Օրվա լրահոսը

Նոր հնարավորություն բիզնեսի համար

Բիզնեսի զարգացմանը նպաստելու համար ԱԳԲԱ Լիզինգը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ լիզինգի ճկուն պայմաններով: «Մեր առաջարկը հնարավորություն է ընձեռում գրասենյակային տարածքի վարձակալության փոխարեն ձեռք բերել այն և դառնալ սեփականատեր: Ինչպես վարձակալության պարագայում, մեր առաջարկի դեպքում ևս գնորդը կատարելու է ամսական մարումներ, սակայն, ի տարբերություն վարձակալության, մարումների հաջող իրականացման դեպքում վերջինս դառնում է գույքի

Սենյակները, որտեղ տեղափոխվել են զոհված զինծառայողների դիերն ու մասունքները, չեն ունեցել պահման համար անհրաժեշտ պայմաններ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում պահման ընթացքում տեղ գտած խախտումները պարզելու ուղղությամբ: 2021թ. մայիսի 31-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի

Երևանում կայացել են «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցությունները

Հունիսի 1-ից 3-ը Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ անցկացվելիք «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ծառայությունների ղեկավարներ, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահին առընթեր թմրանյութերի

«Ի՞նչ է նշանակում ժամը 7-ից հետո ես պաշտոնյա չեմ». Արման Թաթոյանի արձագանքը՝ Հայկ Սարգսյանի՝ լրագրողի հեռախոսը խլելու միջադեպին

Թաթոյանն առաջարկեց լրագրողին դիմել իրենց գրասենյակ՝ ասելով, որ այդտեղ կան իրավախախտման հատկանիշներ: Օմբուդսմենը հիշեցրեց, որ միջազգային սկզբունքներ կան, լրագրողը ցանկացած պահի կարող է մոտենալ պաշտոնատար անձի ու հարցեր տալ:

Դատապարտյալի հիվանդասենյակում հայտնաբերվել են թմրամիջոցներ

Սույն թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություն են իրականացրել մայիսի 31-ից բուժման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հիվանդասենյակում: Խուզարկությամբ նշված և հարևան հիվանդասենյակի համար նախատեսված ընդհանուր օգտագործման սանհանգույցի առաստաղի օդափոխման ցանցում հայտնաբերվել են քողարկված փաթեթներ։ Փաթեթներում առկա են

«Ես հեռախոսը վերցրել եմ, ջնջել եմ տվյալ հոլովակը». իմքայլական Հայկ Սարգսյանը պատմում է, թե ինչպես է լրագրողի հեռախոսը գողացել

Հայկ Սարգսյանը սկսեց պատմել. «Նա մոտենում է  ինձ նկարելով ու սկսում պտտվել՝ նկարելով ինձ ու իմ ընկերներին, որը բնականաբար հաճելի չէր: Այնուհետեւ տվյալ կինը մոտենում է ինձ նկարելով, այսպես հեռախոսը պահելով ու ասում՝ բարեւ ձեզ, ես «Հրապարակ» օրաթերթից եմ: Ասում եմ՝ խնդրում եմ ինձ մի նկարահանեք, ես գործի տեղը չեմ ու որպես քաղաքացի իրավունք ունեմ:

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին պետության կողմից աջակցության տրամադրելու կարգում առկա են անհամաչափ սահմանափակումներ․ ՓՊ

Իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հետ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերի ամփոփմամբ և ՀՀ փաստաբանների պալատում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին պետության կողմից ամենամսյա դրամական վճարի ձևով աջակցության տրամադրելու կարգում առկա են անհամաչափ սահմանափակումներ: Խնդիրն այն է, որ թեև առկա

Տաթեւ Բարսեղյանը չընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Քվեարկությանը մասնակցել է 74 պատգամավոր, որոնցից «կողմ» է քվեարկել 66, իսկ «դեմ»՝ 8 պատգամավոր

«Կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է»․ Վահրամ Դումանյան

ՀՀ  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Միջոցառման մեկնարկից

Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի  Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ

Գյումրիում ՀԷՑ-ի աշխատակից է էլեկտրահարվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Մոտ մեկ ժամ առաջ էլեկտրահարված վիճակում՝ բազմաստիճան, մեծ քանակի այրվածքներով, Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել  ՀԷՑ-ի աշխատակցի։ Տղամարդը ծնվել  է 1962 թվականին։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին ասաց, որ նա կլինիկական մահվան փուլում է, վերակենդանացման միջոցառումների արդյունքում հիվանդի մոտ վերականգնվել է սրտի աշխատանքը։ Նա այս պահին գտնվում է արհեստական շնչառության տակ՝ ուղեղի մահվան

Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ և առանց որևէ վիրավորանքի կամ հայհոյանքի. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը Սիրելի հայրենակիցներ, Երկուշաբթի օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը։ Քարոզչություն, որի ավարտին գալու ենք Հայրենիքի համար ճակատագրական ընտրությունների։ Մեկնարկից առաջ հարկ եմ համարում խնդրել մեր բոլոր համակիրներին, գաղափարակիցներին, կողմնակիցներին, բոլոր նրանց, ովքեր համարում են իրենց մեր թիմակիցը, օգտվում են «Հայաստան» դաշինքի տարբերանշանից՝ խնդրում ենք պահպանել մեր թիմին

Արմեն Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամի ղեկավարը քննարկել են կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ: Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Այն երկու բուհերի՝ Միջազգային բիզնեսի համալսարանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և գործում են նորարական

Ռուսաստանի փոստի միջոցով նախատեսվում է զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից Հայաստան էլեկտրոնային առևտրի հոսքերի լոգիստիկան

Ռուսաստանի փոստը և «Հայփոստը» հայտարարում են էլեկտրոնային առևտրի և փոստային վճարահաշվարկային ծառայությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել: Կողմերը նախատեսում են Ռուսաստանի փոստի դուստր ձեռնարկությունների միջոցով զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից Հայաստան էլեկտրոնային առևտրի հոսքերի լոգիստիկան,

«Կներեք, բայց մենք այն «անասուններն» ենք, որոնց այդպես անվանեց պարոն Ուրիխանյանը»․ Մարիա Բաղդասարյան

Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչն ասում է՝ եղել է պահ, որ մենք հասկացել ենք, որ մասունքներով հավաքել ենք  գենետիկական նույնականացմամբ  մարմինը, այսինքն՝ գտանք բազուկը, ազդրը, շատ ծանր է խոսել այս մասին, գտանք կողը, ծնոտը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունիսի 5-ի

«Այդ ո՞վ է հողեր հանձնել»․ Լիլիթ Մակունց

Զինվորները կենաց մահու կռիվ են տվել, ու դա որակում են որպես «հողեր հանձնել»

ՀԲԸՄ աշխարհասփյուռ կառույցների անունից հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

2021թ. հունիսի 2-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Վերա Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանը ՀԲԸՄ անդամների, բարեկամների և գործընկերների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին 2020թ. Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԲԸՄ երիտասարդությունը ներկայացված էր ի դեմս ՀԲԸՄ-ի սկաուտների, Երիտասարդ արհեստավարժների և Հայորդաց տների սաների: Նրանք մասնակցեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մատուցված հիշատակի արարողությանը. մի վայր, ուր հանգչում

«Դուք անպայման կուզենայիք, որ մենք բանտո՞ւմ լինեինք». Արմեն Գեւորգյան

«Ես հիմա նստեմ պատասխանեմ, թե Նիկոլն ինչ է ասել՝ Էդմոնին ի պատասխա՞ն»

Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսելու են մոտ 460 մլն դրամ. Մուկուչյանը՝ ծախսերի, խախտումների ու երկրի «թիվ մեկ նկարիչը» լինելու մասին

«Խոսքը վերաբերում է 5 քմ-ն գերազանցող պաստառներին: Մենք որոշումներ ենք կայացրել «Լուսավոր Հայաստանի» պաստառների հետ կապված, որոշումներ կան 5665 կուսակցության հետ կապված, որովհետեւ կար Մասիս սարի պատկերով պաստառներ, որոնց վրա կար այդ թիվը, Տիգրան Արզաքանցյանի պաստառներում կային:

Երևանում հանրակրթական դպրոցները դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել էկո-ակումբների հիմնադրման համար

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: Դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել Երևան քաղաքում գործող հանրակրթական դպրոցները, ինչպես նաև համայնքային մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները՝ էկո-ակումբների հիմնադրման և զարգացման միջոցով շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի

«Պատկերացնո՞ւմ եք Քոչարյանը ձեզ ինչ է ասում․ ախպոր պես, հեռացեք»․ Մարուքյանը՝ ՔՊ-ին

Դուք այնքան եք իրար միս ուտելու, որ վերջում երկրից բան չի մնա

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում Ազգային ժողովին չդակել Մրցութային խորհրդի ոչ օրինական որոշումը․ հայտարարություն

Այսօր, հունիսի 4-ին ՀՀ ԱԺ-ը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի թեկնածու է առաջադրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախկին աշխատակից (2012-2019 թվականներին աշխատել է ԹԻՀԿ-ում), ԹԻՀԿ անդամ Տաթևիկ Բարսեղյանը։ Մրցութային խորհրդում չորս անդամներից երկուսը ԹԻՀԿ-ի և թեկնածուի հետ փոխկապակցված անձինք եք։ Մասնավորապես, Մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ԹԻՀԿ-ի

«Հաճույք եք ստանո՞ւմ, որ ասում եք՝ 5000 զոհ ունենք»․ Արփի Դավոյանը՝ Աննա Գրիգորյանին

Եւ դուք դեռ երես ունեք այս ամբիոնից խոսելու Արցախը հանձնելու, դավաճանության մասին՝ խոսքը համեմելով մանր ու մեծ ստերով

«Սբեր»-ը «Հայփոստ»-ին կաջակցի նորարարական ՏՏ լուծումներ ներդնել տրանսպորտի ոլորտում

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստ»-ը կնքել են համագործակցության համաձայնագիր։  Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը և «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ Կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով․ ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների

Խմբագիրներ, լրագրողներ, էջադրող, հաղորդավարներ եւ հանրային կապերի պատասխանատուներ՝ թեկնածուների նախընտրական ցուցակներում

Իշխող կուսակցության ցուցակում լրատվամիջոցներից ընդամենը մեկ թեկնածու կա

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կողմից ներկայացված միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031