Օրվա լրահոսը

Արցախի հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրենը «Վերածննդի» հրապարակում հացադուլ է հայտարարել

Արցախի հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, որը Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց  որոշ ժամանակ հետո ազատվել էր հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնից, իր ամուսնու հետ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ են հայտարարել: «Հուսահատ քայլ թող չհամարվի, բայց կարծում եմ, պայքարի բոլոր եղանակներն էլ ընդունելի են։ Մենք մեր քաղաքացիական դիրքորոշումն ենք հայտնում Արցախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի վարքագծի

Էդմոն Մարուքյանը վերջին անգամ որպես ԱԺ պատգամավոր՝ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ վերջին անգամ, որպես ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ելույթ ունեցա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Ելույթիս բովանդակությունը՝ Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մինչ այժմ ադրբեջանական իշխանությունը դեռևս չի ազատել

Ստեփանակերտում իրավիճակը գնալով լարվում է

Արցախի նախագահական նստավայրի դիմաց հավաքվել են մի խումբ Արցախի բնակիչներ, որոնք պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրավիճակը գնալով լարվում է: Ինչպես ականատես եղանք՝ մարդիկ «հեռացիր» գրվածքներով թերթիկները փակցնում են հարակից տարածքներում: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մոտեցավ ցուցարարներին և ասաց, որ նախագահի հետ խոսել և ներկայացրել է, որ մարդիկ նման պահանջով են ներկայանում: Վերջինս նաև

«Իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները… Պայքարը շարունակվելու է». «Պատիվ ունեմ» դաշինք

Հարգելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։ Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում։ Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց, չվերածվեցին Հայաստանը անդունդի եզրից հետ քաշելու ճանապարհային

Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

Հունիսի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և

Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ, նախնական համաձայնության գալով, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, ընտրական ցուցակներում ընդգրկված  մի քանի ընտրողներին  անձամբ և միջնորդների

Ստեփանակերտում մի խումբ արցախցիներ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ երեկ Արայիկ Հարությունյանը այցելել է ՔՊ գրասենյակ, որը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Հավելենք նաև, որ այսօր Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին  շնորհավորել է, որն էլի մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽ-ում. «Ադրբեջանը չի ընկալում  քաղաքակիրթ իրավունքի լեզուն եւ այդ երկրի դեմ անհրաժեշտ է կիրառել  կոնկրետ պատժամիջոցներ»

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը. «Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին՝ այսօր Ստրասբուրգում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին  անհապաղ ազատ արձակել բոլոր

Քաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է,

Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին

Կարեն Խաչանովը աշխարհի 29-րդ ռակետն է

Թենիսի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տղամարդկանց վարկանիշային դասակարգման նոր ցուցակը, որում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է երկու աստիճան եւ հանգրվանել է 29-րդ հորիզոնականում: Իսկ առաջատարների 10-յակը կազմում են Նովակ Ջոկովիչը, Դանիիլ Մեդվեդեւը, Ռաֆայել Նադալը, Ստեֆանոս Ցիցիպասը, Դոմինիկ Թիմը, Ալեքսանդր Զվերեւը,  Անդրեյ Ռուբլյովը, Ռոժեր Ֆեդերերը եւ Ռոբերտո Բաուտիստա Ագուտը: Աշոտ

ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը. Շառլ Միշելը՝ Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Շառլ Միշելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը:  

«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ  2021թ.հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը (հանրությանը հայտնի «Մանախ» մականվամբ) համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իր անվամբ գրանցված անհատական էջի, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր օգտատերերին

Սպասենք կառավարության ձևավորմանը. Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ընտրությունները

Հայաստանում ընտրությունները նոր են կայացել, անհրաժեշտ է սպասել կառավարության ձևավորմանը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են այդ գործընթացներն ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ընտրությունները նոր են տեղի ունեցել, առայժմ անհասկանալի է, թե այդ արդյունքներն ինչպես կանդրադառնան նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա: Եկեք սպասենք, մինչև այնտեղ լինի

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանին մաղթել է հաջողություններ և ՀՀ նոր կառավարության հետ սերտ համագործակցության հույս հայտնել: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք։ Մասնավորապես՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստաընկերության և «168.am» լրատվական կայքի օպերատորներ Դավիթ Մաճկալյանին և Հենրիկ Սարգսյանին արգելել է նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ի հավատարմագրման վկայականի հետ պարտադիր է անձնագրի

Շիրակի մարզը կունենա 1 կամ 2 պատգամավոր

Շիրակի մարզը, որն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում իր մասնակցությամբ եղել է ամենապասիվը (226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 93 551–ը կամ 41,24 %–ը), կունենա ընդամենը 1-2 իշխանական պատգամավորներ։ Մարզն այս անգամ զրկվեց  ընդդիմադիր պատգամավորներ ունենալու հնարավորությունից, նախ այն պատճառով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում շիրակցիներից և

Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից մեկի պատուհանից կրակում են: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ արձակած անձը հանդիսանում է նույն շենքի բնակիչ, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «MR»  տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանից անկանոն կրակոցներ

Չավուշօղլուն նշել է, թե հայերի պատճառով է դիվանագետ դարձել

Նա, սակայն, ոչ մի բառ չի խոսել ASALA-ի գործողությունների դրդապատճառների, Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականության մասին

ԿԸՀ-ն բավարարել է ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները

Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի ղեկավարը նույն օրը ձերբակալվել էր:

ԿԸՀ-ն ընտրակաշառք տալու մեջ կասկածվող ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն է համաձայնություն տվել

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս երկու որոշումների դեմ դատախազությունը ներկայացնելու է վերաքննիչ բողոք:

Թուրքիան դուրս թռավ Եվրո 2020-ից

Եվրոպայի առաջնության խմբային փուլից հետո պայքարը լքել են նաեւ «C» խմբում ընդգրկված Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլիստները:

Արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա. «Անկախ դիտորդ»

Ընտրական օրենսդրությունը, համակարգը և վարչարարությունն էական բարեփոխման կարիք ունեն:

Ընտրությունները խորհրդանշում են ժողովրդավարության փայլուն հաղթանակը և մարմնավորում են 2018թ. հեղափոխության գործնական հաջողությունը. Տիգրան Ավինյան

Այս ընտրությունները միաժամանակ պետք է վերածվեն հանրային համերաշխության, որի վրա էլ պիտի կառուցենք մեր ազատ և ժողովրդավարական պետության վերնաշենքը:

Տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ. ԱԺԲ

Ժողովուրդը դեռևս չէր ապաքինել Հայաստանի ներկա և նախկին վարչախմբերի սպասարկմամբ կազմակերպված ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորված պատերազմի աղետալի վերքերը, երբ նույն դերակատարներն իրենց համախումբ և ծրագրավորված ջանքերով նրան կանգնեցրեցին վատի և վատթարի միջև պարտադրված ընտրության առջև։

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը համարում է, որ ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար, և մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն Հայի և Հայաստանի:

Բնակիչը՝ հաղթեց քաղաքացուն, Բելը՝ Հայկին. Շիրակի թեմի առաջնորդ

Էրմենիստանը հաղթեց Հայաստանին, սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031