Օրվա լրահոսը

«Կառավարության պարտքի շեշտակի ավելացում ունենք ե՛ւ անցած տարի, ե՛ւ այս տարի». ԱԺ-ում քննարկվել են կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ

«Մեր կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2026-ը պետք է իրականացնենք հարկաբյուջետային կոնսոլիդացիա այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի Կառավարության պարտքի բաղադրիչը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազեցնել 60 տոկոսից»

Ոստիկանությունն արձագանքել է Մարալ Նաջարյանին Հայաստանում անձնագիր չտալու վերաբերյալ հրապարակումներին

Տպագրված անձնագիրը քաղաքացին կարող է ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորագիրը նոտարական կարգով վավերացում չի պահանջում։

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը Հայաստանի հետ բարեկամական քաղաքականություն վարելու պատրաստակամության համար

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՉԺՀ-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ

«Նախարարն ասաց, որ ինքը դեմ չի, որ մենք հանքերի դեմ պայքարում ենք եւ ասաց, որ ինքն էլ հանքերի կողմնակից չէ»

«Առանց հանք Լոռի» ցույցի մասնակիցները հանդիպել են Ռոմանոս Պետրոսյանին

ԱԻՊԾ-ն Արցախում ռուս խաղաղապահների վիրավորվելու մասին լուրերին ծանոթացել է մամուլից

Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ։ Լուրին ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։ Հայկական լրատվական կայքէջերի պատասխանատուներին հորդորում ենք նյութի իսկությունը ներկայացնել իրական լույսի տակ։ Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք

Լեւոն Արոնյանը վերջին մրցաշարերն է անցկացնում Հայաստանի դրոշի ներքո

16 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարում դեռեւս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկեղ Լեւոն Արոնյանը 15 հնարավորից վաստակել է 9,0 միավոր եւ պայքարը շարունակում է քառորդ եզրափակիչ փուլում: Այստեղ նրա մրցակիցը Ուեսլի Սոն է, որը ամենայն հավանականությամբ ոչ հեռու ապագայում կդառնա ԱՄՆ-ի հավաքականում հայ գրոսմայստերի թիմակիցը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Եթե նորից Նիկոլը զավթի իշխանությունը եւ կեղծի ընտրությունները, նրա հետ անհնար է ճգնաժամի հանգուցալուծում»․ Արփինե Հովհաննիսյան

«Սրա համար ազնվություն է պետք մարդկանց հետ, այլապես որեւէ մեկը ձայն չի հավաքի»

«Ես վստահ եմ, որ Սյունիքում ունենալու ենք ձայների մեծամասնություն». Արմեն Խաչատրյան

Փաշինյանին հայհոյելով, ըստ նրա, հայհոյում էին ժողովրդի մի լուրջ ընտրազանգվածի. «Կարելի էր բողոքի ակցիա կազմակերպել, բայց ոչ հարձակման տեսքով, խուլիգանական դրսեւորումներով, այն աստիճան, որ Մեղրիի բնակչության մի մասը բողոքում էին՝ այս ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ եք թույլ տվել, որ նման իրավիճակի հասնի»:

Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանվի. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահին

Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին, որ այս դրույթի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ փոփոխությունը կթուլացնի հաստատության գործունեության ընդհանուր արդյունավետությունը և հատկապես նրա կարողությունը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ երկրի ողջ տարածքում ազատությունից զրկման վայրերն արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար:

«Արցախի թեմի առաջնորդը պետք է այդ խնդիրը քննարկի խաղաղապահների հրամանատարության հետ». Տեր Վահրամ Մելիքյան

Տեր Վահրամ Մելիքյանը հաստատում է, որ ադրբեջանցիները հայ ուխտավորներին Դադիվանք չեն թողել՝ պատճառաբանելով համավարակը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների հետ քննարկել է դատաիրավական համակարգում առկա խնդիրներին առնչվող հարցեր

Ընդգծվել է Վճռաբեկ դատարանի բացառիկ առաքելության իրականացման, այն է՝ օրենքների միատեսակ կիրառման ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը:

«Փաշինյանը զավթել է իշխանությունը, նա այս պահին հանցագործություն է անում»․ Արփինե Հովհաննիսյան

Եթե կա վեճ՝ հրաժարականից հետո պե՞տք է համարվեր պաշտոնակատար, թե՞ ոչ, ապա խորհրդարանական ընդդիմությունը կամ նախագահը պետք է դիմեն ՍԴ:

«Բնական է, որ նմանօրինակ միջադեպեր կարող են հանդիպել, այնպես չէ, որ մեր հարեւանը Շվեյցարիան է». Արմեն Խաչատրյանը՝ հովվի ու ադրբեջանցիների միջադեպի մասին

Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պահին սահմանի ամբողջ երկայնքով տեխնիկական միջոցներ, փշալարեր, տեսահսկման սարքեր են տեղադրվում, թե երբ կավարտեն ողջ երկայնքով կահավորումը՝ պարզ չէ:

Ադրբեջանը ոչ կանխակալ հայտարարությունների դասեր է տվել Դունյա Միյատովիչին

Իսմայիլովը նշել է, որ հանձնակատարի նամակը կասկածի տակ է դնում նրա «աշխատանքի անկախությունն ու անկողմնակալությունը, և դա կարող է բացասաբար անդրադառնալ հանձնակատարի գրասենյակի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»:

ԱԺ նախագահը և Քերոլայն Քոքսը քննարկել են գերիներին հայրենիք վերադարձնելուն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Քերոլայն Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու եւ այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար:

Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն. Արա Այվազյանի հարցազրույցը «BBC Weekend» ծրագրին

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար:

«Յուրաքանչյուր խոսնակի տեքստից դուրս կբերենք կարեւորագույն դրույթները». ԿԳՄՍ փոխնախարար

Կմշակենք մի փաստաթուղթ, որը կներկայացնենք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին, այնպես էլ կառավարությանը

Կանխվել է Հաղթանակի կամրջից նետվել ցանկացող քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 27-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների և տեղի ուժերի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (անձը չպարզված) ինքնասպանության փորձը։ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

«ԲՀԿ-ն բուրժուական բովանդակության կուսակցություն է, այնտեղ կան շատ-շատ մարդիկ, որոնք խնդիրներ պետք է ունենան օրենքի հետ». Հովիկ Աղազարյան

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն՝ նա ասաց. «Իմ անձնական կարծիքն ասեմ՝ եթե ես որոշողը լինեի, ես չէի ցանկանա: Բայց ինքս չեմ բացառում, որ կարող է պատահի այդպիսի բան լինի: Ես չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ, որովհետեւ ԲՀԿ-ն բուրժուական բովանդակության կուսակցություն է, որը վատ բան չի, բուրժուա բառից չվախենանք»:

Օսմանյան կայսրության զինվորական հանդերձանքով, թրերով. Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել

Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի զինվորական հանդերձանք, կայսրության դրոշներ են պահել, կեռ թրերով ազգային պարեր են կատարել։

Մոսկվայում բացվեց Կարո Հալաբյանի արձանը

Արձանը ՌԴ֊ում ՀՀ դեսպանության նվերն է մայրաքաղաքին, որի ճարտարապետական դիմագծի մեջ Կարո Հալաբյանը թողել է անփոխարինելի հետք։

Ծաղիկները կվերածվեն թղթի, բացիկների ու մոմերի. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումները եզրափակվեցին ավանդական ծաղկահավաքով

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումները եզրափակվեցին ավանդական ծաղկահավաքով: Անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում՝ վերածվելով թղթի, բացիկների ու մոմերի: Լուսանկարիչ՝ Կարապետ Սահակյան ՀՀ կառավարություն

Մենդելեևյան օլիմպիադայում Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր

Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը:

Հայաստանի գրեփլինգի հավաքականի նորամուտը Եվրոպայի առաջնություն նշանավորվեց արծաթե մեդալով

Մայիս Ներսեսյանը զիջեց համառ պայքարում եւ արժանացավ արծաթե մեդալի, սակայն նա դարձավ գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճած հայաստանցի առաջին մարզիկը:

ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով

Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ: Ակբա բանկի քարտապանները փոխանցումները կարող են ստանալ՝ փոխանցողին տրամադրելով միայն բանկում գրանցված հեռախոսահամարը: Փոխանցող կողմին անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածում մուտքագրել հեռախոսահամարն ու ստացման բանկ ընտրել Ակբա բանկը: Մեկ օրվա ընթացքում

«Ադրբեջանում կամ ոչնչացնում են հայկական հուշարձանները, կամ ներկայացնում իբրեւ ալբանական». Լուսինե Ղարախանյան

Վտանգված է թշնամու կողմից բռնազավթված տարածքներում գտնվող շուրջ 2000 հուշարձանների ճակատագիրը

Կարո Փայլանն արձագանքել է իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի գրառմանը

Հաջակցության Փայլանի՝ կուսակցական մի շարք գործիչներ Օզդաղին քննադատող հայտարարություններով են հանդես եկել:

«Փոխարժեքը պետք է լինի ավելի տատանողական, քան գնաճը». ԿԲ նախագահի տեղակալ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն անդրադարձավ փոխարժեքի տատանումներին վերաբերող հարցադրմանը: «ԿԲ-ն փոխարժեքը չի կանխատեսում: Մեր նպատակադրումը գնաճն է: Եթե ուզում ենք գնաճի սպասումները խարսխել, որը երկրում կայունության հիմքն է եւ դրամով եկամուտների գնողունակությունը պաշտպանելու հիմնական միջոցը, ապա փոխարժեքը պետք է լինի ավելի տատանողական, քան գնաճը»,-ասաց

Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց բարոնուհի Քերոլայն Քոքսին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար

ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը եւ պատգամավոր Մարիա Կարապետյանն ապրիլի 27-ին հանդիպեցին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց բարոնուհուն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031