Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ

Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար:

Առուշ Առուշանյանի գործը մակագրվել է Նապոլեոն Օհանյանին

Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ

Անահիտ Սարգսյան. «Մինչև 2050 թվականը թուրքական ծրագրերը կիրականացնեն: Սրանք ընտրություններ չէին: Սա կապիտուլյացիայի լեգիտիմացում էր». «Փաստ»

«Ինչպես դարերի ընթացքում կորցրինք ծովից ծով Հայաստանը, մի քանի տարվա ընթացքում էլ կկորցնենք մի փոքրիկ Հայաստանը»

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2550 բուժառու

«Նախնական վարկածի համաձայն` Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ մարտական նռնակ է նետվել»

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առավոտյան նռնակ են գցել տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ. «Տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձայն Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել»:

Փաշինյանի քաղաքական ուժի հաղթանակն այս ընտրություններում ազդարարում է հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ բանակցած խաղաղ կարգավորման ցավալի ընդունման մասին. Նյու Յորք Թայմս

«Փաշինյանն առերեսվում է դժվար խնդիրների: Մի կողմից՝ ագրեսիվ Ադրբեջան, մյուս կողմից՝ Ռուսաստան, որը շատերի սպասվածի չափով հուսալի դաշնակից չէ»

Ավելի քան 78 հազար ուղևոր Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել. «Ժողովուրդ»

Դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է բացվի հուլիսի 1-ից:

Կիսում ենք դիտորդական առաքելության մտահոգությունը ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կոպիտ հռետորաբանության վերաբերյալ. ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը

Կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցությանը՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում:

ՔՊ հաջողության երկու հիմնական պատճառները

Եկեք գոնե հիմա իրատես լինենք. կիրակի օրն անցած ընտրություններում Փաշինյանի հաջողությունը հնարավոր չէ բացատրել միայն ընտրակեղծիքներով եւ վարչական ռեսուրսով: «Հավելյալ բոնուս» իշխանությունը ստանում է միշտ եւ, ի դեպ, հենց այդ է պատճառը, որ իշխանությունը Հայաստանում հնարավոր չէ փոխել ընտրությունների միջոցով: Բայց, մասնագետների պնդմամբ, այս «բոնուսը» ընտրողների մոտ 10-15 տոկոսն է: Եթե անգամ նրանց հանենք, ապա

Մոդեստ Կոլերով. «Ողջ ակտիվ հասարակությունը, որին միևնույն չէ՝ քվեարկեց ինքնասպանության օգտին». «168 ժամ»

Դա երևի թե վերջնական փուլն է, քանի որ սա առաջացնելու է արտագաղթ, Փաշինյանը կմնա իր ֆանատների հետ միայնակ, կկտրի Ղարաբաղը, նախկինի նման չի վերահսկի սահմանները

Ադրբեջանաթուրքական տանդեմն առաջարկում է խաղաղություն՝ փոխարենը չառաջարկելով ոչինչ. «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանաթուրքական զույգը հայտարարում է, որ ջիհադիստ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի շնորհիվ լուծել է տեւական՝ 100 տարուց ավելի ձգձգվող մի կոնֆլիկտ, որի հիմքում ազգային ինքնորոշման հարցն է:

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ. ՔՊ-ին տված 50 տոկոս ձայների մեջ պետք է տեսնել, թե քանի տոկոսն են կազմում զինվորականների տված ձայները. «168 ժամ»

Ըստ նրա, նախ ընտրազանգվածի կեսից ավելին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի մասնակցել ընտրություններին, երկրորդ՝ բանակն է քվեարկել նրա օգտին, որովհետև մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ զինվորներին ուղղորդում են քվեարկության գնալիս։

Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և պետք է այդ էջն սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ժողովուրդն ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և նոր քաղաքական իրավիճակ:

Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չհաղթահարվեց. Աղասի Ենոքյան. «Փաստ»

Անդրադառնալով ընտրությունների մասնակցության ցուցանիշին՝ քաղաքագետը նշեց, որ այն բավականաչափ բարձր էր. «Հաշվի առնենք, որ 49,4 տոկոսը վերաբերում է 2 583 823 հազար ընտրողներին, մինչդեռ իրականում Հայաստանում այդքան ընտրող չկա: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ իրական ընտրողների թիվը ոչ ավելի, քան 2 մլն է: Այդ դեպքում մասնակցության այդ 49,4 տոկոսը կաճի մինչև 60-70 տոկոս, ինչը ցածր չէ:

«Պահպանողական» կուսակցությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության

«Ազատ Հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության: Այսու՝ Պահպանողական կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին: Պահպանողական

«Դիտորդները չպետք է լինեն փաշինյանական քաղաքացիական պայմանագրի դակիչ». «Հայաստան» դաշինք

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի արդյունքներով միջազգային դիտորդական առաքելությունը հունիսի 21-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց իր նախնական հետընտրական հայտարարությունը: Դիտորդները նշել են, որ ընտրությունները հիմնականում պատշաճ են անցկացվել, սակայն որոշ էական մտահոգություններ, այնուամենայնիվ, առկա են: Այսօր «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները, որոնք նախատեսվում է բողոքարկել Հայաստանի Սահմանադրական դատարանում: Դաշինքը նաև ջանք կգործադրի

«Ազատ Հայրենիք» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքները

«Ազատ Հայրենիք դաշինքի» հայտարարությունը Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։ Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ։

Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 21-ին,  կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի,

ՀԴԿ-ն չի ճանաչում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի մայիսի 31-ին կայացրել է “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու մասին” թիվ 101-Ա որոշումը, որով գրանցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության

«Նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հաղթահարված է եւ ավարտված». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին եւ հոգեւոր դասին երկխոսության կոչ արեց`ասելով, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կիրառվելու է. «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», եւ Աստծո ձայնին, առավել ևս որևէ հոգեւոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի»

Իշխող ուժը այսուհետ երբեք չի կարողանալու անարգել, առանց ընդդիմադիր խմբակցությունների համաձայնության, ինքնակամ որևէ փոփոխություն կատարել ոչ միայն Սահմանադրությունում, այլև սահմանադրական օրենքներում. Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զուտ իրավական վերլուծություն։ Արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում այլևս չի լինի այն հարմարավետ մթնոլորտը, որում մինչ այդ հայտնվել էր ՔՊ֊ն։ Տվյալ կուսակցությունը պարզապես չունի 2/3-րդն ապահովող քանակ՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։ Մինչ այդ, ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ընդունենք, որ ՍԴ֊ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, իսկ դաշինքներն էլ

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Արմեն Սարգսյան

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և կրկին դառնա նախագահական հանրապետություն: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Սարգսյանը նշել է, որ այսօր պետությունը չի կարելի անվանել ո՛չ նախագահական, ոչ խորհրդարանական հանրապետություն, երբ ղեկավարում է վարչապետը: Նրա խոսքով՝ «մարդիկ ունեն մեծ իշխանություն, բայց չկա պատասխանատվություն: «Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը և սկսի իրականացնել բարեփոխումներ,

«Երեկ վարչապետին տվեցիք այս սուրը` իրականացնելու արդարադատություն». Մխիթար Հայրապետյան

Սուրեն Պապիկյանը «պողպատե մանդատը» գործի կդնի անձամբ`առավոտյան 9.00-ից

«ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա». Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի եւ թիմակիցների ուղեկցությամբ հանրահավաքի եկավ կառավարության շենքից`«Նիկոլ վարչապետ», «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումների, ուռաների, ծափերի եւ սուլոցների ներքո:

«Փաստորեն դատարանների փոխարեն արդարադատությունն էլ պետք է Նիկոլն իրականացնի». Կարեն Մեջլումյան

Փաստաբան Կարեն Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մխիթար Հայրապետյանը Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալով ցույց է տալիս արդարադատության աստվածուհի Ֆեմիդայի արձանը, դրա սուրը և ասում, որ երեկվա ընտրությամբ ժողովուրդը ՎԱՐՉԱՊԵՏԻՆ տվեց Ֆեմիդայի սուրը, նաև` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ` ՕՐԵՆՔԻ ՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ: Հավաքված ժողովուրդն էլ այո բղավելով ծափ է տալիս: Փաստորեն դատարանների փոխարեն արդարադատությունն էլ պետք է Նիկոլն

Սամվել Բաբայան. «Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման»

Սամվել Բաբայանի շնորհավորական ուղերձը հաղթած քաղաքական ուժերին և ետընտրական կոչը ժողովրդին «Հարգելի’ հայրենակիցներ Մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ  ցանկացած դասավորումների դեպքում  հաղթելու է ժողովուրդը, որովհետև ընտրությունը կատարում է ժողովուրդը: Այսօր ես կրկնում եմ`տեղի  է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը և ես ձեզ

Գոռ Սեդրակյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. ««Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու  Գոռ Սեդրակյանին Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել, ինչպես նաև քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։ Գոռ Սեդրակյանի չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվող

Արմեն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվում է ցուցմունք տալ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը  որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու  մասին։ Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։ Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ

Էքսկուրսիայի ժամանակ թունավորվածների առողջական վիճակը կայուն է

2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից  10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ: Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, իսկ «Ինֆեկցիոն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031