Օրվա լրահոսը
Միքայել Զոլյանը՝ հոր սկանդալային գրառման և ՔՊ ցուցակում չհայտնվելու մասին․ «Իմ թիմի հետ որեւէ խնդիր չունեմ, ոչ էլ հայրիկիս հետ որեւէ խնդիր ունեմ»․ «Հրապարակ»
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ երկու տասնյակ պատգամավորներ տեղ չեն գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում: Մերժվածների, իսկ ավելի ճիշտ՝ «քաշվածների» «սեւ ցուցակում» Արարատ Միրզոյանի հովանավորյալներն են՝ Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Իգիթյանը, Սոս Ավետիսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Միքայել Զոլյանը, Սերգեյ Ատոմյանը, Համազասպ Դանիելյանը եւ այլք։ Երեկ նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում ասում էին, որ
Խոակին Կապառոս. «Մեր նպատակն այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում». Ffa.am
Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, հունիսի 4-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: (հարցեր Խոակին Կապառոսին) -Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը, չնայած որ ընկերական էր, բավականին լարված ստացվեց և ֆուտբոլիստները մեծ ջանքեր գործադրեցին: Արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնվել Շվեդիայի հավաքականի դեմ
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնել Գալստյանների ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազում երկրպագուներին և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործընկերներին: Նախագահը բարձր է գնահատել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման ու տարածման
Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխելով դրանք լուծումների ու երազանքների: Հիմա այս լեգենդար կրակը ցավից ու վերքերից է թեժանում: Ամեն գիշեր: Այստեղ` Ստեփականակերտում, ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը երբևէ ուղղակի ասի Հայաստան, միշտ ասել են
3216 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223143 դեպք, որոնցից 214268-ն` առողջացած, 4454-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1099797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 209 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը․ «Նիկո՛լ, պարկեշտության սահմանները մի անցիր»
ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ին փոխանցել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Հարգելի հայրենակիցներ, ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների, ստիպված եմ արձագանքել. պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնվել եւ պատրաստ եմ պատասխան տալ իմ ողջ գործունեության համար։ Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է
ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ էին. Ոստիկանություն
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։ Չնայած ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին ու զգուշացումներին, այդուհանդերձ եղան ծնողներ, որոնք թույլ տվեցին, որ իրենց անչափահաս զավակները մեքենա վարեն։ Հունիսի
Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի շրջանում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են: Ժամանակ
1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամական օգնություն կտրամադրվի Հայաստանում սննդամթերքի կարիք ունեցող տեղահանված անձանց․ ԱՄՆ ՄԶԳ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոն 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում (ՊՀԾ)։ Նպատակն է՝ դրամական օգնություն տրամադրել Հայաստանում սննդամթերքի կարիք ունեցող տեղահանված անձանց։ Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև կնպաստեն տնտեսության զարգացմանը։ Կանխիկ գումարով սնունդ ձեռք բերելու հնարավորությունը կօգնի ակտիվացնել տեղական շուկաների շարժը,
«Փաշինյանը հանրահավաքներին դիջեյություն անելու փորձն ունի և վերադառնում է իր համար սիրելի իրավիճակին»․ «Փաստ»
Իշխանության ներկայացուցիչների բառապաշարը, վարքագիծն ու պահվածքը նախընտրական շրջանում նորանոր դրսևորումներ են ստանում, թեպետ նշված հանգամանքներով պայմանավորված՝ խնդիրը միշտ է առկա եղել: Թեման վերլուծելու տեսանկյունից «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մի քանի պատճառ է առանձնացնում՝ դիտարկելով իշխանության՝ ի սկզբանե ունեցած բնույթը: «Այս իշխանությունների կյանքի ամենանշանավոր կետը 2018 թ. գարնանը տեղի ունեցած զարգացումներն էին, որոնց շնորհիվ
Պատմության ֆակուլտետի դեկան․ «Եթե այդ նույն սկզբունքով մոտենանք, պետք է վերադարձնենք Բաքուն եւ Սումգայիթը»․ «Ազգ»
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը մեր ուշադրությունն է բեւեռում հետեւյալին. «Անկլավների, 7 գյուղերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե արդեն ըստ էության համաձայնել է դրանք տալ, ինչպես ինքն է ասում՝ գրավոր այդ թուղթը կստորագրի: Նա չի հասկանում, որ այդ թուղթ կոչվածը վերաբերում է գյուղերին, մարդկանց, որ ապրել են եւ շարունակում են ապրել այդ տարածքներում:
Հեղափոխությամբ խնդիրը չլուծվեց
Չգիտեմ, դուք ինչպես, բայց ես չեմ կարծում, որ այն, ինչ 19-րդ դարում գրում էր նշանավոր գերմանացի մտածող Կարլ Մարքսը, ծայրից ծայր հիմարություն է: Մասնավորապես, այն գաղափարը, որը վերաբերում է արտադրական ուժերին եւ արտադրական հարաբերություններին, իմաստ ունի նաեւ այսօր: Վերջինս (այսինքն՝ արտադրական հարաբերությունները, կամ լայն առումով՝ տնտեսության, հասարակության կազմակերպման ձեւը) պետք է համապատասխանի առաջինին՝ արտադրական ուժերին
Ապագայի գոյությունն ինքնին կասկածի տակ է դնում հենց գործող իշխանությունը․ «Փաստ»
Փաշինյանը չի կատարել հանրությանը հրապարակայնորեն խոստացած իր հիմնական խոստումներից և ոչ մեկը։ Եկեք հիշենք, թե 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի ժամանակ իր ունեցած ելույթում ինչպիսի հավակնոտ խոստումներ էր հնչեցնում Փաշինյանը։ Նա հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնելու են 5 մլն-ի, սակայն այսօր երկրի բնակչության թիվը նվազում է, մանավանդ պատերազմից հետո
Սոթք գյուղի բնակիչ․ «Բա որ թշնամին իջավ մեր գյուղի մեջ, մտավ երեխա գողացավ․․․ Ամեն մի րոպե մենք վախենում ենք այս պայմաններից»․ «168 ժամ»
«Շատ ահավոր վիճակ է, ժողովուրդը ահավոր վիճակի մեջ է հայտնվել»,- 168.am-ի հետ զրույցում անհանգիստ ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում ադրբեջանցիների առաջ գալուն և դիրքավորմանը։ «Չենք կարողանալու գնանք խոտը քաղենք, չենք կարողանալու անասունները պահենք, ամեն մի վայրկյանը վախենում է ժողովուրդը, ամեն մի վայրկյանը։ Իրենք (ադրբեջանցիները) հեն են, էլի սարի վրա պալատկեքը
Մի մեծ, կործանիչ մի նոր դավադրություն է հյուսվում մեր երկրի ու պետականության դեմ, որին դեմ է հայկական դիվանագիտությունը․ «Ազգ»
Այլ երկրներում, մանավանդ մեր երկրի այլ պայմաններում, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, ո՛րեւէ արտգործնախարարի հրաժարականը կթողներ ռումբի ազդեցություն: Մանավանդ նման ձեւի հրաժարականը՝ նախարարության աշխատակազմի առջեւ, հանդիսավոր պայմաններում, հրաժեշտի ճառով: Մինչդեռ մեր երկրում, նույնիսկ քաղաքական շրջանակում, հրաժարականի փաստը ընդունվեց լրահոսի հերթական վերնագրի ձեւով: Անշուշտ եղան արձագանքներ. ոմանք մեղադրեցին նախարարին՝ պաշտոնակատարի հանգամանքում աթոռը թափուր թողնելու եւ նոր
Փորձագետ․ «Ալիևն այնքան է առաջ գալու, ինչքան ՀՀ իշխանությունները թույլ են տալու դա անել»․ «168 ժամ»
«Իրավիճակը ՀՀ սահմաններին այնքանով է նորմալ, որքանով նորմալ է Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» գոյությունը հայկական քաղաքական դաշտում և երկրի ղեկին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով՝ դրանք փոխկապակցված երևույթներ են: Նրա խոսքով՝ Ալիևը զգում է իր դիմացինի թուլությունը, ապիկարությունը և անզորությունը, և առաջ է գալիս՝ զբաղեցնելով այն հարմարավետ դիրքերը,
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստին ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել․ Տիգրան Մուկուչյանը մեկնաբանում է․ «Հայկական ժամանակ»
Երեկ ՀՀ վարչական դատարանում դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստը: Նիստը, սակայն, անցել է ԿԸՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում: Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ նրա «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառում պարունակող պաստառները ճանաչվել են Հայաստան դաշինքի հետ
Չափազանց մտահոգիչ է, որ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարները․ «Հայաստանի Հանրապետություն»
Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Քարվաճառի շրջանում երեկ առավոտյան ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Պայթյունի հետեւանքով մահացել են Ադրբեջանի պետական հեռուստատեսության (AzTV) օպերատոր Սիրաջ Աբիշովը, «ԱզերԹաջ» լրատվական գործակալության թղթակից Մահարամ Իբրահիմովը եւ մեկ պաշտոնյա: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության եւ ՆԳՆ-ի տեղեկատվության, 4 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ եւ հոսպիտալացվել: Նկատենք, որ
Արցախում հանդիպեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին. Արթուր Վանեցյան
Այս մղձավանջը շուտով ավարտվելու է: Միասին ենք անցնելու մեր հայրենիքը շենացնելու բարդագույն, բայց շատ պատվաբեր առաքելության ճանապարհով:
Լրացումներ «Հանրակրթության մասին» օրենքում
Խորհրդարանը հունիսի 4-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է իր կողմից: Ընդունվել է նաեւ Կառավարության առաջարկը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը հարակից
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են մարզի հեռանկարային ուղղությունները
Հունիսի 4-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց վերջին շրջանում Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց մարզի հեռանկարային ուղղություններ հանդիսացող կրթության և զբոսաշրջության ոլորտներին: Մարզպետը վերահաստատեց Վայոց ձորի պատրաստակամությունը` խորացնելու
«Իսկ ե՞րբ էր հարմար պահը, ասեք, այդ ցավը ե՞րբ է անցնելու». գինու փառատոնի կազմակերպիչը իրենց քննադատողներին (Տեսանյութ). «Ա1+»
Երևանի գինու օրեր փառատոնի անցկացման շուրջ այս տարի քննադատությունների մեծ ալիք էր բարձրացել: Պատերազմից հետո ճիշտ ժամանակը չէր նման միջոցառում անելու համար, նշում էին շատերը: Սակայն փառատոնի համակազմակերպիչ Մերի Բադալյանն ասում է` թեև հասկանում է մարդկանց մտահոգությունը, բայց հարց է տալիս, որի պատասխանը չի ստացել. «Իսկ ե՞րբ էր հարմար, ասեք, տեսնեմ` այդ ցավը ե՞րբ է
Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Արցախը, այո, շարունակում է մնալ մեր ժողովրդի հավատքի ու հայրենասիրության խորհրդանիշը և շարունակում է միավորել մեր ժողովրդին ազգային իղձերի շուրջ»
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցն Արցախի Հանրապետություն Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնեց Արցախ։ Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։ Ամենայն Հայոց
Պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից, «Իմ քայլը» խմբակցությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը
Հունիսի 3-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի հանդեպ անվայել պահվածքով։ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նկատելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին՝ մոտեցել ու փորձել է հարց ուղղել նրան։ Պատգամավորն ի պատասխան խլել է հեռախոսն ու մեքենայով հեռացել՝ ասելով,
Գագարինում բացվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակն ամփոփող հուշարձան-աղբյուր
Հունիսի 4-ին Գագարին բնակավայրում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած գագարինցիներ Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Ռադիկ Թորոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի հիշատակն հավերժացնող աղբյուր-հուշարձանը։ Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, գագարինցիներ, հերոսների ծնողները եւ հարազատները։ Հուշարձան-աղբյուրի բացման պատիվը վերապահվեց մարզպետ Գնել Սանոսյանին, հերոս Արթուր Վիրաբյանի
Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն կերպարներն ընդմիշտ կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. Արմեն Սարգսյանի ցավակցականը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին: Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա՝ հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու
«Պատկերացրեք, եթե պետական մտածելակերպ ունենային, ապա վստահ եմ, որ Եռաբլուրում կունենայինք արդեն այդ արձանը». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի քանի օր է, որ տեղս չեմ գտնում հայտնի աբովյանական ֆոտոներից ու տեսաերիզից հետո։ Բայց հիմա այլ բանի մասին է խոսքը։ Սեպտեմբերի 29-ից հետո, երբ առաջին անգամ վերադարձա Երևան և ունեի մեկ օր այստեղ, այդ օրը 4 լրատվականների մոտ էի հրավիրված, և
«Եթե մարդն ունի զոհեր, գերեվարված հարազատներ ու ասում է՝ հպարտ ենք, երջանիկ, էլ ի՞նչ ասես»․ Մարտուն Գրիգորյան
Aravot.am-ը Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը գլխավորող Մարտուն Գրիգորյանից, որը նաև ներառված է համամասնական ցուցակի 8-րդ կետում, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ձայներ ապահովելու Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմած «Հանրապետական» կուսակցության համար, երբ շիրակցիները միշտ մերժել են այս քաղաքական ուժին, այն բոլոր տեսակի ընտրություններում գրեթե ձայներ չի հավաքել Շիրակից։ «Եթե ձեր ասած տեսանկյունից վերցնենք,
«Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն»
«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն։ Այդ գործունեությանը մասնակցել են նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արսեն Թորոսյանը և Գարիկ Սարգսյանը, որոնք նույնպես հանդիսանում են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Դա ոչ միայն հակասում է ընտրական
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաղթեց մայրաքաղաքային սփռման մրցույթում
Այսօր՝ հունիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության, «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցերը: Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ


















































