Օրվա լրահոսը
Գերիների վերադարձի հրատապության հարցից մինչև նախընտրական փուլում համերաշխության ապահովում
Պաշտպանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանին
Ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել են Կենտրոնի փոխթաղապետն ու գլխավոր մասնագետը
Երեւանի Կենտրոնի թաղապետարանում այսօր տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո ձերբակալվել են փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը: ՀՀ ոստիկանությունից ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է
Արագածոտնի մարզպետը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարն այցելել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին
Այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանն այցելել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել՝ Թեմուր Արթուրի
«Փողոցային հաշիվ մաքրելը» շատ նման է տարիներ ի վեր Հայաստանում ձևավորված ուժի միջոցով հարցեր լուծելու մշակույթին». Անի Խաչատրյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած «փողոցային հաշիվ մաքրելը» շատ նման է տարիներ ի վեր Հայաստանում ձևավորված ուժի միջոցով հարցեր լուծելու մշակույթին: Այսօր մեր ազգն իրավունք չունի այսքան կորուստներից հետո, ու կանգնած լինելով այսքան խնդիրների դեմ, թույլ տա իրեն, որ նույնիսկ քաղաքացիներն
Իսպանացի պատգամավորներն ու սենատորներն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին
Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև։ Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
Երբ տողը հաստատում է ինքնության փաստը
Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ պոեզիան ունի այնպիսի բարձրակետեր, որոնք խորը շոշափում են իրականության ամենանուրբ թելերը, որոնցով կարկատված է ներկան ու այնքան է ամրանում, որ գալիքի հանդեպ ուժը տողի տրամաբանությամբ ավելի հասունանում է՝ հավատի ու ուժի ներգործության շնորհիվ: Վարդան Հակոբյան գրողի լեզվամտածողության պոռթկումների մասին պատկերացում կարելի է կազմել ընդամենը կարդալով նրա խոստովանությունը, որտեղ գրողն
ԱԳՆ-ում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող ծրագրերը
ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց ՖԽՎ պատվիրակության անդամներին Մայիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) պատվիրակությանը՝ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը ողջունեց պատվիրակության անդամներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու նախաձեռնության, ինչպես նաև՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում աջակցելու պատրաստակամության համար։ Հանդիպման ընթացքում Արտակ Ապիտոնյանը համապարփակ կերպով ներկայացրեց
Գյումրիում կկառուցվի էկո-քաղաք․ ներդրողն ԱՄՆ-ից է
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Գյումրիում կկառուցվի էկո-քաղաք, ներդրողը Նյու Յորքից է՝ Թոդդ Ֆաբաքերն է, որը ներկայացնում է «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը։ «Շատ հետաքրքիր ծրագիր ենք անելու, առաջիկայում ավագանու քննարկման ենք ներկայացնելու, չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց Նյու Յորքից եկած Թոդդ Ֆաբաքերը ուզում է էկո-քաղաք սարքել։ Բնականաբար, մենք ամեն ինչ
Պատանի բռնցքամարտիկները մրցափորձ են ձեռք բերում
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ուկրաինայում գտնվող պատանեկան հավաքականը մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ թիմային ձևաչափով ընկերական հանդիպումներ է անցկացնում տարբեր երկրների ընտրանիների հետ: Արդեն մրցամարտեր եղել են տանտերերի առաջին և Ղազախստանի հավաքականների հետ: Մեր թիմի կազմում հաջող մրցելույթներ ունեցել են 46 կգ քաշային Էրիկ Առուստամյանը, 57 կգ քաշայիններ Արման Միսակարյանն ու
«Այս կոնֆլիկտը կապվում է Էրդողանի անվան հետ». Իսրայելցի քաղաքագետ
Քանի դեռ Թուրքիան Համասին ցուցաբերում են ռազմական եւ քաղաքական աջակցություն, սադրանքներն Իսրայելի դեմ կարող են շարունակվել
Արայիկ Հարությունյանը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» մեդալ
Այն տրվել է արցախցիների սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար
Տասնյակ անգամներով թմրամոլությունը կբարձրանա եւ կբախի յուրաքանչյուրի դուռը. Տնտեսագետը տեխնիկական կանեփի մասին
Արա Քառյանը գտնում է, որ տեխնիկական կանեփի արտադրությունը մեծ վտանգներ է պարունակում:
Լիտվայի Սեյմասի նախագահը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորված երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի եւ լիտվացի խորհրդարանականների հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահին՝ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում հայկական պատվիրակությանը՝
«Քոչարյանի զրոյական դերակատարությունն այնքան աճեց, որ այսօր դարձել է ամենապահանջված գործիչներից մեկը, շնորհավորում եմ Իմ քայլին». Թագուհի Թովմասյան
«Այս ագրեսիայի պայմաններում մենք ուր ենք հասնելու: Արդյոք կունենանք այնպիսի ընտրություններ, որի արդյունքները վիճարկելի չլինեն եւ արդյոք կունենանք այնպիսի ընտրություններ, որի ժամանակ վիրավորներ ու զոհեր չենք ունենա»:
Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան
Կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը մեծ ներուժ ունի. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ: Նշելով, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ
Համաձայնագրում գրված չէ, որ այդ ճանապարհը հենց Մեղրիով պետք է անցնի, թե որտեղով կանցնի՝ մենք կորոշենք. Արա Քառյան
Տնտեսագետ Արա Քառյանն առաջարկում է Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակումն իրականացնել մուլտիմոդալ տարբերակով, որի մեջ կմտնի ե՛ւ ավտոճանապարհը ե՛ւ երկաթգիծը ե՛ւ գազամուղը ե՛ւ նավթամուղը ե՛ւ բարձր լարման հոսանքը: «Ճանապարհների ապաշրջափակման հարցը նոր չէ, ուղղակի պատերազմն այդ հարցն արագացրեց»,-այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում պատասխանելով հարցին՝ ինչ կտա Հայաստանին ճանապարհների ապաշրջափակումը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրով,
Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Պատրուշևին
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: «Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ, Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում: Կիսում եմ ձեզ հետ այս
«Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են». Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ հումանիտար հարցերը պետք է արագացված տեմպով կարգավորվեն՝ մատնանշելով, ռազմագերիների և զոհվածների աճյունների վերադարձի, ինչպես նաև՝ ականապատ դաշտի քարտեզների Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը։ Ասուլիսին մասնակից Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման
Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես կայքից և ստանալ զեղչեր: Այսուհետ վարկի ձևակերպման և առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային և այլ պարագաներ և հաշված րոպեների ընթացքում ձևակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց Բանկ և խանութներ այցելելու անհրաժեշտության: Վարկային
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ «թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել»
Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։ Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արցախի Պաշտպանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից կազմակերպված առցանց համաժողովին
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ռազմագերիներ և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» թեմայով առցանց համաժողովին։ Համաժողովի շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։ Պաշտպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից
Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ
Մայիսի 10-ին և 11-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային
Ստացվում է՝ ճգնաժամային իրավիճակում իրական հատվածը ճռռում է, իսկ բանկային հատվածը խրախճանքի մեջ է. Արա Քառյան
Հայաստանը համավարակի հետեւանքները մեղմելու հակաճգնաժամային ծրագրերին ուղղել է ՀՆԱ-ի 3,5 տոկոսը, Իտալիան՝ ՀՆԱ-ի 42 տոկոսը: Այսօր այս մասին ասաց «Տրամաբանություն» անկախ գործարար եւ ֆինանսատնտեսական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, ԵՊՀ եւ ՌՀՀ դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Արա Քառյանը: «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում Արա Քառյանն ասաց, որ հակաճգնաժամային ծրագրերի համար պետության հատկացրած շուրջ 240 միլիարդ դրամի մոտ 80–ը
Ստեփանակերտի քաղաքապետը տեղեկացրեց՝ մայրաքաղաքում առաջիկա 2 տարվա համար նախատեսված են բնակարանաշինական և բնակֆոնդի բարելավման մեծածավալ ծրագրեր
Տեղահանված հայրենակիցներին կենցաղային պայմաններով ապահովելը շարունակում է մնալ գերխնդիր թե՛ երկրի և թե՛ քաղաքի իշխանությունների համար:
Փոխնախարարի վերաբերյալ հրապարակման առնչությամբ Էկոնոմիկայի նախարարությունում ուսումնասիրություն է սկսվել
Անընդունելի և դատապարտելի է պաշտոնատար անձի կողմից հովանավորչական որևէ գործունեություն․ նման երևույթների նկատմամբ նախարարությունը դրսևորելու է անհանդուրժողականություն և հետևողական է լինելու դրանց բացահայտման ու վերացման գործում:
««5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու». Դավիթ Գրիգորյանի պարզաբանումը
Պարզ է, որ նման արտահոսքը հստակ միտում ունի։ Եթե Արշակունյաց փողոցում գտնվող դպրոցում «Հայ ասպետ» հիմնադրամին տարածք տրամադրելու որոշումն իրականություն է, ապա դա անարժեք փորձ է կապել «5165» շարժումն իշխանության հետ՝ կոտրելու հավատը շարժման նկատմամբ։
Ավետիք Վարդանյանն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի Օլիմպիական խաղերի մրցավարների ցանկում. Գիլոյանը Ըմբշամարտի համաշխարհային միության հետ քննարկել է ՀՀ-ից ներկայացուցիչ ունենալու հարցը
Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկներից ուղեգիր են նվաճել Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ):
Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:


















































