Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդական առաքելության հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ

Ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Այնուհանդերձ, դրանք բնութագրվել են ինտենսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների աճող սադրիչ հռետորաբանությամբ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը չի ընդունում 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, որպիսի փաստերը հաստատված են նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով

Դանիել Իոաննիսյան․ «Ընտրացուցակներում կա 2,5 միլիոնից ավելի մարդ, բայց հարյուր հազարավորները վաղուց երկրում չեն, տասնյակ հազարավորները մահացել են արտերկրում»

Ընտրության մասնակցության տոկոսի մասին Իոաննիսյանն ասում է՝ 2018 թվականից սկսած այս ցուցանիշը նվազեց, եւ այն եկավ իր բնականոն վիճակին

«Այս ընտրությունները նման էին 2018-ին… Լավ կազմակերպված, արդար, թափանցիկ, փոխադարձ հարգանքի միջավայրում ընտրություններ էին». Միջազգային դիտորդներ

Քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներին անդրադառնալով՝ միջազգային դիտորդները նշեցին. «Ինչ վերաբերում է ենթադրություններին, մեղադրանքներին, եղել են կասկածներ վարչական ռեսուրսի չարաշահման, եղել են կասկածներ ե՛ւ իշխող, ե՛ւ խորհրդարանական այլ խմբակցությունների վերաբերյալ: Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում նման մեղադրանքներին ու կարող եմ ասել, որ այս ամենը տեղ կգտնի մեր նախնական բացահայտումներում ու հաշվետվության մեջ»:

«Հայաստան» դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար

Մենք ունենք լուրջ հիմքեր այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը:

Արթուր Սաքունց․ «4 ընտրական տեղամասերում պետք է վերահաշվարկ կատարվի»

Իրավապաշտպանի խոսքով՝ չնայած խախտումներին, ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան

Փայլան. Կը շնորհաւորեմ Նիկոլ Փաշինեանն ու իր կուսակցութիւն

Կարո Փայլանի ֆեյսբուքյան գրառումը Կը շնորհաւորեմ Նիկոլ Փաշինեանն ու իր կուսակցութիւնը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններու աւարտին ձեռք բերին մեծամասնութիւն եւ կառավարութիւն կազմելու իրաւունք։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը

ԼՀԿ-ն պատրաստվում է աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին

Ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին. Տաթեւիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլ սա ուղղակի աննորմալ և անմարդկային մի բան է:

Անցյալ շաբաթ տուժել է 143 մարդ, գրանցվել է մահվան 13 դեպք. ԱԻՆ

Գրանցվել է 702 դեպք, որից 363-ը՝ արտակարգ

Պարոն Սայիդովը չգիտես ինչու չի նշում մեկ այլ հանգամանք, որը այս զեկույցում պետք է տեղ գտնի. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը հերքում էր պատանդ պահվող անձանց, մեր ռազմագերիների առկայության մասին։ Հիմա Ադրբեջանը ընդունում է, որ ունի գերեվարված անձիք։

Ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ դատախազի միջնորդությունները ԿԸՀ-ն բավարարել է 

28 ընտրողի անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք:

Դանիել Իոաննիսյան․ «Բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը»

«Անկախ դիտորդ»-ի տվյալներով՝ քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9-ը հաղորդում եւ 1 վարչական բողոք

«Խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են արդյունքների վրա». «Հայոց Հայրենիք»-ը կդիմի ՍԴ՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող»

«Ադրբեջանցիներն իրեն սպանելու պատվեր ունեն»․ բարեկամը պատմում է՝ ինչպես ու ինչու են ձերբակալել Մանախին

Եթե կռված մարդը, զինվորականն իր երկրում մտավախություն ունի, որ Ադրբեջանից մարդիկ կարան գան եւ իրեն այստեղ սպանեն, էլ ինչի՞ մասին է խոսքը

Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականի գործով նիստը չկայացավ՝ դատավորն արձակուրդում էր

Դատարանը քննում է Հրայր Թովմասյանի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանի՝ ՍԴ գործող նախագահի դեմ հայցը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հայաստանում այլևս անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտադրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը. Արթուր Բաղդասարյան

Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել ոչ թե հաճախ ընդունված տղայական, սին և մակերեսային մոտեցումներով, այլ պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով, որից մեր հայրենիքը և ժողովուրդը կարող է շահել, այլ ոչ թե շարունակաբար տուժել

«Վերջին հարցազրույցում նա բացահայտել էր Շուշին ու Հադրութը հանձնելու փաստերը»․ Հոխիկյանը՝ Մանախի ձերբակալության մասին

Այլ մարդիկ էլ են պատմել, որոնք մասնակցել են Ճարտարի պաշտպանությանը, ասել են, որ Արթուր Այվազյանը մինչեւ վերջ մնացել է Ճարտարում

Բայրամովը հայտարարել է, թե կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Նա նշել է, որ Բաքվի կարծիքով՝ տարածաշրջանային գործակցությունն այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին

Փաշինյանը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել. Դմիտրի Պեսկով

Պեսկովը հույս է հայտնել, որ ընտրությունները կօգնեն հաղթահարել այն դժվարությունները, «որին այսօր բախվում է երկիրը, և դուրս գալ զարգացման կայուն ուղեգիծ, այդ թվում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով»:

Պարզվեց, որ կարճաժամկետ հաղթանակի համար մենք կարող ենք անել ամեն ինչ, օգտագործել ատելության ու բռնության լեզու. Զառա Հովհաննիսյան

Լուրջ կրթական բացեր ունենք, արդեն չենք կարողանում գիտակից խոսք ու սուր միտք ընկալել, այլ ընկնում ենք հայհոյախոսական ճահիճները, որտեղից փորձում ենք որսալ մեզ համար կարճաժամկետ հարմարավետության հնարավորություն։

Սամեդ Սեիդովը հայտարարեց, որ իրենց հանձնված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են. Նաիրա Զոհրաբյան

Այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում եւ Ալիեւի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում, ինչի մասին ես խոսելու եմ այստեղ՝ այսօր ու վաղը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031