Օրվա լրահոսը

Շուշիի Մայր Տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտանմունքի վայր. Արա Այվազյան

Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց:

Բանկերն անցել են «մոջահեդական պահվածքի». տուրիստական տրանսպորտային ընկերությունների վարորդները փակել էին Մոսկովյան փողոցը

Տուրիզմի ոլորտի ընկերությունների նկատմամբ բանկերը սկսել են տույժ ու տուգանք կիրառել՝ վարկերը չվճարելու համար:

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցության պատգամավորն Ադբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ոտնահարել հայ ժողովրդի իրավունքները։

«10 անձի վերաբերյալ գույքի գնահատման ավարտական փուլում ենք»․ գլխավոր դատախազ

Առկա գույքի վերջնական գնահատում ենք անում առ այն, թե արդյոք դրանք օրինակա՞ն են

Այվազյանն ու Լավրովը ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված անմար կրակի հուշարձանին

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։ ՀՀ ԱԳՆ

«Հետախուզվում է 40 տասնյակ ահաբեկիչ, Ադրբեջանի դեմ հարուցել ենք քրեական գործեր»․ Արթուր Դավթյան

Ռազմական հանցագործությունների դեպքերը քրեաիրավական գնահատականի են արժանացել

«Միակ լուծումը ճշմարտությունն է». El País-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Պատմաբան, լրագրող, քաղաքագիտության պրոֆեսոր Անտոնիո Էլորսան El País օրաթերթում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Հայաստան 1915․ հիշողության արժեքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության ճանաչումը մեծ իրարանցում առաջացրեց լրատվական դաշտում։ Մեր երկրում գերիշխեց անտարբերությունը, բացառությամբ` նախկին ԱԳ նախարար Խավիեր Սոլանայի թվիթերյան գրառման, ում համար անհասկանալի էր ԱՄՆ նախագահի որոշումը 1915թ․ «ենթադրյալ

«Նոր մարդիկ կլինեն ցուցակում». Մակունցը՝ ՔՊ ցուցակի եւ քարոզչական կարգախոսի մասին

Իսկ հարցին՝ ժամանակից շուտ չե՞ք սկսել քարոզարշավը, խախտում չե՞ք տեսնում՝ Մակունցը պատասխանեց, որ կան տարբեր քաղաքական թիմերի պաստառներ, որը գործող օրենքներին համապատասխան է ու որեւէ օրենք չի խախտում:

Պատշաճ պատվաստման հավաստագիր ունեցող քաղաքացիները ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա. կառավարությունը մեղմացնում է կարանտինի սահմանափակումները

Քայլեր ձեռնարկվեն Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքը, Սևանա լճի ջրերի խնայողությունն ապահովելու ուղղությամբ

ՄԻՊ-ի ելույթից հետո Արարատ Միրզոյանը նրա հետ դեմ առ դեմ զրուցեց նիստերի դահլիճում

Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Արման Թաթոյանին հրավիրեց սուրճ խմելու

Քննարկել գերությունից վերադարձած զինվորներին տարկետում տալու, իսկ ֆիզիկական եւ հոգեբանական լուրջ ցնցումներ տարածներին ծառայությունից ազատելու հարցը. Նաիրա Զոհրաբյան

Մենք ոչինչ չարեցինք, որ այդ տղաները ապահով ծառայեն հայրենիքին ու վերադառնան տուն, մենք ոչինչ չարեցինք, երբ տղաները շրջափակման մեջ տասնյակ օրերով օգնության էին սպասում ու նրանց մի մասը սպանվեց, իսկ մի մասը գերեվարվեց ու հիմա մենք պարտավոր ենք թուրքի գերությունից վերադարձածների համար անել գոնե նվազագույնը։

«Մեդիատեռորի մեջ եք մեղադրո՞ւմ ինձ, տիկին Կարապետյան․ լո՞ւրջ եք ասում»․ Արման Թաթոյան

Գիտե՞ք ինչ կա, Ադրբեջանի նպատակն է աշխարհին ասել, որ ամեն ինչ նորմալ է, իշխանությունն էլ է նույնն ասում

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ

«Նախագիծը բավականին առաջադիմական կարգավորումներ է նախատեսում` կապված նախընտրական քարոզչության հարցերի հետ»

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել է երջանկահիշատակ ռազմական գործչի շիրիմին: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել լեգենդար Կոմանդոսի գերեզմանին, հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել նրա անմահ հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու մեխանիզմներ չեն

«Դրսից մարդիկ կան». ԱԳՆ շենքի մոտից նախկին զինվորականին բերման են ենթարկել ցույց անելու համար. A1+

Նա պնդում է՝ Սահմանապահ զորքերի հրամանատարությունն իրեն ապօրինի կերպով ճանաչել է ՀՀ քաղաքացի և աշխատավարձը քիչ է վճարել։

Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի, որի հիմքում Արցախում 35 000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործումը կլինի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման նկատմամբ և

«Տիկին Սամսոնյան, արդյոք ես կարո՞ղ եմ պնդել, որ դուք միասին եք աշխատում ադրբեջանցի պատգամավորների հետ»․ Մարիա Կարապետյան

Երբ ելույթ եմ ունենում ու քննադատում Ադրբեջանին, վերջինիս պատգամավորները, բնականաբար, հարձակում են գործում իմ վրա

«Պաշտպանի դեմ արշավ են անում մեր իշխանության պաշտոնյաները եւ ադրբեջանական մեդիան․ ինչո՞ւ, հարգելի գործընկերներ»․ Սամսոնյան

Այս հարձակումները պայմանավորված են պաշտպանի այն հայտարարություններով, որոնք վերաբերվում են Սյունիքում սահմանների որոշման ընթացքում մարդու իրավունքների խախտումներին

Ժիրայր Սեֆիլյան. «Ընտրություններով իշխանափոխություն չի լինելու: Դա կլինի միայն ու միայն հրապարակները լցնելով»

Մենք պիտի գիտակցենք, որ իրավունք չունենք նոր ցնցումների: Մեր քաղաքական ուժը այդ մշակույթն ունի, կրում է իր մեջ:

Հանդիպում երիտասարդների հետ․ Երվանդ Թարվերդյան

 «Միացյալ Հայաստան» կուսակցությունը շարունակում է  հանդիպումների շարքը։ Հավատալով այն փաստին, որ երիտասարդությունն այսօր ունակ է սեփական գաղափարներով երկիրը տանել զարգացման ուղիով, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը, որոշել է նրանց հետ քննարկել մեր երկրի ներկա մարտահրավերները, պայմանավորված երկրում ընթացող քաղաքական և տնտեսական ոչ կայուն գործընթացներով և երիտասարդների հետ միասին իրականացնել արդյունավետ բարեփոխումներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ

«Մենք բոլորս, մասնավորապես՝ ես, սովոր ենք առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր…տարակուսանք առաջացրեց». Մակունցը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

Այն շարժումը, որի մաս ենք կազմել ես եւ շատ այլ քաղաքացիներ ու որի շարունակությունը՝ 2008-ի տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ին, այս անգամ ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միեւնույն արժեքային հիմքի վրա, իմ կարծիքով:

«Ադրբեջանցիները կամ քանդում են, կամ պղծում, կամ յուրացնում». Արցախի ԿԳՄՍՆ ներկայացուցիչ

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկում, անարգում ու ոչնչացնում հայկական եկեղեցիները

«Վերածնվող Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Վերածնվող Հայաստան»  

«Լեւոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Փաշինյանին…Ինքը հիպնոս է անում, ես տակտիկա էի որդեգրել, հենց ելույթ էր ունենում՝ ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի». Աղազարյան

Հարցրեցինք՝ ձեր տրամաբանությամբ՝ Տեր-Պետրոսյանը եթե այդպես լավ տիրապետել է հիպնոսի արվեստին, մարտի վերջին, երբ հանդիպեցին երեք նախագահներով, կարող էր հիպնոս աներ ու իր ուզածով լիներ՝ Աղազարյանն արձագանքեց. «Հիպնոսը հո ամեն մեկի վրա չի ազդում: Բերեցիք Ռոբերտ Քոչարյանին համեմատեցիք իմ հե՞տ»:

Դպրոցները պետական դրամաշնորհ կստանան՝ անվտանգության պայմանների բարելավման համար

«Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին. այդ տարվա համար հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։

Ժիրայր Սեֆիլյան. «Ոչ թե պետք է շուտափույթ ընտրություններին պատրաստվել, այլ ճիշտը օր առաջ մեր երկրի գլխին արդեն պատուհաս դարձած Փաշինյան երեւույթից ձերբազատվելն է»

Դժբախտաբար, քաղաքական մնացած շրջանակները հիմնականում պատրաստվում են ընտրություններին, ինչը մենք ճիշտ չենք համարում: Մենք ասում ենք հետեւյալը, որ մինչեւ այն ժամանակ, որ երկրի ներսում չեն ստեղծվել ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ, ապա այսպիսի շուտափույթ ընտրությունները մեզ ոչ մի օգուտ չեն բերելու:

Արմեն Գրիգորյան․ «Սերժ Սարգսյանը սուտ է ասում»

ԱԽ քարտուղարն ասում է, որ այս իշխանությունն ավելի շատ սպառազինություն է ձեռք բերել՝ ի համեմատություն 2016-2018 թվականների

Պատերազմի ավարտից անցել է արդեն յոթ ամիս, սակայն հասարակությանը հուզող ոչ մի հարց պատասխան չի ստացել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Պատերազմում պարտվելու պատասխանատվությունն ովքե՞ր են կրում՝ սկսած վարչապետից մինչև զորամասերի հրամկազմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031