Օրվա լրահոսը

Մանկապարտեզի 11 սան հիվանդանոց է տեղափոխվել «սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ. ԱՆ

Երեխաների առողջական վիճակը բժիշկները կայուն են գնահատում:

«Այդ գեներալները, փոխանակ զինվորների մարտական պատրաստությունը բարձրացնեին, իրենց բարեկեցությունը եւ դղյակներն էին մեծացնում». Փաշինյանը՝ Ծաղկահովիտում

«Պաշտոնանկ արված գեներալներ կան, որ մեր հասցեին հոխորտում են, իսկ հին, կոռումպացված իշխանություններին դիֆերամբներ են ձոնում: Գիտե՞ք ինչի, որովհետեւ մենք իրենց տվել ենք զենք, սպայական անձնակազմի աշխատավարձը ընդհուպ 60%-ով ավելացրել ենք, բայց նախկին իշխանությունն իրենց տվել է գողանալու հնարավորություն, գազալցակայաններ, ամենատարբեր ապօրինություններով սեփական բարեկեցությունն ապահովելու հնարավորություն»:

Քանի որ հարցը վերաբերում է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ակնկալում ենք, որ գործընթացի բոլոր կողմերը պետք է իրականացնեն պատշաճ և որակյալ աշխատանք. Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երաշխավորված կազմակերպությունների թվում կան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ, և ցանկալի կլիներ, որ վերջիններս զերծ մնան իրենց դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելուց:

«Պարտքով երկիր չեն պահում, պետք է աշխատատեղեր ստեղծել». Տիգրան Արզաքանցյան

ՀԴԿ նախընտրական ցուցակի առաջնորդները հանդիպեցին Գեղարքունիքի տարածաշրջանի ընտրողների հետ

Ստյոպա Սաֆարյան․ «Պատմության թափանիվը ոչ մի տանզանիական հերոսի չի հաջողվի հետ պտտել»

Արագածոտնի մարզում Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ընտրացուցակում ներառված Ստյոպա Սաֆարյանն ասաց՝ ով խոսում է այլ միութենական պետություններ ստեղծելու մասին, ժողովուրդը պետք է բացատրություն պահանջի՝ որտե՞ղ է այն անվտանգային կեղծիք համակարգը, որը խոստացել է ապահովել մեր անվտանգությունը

Տիգրան Ավինյանը ստորագրել է արտաքին գործերի նախարարի տեղակալներին ազատելու որոշումները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է հունիսի 7-ից

«Երկու հրթիռ ընկավ Իսրայելի վրա, ԱՄՆ-ը 735 միլիոն դոլարի գերժամանակակից սարքավորումներ, զենքեր տվեց, մե՞նք ինչ ստացանք ռուսներից պատերազմի ընթացքում». Արա Պապյան

Արա Պապյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի մեկնած ձեռքը չսեղմելու դեպքում մենք կհայտնվենք խիստ խոցելի վիճակում:

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով

Նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

ԳԹԿ-ն հրապարակել է քննությունների ճիշտ պատասխանները

Իսկ գնահատականները հայտնի կլինեն հունիսի 13-ին:

Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար

Ինչպե՞ս հաջողել բիզնեսում, ճիշտ կառավարել ու վերահսկել ծախսերը: Արդեն 7 տարի Ակբա բանկն իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ՝ մասնակիցներին տրամադրելով ոչ միայն բիզնեսի կառավարման և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլ նաև՝ իր փորձը: «Հիմնական նպատակը մեր գործընկերներին փորձի տրամադրումն է, նաև՝ միջազգային։ Մենք մեզ դիտարկում ենք ոչ միայն ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլ նաև լավ

ԿԸՀ-ն որոշում կայացրեց. Միհրան Պողոսյանը դուրս մնաց նախընտրական ցուցակից

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրանցումը, որպես պատգամավորի թեկնածու, անվավեր ճանաչվեց

Արցախից բերած զենք-զինամթերքը պահում էր արտադրամասում. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության ծառայողներին ներկայացվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, տարբեր տրամաչափի և հրազենների 500-ից ավելի փամփուշտ, չորս «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտատուփեր, խլացուցիչներ և այլն

«Ես շփվում եմ քաղաքական դաշտից բոլորի հետ՝ ռուսներից բռնած, մինչեւ ամերիկացիներ, չկա Տիգրանաշենի խնդիր, մոռացե՛ք». Արամ Սարգսյան

Ինչ վերաբերում է Տավուշի գյուղերին, այդ մասով խնդիր եղել է եւ նախնական փաստաթղթով դա գրված է եղել: Բայց այդ խնդիրը դուրս է հանվել ու որոշակի պատրվակ է եղել դուրս հանելու: Դա կապված է եղել Վրաստանի հետ ու կարծում եմ, դրան էլի չեն անդրադառնալու: Կամ եթե անդրադառնան, քարտեզներով պիտի անդրադառնան էլի իմ նշած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Դեռևս առկա են լրագրողների աշխատանքի սխալ ընկալումներ ոչ միայն հասարակությունում, այլ նաև պետական համակարգում. ընտրական գործընթացներում լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ

Ցանկացած պաշտոնատար անձ կամ հանրային գործիչ պետք է հստակ գիտակցի, որ պատկերացումն այն մասին, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է ու ոչ ճիշտ պատկերացման արդյունք:

Ռոբերտ Քոչարյանի գնահատականները կվերաբերե՞ն նաեւ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանին

«Գնահատական է տրվելու նաեւ իմ կառավարման ժամանակաշրջանին». Ռոբերտ Քոչարյան

Լավրովը Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ քննարկել է Արցախի հարցը

Ռուսական կողմն ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ:

«Այս ընտրություններ կոչեցյալի ընթացքում հնչող լոլոները ոչ մի տեղ չեն հասնում». Ժիրայր Սեֆիլյանը՝ Ծաղկահովիտում

Տաշիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուգասզյանը վստահեցրեց՝ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, ուստի մենք պետք է կարողանանք ճիշտ դաշնակցային հարաբերությունների մեջ մտնել արևմտյան երկրների հետ:

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հարազատներին

«Շնորհիվ մեր հերոս տղաների՝ Հայրենիքի փրկված հատվածում մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար և մեր երեխաներին դաստիարակել նրանց մարտական ու հայրենասիրական ոգով»

Գյումրիում քարոզարշավը սկսվել է միջադեպով՝ սադրանքի հրահրմամբ

Երեկ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից ժամեր անց միջադեպ է տեղի ունեցել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց։     Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության տաղավարը տեղադրելիս՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիր տարեց կանանցից մեկը փորձել է խոչընդոտել, բարձրաձայն գոռգոռալ ու պահանջել տարածքն անհապաղ լքել։ Միջամտել են ոստիկաններն՝ արագ հեռացնելով կնոջն և կարգ ու կանոն

ՀՀ նախագահը գիտության և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող հարցեր է քննարկել բարձր տեխնոլոգիաների, էկոնոմիկայի ոլորտների պատասխանատուների, FAST-ի գործադիր տնօրենի հետ

Անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության ուղղություններին, ATOM-ի շրջանակում միջազգային առաջատար տեխնոլոգիական և գիտակրթական կազմակերպությունների ու կենտրոնների հետ փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածություններին, ինչպես նաև նրանց և տեղական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարներին:

Տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից. Արայիկ Հարությունյան

Եվ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։

«Չկա լուծում, թե ինչ է լինելու Սեւ լճի տարածք մտած ադրբեջանցու հետ»․ ԼՀԿ-ն՝ Գորիսում

Մեր թշնամին դրսում է՝ մեր երկու հարեւաններն են, որոնց դեմ պայքարելու համար այլեւս պետք է համերաշխություն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն

Մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:

Գորիսում Սուրիկ Խաչատրյանի եղբայրը մոտեցավ Ռոբերտ Քոչարյանին

«Պարոն նախագահ, էն բոլոր ասած բաները սուտ են, մենք ձեզ հետ աշխատել ենք». Սասուն Խաչատրյան

«Վարակը դեռ տարածվում է շատ երկրներում և ստեղծում է նոր տարատեսակներ, որոնք կարող են մեզ վերադարձնել այնտեղ, որտեղից սկսել ենք». ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչը Մեծ յոթնյակի առաջնորդներին

«Պետությունները չպետք է ընտրություն կատարեն երկրի ներսում հիվանդության դեմ պայքարելու կամ իրենց սահմաններից անդին դրա դեմ պայքարելու միջև»

ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գրքի եւ «Հայաստանը կառուցելիս» գրառման 5 քմ-ն գերազանցող պաստառները

Ըստ Արամ Վարդեւանյանի, երկու տարի չեն կարողացել Ռոբերտ Քոչարյանի գրքի վերաբերյալ պաստառները գովազդային վահանակներին տեղադրել

«Բոլորի հետ խոսում ենք, բացի մեր թշնամիներից, մեզ թվում է՝ մեր բարեկամները ավելի լավ կարող են խոսել մեր թշնամիների հետ մեր մասին, քան թե մենք». Նորայր Նորիկյան

«Մեկն ասում է՝ ռուսական բազա ավելացնենք, մյուս ասում է՝ ֆրանսիական դիտորդներ բերենք, այն մյուսն ասում է՝ օտարերկրյա միջնորդներ բերենք, ոչ մեկը չի խոսում հայկական բանակի մասին: Սա շատ վտանգավոր բան է»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031