Օրվա լրահոսը

«Եթե մարդն ունի զոհեր, գերեվարված հարազատներ ու ասում է՝ հպարտ ենք, երջանիկ, էլ ի՞նչ ասես»․ Մարտուն Գրիգորյան

Aravot.am-ը Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի  նախընտրական շտաբը գլխավորող Մարտուն Գրիգորյանից, որը նաև ներառված է համամասնական ցուցակի 8-րդ կետում,  հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է  ձայներ ապահովելու Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմած «Հանրապետական» կուսակցության  համար, երբ շիրակցիները միշտ մերժել են այս քաղաքական ուժին, այն բոլոր տեսակի ընտրություններում  գրեթե ձայներ չի հավաքել Շիրակից։ «Եթե ձեր ասած տեսանկյունից վերցնենք,

«Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն»

«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն։ Այդ գործունեությանը մասնակցել են նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արսեն Թորոսյանը և Գարիկ Սարգսյանը, որոնք նույնպես հանդիսանում են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Դա ոչ միայն հակասում է ընտրական

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաղթեց մայրաքաղաքային սփռման մրցույթում

Այսօր՝ հունիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության, «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցերը: Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ

Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ

Միքայել Մինասյան. «2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից»

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «19-րդ դարի վերջերից հայերը գաղթում էին Օսմանյան կայսրությունից, որ փրկվեն: 20-րդ դարի կեսերից մինչ օրս հայերը գաղթում են մերձավորարևելյան պատերազմներից, որ ապրեն: 1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն: 1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով: 2000-ականներին հայերը գաղթում էին

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու ենք ու դրա համար կա միջազգային աջակցություն. Անդրիաս Ղուկասյան

Դաշինքի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Սերժ Սարգսյան. «Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է  ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Դեսպանի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները։ Նախագահն անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ

Տավուշի ևս երկու սահմանամերձ գյուղ թաքստոցներ կունենան

«Մինչև այսօր պետական մասշտաբով թաքստոց կառուցելու չափանիշներ չկան և երբ թաքստոց ենք կառուցում այն իրականացվում է միջազգային ստանդարտներով»։

«Կիսագաղութային ու կեղեքիչ պետական համակարգը փլուզվում է». Գարեգին Չուգասզյան

Ամուր պետք է բռնել մեզ ուղղված Արեւմուտքի ձեռքը՝ ի դեմս նախ եւ առաջ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի

Ինչպես ընկերությունը կարող է ավելի «կանաչ» դառնալ

ՌԱՄԱ-ի տարբերակների ավելի քան 60%-ին հատուկ են ցածր ներդրումային ծախսերը կամ համեմատաբար կարճ ինքնածախսածածկման ժամկետները, որոնք տատանվում են մի քանի ամսից մինչև երեք տարվա միջև: Դա նպաստում է ներդրումների արագ վերադարձին և խնայողություններին:

Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել 2020թ. պատերազմի հետևանքով առաջացած բնակարանային խնդիրների լուծման շուրջ

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական որոշ այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրներին: Ընդլայնված կազմով  անդրանիկ հանդիպմանը պետական նախարարը հայտարարել է տվյալ հիմնախնդրի լուծմանն ուղղված հիմնարար ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտության մասին, որով պետք է սահմանվեն շահառուների ընտրության չափանիշները, ծրագրային միջոցառումները, բնակտարածքի հատկացման պայմանները

Դիլիջանի դպրոցի շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառմանը հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակին

Դպրոցի շրջանավարտներն իրենց միջոցառումը սկսելուց առաջ նախ հարգեցին զոհված զինվորների հիշատակը, իսկ հանդիսության մի մասը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված դպրոցի սաների հիշատակին։

«Զանգի» հավելվածի ստեղծողը միացավ ԱԺԲ-ին

Վահրամ Մարտիրոսյանի համոզմամբ, ԱԺԲ-ականները ազգայնական են ու ազնիվ

«Պատիվ ունենք, ուժ ունենք, թիմ ունենք». (Տեսանյութ)

«Մեր առաջին խնդիրն իշխանափոխությունից հետո պետք է լինի կառավարության կառուցվածքի վերանայումը», այսօր հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ թիմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Մանրամասները՝ տեսանյութերում

Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

Կարևորելով սահմանամերձ համայնքներում դպրոցաշինական ծրագրերի որակյալ իրականացումը,  հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթության զարգացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև առկա խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում: Վահրամ Դումանյանի այցը մեկնարկել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցից, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը շրջել է

«Ապագա կա». ի՞նչ ապագա` խղճուկ, կիսագաղութայի՞ն». Արշակ Սադոյան

«Ազատ հայրենիք» դաշինքի կարգախոսն է` «Ազնվություն, իմաստնություն»:

Կյանքից հեռացել է բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 4-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի նշանավոր արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Վիլեն Գալստյանի մահվան

«Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածուն Անդրիաս Ղուկասյանն է

«Այլեւս երբեք, Հայաստանում արտասահմանյան ներդրումները չպետք է դառնան պաշտոնյաների հարստացման աղբյուր»

Մեկուկես ժամում Լոռու մարզի տարածքում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի ձեռք բերված փայտանյութով բեռնված 19 մեքենա. նախապատրաստվում են նյութեր

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից որդեգրված՝ ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման շրջանակներում մարզի տարածքում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունն ու օպերատիվ աշխատանքը: Մասնավորապես, մարզի դատախազության կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի և Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում

«Իշխանության անցնելու դեպքում, մենք փոխելու ենք Հայաստանի ռելսերը». Միքայել Հայրապետյան

«Ազատ հայրենիք» դաշինքը ներկայացրեց նախընտրական ծրագիրը

Վիվա-ՄՏՍ-ը հերքում է տեղեկությունը. «Իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու»

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումն առ այն, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներին, իր ամբողջ բովանդակությամբ իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու: Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբևիցե չի

Վերջին զանգ և սենսորադինամիկ սենյակի բացում՝ Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում

Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում այս տարվա  վերջին զանգը կրկնակի տոնական էր։ Ուսումնական տարվա ավարտին դպրոցում բացվել է սենսորադինամիկ  մասնագիտական սրահ՝ «Օգնի՛ր-սենյակ» խորհրդանշական անվանումով։ Սենսորադինամիկ սենյակը բացվել է «Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որի հետ դպրոցը համագործակցում է արդեն երեք տարի։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

«Օրենքը թույլ է տալիս՝ այս փուլում այդ կարգավիճակով Արթուր Վարդանյանը մտնի քաղաքական դաշտ». Լևոն Բաղդասարյանը՝ «զինված խմբի» գործով անցնող Արթուր Վարդանյանի մասին

Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված «Նորք Մարաշի զինված խմբի» գործն ավարտական փուլում է:

Ամերիաբանկ. Այսուհետ օնլայն բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա

Բիզնեսը զարգանում է, երբ ճանապարհը հարթ է, գործընկերները` վստահելի, իսկ լուծումները` հեշտ ու ձեր կարիքներին համապատասխանող: Ծանոթացեˊք Ամերիաբանկի բիզնեսի վարկավորման մանրամասներին այստեղ և առանց ժամանակ կորցնելու, առանց բանկ գալու, լրացուցիչ փաստաթղթեր կցելու` լրացրեˊք օնլայն հայտը, ստացեˊք օնլայն անգրավ բիզնես վարկ և ձեր ժամանակը նվիրեք ձեր բիզնեսի զարգացմանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և

«Ներկայիս ժամանակավոր իշխանությունը փաստացի ընտրակաշառք է բաժանում է բաժանում». Արամ Վարդեւանյան

«Ներկայիս ժամանակավոր իշխանությունը, հատկապես կառավարության որոշումներով, փաստացի բաժանում է ընտրակաշառք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ, փաստաբան Արամ Վարդեւանյանը: Նա հստակեցրեց. «Ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թվականի նոյեմբերին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզի համապատասխան համայնքներին, գյուղատնտեսական կազմակերպություններին, պետական սուբսիդիաներ չեն տրամադրվում, բայց դրանք տրամադրվում են 2021 թվականի մայիսի 10-ից հետո»: Նա հիշեցրեց

Վիվա–ՄՏՍ–ն ու IMUSIC-ը ներկայացնում են «IMUSIC» արհեստական բանականությամբ երաժշտական հավելվածը

Եթե Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդ եք և երաժշտությունը Ձեր առօրյայի անբաժանելի մասն է, ապա «IMUSIC» երաժշտական հավելվածը հենց զ համար է։ Իսկ եթե կանխավճարային «X», «Y», «Z» և հետվճարային «X», «Y» սակագնային պլաններից որևէ մեկի բաժանորդ եք, ապա առավելությունն ավելի քան ակնհայտ է: Վիվա–ՄՏՍ–ի և «IMUSIC»–ի միջև բացառիկ համագործակցությանը նվիրված միջոցառումը հյուրընկալել էր հայկական շոու-բիզնեսի, գործարար աշխարհի

ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջազգային տնտեսական համաժողովին

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում այս օրերին ընթացող Միջազգային տնտեսական համաժողովին։ Վերջինիս շրջանակներում կազմակերպված «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով։ ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ բիզնեսի դեմ կիրառվող հանցավոր ոտնձգություններին,

«Թշնամին տեխնիկա է բերել ինժեներական աշխատանքներ է կատարում, 3-4 օր է այդ հատվածից ջուրը պղտոր է գալիս. Վերին Շորժա համայնքի ղեկավար

Նրա խոսքով՝ ոչ ոք չէր պատկերացնի, որ թշնամին այդքան սարը իր կողմից կբարձրանա ու մի հատ էլ կիջնի հայկական բնակավայրերին այդքան մոտ:

«Եթե անհայրենիքներին ես թողնում քո երկրի իշխանությունը, հենց նրանք են իրենց անարժեք մղումներով որոշում քո՛ ճակատագիրը». Կարին Տոնոյան

Հունիսի 3-ին Արմավիր քաղաքում կայացավ «5165» շարժման խորհրդի անդամների և շարժման համախոհների հանդիպումը։ Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես անդրադարձավ հանրության կողմից քաղաքական և ազգային գործընթացների նկատմամբ անտարբերությանը՝ նշելով, որ այս պահին Հայաստանը կանգնած է ոչ միայն պարզապես պետականության, այլև ինքնության ու արժեհամակարգերի տապալման սահմանագծին։ «Եթե անհայրենիքներին ես թողնում քո երկրի իշխանությունը, հենց

Սյունիքում ադրբեջանցիները մեր երկու հովիվներից մեկին ձիուց գցել են ներքեւ, մյուսին բռնել ու փորձել գլխով հարվածել 65-ամյա հովիվի գլխին. Արման Թաթոյան

Հարցին՝ Փաշինյանն առաջարկում է, որ երկու կողմից հայելային սկզբունքով հետ գնան, Թաթոյանը արձագանքեց, որ այդ մոտեցումը ՀՀ քաղաքացների իրավունքների վերականգնումը չի ապահովելու. «Միջազգային դիտորդը գա այդտեղ նստի, մեր քաղաքացիների իրավունքները մնալու են: Մեր քաղաքացիները պետք է իրենց արոտավայրերից, տներից օգտվեն: Մեր քաղաքացիների այդ իրավունքները շարունակելու են մնալ խախտված:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031