Օրվա լրահոսը
Դիլիջանի ամֆիթատրոնում կազմակերպվել էր տոնավաճառ-միջոցառում տեղի և հարակից շրջանների բնակիչների համար
Միջոցառման ընթացքում ամֆիթատրոնում ներկայացվել էին տեղական արտադրողների կողմից պատրաստված արտադրանքներ, հանդիսավոր միջոցառում, վարպետաց դասեր և ներկայացում երեխաների համար, իսկ միջոցառման ավարտին տեղի ունեցավ ներկայացված տաղավարների մրցույթ
Հունիսի 7-ից հունիսի 8-ը կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք գյուղերի ու Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ազատան, Բենիամին, Հոռոմ, Հայրենյաց, Սարատակ, Լուսակերտ գյուղերի, ինչպես նաև ք. Մարալիկի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ
Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին Թագավորության ազգային տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Թագավորության Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակար-դակը հնարավորություն է
Եթե քո խնդիրներով բարեկամիդ հետ չխոսես դու, կխոսի հակառակորդդ, ով կասի բոլորովին հակառակը. Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մեզ համար շատ կարևոր են բարեկամները: Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդը Ղազախստանն է,- անդրադառնալով Ղազախստան իր այցին՝ մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը, -երկիր, որը մեզ հետ միասին ՀԱՊԿ անդամ է, նույն Եվրասիական տնտեսական համակարգում է ապրում: Երկիր է, որը
Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԱԾ
Արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին՝ սոցիալական ցանցերում տարածված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի, դրան ԱՀ ԱԱԾ ծառայողների մասնակցության և վերջիններիս աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերին՝ տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ: Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ
Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով․ փաստաբան
Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես ավելի վաղ հայտնել էի, հրավիրվել էի որպես վկա հարցաքննության ՀՔԾ՝ Շուռնուխի վարչական ղեկավարի եղբոր՝ Արարատ Աղաբեկյանին (Աշխարհաբեկ) ՔԿ բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ իմ կողմից կատարված տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Հարցաքննությունը երեկ էր, պարզվեց հետևյալը. Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223180 դեպք, որոնցից 214363-ն` առողջացած, 4458-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1102551 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք: Նախորդ
Մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց էի գնացել՝ տղերքի շիրիմներին ծաղիկներ դնելու։ Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում, առանձնապես հարմար բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի այցիս ընթացքում։ Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին։ Բայց մեր պայքարը չի
Ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2021թ. հունիսի 5-ին ահազանգ է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են արձակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Պաշտպանի աշխատակազմի հրատապ փաստահավաք աշխատանքներով պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները կրակահերթ են սկսեկ ցերեկը ժամը 12:30-ից 13-ի սահմաններում
«Ասում եք՝ ինչի՞ են չարացել հերոսների ծնողները, որովհետև ձեզ չեն հետաքրքրում մեր հերոս տղերքի դիերը, մեր անհետ կորածների, գերիների ճակատագրերը». Արտակ Հովհաննիսյան
Նահատակված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Ասում եք՝ ինչի՞ են չարացել հերոսների ծնողները, ասեմ՝ որովհետև ձեզ չեն հետաքրքրում մեր հերոս տղերքի դիերը, մեր անհետ կորածների, գերիների ճակատագրերը, դուք կարող եք հանգիստ սրտով քարոզարշավ անել, գինու փառատոն անել և էլի նման բաներ, էդ գումարները որ էդպես ճոխ-ճոխ ծախսում եք նման բաների վրա, դիրքերը
IRI հարցում․ Հայաստանի գալիք ընտրություններում սպասվում է մասնակցության բարձր ցուցանիշ. «Ամերիկայի ձայն»
Միջազգային հանրապետական հաստատության (IRI)՝ շուրջ 1500 քաղաքացու շրջանում ապրիլ-մայիսին անցկացված հարցումների համաձայն Հայաստանի բնակչությանը մտահոգող առանցքային խնդիրներն են ռազմագերիների վերադարձը, քաղաքական կայունության վերականգնումն ու գործազրկության նվազումը, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշում է IRI եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Սթեֆեն Նիքսը: Նրա կարծիքով կարևոր է նաև չորրորդ գործոնը, որը վերաբերում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում առկա
Արման Թաթոյանը, հաշվի առնելով լրագրողների բողոքները, գրություն կուղարկի Ոստիկանություն՝ քննարկման առարկա դարձնելով ոստիկանների գործողությունները
Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել այն մասին, որ Արարատի մարզում տարբեր անձինք առաջացրել են մասնագիտական աշխատանքի խոչընդոտներ, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն ապահովել իրենց անվտանգությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր հարցերը քննարկել է լրագրողների հետ, ուսումնասիրվել են հրապարակված բոլոր տեսանյութերը, իրականացվել է սոցիալական
Կութ գյուղի հովվի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել․ ՊՆ
Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել: Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան
«Մեզ համար չկա «Մարտի 1»-ի եւ «Հոկտեմբերի 27»-ի փակված գործ»․ Արման Բաբաջանյան
Կոմունիկացիաների ապաշրջափակման ներկայիս ծրագիրն, ըստ բանախոսի Հայաստանը եւ տարածաշրջանի պետություններին տանում է ավելի մեկուսացման
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը կհամագործակցի հեղափոխությանը հավատարիմ ուժերի հետ. Լեւոն Շիրինյան
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին հանրահավաքը Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր մեկնարկեց 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: «44-օրյա պատերազմում տեսանք ողջ անվտանգային համակարգի «հմայքը»: Մենք անցյալ վերադառնալ այլեւս չենք կարող, ինչպես եւ չենք կարող թույլ տալ նաեւ ռեւանշ»,- իր ելույթում ասաց դաշինքի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, Հանրային խորհրդի նախկին նախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր
Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը Պերճ Սեդրակյանը նշել է՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է իր կարևոր ներդրումն ունենալու
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը: Երախտագիտություն հայտնելով միության ազգանվեր գործունեության համար՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում ընդգծել է Արցախում իրականացված և ընթացքում գտնվող բազմաթիվ ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առաջացած սոցիալ-տնտեսական ու հոգեբանական խնդիրներին, և դրանց հաղթահարման ճանապարհին
«Սա ցույց տվեք ու ասեք՝ թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին»․ Քոչարյանի որդին՝ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Աբովյանում այսօր հնչեցրած հայտարարությանը։ Լևոն Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Սա ցույց տվեք ու ասեք՝ թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին և երբ եմ վերադարձել»: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Էդ մարդու (Ռոբերտ Քոչարյանի)
Ամենայն Հայոց Կաթողիկոսն, այցելելով Գանձասարի վանք, Հայրապետական մաղթանքով դիմել է Արցախի հավատավոր ժողովրդին՝ պատգամելով տոկուն մնալ, ամուր պահել հավատքը
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ուղեկցությամբ հոգևոր դասի այցելեց Գանձասարի վանք։ Վանքի առջև Հայոց Հովվապետին դիմավորեցին վանահայր Տ․ Սահակ վարդապետ Շաքարյանը, զինվորականներ և հարակից համայնքների բնակիչներ։ «Հրաշափառի» արարողությամբ եկեղեցականաց թափորը Նորին Սրբությանն առաջնորդեց Ս․
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։ ԱՀ ՆԳՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հաղարծինում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի և խաղահրապարակի բացումը
Հուշարձանն ու խաղահրապարակը կառուցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ և Բադալյանների հովանավորությամբ։
«Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ևս մեկ առիթ է այս մեծությունը հավերժացնելու համար»․ Հովհաննես Չեքիջյան
Վաղը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթի մեկնարկի կապակցությամբ այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրել են մանրամասներ մրցույթի կազմակերպման մասին։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նշել է, որ ավանդույթի համաձայն, մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրիմին այցելությամբ և հարգանքի տուրք
2018 թ․-ից հետո դիակային սառնարանային տեղերի թիվն ամբողջ հանրապետությունում հասել է 200-ի․ Առողջապահության նախարարությունը՝ զոհերի և բոլոր հանգուցյալների նկատմամբ կառավարության իրական վերաբերմունքի մասին
Մինչև 2018 թվականը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը` բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել, ծառայությունն իրականացվել է բժշկական կենտրոնների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում և օգտագործվել է մարզային ԲԿ-ների կողմից տրամադրված ախտաբանաանատոմիական դիահերձարանները։ 2018 թվականի մայիսից ի վեր մշակվել և կյանքի է
«Արցախահայությունն ունի Ձեր հայրապետական խոսքի ու ներկայության կարիքը»․ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արցախ՝ երկրի ղեկավարն իր խոսքում մասնավորապես ընդգծել է դրա կարևորությունը հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում: «Համոզված եմ՝ արցախահայությունն ունի Ձեր հայրապետական խոսքի ու ներկայության կարիքը: Եվ այն հոգևոր աջակցությունը, որն այս օրերին, Ձեր այցով
«Կանաչ» և պատասխանատու ապրելակերպ. Բնապահպանի օրը կենդանաբանական այգում
Կենդանաբանական այգին, իր գործունեության հիմքում դնելով կենսաբազմազանության պահպանման խորհուրդը, այսօր՝ Շրջակա միջավայրի օրը, որը Հայաստանում նշվում է որպես Բնապահպանի օր, նախաձեռնել էր բնապահպանական միջոցառում: Կենդանաբանական այգում իրենց տաղավարներով հանդես էին գալիս բնապահպանական ՀԿ-ներ, առևտրային կազմակերպություններ։ Ներկա էին Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) ներկայացուցիչները, Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող Solaron կազմակերպությունը։ Կենդանաբանական այգում իրենց
«Սրանք սովորական ընտրություններ չեն, սա մեզ համար պատերազմի շարունակությունն է». Թաթուլ Մանասերյան
Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը պայմանավորվեցին առանց «Քաղաքացիական պայմանագիր», ՀԱԿ եւ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ներկայացուցիչների
«Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի լինի Հայոց Բանակին». Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի Հանրապետություն հայրապետական այցի երկրորդ օրը սկսվեց Արցախի Պաշտպանության բանակի N զորամաս այցելությամբ։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ ժամանելով զորամաս՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքները բերեց հրամանատարական, սպայական կազմերին և այս առիթով հավաքված զինվորներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոնարհումը բերեց հանուն
Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը: «Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է Գուրգեն Դալիբալթայանի անունով
Հունիսի 5-ին, ականավոր ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան օրը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է երջանկահիշատակ զինվորականի անունով։ Արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ համազորային ֆակուլտետն այսուհետ կրելու է մի մարդու անուն, ով մեծ դերակատարում է ունեցել Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի
Արցախից տեղահանված քաղաքացիները կարող են մասնակցել ՀՀ-ում արտահերթ ընտրություններին
Տիգրան Կյուրեղյանը (2000-2005թթ. ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր) 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ Քաշաթաղի Բերձոր քաղաքից տեղափոխվել է Հրազդան քաղաք։ Արտահերթ ընտրություններին ընդառաջ, մայիսի 31-ին պարոն Կյուրեղյանը դիմել է Հրազդանի անձնագրային բաժին, եւ խնդրել իրեն եւ իր ընտանիքին ներառել ընտրողների ցուցակում, սակայն սկզբում նրան մերժել են, ասելով՝ հնարավոր չէ։ «Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Կյուրեղյանը պատմեց,


















































