Օրվա լրահոսը
«540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով․ պետք չի, որ 540 կմ-ում զինվորներ կանգնեն»․ Մարուքյան
Սա 21-րդ դարն է․ այդ ողջ տարածքը տեսադիտվելու է, ունենալու ենք դիտարկող հենակետեր
Կառավարությունն անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում. ՄԻՊ
Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են:
Առուշ Առուշանյանը՝ Սուրիկ Խաչատրյանի հետ համագործակցության մասին
Հայաստանում այլ իշխանության գոյության պայմաններում հնարավոր կլինի իրավիճակը մեր օգտին շտկել
Քննարկվել են Սյունիքում տեղահանված անձանց մատուցվող ծառայությունները, որոնք ընդլայնվել են ՄԱԿ-ի Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցով. Շոմբի Շարփը Սյունիքի մարզում էր
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանին և նրա թիմին։
«Մարդիկ սկսել են արդեն «իրոքից» չափերն անցնել ու պետք է լրիվի գյամերը քաշել». Եղնիկ գյուղում՝ Փաշինյանին
Փաշինյանը հարցրեց՝ ՔՊ-ն ձեր գյուղում քանի՞ տոկոս կհավաքի, խոստացան՝ 90%-անոց արդյունքի համար ենք աշխատում:
Բաքվում սկսվել է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանի դատավարությունը
Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են «Հայաստանի զինված ուժերի կազմում Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ» կատարելու մեջ:
Դատարանը մերժել է Գեղամ Գևորգյանի վերաքննիչ բողոքը. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարեցվում են
Դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը
Բացարձակ անմարդկային է վերաբերմունքը գերիների նկատմամբ, հայտարարելով, թե մեկ կամ երկու ամիս էլ կդիմանան. Արթուր Սաքունց
Մեկը դուելով, զենքով է հարցեր լուծելուն պատրաստ, մյուսը մարդկանց կյանքը զոհաբերելուն։
«Ես քյաբաբի մասին չեմ ուզում զրուցել ժողովրդի հետ, այլ սահմաններն ամրացնելու»․ Էդմոն Մարուքյան
Քյաբաբային ելույթները մի կողմ պետք է դնել եւ երկրի խնդիրների վրա կենտրոնանալ
Նիկոլին պետք է վերջապես մի անգամ արգելել՝ «ժողովրդի» անունից նույն ժողովրդին հերթական անգամ արյան տանել. Վահե Հովհաննիսյան
Ունենք այն ինչ ունենք. այս մարդը պատրաստվում է նոր մարտի 1-ի։
Բանավեճի մասնակիցների ընտրությունն անարդար է կատարվել, 13 կուսակցություններ զրկվել են երկրի այս վիճակի համար պատասխանատու անձանցից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից. հայտարարություն
Անհրաժեշտ է, որպեսզի վերանայվեն մասնակիցների ընտրության սկզբունքները և նախընտրական բանավեճը կազմակերպվի նոր՝ արդարացի սկզբունքով։ Հակառակ պարագայում՝ մենք հրաժարվելու ենք մասնակցել այդ բանավեճին։
«Ադրբեջանը խաբում է ինքն իրեն՝ կարծելով, թե հաղթել է պատերազմում». Ֆրանսիայում ապաստանած ադրբեջանցի բլոգերին կրկին սպառնում են հայկական մամուլին տված հարցազրույցի պատճառով. «Հայկական ժամանակ»
«Ի վերջո, դեռ ինչքա՞ն մենք պետք է սպանենք իրար»,-ասել էր ադրբեջանցի ակտիվիստը
Վիտալի Բալասանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին․ «Եկել էի Գորիս՝ թեյ խմելու»
Անվտանգությանը վերաբերվող մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ ամեն ինչ նույնն է, մեծ դրական փոփոխություններ չունենք։
Սամվել Հայրումյան. Կորոնավիրուսով վարակվելուց հետո հիվանդների 14%-ի մոտ ախտորոշվել է առնվազն մեկ նոր հիվանդություն, որը պահանջում է բուժում. «168 ժամ»
Կորոնավիրուսից հետո նոր ախտորոշում ստանալու հավանականությունը բավականին մեծ է եղել ոչ միայն տարեց հիվանդների կամ նրանց մոտ, ովքեր արդեն առողջական խնդիրներ են ունեցել, այլև բավականին երիտասարդների մոտ, ովքեր չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ
Երեկ կատարվել է 3067 թեստավորում
ԱՄՆ դեսպանի՝ Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, Սյունիքում դեսպան Թրեյսին չի հանդիպել Փաշինյանի կամ ՀՀ նախագահի հետ. պարզաբանում
Դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։
Սևանա լճում ձկան պաշարի էական նվազումը պայմանավորված է բազմացման վատ պայմաններով և ոչ կառավարելի որսով. ի՞նչ պետք է անի պետությունը. «Հայաստանի Հանրապետություն»
Սեւանը մեզ համար միայն սննդի պաշար չէ
7 կգ թմրամիջոց` սրբապատկերներում. ԱԱԾ բացահայտումը
Թմրամիջոցները քողարկված ձևով՝ սրբապատկերների բաղադրությանը խառնված վիճակում, մաքսային հսկողությունից թաքցնելով, 2021 թվականի մայիսին Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատարներով ՀՀ են տեղափոխել ԻԻՀ մի շարք քաղաքացիներ, որոնք պատրաստվել են մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից:
Խաչիկ Ասրյան. Հայաստանի մի հատվածը օկուպացված է Ադրբեջանի կողմից, ուստի «Հայոց Արծիվները» չի մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին
«Հայոց Արծիվների» պահանջը. Չեղարկե՛լ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի օկուպացիայից, ու, միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ և մասնակցել Հայտարարություն Հերո՛ս Հայ ժողովուրդ Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունն ապահովելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը յուրաքանչյուր Հայի համար ավելի կարևոր է և առաջնային, քան Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն կազմակերպելն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Երկու դեպքում էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ չի հավասարակշռել մարդու հիմնարար ազատությունը և քաղաքական ուժի իրավունքը՝ իրականացնելու քարոզարշավ
Առանց արժեքների ապրելու հետեւանքը
Իմ կողմից հարգված բանաստեղծ եւ հրապարակախոս Մարինե Պետրոսյանը վերջերս հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ իր ձայնը տալու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժին: Ինձ համար դա անսպասելի եւ անընդունելի ընտրություն է, բայց, քանի որ Մարինեի անկեղծությանը չեմ կասկածում, ինձ ուրիշ ոչինչ չի մնում, քան հարգել նրա դիրքորոշումը: Շատ ավելի մեծ տհաճությամբ եմ ընկալում իմ այն բարեկամների վարքագիծը,
Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ահազանգել էր, որ Եռաբլուրում տարատեսակ գողություններ են կատարվում. «Հայկական ժամանակ»
Նախկինում նման դեպքեր էլ կային, երբ ինչ-որ մեկը գալիս էր մի հերոսի շիրիմին, ալարում էր գնալ, ծաղիկ առնել, փոխարենը մեկ ուրիշ հերոսի շիրիմից վերցնում-դնում մյուսի վրա, ու դա դառնում էր պատմություն: Նման անհեթեթ բաների այնքան շատ ենք ականատես լինում, որ արդեն չգիտենք էլ՝ ինչ անենք
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով. ՄԻՊ
ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:
Նման պահվածքը կարող է խոսել միայն մեկ միտման մասին՝ Բաքուն բոյկոտում է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը. «Հայաստանի Հանրապետություն»
Հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանի «ավագ եղբայրը» ստիպված լինի հասկացնել վերջինիս, որ այդ գործողությունների տրամաբանությունը վտանգի տակ է դնում Ադրբեջանը Նախիջեւանով Թուրքիային կապող՝ այդքան երազած ճանապարհի վերագործարկումը:
«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ». «168 ժամ»
Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին:
Սեդա Սաֆարյան․ «Մենք պետք է Ազգային ժողովում լինենք այնքանով, որ նաեւ իշխանությանը հարկադրենք անել այն, ինչ այսօր մենք առաջ ենք քաշում»
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը հունիսի 7-ին Արմավիրի մարզում էր, մեկնարկել է նախընտրական քարոզարշավի շրջանը։ Դաշինքի 3-րդ համարը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանն Արշալույս գյուղում իր ելույթը սկսեց այս համայնքի ղեկավարի հետ քրեական գործով առնչության մասին խոսելով։ «Համայնքի ղեկավարի հետ քրեական գործով առնչություն եմ ունեցել, նա քրեական գործով մի շարք դրվագներով մեղադրյալ ներգրավվեց, հետո չգիտես ինչպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանի
Հասարակությունն ինքը պետք է ընտրի իր ապագան՝ ուսումնասիրելով քաղաքական ուժերի առաջարկները
Քաղաքական գործիչները, հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող ուժերի թեկնածուները, հասարակական գործիչները մեկ սեղանի շուրջ են. քննարկում են Հայաստանի ներկան ու կանխատեսում ապագան։ «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը կարծում է, որ րոպե առաջ պետք է միջոցներ ձեռնարկել երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար։ Տերտերյանը կարծում է՝ առաջիկա ընտրությունները հնարավորություն են բուժելու հասարակության վերքերն ու կանխելու արյունահեղությունը։
Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ-ի ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ
Հունիսի 7-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվեց ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հինգերորդ կոմիտեն պատասխանատու է վարչական և բյուջետային հարցերի համար: Այն ընդունում է ՄԱԿ հիմնական բյուջեն և խաղաղապահ առաքելությունների բյուջեները։ Հինգերորդ կոմիտեի օրակարգային
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկատվությունը
Քանի որ համացանցում շարունակվում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկատվությունը: Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների պահման պայմաններին, թե՛ դրանց հաշվառման գործընթացին և թվաքանակին`
Լեւոն Շիրինյանը ՔՊ-ին․ «Ձեր միջից մաքրվեք, մենք խոստանում ենք կոալիցիա ստեղծել, սրանց մուրազն էլ փորը կմնա»
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»ն Արմավիրի մարզում էր


















































