Օրվա լրահոսը

«Թող դիտարկեն, թող մի քիչ ուրախանան». Ռոբերտ Քոչարյանը Կապանի օդանավակայանում էր

Կապանի օդանավակայանը 2020-ի նոյեմբերից արդեն պատրաստ է ներքին թռիչքներ իրականացնելու համար, սակայն քաղավիացիայում համապատասխան որոշումներ չեն ընդունվում

«Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին, ամբողջը գետիններին շպրտած քոչարյանների պլակատներն ու բուկլետներն են». Փաշինյան

Նա անդրադարձավ նաեւ Երեւանում գինու փառատոնին, որը քննադատության ալիք էր բարձրացրել. «Ամբողջ ընդդիմադիր դաշտը հարձակվել է այդ միջոցառման կազմակերպիչների վրա…Հայաստանում ապրելու փորձերին քննադատաբար են վերաբերվում նրանք, ովքեր Բաղրամյան պողոտայում քյաբաբ-խորոված էին անում, տաշ-տմբլ էին անում, երբ որ զոհերի 40 օրն էր չէր լրացել: Այդ մարդիկ հիմա եկել են, այդ ի՞նչ կոկորդիլոսի արցունքներ են թափում»:

Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Այս ընտրությունները Հայաստանի պատմության ամենավտանգավոր, ամենախայտառակ ընտրություններն են լինելու»

1-ին նախագահը Քոչարյանի եւ Փաշինյանի մասին ասում է՝ երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, քրեական, վարչական ռեսուրսների, եւ երկու կողմն էլ չեն խղճալու՝ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար

«Ձայն»-ի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ

Քննարկվեցին Հայաստանի անվտանգային իրավիճակը, ներքաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի բազմաթիվ հարցեր։

Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական իրավունքները. անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով ՄԻՊ-ը խումբ է գործուղել Սյունիք

Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները կառուցված են դարերի ամուր հիմքերի վրա. ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը

Հայաստանի նախագահը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին:

«5165» շարժումը քարոզարշավը սկսեց Աղձքից, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը

«5165» շարժման նախընտրական խորհուրդը պատմական արմատների խորացումն է, երբեմնի հզոր հայկական պետականության ու փառքի, արժանապատվության վերականգնումը, ազգային պետության վերաիմաստավորումն ու հայկական արժեքների պահպանությունը:

Մեծամորում Փաշինյանը խոստացավ պղնձաձուլարան կառուցել

Փաշինյանը վստահեցրեց, որ ընտրությունների կեղծման թեման փակված է ՀՀ-ում, բայց իր մտքով չի անցնի քաղաքացու քվեին կպչել. «Զենքից են այսօր խոսում, դուելից են խոսում, որովհետեւ իրենք քաղաքականության մեջ գործելու միայն մի մեթոդ գիտեն՝ գնդակահարելու մեթոդը»: Նա նշեց, որ հուլիսի 21-ը պետք է լինի ոչ թե «ռազբորկաների», այլ աշխատանքի օր:

Անել հնարավորը՝ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն շղթան ամբողջացնելու համար. Վահրամ Դումանյան

Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների թիվը կկրկնապատկվի

Ծրագրի շնորհիվ 14-18 տարեկան տղաներն ու աղջիկները հնարավորություն են ունենալու նախագծել ու պատրաստել անօդաչու թռչող սարքեր

Մեր առաջին քայլերը եղել են 2013 թվականին, երբ անցկացրել ենք առաջին ԱԹՍ մրցույթը: 2- րդ մրցույթն անցկացվել է 2016 թվականին, որից հետո մենք պաշտոնապես դիմել ենք ՀՀ կառավարությանը, որ ծրագիրը ներդրվի դպրոցներում: Սակայն մինչև այսօր Կառավարության կողմից ոչ մի արձագանք չի եղել, անգամ քննարկում չի եղել։

ԱԻՆ-ն անցյալ շաբաթ գրանցել է հրդեհի 202 դեպք

Ընդհանուր առմամբ գրանցվել է 610 դեպք, որից 291-ը՝ արտակարգ

Հանրայինի հեռուստաբանավեճերը կմեկնարկեն վաղը

Հեռուստաբանավեճերը անցկացվելու են 2 խմբով: Հունիսի 8-ի և 11-ի հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ: Հունիսի 16 և 17-ին հեռուստաբանավեճերին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները:

Իշխանությունը սկսել է ճնշումներ գործադրել ուսուցիչների և տնօրենների վրա` փաստացի ստիպելով իրականացնել քարոզչություն հօգուտ վարչապետի պաշտոնակատարի․ «Հայաստան» դաշինք

Կրկնակի դատապարտելի է, որ այս գործընթացի մեջ ներգրավում են ԱԱԾ ծառայողների. սահմանային խայտառակ վիճակը կարգավորելու և անվտանգային սպառնալիքները կանխելու փոխարեն ուժային կարևորագույն կառույցը ծառայեցվում է ապօրինի խնդիրներ լուծելու համար:

«Եթե չկա պատասխանատվության զգացում, աթոռը զբաղեցնում ես կայֆի համար». Ռոբերտ Քոչարյան

«Մենք կարող ենք ամեն տարի ապահովել 1 մլրդ-ի ներդրում»

Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ. «Արևագորգը» Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում սպասում է կապեր հանգուցողներին

«Արևագորգ»-ի համար նվիրաբերված յուրաքանչյուր լուման հայկական գորգագործական արվեստի պահապան Մեգերյան կարպետ ընկերությունը տրամադրելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Արայիկ Հարությունյանը ստորագրել է ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

Մինչև հուլիսի 31-ը ներառյալ, կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Միջադեպ՝ Էջմիածնում. Փաշինյանին քննադատող տարեց կնոջը բռնի ուժով բերման ենթարկեցին

Էջմիածնում ՔՊ-ի քարոզարշավը այնքան էլ հարթ չի անցել: Մի տարեց կին քննադատել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Քիչ անց 4-5 ոստիկաններ կնոջը բռնի ուժով նստեցրին մեքենան ու բերման ենթարկեցին: Տարեց կինը բղավում էր՝ «թողե՛ք, չհամարձակվեք», վիրավորում ոստիկաններին, գոռում՝ թուրքեր: Բերման ենթարկելու գործողություններին հետեւում էին Փաշինյանի համակիրները ու ամոթանք տալիս տարեց կնոջը. «Յեքա կնիկ ես, ամաչի՛ր

«Էդ մարդը գերեզմաններում, դիահերձարաններում նկարվելու սովորություն ունի». Արփինե Հովհաննիսյանը` Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանն ապացուցում է, որ դեռեւս կան բարոյազրկման հորիզոններ, որոնք ինքը պետք է նվաճի

Արմաշի 605-ամյա հայկական վանքը Թուրքիայում անմխիթար վիճակում է

Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքը եղել է նաև գրչության կենտրոն:

Ներկայացնելով թե ինչու բոլոր նախկին աշխատողներին գործից չի հանել՝ Փաշինյանը Աստծո եւ Աբրահամի զրույցը մեջբերեց. Քարոզարշավ՝ Էջմիածնում

«Ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակի ղեկավարներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան»

Անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Ավետիք Իշխանյան. Այդ խոսքերով դու վիրավորում ես ոչ միայն զինվորներին, այլև նրանց ընտանիքներին, հայոց պետությանը

Արդեն որերորդ անգամ նա վարկաբեկում է հայոց զինված ուժերը և վիրավորում  բոլոր նրանց ովքեր ծառայել են բանակում, կոփել հաղթանակներ, պաշտպանել մեր սահմանները։

Փաշինյանը հրապարակեց զոհվածների թիվը՝ առանց «պլյուս-մինուսի»

Փաշինյանը իր խոսքերը ապացուցելու համար մեջբերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի խոսքերը, որն ասել է 2009-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստեփանակերտ այցելության ժամանակ. «Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»: Փաշինյանն ասաց, որ այն մարդը, որն այդ որոշումը կայացրել է՝ եղել է Քոչարյանը:

«Հերթական կեղծիքն է, Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները ոչ մի միջադեպի չեն մասնակցել». Աննա Հակոբյան

Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ։

«Պետք է հրաժարվելով հրաժարվենք այսօրվա իշխանությունից». Արա Զոհրաբյան

Չի կարող այս փուլում սահմանազատման և սահմանագծման մասին խոսք գնալ, քանի դեռ չի լուծվել տարածքային հավակնությունների հարցը:

Կարինե Հարությունյան. Ինձ չի սարսափեցնում ամեն ինչ ոտքի տակ տալու Նիկոլի մոլուցքը, ինձ սարսափեցնում են նրան ծափահարողները

Ամեն ինչ ճիշտ է.  սեփական վերարտադրությունը ապահովելու համար պետք է բանակն ու զինվորին արժեզրկել մինչեւ արժանապատվության վերջին գիծը:

«Իր մասնակցությամբ ապագային անգամ ինքը չի հավատում». Արփինե Հովհաննիսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Իր ապագան միայն Ռոբերտ Քոչարյանի իշխանության չգալու մեջ է

«Հայաստան» դաշինքի պաստառները վնասողի և գողացողի ինքնությունը պարզվել է

32-ամյա կասկածյալը հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:

Հայաստանի խնդիրները սկսվեցին, ոչ թե 1998-ին, այլ 2018-ին, երբ իշխանության եկան մարդիկ, որոնք ռուսատյացներ էին. Հայկ Խալաթյան

Ըստ Արման Մուսինյանի, ճգնաժամից դուրս գալու առաջին քայլն է, որ հունիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031