Օրվա լրահոսը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, արձանագրվել է մահվան 18 դեպք
Բուժում է ստանում 13297 պացիենտ
Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 26 Ապրիլի 2021, 440 – Ա ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Նիկոլ Փաշինյան
10 տանկ խոցած Արցախի հերոսին ասել են՝ պետպատվերով վիրահատվելու իրավունք չունի, հետո զանգել, ներողություն են խնդրել. «Հայկական ժամանակ»
Հռիփսիմե Խաչատրյանը վստահեցրեց, որ տեղի ունեցածը սխալմունք է եւ որ Էդգար Մարկոսյանը կվիրահատվի պետական պատվերով՝ անվճար:
Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի․ «Փաստ»
Նիկոլի հրաժարականը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իշխանությունը ժողովրդին պատկանելու և այդ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իր իսկ հնչեցրած թեզերի հետ։ Դրանք հերթական լոլոներն են, որոնք վարչապետի աթոռին սոսնձված մարդը թանկով վաճառում է հայ ժողովրդի վրա։
Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը. Արման Թաթոյան
Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում:
Ցեղասպանությունը ճանաչվել է, բայց զոհերի վերապրած ցավը երբեք չի վերանա. Ստեֆեն Սմիթ. «Ամերիկայի ձայն»
«Ճանաչումը կարող է փոխել քաղաքական լանդշաֆտը, սակայն կասկածում եմ, որ փոխի իրավականը: Այդ դեպքերից անցել է մեկ դար: Այս պահին գրեթե անհնար է խոսել հատուցման մասին»
Պատի տակի խոսակցություններ
Բայց «քանդող բրիգադը» չկարողացավ որեւէ բան կառուցել: Քաղաքացիները՝ ճնշող մեծամասնությամբ, իշխանության բերեցին մի մարդու, որը չունի ոչ մի հատկանիշ՝ երկիրը ղեկավարելու համար. նա չկարողացավ ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, չկարողացավ արդյունավետ միջոցներ ձեռնարկել համավարակի դեմ, չկարողացավ առաջընթաց ապահովել տնտեսության կամ որեւէ այլ բնագավառում:
Բայդենի կողմից ցեղասպանության փաստի արձանագրումը անհրաժեշտ գործիքակազմ է ապահովում մեր դիվանագիտական զինանոցում՝ հետագայում քաղաքական խնդիրները տարբեր հարթակներում առաջ մղելու համար. «Հայաստանի Հանրապետություն»
Գործընթացի շարունականությունն ապահովելու համար ԱՄՆ հայ համայնքը եւ մեր դիվանագիտությունը մշտապես միասին պետք է գործեն, քանի որ միայն այդ դեպքում կարող են արդյունք ապահովել։ Ցեղասպանության ճանաչման եւ արցախյան հիմնախնդրի կարեւորագույն կետերի առաջմղման ուղղությամբ դեռեւս կան անելիքներ եւ քայլեր։
Նույնիսկ վատ տարվա վատ ամսվա համեմատ դրական ցուցանիշ արձանագրելը նշանակում է, որ վատագույն սցենարից մենք կարողացել ենք խուսափել. տնտեսագետ. «Հայկական ժամանակ»
«Եթե այդ ներուժը նախորդ տարիներին որոշ չափով օգտագործվեց, ապա հիմա մեր տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը մեզ մի քիչ հետ են տանում, այն կառուցվածքին, որը շատ քննադատվել է: Այսինքն մենք շարունակում ենք շեշտադրում կատարել ավանդական ճյուղերի՝ հանքագործական արդյունաբերության վրա»,- նշեց նա:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Իրականում սա իշխանությունների տոնն է՝ ընկած «հեղափոխական օրացույցի» առանցքում. «Փաստ»
Հայաստանում Քաղաքացու օրը նշվել է միայն մեկ անգամ՝ 2019 թվականի ապրիլի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ այդ օրը փակել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խորոված-փարթի էին կազմակերպել։ Թե խորոված-փարթին ի՞նչ կապ ունի քաղաքացու հետ, այդպես էլ չիմացանք։ Բայց դա չէր խանգարել, որ իշխանությունները պետբյուջեից 124 մլն դրամ հատկացնեն տոնական միջոցառումների կազմակերպման համար։
Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ
Եվս 14000 քաղաքացի կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ
Արման Թաթոյանը Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանի ղեկավարությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր, այնպես էլ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Նա մանրամասն անդրադարձել
ՌԴ-ն գործակալների ցանց ունի և կարող է ընտրությունների վրա էական ազդեցություն ունենալ․ Հ․ Խուրշուդյան. «Ա1+»
«ԱՄՆ-ը տարիներ շարունակ ջանքեր էր գործադրում հայ-թուրքական հաշտեցումը կյանքի կոչելու համար, որով պետք է Հայաստանն ավելի անկախ դառնար Ռուսաստանից։ Մենք գիտենք, որ այդ կախվածության անկյունաքարային պատճառը Հայաստանի հանդեպ Թուրքիայի սպառնալիքն է։ Իսկ Ցեղասպանության ճանաչմամբ այդ սպառնալիքը էապես կնվազի»,- «Ա1+»- հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն՝ անդրադալնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց
Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության որոշման մասին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին լրագրողներն այսօր հարց են ուղղել հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին: Հարցին՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին որոշում ունե՞ք՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է․ «Ոչ»: Ճշգրտող հարցին՝ բացասական պատասխանը նշանակում է՝ ՀՀԿ-ն չի՞ մասնակցելու ընտրություններին, թե՞ մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չկա, Սերժ Սարգսյանը չի արձագանքել։
Ինչու էր ԱՄՆ դեսպանը Սյունիք մեկնել. «Անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Եվ դա միայն ԼՂ-ի անվտանգությունը չէ»
«Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները
Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ` համագործակցությանը գործնական ընթացք
Պուտինն ու Մակրոնը խոստանում են Արցախյան հարցով առաջիկա օրերին հանդես գալ «կոնկրետ նախաձեռնությամբ»
Նրանք պայմանավորվել են Արցախյան հարցի քննարկումը վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ:
«Իհարկե՛ մասնակցելու ենք, իհարկե՛ տանելու ենք բավարար չափի ձայներ». Վահե Դոխոյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց հրաժարական տալու մասին: Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս եւ խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում։ Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կուսակցությունը պատրաստվում է ընտրություններին. «Գաղտնիք չէ, որ ընտրություններին մենք նախնական պատրաստվում
Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տվել եւ այն մնացել է Բաքվի բանտում։ Մարալի հարազատները դիմել էին ինձ եւ իրավաբան Ալեքսանդր Կոչուբաեւին, ով լիազորված էր Մարալի անունից դիմել
Ադրբեջանցիները 370 մետր առաջ են եկել Նոր Ղազանչիի տարածքում. «Ապառաժ»
Ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը: «Ապառաժ»-ի հետ զրույցում Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը նշել է, որ առաջ են եկել գիշերվա ընթացքում: «Նրանց դիրքը գտնվում էր Վանք-Դրմբոն խաչմերուկից 1.5 կմ ներքև: Երկրորդ դիրքն են առաջ տվել: GPS-ով ստուգել ենք, 370 մետր առաջ են
Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները
Թուրքիան, չնայած միջազգային դատապարտումներին, ընդդիմադիր օրենսդիրների նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում: Այսօր Թուրքիայում մեկնարկել է թվով 108 քաղաքական գործիչների դատավարություն: Նրանց մեղսագրվում են 29 տարբեր քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, ահաբեկչության քարոզչություն տարածելը և թուրքական պետության դեմ բռնություն հրահրելը: Մեղադրող կողմը պահանջում է ընդհանուր առմամբ 19,680 տարվա բանտարկություն, մեղադրյալներից 38-ի համար՝ ցմահ ազատազրկում: Մենք
Լեռնավան համայնքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Լյովա Խաչատրյանի անվամբ
Ապրիլի 25-ին Լոռու մարզի Լեռնավան համայնքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Լյովա Խաչատրյանի անվամբ: Դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների ջանքերով հուզիչ միջոցառում էր կազմակերպվել այդ առիթով, որին ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, զինվորականներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ։
Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումներ վաճառելու սահմանափակումների հետ կապված խնդիրը
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանադայի դեսպանին
Գերեզմանային լռություն
Վարչապետ-բռնապետիկն արգելել է Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» պիեսի բեմադրությունը։ Եվ բնավ կարևոր չէ, թե արգելքը ձևական առումով հրահանգել և հրահանգը կատարել է ԿԳՄՍ նախարարը, թե թատրոնների ղեկավարությունը։ Ահա այսպիսին է այսօրվա «ժողովրդավարական» կոչվող Հայաստանը։ ԽՍՀՄ տարիներին մենք դժգոհ լինելով այդ պետության ամբողջատիրական համակարգից՝ տենչում էինք ազատություններ։ Բայց արդեն հետստալինյան ԽՍՀՄ-ում, Կոմկուսի ղեկավարությունն ավելի հանդուրժող էր,
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Սրբոց Նահատակաց» պատկերի օծում` Բրազիլիայի Հայոց Թեմում
Բրազիլիայում մինչ այսօր ապրում են հայոց ցեղասպանության արհավիրքը ապրած շատ ու շատ հայորդիների սերունդներ: Հայ ժողովրդի պատմության անջնջելի էջերից մեկը 106 տարիներ առաջ հայատյացությամբ հայտնի Օսմանյան Թուրքիայի կողմից տեղի ունեցած ցեղասպանությունն է: Այո´, դա փորձ էր հայ ժողովրդի բնաջնջման, նրա կեղեքման.չենք վախենա ասել, որ մասամբ Թուրքիան կարողացավ իր առջև դրված խնդիրը իրեն հասանելիք բիրտ ձևով
Էմմա Պողոսովան մոտ էր օլիմպիական վարկանիշին
Մադրիդում անցկացված սուսերամարտի վարկանիշային մրցաշարի եվրոպական գոտում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էմմա Պողոսովան խոցասուսերակիրների պայքարում մոտ էր Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրին: Սկսելով խմբային փուլից, որտեղ ընդգրկված էին 23 մասնակիցներ, Էմման երեք հաղթանակով անցավ 16 լավագույնների մեջ, որտեղից արդեն գործում էր օլիմպիական մրցակարգը: Այստեղ էլ հաղթելով ավստրիացի մրցակցին՝ մեր մարզուհին մտավ ուժեղագույն ութնյակ: Այստեղ նա ուժերը
Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն
Արմեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին
«Ինձ դուր չի գալիս, որ փորփրում են Գոռի անցյալը». Միսակ Տրավաջյան
Լավ է, որ մինչեւ մանկապարտեզ չեն հասել


















































