Օրվա լրահոսը

«Պատրաստված արի»

Կաշառք վերցնելու համար 7 տարվա ազատազրկման դատապարտված դատավորի լիազորությունները դադարեցվեցին Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Ըստ մեղադրանքի, նա 2008 թվականից զբաղեցնելով Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի աշխատող, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձ, Գրիգոր Շամասուրյանի օգտին իր լիազորությունների

«Ես էլ ասի՝ որ այդպես է՝ չմտնես Եռաբլուր». Քոչարյանի հետ միջադեպ ունեցած զինվորի մայրը Փաշինյանին պատմեց, թե ինչու է կոպտել նրան

Այսօր Գալինա Բաբայանը Փաշինյանի նախընտրական հավաքին էր: Փաշինյանը, մոտենալով նրան, գլխարկը հանեց ու խոնարհվեց, Բաբայանն էլ ասաց. «Սիրելի վարչապետ ջան, ես շատ անգամ էի ուզում ձեր հետ հանդիպեի: Նման պատասխան ձեզանից երբեք չէի ստանա, ինչ այդ «կարիճից» ստացա: Ես նրան հարց տվեցի, ասեցի՝ ո՞ւր եք գնում, ասեց՝ իմ բարեկամի գերեզմանին եմ գնում: Ասի՝ բա այս զոհվածները քո ի՞նչն են, ինքը արհամարհական քայլում էր:

Հայ գերիներին ազատ արձակելու ամերիկյան բանաձևի հեղինակը շահագրգռված է վերականգնելու Կապան-Գլենդել քույր քաղաքների ակտիվ համագործակցությունը. Էլեն Ասատրյանը Սյունիքում էր 

Նա ցանկանում է ակտիվացնել հարաբերությունները Սյունիքի ու իր ընտրատարածքի հայ համայնքի միջեւ ու աջակցության ծրագրեր կյանքի կոչել, որոնք կառնչվեն տարբեր ոլորտների։

«Հայաստան» դաշինքը քարոզարշավը սկսեց Ագարակից

Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներով Սյունիք էր ժամանել դեռ երեկ

«Այ բոմժե՛ր, դուք 18 հազար դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում». Փաշինյանը՝ Քոչարյանի, նրա որդու ու Սերժ Սարգսյանի գնդակահարվելու մասին

«Այն մյուսն ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ես ինքս ինձ կգնդակահարեի: Իսկ որ վերջին 10 տարվա զենք-զինամթերքի 75%-ը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի՞ քեզ չես գնդակահարում դրա համար: Իսկ որ Մոնտե կարլոների կազինոներում զինվորներից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ»:

372 գրամ «մեֆեդրոն» թմրամիջոցով առաքանին ստանալուց հետո անչափահասը բերման է ենթարկվել. 475 գրամ թմրամիջոց էլ դեռ պետք է իրացներ

Բնկարանում հայտնաբերվել է 404 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 185 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկ զանգված, 16 փաթեթներով փաթեթավորված 40 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված, ինչպես նաև թմրամիջոցների կշռման և փաթեթավորման համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ նաև հակագազ:

Քաղաքապետը, որպես երրորդ անձ գտնվելով քաղգործով դատավարության փուլում, վիճելի տարածքի նկատմամբ որոշում էր կայացրել

2021 թվականի մայիս ամսին մեր՝ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպություն է դիմել Մասիս քաղաքի բնակչուհի Հերիքնազ Վարդանյանը եւ հայտնել, որ իրենց հարեւանները՝ Ռուզաննա Վարդանյանը, Վահագն, Աստղիկ, Արեգ, Մանյակ Հայրապետյանները շուրջ 20 եւ ավելի տարիներ, զավթել են իրեն եւ իր ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի հատվածը եւ ապօրինաբար օգտագործում են այն, իբրեւ սեփական

«Զարթոնքը» քարոզարշավը սկսեց աղոթքով

Կուսակցության անդամները վստահ են, որ հավասար պայմանների դեպքում լուրջ արդյունքներ կգրանցեն:

«Ոմանք ասում են, որ այսպես ասած իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու 2021-ի հունիսի 20-ից հետո». Փաշինյանը՝ Փարաքարում

«Մարտունեցին երբե՛ք չի ծախվում, կանգնած է թիկունքիդ հայ ժողովուրդը»,- Արմավիրի մարզի Փարաքար համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեսնելով՝ սկսեց բղավել մի կին: Փաշինյանը հարցրեց՝ հիմա դուք մարտունեցի՞ եք, թե՞ փարաքարցի: Կինը պատասխանեց, որ հիմա Փարաքարից են ու շարունակեց. «Մեր վարչապետը դու ես, սիրելի՛ վարչապետ, հանուն արդարության պայքարելու ենք, ուր գնում, ասում եմ՝ քո կողքին ենք»:

Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի. Դանիել Իոաննիսյան

Ապրե՜ն տակից ոմանց լավություն անող ԿԸՀ-ն, անհավասար մրցակցություն ապահովող վարչական դատարանը և, իհարկե, բոլոր բարեփոխումները տապալած «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներ:

Ինչպես Գերմանիայում կանխվեց հայ սոպրանոյի հացադուլը

Օպերային սոպրանո Տաթեւիկ Աշուրյանը դեռեւս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող էր (պրոֆեսոր Աննա Սարաջյանի դասարան), երբ 2012թ. մասնակցեց Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան հանրապետական մրցույթին, որտեղ փայլեց ու հրավեր ստացավ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից, համալրելով մեներգիչների խումբը։ Անմիջապես ստացավ համաշխարհային օպերային գրականության վառ դերերգերից մեկի՝ Լեոնորայի

Ո՞րն է պատճառը, որ հենց այսօր՝ նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկի օրն է այս տեսանյութը հրապարակվում. Կարեն Վրթանեսյան

Արդեն 3 տարի է, ինչ Նիկոլն իշխանությունը օր առ օր պահում է այսպիսի լուրերով դաշտը լցնելով։

Չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ անազնիվ տեխնոլոգիաներին. Արմեն Սարգսյանի կոչը

Պետական բոլոր կառույցները պարտավոր են առավել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց պարտականություններին. Արմեն Սարգսյանի կոչը

Լիդերության կարեւոր հատկանիշները

«Եթե իմ աշխատակիցը բարձրացնում է իմ բրենդի արժեքը, ես նրան ոչ մի տեղ չեմ թողնի, կզարգացնեմ, կներդնեմ էներգիա, ուժ, գումար». միլիարդատեր Մեզանից յուրաքանչյուրը շատ հաճախ պրպտումների մեջ է, թե ինչ անի, որ հաջողության հասնի։ Որոնք են այն հաջորդական քայլերը, որոնց պետք է նա հետեւի։ Ինչ հմտություններ պետք է ունենա անձը հաջողության հասնելու համար։ Ի վերջո,

Քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը, իսկ աշխատակազմում գործում է աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Երեք մարզերում մարզպետների տեղակալներ են նշանակվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Հունիսի 2021, 613 – Ա ՏԻԳՐԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ: Նիկոլ Փաշինյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Հունիսի 2021, 614 – Ա ՌՈՒԲԻԿ ՆԱՎՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։

Մոռացե՛ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա. Ռոբերտ Քոչարյան

Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին 1.Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։ 2.Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։ 3.Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։ 4.Մի´ տրվեք որևէ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3154 պացիենտ:

Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ ճկունություն դրսևորել միջազգային հարթակում՝ քաղաքական խորը ճգնաժամի և սեփական սահմանների աննախադեպ անկայունության պայմաններում. JAMnews

Շատերն են հարցադրում անում, թե ինչու է Ռուսաստանը չեզոք դիրքորոշում զբաղեցնում, մինչդեռ պարտավոր է սատարել դաշնակցին ոչ միայն որպես ՀԱՊԿ անդամի, այլև երկկողմանի պայմանագրերի հիման վրա։

Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզչությունը. ԿԸՀ-ն ընտրական գործընթացների մասնակիցներին կոչ է անում պահպանել ընտրական օրենսգրքի պահանջները

Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտում է արձանագրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից

Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է հետևյալ հայտարարությունը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ս.թ. հունիսի 6-ից Մասիսի կոնյակ-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և անհատապես տեղում կնքելու են

Կազմակերպված խմբի անդամները անցել են թշնամու կողմը և վարձատրության դիմաց հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ

Գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ

ԱԱԾ–ն հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ

Եվ ակնկալում ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունը իրավապահ մարմինների հետ

Ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը` մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատ մարդիկ, վաղը մեկնարկում է պաշտոնական ընտրարշավը: Մենք ունենք ընդամենը երկու շաբաթ` ներկայանալու ձեր առջեւ եւ ներկայացնելու մեր ծրագիր-անելիքները: Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ Հայաստանի ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են

«Եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Պատերազմն ինձ համար ամենաատելի բանն է կյանքում, երբեք չեմ ցանկացել, որ որևէ տեղ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողություններ լինեն, բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում: Այսօր 6-ը վերցրին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031