներկայացվեց Ալավերդիում գործող «Կանանց աջակցման սենյակ»-ի ստեղծման պատմությունը, նպատակն ու առաքելությունը։ ☑Համայնքի ղեկավարը խոսելով նմանօրինակ կառույցների դերի և նշանակության մասին, կարևորեց այս բնագավառում
Հինգերորդ շարասյունը և Հայաստանի ապագան
Այդ պատճառով էլ Հայաստանում այսօր գոյություն ունեցող հիմնական երկու «ընդդիմադիր» լիդերները՝ նախկին երկու նախագահները, չեն կարողանում (գուցե նաև չեն ցանկանում) որևիցե արդյունավետ գործողություն իրականացնել։ Նրանք այսօր էլ չունեն տեսլական, ինքնավստահություն և հավատ ՀԱՅԻ ներուժի հանդեպ։ Չեն ուզում հասկանալ երկրի գլխին կախված ընդհանուր վտանգի մասշտաբները, քանի որ չեն ընդունում միմյանց այն աստիճան, որ նույնիսկ չեն ուզում առերեսվել։ Ժողովուրդն էլ չի ընդունում երկուսին, քանի որ այսօրվա հիմնական մեղավոր է համարում այդ երկուսին և, իհարկե, նրանց նախորդած նախագահին։
ԵԽ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին. Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Արցախի լիակատար շրջափակման վերաբերյալ Թագուհի Թովմասյանի գրություններին
Դատապարտումները քիչ են, անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ
Դասակի հրամանատարի ժպիտն ու հետապնդումները՝ հրդեհից հետո
Փաստաբան Արսեն Բաբայանը վստահեցնում է, որ զորանոցի հրդեհի ողբերգության օրը դասակի հրամանատարի «ժպիտը» սարքած է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված թիվ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետ կապված բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, որոնք հակադրվում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական վարկածին: Հիշեցնենք, որ ըստ այդ վարկածի, կապիտան Եղիշե Հակոբյանը ավտոբենզինով փորձել էր վառել վառարանը
«Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը հրաժարվել են այդ իրավունքից, որովհետեւ վստահ են իրենց անմեղության վրա»․ Արծվիկ Մինասյան
Բայց դատախազը թքած ունի սահմանադրության վրա, նա միայն զեկուցում է իր վարչապետին
«2027 թ.-ից կունենանք պարտադիր ապահովագրական ծածկույթ ՀՀ ամբողջ բնակչության համար»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Այն պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետևողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների
ՀՅԴ–ականի մուտքը վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար է արգելվել. Սինանյան
«Ձու նետելը, մանավանդ պետական սիմվոլները կրող որևէ բանի վրա` ներառյալ մեքենայի, որի վրա ՀՀ դրոշն է, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, բողոքի անընդունելի ձև է»,–ասաց Սինանյանը։
Վահրամ Դումանյանը՝ ՀՀ նախագահի խորհրդական
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023թ. փետրվարի 2 Երևան ՆՀ-53-Ա
Շինարարական աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան շինարարության թույլտվությունը տրամադրվել է
Պատասխանողը Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան երաշխավորում է յուրաքանչյուր անձի` իր սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը: Արդյոք այդպե՞ս է: «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է ապօրինի շինթույլտվություններին,
Այրվածք ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից տուժած 3 զինծառայողների վիճակը բավարար է, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Գ.Մ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համապատասխան արտադրամասի կողմից
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը դեռ ուժի մեջ է. Լավրով
«Եթե մեր հայ դաշնակիցները, բարեկամները նախկինի պես դրանում շահագրգռված են, այդ առաքելությունը բառացիորեն 1-2 օրվա ընթացքում կարող է տեղակայվել»,- ասել է Լավրովը:
Արցախից ևս 6 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ։ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5 -ը ծայրահեղ ծանր վիճակում են։
200 մլն դոլարի հագուստ ու տեքստիլ արտադրանք ենք արտահանել 2022-ին․ էկոնոմիկայի փոխնախարար
2011-2020 թթ․ ընթացքում մոտ 40% աճ է գրանցվել տեքստիլ արտադրանքի արտահանման դինամիկայում։ 2022-ին արտահանման ծավալները հատել են 200 մլն ԱՄՆ դոլարի սահմանը, և ունեցել ենք 15.7% աճ՝ 2021 թվականի նկատմամբ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը
Դանդաղ, բայց կայուն քայլերով գնում ենք իրականացման ուղղությամբ
Հարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Գյումրիի «Խառատյան կատարողական արվեստի կենտրոն» ծրագրի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ – Հարգարժան Լիլիթ, «Առավոտը» 2022թ. ամռանը կանադաբնակ անվանի ճարտարապետ Ազադ Շիշմանյանի հետ հարցազրույցում անդրադարձել էր Գյումրիում ձեր հիմնադրամի նախաձեռնած «Խառատյան կատարողական արվեստի կենտրոնի» վերականգնման նախագծի ճարտարապետական դիզայնի կոնցեպտը համաշխարհային ճարտարապետության փառատոնի՝ World Architecture Festival -2022 (WAF), եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ։
Ստալինգրադի և Արցախի մասին. հայտնի իրադարձությունների թաքնված իմաստները. Դավիթ Բաբայան
Իհարկե, այստեղ կար նաև մի շատ յուրօրինակ թաքնված իմաստ՝ հաշվեհարդարի նստել Ստալինգրադի համար, քանի որ հենց այս հաղթանակն էր, որ այն ժամանակ կասեցրեց թուրքական հորդաների ներխուժումը Անդրկովկաս և պանթուրքիստական կայսրության ստեղծումը։
Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգով 2027թ-ից բոլոր քաղաքացիները ապահովագրված կլինեն
Հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Հայեցակարգով 2023 թվականը կլինի նախապատրաստական աշխատանքների փուլ։ Տարվա ընթացքում կմշակվեն ու կամբողջացվեն ապահովագրական փաթեթում ներառվելիք ծառայություններն ու դրանց գները։
Նախատեսվում է փոփոխել Հայաստանի ԶՈւ անձնակազմի հանդերձանքը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️ Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։ Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Արարատյան դաշտում և Երևանում
«Կտրականապես դեմ եմ Ադրբեջան ցանկացած մահաբեր զենք ուղարկելուն». Սենատոր Մենենդեսն ընդդեմ ԱՄՆ առևտրի նախարարության արտոնության
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը այսօր նամակ է հղել առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին, որում կտրուկ դեմ է հանդես եկել առևտրի նախարարության ակնհայտ ծրագրերին՝ դեպի Ադրբեջան հրացանների արտահանման թույլատրման արտոնություն տրամադրելու մասին, ներառյալ գրոհային կամ դիպուկահար կիսաավտոմատ զինատեսակներ: Նամակում սենատորը մատնանշել է հայկական կողմի դեմ
«Թարգմանչին մնում է ստանձնել հեղինակի ու ընթերցողի երկխոսության միջնորդի դերը»
«Առավոտի» հետ զրույցում «Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանն ասաց, որ հատարակչությունը վաղուց իր ուղղություններից մեկն էր ընտրել համաշխարհային դետեկտիվ գրականության թարգմանումն ու հայ ընթերցողներին ներկայացնելը։ Սամվելյանն ընդգծում է` Շերլոք Հոլմսի մասին պատմող շարքի հրատարակմանը հետեւեցին Ագաթա Քրիստիի դետեկտիվները եւ ոգեւորիչ ընդունելությունը ցույց տվեց, որ կա դետեկտիվ գրականության պահանջ ու սպասում։ Մեր զրուցակցի խոսքով
Ի՞նչ է պատմել Արարատ Միրզոյանը եվրոպացի պատգամավորներին Ռուսաստանի մասին
Ինչո՞ւ է ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ արտաքին հարցերով կոմիտեում փակ հանդիպում ունեցել


















































