Օրվա լրահոսը

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Փետրվարի 2-ին՝ ժամը 20:00 դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունի և Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Սիսիանի

«Լավրովի հարցազրույցում պրոհայկական որեւէ բան չեմ տեսնում, ամբողջովին հակահայկական հայտարարություններ էին». Արմեն Վարդանյան

Հիմա ՌԴ-ն ուզում է Ադրբեջանին սիրաշահել ու բերել իր ազդեցության ոլորտ ու դա անում են Հայաստանի շահերի հաշվին: Իմիջիայլոց, մի փոքր նյուանս էլ բացեմ՝ մինչեւ 2015-2016-ը հենց ռուսական կողմն է Հայաստանին քաջալերել, որ չգնան որեւէ կերպ զիջումների:

ԹՈՒՄՈ-ն գալիս է Ալավերդի

Այսօր՝ փետրվարի 2-ին, Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն իր մոտ ընդունեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի գործարկման պատասխանատու Գագիկ Ղարաբաղցյանին և Թումո տուփերի ճարտարապետ Կասիա Թէլվիզյանին: Հյուրերը, ներկայացնելով կենտրոնի «Թումո-տուփ» մարզային նախագիծը, նշեցին, որ այն հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց

Դիլիջանի համայնքապետարանը 1847000 դրամ է ծախսել ծառայողական մեքենաների վերանորոգման համար

Հրապարակված փաստաթղթում հստակեցված չէ, թե ինչ քանակի ավտոմեքենաների մասին է խոսքը

Լոռու մարզում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր

Փետրվարի 2-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության աշխատակիցները իրականացրել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Մասնավորապես, խուզարկվել են մի քանի տասնյակ բնակարաններ ու տրանսպորտային միջոցներ, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Հատուկ միջոցառման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կես կիլոգրամից ավելի

«Այս գործը փրկվելու որևէ շանս չունի». Սերժ Սարգսյանի պաշտպան

Պաշտպանի պնդմամբ՝ վկա Սևան Քոչարյանի ընկերության ֆինանսական կարողությունների փոփոխությունը սերտորեն կապված է երրորդ նախագահի դեմ գործ հարուցվելու հետ, ինչը, նրա պնդմամբ, պատահական չէ. «Հարգելի դատարան, բոլոր փաստաթղթերը, դատական ակտերը Ձեր ձեռքի տակ են, ինքներդ կարող եք համոզվել: Սևան Քոչարյանի ընկերության սնանկության գործը հինգ տարի տեղից չի շարժվել, բայց հենց նա երրորդ նախագահի դեմ հաղորդում է ներկայացրել, գործն արագորեն լուծվել է : Քավ լիցի, ես չեմ մեղադրում ոչ մի դատավորի, պարզապես այսքան համընկնումները պատահական չեն» :

Սուրեն Պապիկյանը պատվո դրոշ է հանձնել ուսումնական լավագույն զորամասի հրամանատարին

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։ Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։ Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է,

Փոթորկախառն ձյուն` Գյումրիում․ Աշոցքում ու Ամասիայում բուք է. (ֆոտոշարք)

Գյումրիում  մի քանի ժամ  է՝ փոթորկախառն առատ ձյուն է տեղում։ Այն  թեև դժվարանցանելի է դարձրել  փողոցները, այդուհանդերձ փոքր-ինչ փոխել է այս քաղաքի բնակիչների տրամադրությունը․ նրանք սկսել են տեսանյութեր ու  լուսանկարներ հրապարակել  սոցիալական ցանցերում՝ քաղաքի տարբեր անկյուններից՝ գրելով․ «Վերջապես»։ «Գյումրվա ավանդական թիփին»,-այսպես է  վերնագրել իր տեղադրած լուսանկարը Շիրակի նախկին  մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Խոսուն մի լուսանկար էլ

ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը մի նոր աղետ են լինելու Հայաստանի գլխին. Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը Հայաստանի համաձայնության պարագայում պատրաստ են 1-2 օրվա ընթացքում տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Սա այն նույն ՀԱՊԿ «դաշինքն» է, որի անդամները 44-օրյա պատերազմից հետո շնորհավորում էին Ադրբեջանին իրենց «դաշնակից» Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: Սա այն նույն ՀԱՊԿ «դաշինքն» է, որը 2021- 2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական

Արթուր Գորոյան. «Որպես հայ, ես ձգտում եմ Հայաստան բերել այն ամեն լավը, ինչ կա սպորտում եւ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել»

Ռուսաստանում բնակվող ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, որը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, օրերս Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացված 6-ժամյա ավտոարշավում հաղթելուց հետո ժամանել է պատմական հայրենիք: Լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Գորոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը սպորտի, այդ թվում՝ ավտոսպորտի նկատմամբ: Եվ քանի որ հանրության լայն շրջաններն այստեղ իրեն այնքան էլ լավ չեն ճանաչում,

«Կարո՞ղ է մի բան գիտեք, որը մենք չգիտենք․ պարոն Առաքելյանն է չէ՞ ակադեմիայի ռեկտորը»

Անահիտ Մանասյանը բացատրում է, թե գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովից ինչու են հանում արդարադատության ակադեմիայի ռեկտորին։

Հայաստանի տարբեր տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը: Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար»

Խոշոր չարաշահումներ՝ 2017-2019 թ. դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում

300 փորձագետներ պայմանագրերը կնքելու պահին և դրանց կատարման ընթացքում համապատասխան ընկերությունների աշխատողներ չեն եղել և Տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացրել են կեղծ տեղեկություններ

4 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան Արաքս գյուղում զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթի շրջանակում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 30 և 29-ամյա բնակիչները, իրենց ընկերոջ հասցեին հնչեցված վիրավորական արտահայտության համար պարզաբանումներ պահանջելու նպատակով, 2021 թվականի մայիսի

Վանաձորում հետընտրական գործընթացները ոտնահարում են քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը. հայտարարություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը՝ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Վանաձոր համայնքում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Վանաձոր համայնքում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է. Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ըստ կառավարության առաջարկների

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին եւ hիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին: Փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետն ընդգծել է նաեւ երկկողմ համագործակցության կարեւորությունն էլեկտրոնային կառավարման եւ

«Հույս ունեմ՝ տիկին Գրիգորյանն իրեն հաշիվ է տալիս՝ արդյոք համապատասխանո՞ւմ է իրեն առաջարկված այդ կարևոր պաշտոնին, թե՞ ոչ»․ Նինա Կարապետյանց

Ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ մեկ տարվա ընթացքում Քրիստինե Գրիգորյանը կարողացել է տարբեր խմբերի հետ բավականին լավ համագործակցություն հաստատել։

Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպմանը հիմնական թեման եղել է Արցախում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրները։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ

Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի

«Ռուս-ուկրաինական «հակամարտության» և դրա ակունքների շուրջ»

«Դրօշակ» թիվ 1, 2023թ. Համաշխարհային ԶԼՄ-ները արդեն երկար ամիսներ գրում ու խոսում են ռուս-ուկրաինական պատերազմի և ընդհանրապես այս պատմական հակամարտության մասին, բայց հայ ընթերցողի համար այս երևույթը, նրա ծագումն ու արմատները կարոտ են լուրջ բացատրության։ Նախ՝ ինքնին աբսուրդ է «ռուս-ուկրաինական» արտահայտությունը, քանզի ուկրաինականն ու ռուսականը նույն հարաբերության մեջ են, ինչ մասն ու ամբողջը, և ինչպես

«Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»․ Վան Գրիգորյան

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի

«Ռիսկ չկա՞, որ այսպես դատախազությունն ամեն ոլորտին կմիջամտի ու մահակ կդառնա իշխանության ձեռքին»․ Մինասյանը՝ գլխավոր դատախազի տեղակալին

Կամ, կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ դատախազներն անընդհատ բողոքարկեն դատավորների՝ ազատազրկման ժամկետի հետ կապված որոշումները։

Որեւէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել. Շարմազանով

Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա/վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։

Արթուր Վանեցյանի քրոջ որդին ցուցմո՞ւնք է տվել Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի դեմ

«Սերժ Սարգսյանն է արգելել ձեզ՝ դիզվառելիքի ներկրումներով զբաղվել». «Կապիտալ-ինվեստ ՍՊԸ»-ի տնօրենին ասել է «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը

Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերն իրենց անցած գրավի առարկաներն օտարեն օտարման փաստացի գնից ելնելով. քվեարկությունը հետաձգվել է

Քննարկման առարկան որոշակի դեպքերում անշարժ գույքի օտարման գործարքների հարկման ավելացված արժեքի հարկով եւ շահութահարկով բազաների նվազագույն կանոնների որոշման կիրառությունն է, ավելի հստակ` կիրառության բացառությունների սահմանումը: Մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը եւ վարկային կազմակերպությունները, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց անցած գրավի առարկաներ, դրանք օտարեն եւ ԱԱՀ-ի ու շահութահարկի գծով հարկային պարտավորությունները կատարեն օտարման փաստացի

Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա պնդել է, թե այն տնտեսական, սոցիալական և այլ առումներով «օգուտներ կբերի» ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031