Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը ԵՄ դեսպանների հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպաններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Նախագահը ներկայացրել է վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, խոսել առաջիկա ծրագրերի մասին և պատասխանել դեսպանների հարցերին։ ՀՀ նախագահի աշխատակազմ

Իրանական կողմը հետաքրքրվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրով՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու համագործակցության հնարավորությունները

Իրանական կողմը նաև հետաքրքրվել է ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրով ՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Ադրբեջանցի վերլուծաբան. Հարավային Կովկասի երեք երկրները պետք է համագործակցեն և ստեղծեն իրենց սեփական տարածաշրջանային գործակալությունը

Ermenihaber. Նոյեմբերի 4-ից 5-ը Երևանում կայացել է «Օրբելի ֆորում 2025․ կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովը, որին մասնակցել էր Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին և կիսվել իր դիտարկումներով։ – Բաքուն դե՞մ է, թե՞ կողմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի, պետությունն իր հերթին, իսկ ժողովուրդը՝ իր,

Արթուր Խաչատրյանը փաստեց՝ Հայաստանը չի պահանջում արցախցիների վերադարձը, իսկ Ադրբեջանը պահանջում է եւ խոսում 300 հազարանոց համայնքի վերադարձի մասին

«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ասում են՝ արցախցիները պիտի տնավորվեն Հայաստանում, բայց ի՞նչ են անում դա ապահովելու համար»

Իհարկե, իշխանությունները ստում են. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար. «Սպուտնիկ Արմենիա»

Իհարկե, իշխանությունները ստում են. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «Սպուտնիկ Արմենիա»–ի հետ զրույցում պատասխանում է Ռուբեն Ռուբինյանին ▪️Նայենք բաց աղբյուրները։ Օրինակ՝ հղում կանեմ հեղինակավոր Military Balance պարբերականին․ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին մեր և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը, այո, եղել է մոտ 3 անգամ, այլ ոչ թե 5, ինչպես նշում են դրանք։ ▪️Ավելին, նախագահ Քոչարյանի

Գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը

2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։

Սյունիքի մարզը՝ Ջրային կոմիտեի ուշադրության կենտրոնում

Սյունիքի մարզում շարունակվում են Ջրային կոմիտեի (ՋԿ) ղեկավար կազմի աշխատանքային շրջայցերը, որոնց նպատակն է տեղում ուսումնասիրել ջրամատակարարման և ոռոգման համակարգերի խնդիրները, գնահատել ենթակառուցվածքների վիճակը և մշակել դրանց բարելավման ուղղությամբ գործնական քայլեր։ 💧📈ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այս անգամ այցելել են «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) ենթակայությամբ գործող Գորիսի և Սիսիանի տեղամասեր, շրջել

«Դուք գնում եք։ Ոչինչ ես ձեր հոգու հետ կխոսեմ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հայկ Մամիջանյանին

«Նիկոլ Փաշինյանը երկու անգամ՝ մի անգամ իր կաշին, մյուս անգամ իր կաշվե աթոռը փրկելու համար մատաղ է արել մեր զինվորների կյանքերը»

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ վարույթը հանձնվել է դատարան

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին՝ Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ

Գևորգ Պապոյանն Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրը

Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմի հետ։ Քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Սաուդյան Արաբիայի նախարարը հետաքրքրություն է հայտնել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության հուշագրի և այլ փաստաթղթերի ստորագրման մասով, որոնց իրագործման ուղղությամբ կանցկացվեն

Արմավիրում, ըստ նախնական տվյալների՝ պայթել է բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած

Նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած։ Փրկարար ծառայություն

Գյումրիում խառն են․ տապալված ավագանու նիստ՝ ոչ միայն ՔՊ-ականների, այլ ընդդիմադիր անդամներից մեկի բացակայության պատճառով

«Որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում, սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի, նա անձնական խնդիր ունի, որը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված, և որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ հենց այս նիստի օրը նման բան պետք է լիներ»,-ասաց Լիզա Գասպարյանը։

Մի թերագնահատեք սոցիալական մեդիայի վտանգները. Արմեն Մուրադյան

Շատ գովազդներ գիտական հիմք չունեն։ Դրանք կարող են մոլորեցնել հիվանդներին և ստիպել մերժել բժիշկների առաջարկած բուժումները։ Մեծ է նաև ինքնաբուժման վտանգը:

Նախագծով զինված ուժերի, իրավապահ մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների համար արհեստական միության անդամ դառնալու հնարավորություն է ստեղծվում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել եւ համարել է Սահմանադրությանը հակասող «Արհեստակցական միությունների մասին» օրենքի այն կարգավորումները, որոնցով ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ ՍԴ դատավորների համար սահմանվում է

«Կառավարչի միակ նպատակը փաստերի ու իրական գործընթացների «սվաղումն» է»․ Տիգրան Աբրահամյան

Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակությանը և որպես օրակարգ դիտարկում ոչ թե պատերազմի հանգամանքների պարզումն ու դրանից բխող իրավական գործընթացները, այլ իշխանության երկարաձգումը:

Հարց է ծագում՝ «ո՞վ է հրեշը»։ Նիկո՞լը, որ ապազգային հայտարարություններով է հանդես գալիս, թե՞ նրանք, ովքեր կուրորեն կատարում են ցուցումները. Էլեոնորա Մանանդյան

Ընդ որում, Ռ. Քոչարյանն անձամբ չպետք է մասնակցի ընտություններին՝ ընդունելով նաև իր մեղքի բաժինը, իսկ «Հայաստան» դաշինքի առողջ ուժերը ևս պետք է ընդգրկվեն միավորման գործընթացում։ Ս.Սարգսյանին կոչ ենք անում բացել բոլոր փակագծերը՝ բացահայտելով, թե ինչպես հնարավոր դարձավ Նիկոլի «հեղափոխությունը»։

Գյումրիում իշխանափոխություն են ծրագրո՞ւմ․ ավագանու նիստը չկայացավ․ ՔՊ-ականները չէին ներկայացել

Եթե երեք ամսում ավագանու նիստեր չկայանան, ավագանին կլուծարվի։

5 տարին չափազանց երկար է։ Ժամանակն է, որ Վիգեն Էուլջեքջյանն Ադրբեջանում գերությունից տուն վերադառնա. փաստաբան

Վիգեն Էուլջեքջյանի փաստաբան Մարիա Լուսիանա Մինասյանը գրել է. «Այսօր լրանում է հինգ տարին, ինչ Վիգեն Էուլջեքջյանը Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորվել և դատապարտվել է՝ տառապանքի, դիմադրողականության և անսասան հույսի հինգ տարի։ Այս տարիների ընթացքում բանտարկության մեջ Վիգենը անհավանական դժվարություններ է կրել։ Նա երեք անգամ հացադուլ է հայտարարել՝ վտանգելով իր առողջությունն ու կյանքը՝ արդարության և արժանապատվության հուսահատ պահանջով։

Կարևորն այն է` կարողացանք բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում կորզել. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանից հետաքրքվեցին՝ «Իմնեմնիմիին» հարցազրույց տալուց առաջ մտածո՞ւմ էր, որ զրույցն այդքան մեծ արձագանք կունենա՝ հաշվի առնելով հարցազրույցի հաջորդ օրվա վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ՔՊ-ականների ակտիվ արձագանքը:

Ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ. ոստիկանությունը հորդորում է չհետևել անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին

Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Գիտե՞նք՝ ինչ կա մեր մեքենայի շարժիչի տակ, ով և որտեղից է այն կառավարում: Ո՞վ է վերահսկում մեր ավտոբուսները. Արթուր Պապյան

Հրապարակային ապացույցներ չկան, որ Երևանի ավտոբուսները կարելի է հեռակա կարգով կանգնեցնել կամ կառավարել արտադրողի կողմից։

Ազդարարվում է 7,6 % տնտեսական ակտիվության ցուցանիշ, մինչդեռ տնտեսությունը կախված է արտաքին գործոններից. Դավիթ Անանյան

Նրա խոսքով, իրենց քաղաքական նախաձեռնության տնտեսական քաղաքականության ներսում հենց այդ տրանսֆորմացիայի գաղափարն է, եւ իրենք կարեւորում են որակական առումով տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, ու քանի դեռ մենք բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ արտադրող եւ համաշխարհային շուկայում վաճառող երկիր չենք, այս վիճակը շարունակվելու է:

3-րդ օրն անձը համարվելու է պատշաճ ծանուցված անկախ այն հանգամանքից՝ անձը մուտք է գործե՞լ այդ հարթակ, թե՝ ոչ

Եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով կարող են ծանուցումներ ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, եւ այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրն անձը համարվելու է պատշաճ ծանուցված անկախ այն հանգամանքից՝ անձը մուտք է գործե՞լ այդ հարթակ, թե՝ ոչ: Այսինքն՝ տվյալ դեպքում այլեւս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով եւ azdarar.am հարթակով ծանուցում:

Ամաչում եմ իշխանական քարոզիչների փոխարեն, որոնք անասնակերի ներմուծումը ներկայացնում էին որպես Ադրբեջանի գերհումանիտար քայլ. Մարուքյան

Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա… Սրանից ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։

Վարչապետի հետ հանդիպման նպատակն էր ներկայացնել Հայաստանի կարիքներից բխող հետազոտությունների և մշակումների համակարգի զարգացման վերաբերյալ «Գիտուժ»-ի դիտարկումները

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել «Գիտուժ» նախաձեռնության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ նախագահ Արամ Ջիվանյանը և ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Հայաստանի կարիքներից բխող հետազոտությունների և

«Արվեստը երբեմն սկսվում է պարզ գծից կամ գույնից, բայց միշտ ավարտվում է մեծ ներշնչանքով և սիրով՝ դեպի աշխարհը»

Մարիա Մանուկյանը արժանացավ Գրան պրիի ՝ շուրջ 600 մասնակիցների թվում։ Ասեմ, որ առաջիկայում Մարիան մասնակցելու է Մոսկվայում՝ Վլադիմիր Սպիվակովի հովանավորությամբ իրականացվող Москва встречает друзей փառատոնին։ Իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաների ստեղծագործությունները կներկայացվեն Նյու Յորքում 2026թ. փետրվարին

Թուրք գործիչ. Քանի դեռ Թուրքիայում Էրդողանն է, Ադրբեջանում՝ Ալիևը, Հայաստանում՝ Փաշինյանը, պատերազմի վրա հույս դրած ուժերի «հացին կարագ չի քսվի»

Ermenihaber. Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի (Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականությունների հետազոտական կենտրոն) նախագահ Օղուզհան Աքյեները հարցազրույց է տվել «Ermeni Haber» գործակալությանը։ Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի նավթի և բնական գազի ինժեներիայի բաժնի շրջանավարտ Օղուզհան Աքյեները երկար տարիներ աշխատել է «TPAO»-ի (Թուրքական նավթային կորպորացիա) կազմում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային ծրագրերի, ղեկավարել

Վրաց-ադրբեջանական սահմանին վթարի է ենթարկվել, ենթադրաբար, Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռ

Վրաց-ադրբեջանական սահմանին վթարի է ենթարկվել, ենթադրաբար, Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռ, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։

Փաշինյանը և ԵՄ դեսպանները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Վարչապետը և դեսպանները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում

«Վստահ չեմ ՝ էդ օրը խոսել գիտեի, թե՝ ոչ, դրա համար լավ չեմ հիշում»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Արծվաշենի հարցի մասին

Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ անկլավային հարցերը պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031