Օրվա լրահոսը
Դանակահարել են քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի 2 աշխատակցի
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա Վարդան Դ․-ն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառում նշված անձանց, ապա դիմում փախուստի։
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով 7 մարզերի 17 համայնքների համար հատկացրեց 1,4 մլրդ դրամ
Սուբվենցիոն ծրագրերի կատարման համար Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին պետական բյուջեից կհատկացվի 1,412 մլրդ դրամ. նման որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում:
Եթե ՌԴ-ն Ադրբեջանի քայլին չի կարողանում համարժեք պատասխանել, ՀՀ-ն պարտադրված է իր անվտանգության մարտահրավերների դիմակայման նպատակով օգտագործել բոլոր հնարավոր միջոցները. «Հայաստանի Հանրապետություն»
5 օրվա ընթացքում Մոսկվան պետական բարձր մակարդակով երեք անգամ անդրադարձավ Հայաստանում, Արցախում եւ նրանց շուրջ ստեղծված իրավիճակին: ՌԴ ԱԳ նախարարության՝ հունվարի 26-ին հրապարակած հայտարարությանը եւ հունվարի 30-ին տարածած պարզաբանմանը հետեւեց Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցը: Ընդ որում՝ վերոնշյալ երեք իրադարձությունների բովանդակություններում էլ ուրվագծված է տրամաբանական ամբողջական շղթա: ՌԴ ԱԳՆ առաջին հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում, որ
Հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Արցախին
Սկիզբը՝ այստեղ: Վաշինգտոնը կրկին շեշտում է, որ պատրաստ են համագործակցել նաեւ` ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջան բանակցություններ կազմակերպելու հայտարարությունների ֆոնին, ակտիվություն է ցուցաբերում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգները, որի ներկայացուցիչերը ադրբեջանական կողմի հետ շփումներում հստակ արձանագրում են Ադրբեջանին` որպես Լաչինի միջանցքի փակման պատասխանատու կողմ: Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի
Դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովից հանում են արդարադատության ակադեմիայի ռեկտորին
Վերապատրաստումը, որն իրականացվում է ակադեմիայում, իրականացվում է ակադեմիայի ռեկտորի գլխավորությամբ
Սիրանուշ Սահակյան. Կարծում եմ դատարանը կբավարարի մեր հայցը, այսինքն՝ ապաշրջափակմանն առնչվող կոնկրետ միջոց կկիրառի. . «Հրապարակ»
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի հայցերի դատական լսումները։ Հայաստանը պահանջ է դրել պարտավորեցնել, որ Ադրբեջանն անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքը, Ադրբեջանի հայցը կապված է ականապատված տարածքների ու դրանց քարտեզների տրամադրման հետ։ Հայկական կողմի ներկայացուցիչը միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր, ում ելույթը բարձր գնահատեցին անգամ ընդդիմադիրները։ Ադրբեջանական կողմից՝
Առաջնայինը մեկ անգամ եւս «թույլ օղակ» դառնալուց խուսափելն է. «Հայաստանի Հանրապետություն»
Ռազմական ագրեսիային դիմակայող պատվարն Իրանի «կարմիր գծերն» են
Մարգարայի կամրջի նմուշառում է իրականացվել. երբ կբացվի հայ-թուրքական սահմանը. «Ժողովուրդ»
Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել դեկտեմբեր ամսին, եւ ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ԱԳՆ լրատվության եւ դիվանագիտության վարչությունից
«Ո՞նց ա ստացվում, որ ուրիշներին ստեղ-ընդեղ եք ուղարկում, իմ երեխուն ոչ մի տեղ չեք ուղարկում». Իսրայել Հակոբկոխյան. «Հրապարակ»
«Նիկոլին չեմ ընդունում, դրա համար էլ որոշում են կայացրել նման պայքար տանել որդուս դեմ։ Այո, ես Նիկոլին չեմ ընդունում որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Ակցիաս որոշել եմ ռինգում անել՝ այն պարզ պատճառով, որ իմ ողջ կյանքը հենց ռինգում էլ անցկացրել եմ»,- երեկ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկի ժամանակ հայտարարել է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ եւ առաջնությունը
Վարորդին փոխելու փոխարեն ավտոբուսն են փոխում, փախչում են նրանք, որոնք 2021 թ.-ին «վարորդին» վստահության քվե տվեցին. «Փաստ»
Ավտոբուսի ղեկը վստահել ենք մեկին, որը, մեղմ ասած, վստահելի մարդ չէ, որը հինգ տարվա ընթացքում ապացուցել է, որ վարել չգիտի
Արցախի շրջափակումը ցավալի առիթ է հիշեցնելու միջազգային հանրությանը, որ 30 տարի շարունակվում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը. «Հայաստանի Հանրապետություն»
Այս տարի լրանում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման 30-ամյակը: Երեք տասնամյակ Թուրքիան, ի հեճուկս միջազգային իրավունքի եւ բարոյական ու մարդասիրական նորմերի, ոտնահարելով դրանք, փակ է պահում Հայաստանի Հանրապետության հետ սահմանը: Հաշվի առնելով, որ Թուրքիան բոլոր իրավիճակներում եղել ու մնում է Ադրբեջանի գլխավոր խորհրդատուն ու ստնտուն, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պարագայում նույնպես այդ երկիրը «դաստիարակչական»
ՄԻՊ թեկնածու առաջադրելն ընդդիմության պարտականությունն է, անգամ եթե կանխորոշված է արդյունքը. Լարիսա Ալավերդյան. «Հրապարակ»
ՄԻՊ-ը, չեմ խորշի ասել, Հայաստանի բարձրագույն պաշտոններից մեկն է, այս պաշտոնը զբաղեցնողը չպետք է մտածի այլ պաշտոնի տեղափոխվելու մասին։ Դա առաքելություն է
Պետք է ներկայացնի՝ կոնկրետ որ կղզիների որ բանկերի որ հաշիվներից են հորդում Հայաստան այդ տրիլիոնները. Ատոմ Մարգարյան. «Ժողովուրդ»
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ընթացքում 14.2 տոկոսով աճել է՝ 2021 թվականի հետ համեմատ: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համապատասխանում են հրապարակված ցուցանիշները մեր իրականությանը. «Համապատասխանում է, բայց պետք է ճշտել, թե որ իրականությանը: Տեսեք, թե այդ ակտիվություններն ինչի հետեւանք են՝ ռուս-ուկրաինական պատերազմի եւ դրանով պայմանավորված
ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Մշտապես բախվել ենք խնդրի, երբ տնտեսվարողների համար անհարկի գնաճային դրսևորումներով գերշահույթներ հետապնդելու միջավայր է ստեղծվել. Լիլիա Ամիրխանյան. «Փաստ
ԿԲ խորհուրդը նախօրեին հայտարարեց, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թ. երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: 2022 թ. դեկտեմբերին, ըստ ԿԲ-ի, գնաճը շարունակել է նվազել՝ տարեվերջին կազմելով 8,3 տոկոս: Ներմուծվող ապրանքների գնանկում ԿԲ-ն ևս կանխատեսում է: Անդրադառնալով նշված ցուցանիշներին՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է առկա
«Կորչի՛ր», «հեռացի՛ր», «մերժի՛ր» բացականչությունները թողնում եմ ֆանատներին
Դպրոցում, որտեղ դասավանդում եմ, դասերից մեկի ժամանակ խոսք գնաց ֆանատների մասին, եւ ես ցույց տվեցի այն կադրերը, որտեղ Մարոկոյի հավաքականի ֆանատները Բրյուսելում անկարգություններ էին սարքել, երբ իրենց թիմն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին: Երեխաների ռեակցիան շատ առողջ էր՝ «Իսկ ո՞րն է իմաստը: Ինչ-որ բան խաղի արդյունքում դա պետք է փոխե՞ր»: «Իմաստ չկա, –
Մազաթափություն․ որ սննդանյութերն են այս խնդիրը բուժող ազդեցություն ցուցաբերել
JAMA Dermatology ամսագրում վերջերս հրապարակված զեկույցում ամփոփվել են մազաթափության բուժմանը վերաբերող նախկին հետազոտություններին և սննդային հավելումների փորձարկումներին առնչվող տվյալները։ Հաստատվել է, որ մի շարք հավելումներ, ներառյալ դդմի սերմերի յուղը, ցինկը, վիտամին E-ն, օմեգա ճարպաթթուները և այլն, խոստումնալից արդյունք են ապահովում մազաթափության որոշ տեսակների բուժման համար։ Սակայն զեկույցում ներառված հետազոտությունները լայնամասշտաբ չեն եղել և ունեցել են
Արդարացում չունի որևէ համակարգ բարելավելու պատճառաբանությամբ ոչ պակաս կարևոր մեկ այլ համակարգի լուծարումը. ԳԱԱ լեզվի ինստիտուտ
Լեզվաբանությունը այսպես կոչված օպտիմալացման ենթակա բնագավառ չէ, նրա զարգացումը, ինչպես և գիտության մյուս ոլորտներինը, ենթադրում է նորանոր գիտաճյուղերի, հետազոտական եղանակների ու միջոցների ձևավորում, մասնավոր ու ընդհանուր, տեսական ու կիրառական խնդիրների առաջադրում:
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բանալի փաստաթուղթ է Արցախում ապրող մարդկանց համար»․ Ռուբեն Վարդանյան
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ խաղաղ ապրելու հնարավորություն կա, բայց պետք է վերանա հայատյացությունն ու թշնամությունը։ Նա հիշեցրեց՝ հարյուրավոր տարիներ երկու ազգերն ապրել են կողք կողքի, եղել են խառն ամուսնություններ, անգամ ասաց, որ Մոսկվայում գտնվող իր ընկերությունում էլ 4-5 ադրբեջանցի էր աշխատում։
Խոշոր հրդեհ Ջերմուկում. այրվել է մոտ 300 հակ անասնակեր և անասնագոմի մի հատված. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 60 հրշեջ
Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը. Իսրայելի դեսպան
«Ա1+». Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը: «Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և
Հարավային Կովկասում Պետդեպի ավագ խորհրդական է նշանակվել Լուիս Բոնոն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կովկասում բանակցություններում ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ պաշտոնում Բոնոն, ի թիվս այլ հարցերի, կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: «ԱՄՆ-ը հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, այդ թվում Լեռնային
Արմեն Խանդիկյանի առաջարկով՝ քննարկվել է ՀՀ Վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակելու հարցը
2023 թ.ի հունվարի 31-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով՝ գեղարվեստական խորհրդում քննարկվեց ՀՀ Վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակելու հարցը և միաձայն տրվեց դրական կարծիք: Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հանդես է եկել հաղորդագրությամբ Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում իր գործունեության վերաբերյալ: Թվիթերյան գրառման միջոցով տարածված հաղորդագրության մեջ ասված է. «Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք օժանդակել ենք անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող 60 հիվանդների անվտանգ տեղափոխմանը։ Մեր թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք,
Պաշտոնատար անձի կողմից ֆեյսբուքյան կեղծ էջով տարածվել է ապատեղեկատվություն
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար հետևում է սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում շրջանառվող՝ կոնկրետ կամ վերացական հանցավոր դեպքերի վերաբերյալ հայտարարություններին՝ փորձելով պարզել դրանց՝ իրականության համապատասխանությունը, հեղինակներին, հետապնդվող նպատակները: Հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան՝ «Artur Baghdasaryan» անվանումը կրող էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ,
Օզի Օսբորնը հայտարարել է, որ ողնաշարի ծանր վնավածքի պատճառով չեղարկում է հյուրախաղերը
Այս ընթացքում իմ միակ նպատակը եղել է բեմ վերադառնալը: Իմ ձայնը լավ վիճակում է: Այնուամենայնիվ, երեք վիրահատություններից, ցողունային բջիջներով բուժումից, ֆիզիկական թերապիայի անվերջ սեանսներից և վերջին շրջադարձային HAL բուժումից հետո իմ մարմինը դեռ ֆիզիկապես թույլ է:
«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ կողք-կողքի ապրել, բայց ոչ մեկ պետական համակարգի ներքո»․ Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը վստահեցրեց՝ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև էթնիկ վեճ չէ, ոչ էլ կրոնական․ սա ժողովրդավարության և բռնապետության միջև հակամարտություն է։
Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում նշանակումների և ազատումների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Մհեր Գրիգորյանը Իտալիայի դեսպանին ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպանին
«Փոխարտգործնախարար Վահանը ո՞վ է. ուսում չստացած, բանակից խուսափած, ցածր ինտելեկտի տեր մի մարդ». ԱԺ պատգամավոր
Գնալու է նստի, օրինակ, Լիտվայի փոխարտգործնախարարի մոտ, Լիտվայի փոխարտգործնախարար զանգելու է ինչ-որ մի տեղ ու ասի՝ էս հայերը շատ անլուրջ ժողովուրդ են. Գեղամ Նազարյան


















































