Օրվա լրահոսը

Մահացել է Սմբատ Հակոբյանը

Զինակից ընկերները տեղեկացնում են, որ մահացել է Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, նաեւ 44-օրյա պատերազմին մասնակցած Սմբատ Հակոբյանը:

Ռուսաստանցի խաղաղապահներին տեղափոխող ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա։ Երկու զինվորական վիրավորվել են

Սա է պատճառը, որ արդեն երկու օր է Արցախում զինված զինծառայողների աճյունների որոնման ու տարհանման աշխատանքներ չեն իրականացվում, որոնք անցկացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Ո՞վ է խաբել վենետիկցիներին․ ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Վենետիկի հանձնաժողովում»․ Արփինե Հովհաննիսյան

Երբ Վենետիկի հանձնաժողովն ասում է, թե կա լայն աջակցություն, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է խաբել վենետիկցիներին։ Կամ էլ այստեղի ընդդիմությունը խաբում է հանրությանը:

«Հակաբնական է 20 գարուններ չտեսած երիտասարդի մասին անցյալով խոսելը». հերոսի տատիկ

Դավիթ Յակովլեւը 11 ընկերների և հրամանատարի հետ զոհվել է սմերչի հարվածից:

«Քեզ հետ էլ նույնը կպատահի». Թուրք պատգամավորը Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ է սպառնացել Կարո Փայլանին

«Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»,- գրառել էր Փայլանը:

Ադրբեջանցիները հետ են քաշել Նոր Ղազանչիում առաջ տված դիրքերը. վարչակազմի ղեկավար. «Արցախպրես»

Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:

Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ալիևին՝ մտահոգություն հայտնելով «Ռազմավարի պուրակի» կապակցությամբ

Հանձնակատարը նամակը եզրափակել է` հաստատելով իր հասանելիությունն ու պատրաստակամությունը՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնելու Ադրբեջան՝ պայմանով, որ համաձայն իր մանդատի` ինքը հնարավորություն ունենա մուտք գործել մարդու իրավունքների նշանակության բոլոր վայրեր՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Էրդողան. «Մարդկային ողբերգության առումով ապրիլի 24-ին ոչինչ տեղի չի ունեցել»

Հայերն Օսմանյան պետության սահմաններից դուրս չեն ուղարկվել, նրանք ուղղակի երկրի ներսում մի տեղից տեղափոխվել են մի ուրիշ վայր․ մի շաբաթ ժամանակ է տրվել, իսկ ով հարգելի պատճառ է ունեցել, չի տեղահանվել։ Օսմանահպատակ հայերի այդ տեղահանության ընթացքում մահացած հայերի թիվը հազիվ 150․000 կազմի։

Չհուսադրող վիճակագրություն՝ տարածաշրջանում ամենաքիչ պատվաստում արվել է Հայաստանում. Արմեն Մուրադյան

Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը:

«Կորցնում ենք Սյունիքը․ թուրքն ինչ ուզում՝ անում է»․ Մարգարիտ Եսայան

Հանրության բարոյահոգեբանական վիճակն այնպիսին է, որ չեն մտածում դրա մասին՝ զոհեր, տան կորուստ․ սա այս դարի ցեղասպանությունն է

Ցեղասպանության մասին հրապարկման համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ հերթական հետաքննությունն է սկսվել 

Հայտարարության տեքստում անդրադարձ է կատարվել 1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությանը և նրանց «անհայտ ճակատագրերին», ներկայացվել վերջին տարիներին նույնաբովանդակ հրապարակումների համար պալատի դեմ առաջադրված մեղադրանքները և թուրքական իշխանություններին և հասարակությանը կոչ արել առերեսվել հայերի ներկայացրած ճշմարտության հետ:

«Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար». Միքայել Մելքումյան

Հարցին՝ բացառո՞ւմ եք ընտրություններից հետո Փաշինյան-Ծառուկյան կոալիցիան՝ Մելքումյանը պատասխանեց. «Մենք գնում ենք հաղթելու, սրանով ամեն ինչ ասված է»:

«Ծախսերի գծով 84.4 տոկոս կատարողական է արձանագրվել». կառավարությունը մինչեւ մայիսի 1-ը խորհրդարան կներկայացնի 2020 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

«Նախորդ ճգնաժամերի պարագայում մի դեպքում առաջարկի ցնցում էր, մյուս դեպքում` պահանջարկի: 2020-ի համար եւ առաջարկի, եւ պահանջարկի շոկ կար»,-ընդգծեց նախարարը:

Ի՞նչ կարող է հաջորդել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Գարի Կասպարով

Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է ոչ այնքան այդպիսի ցուցադրական գործողությունները, այլ արդյոք առավել գործնական որևէ բան կհաջորդի դրան»,- ասել է Կասպարովը:

Հայաստանը շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ

Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել եւ ՖԴԿ-ին է վերապահվել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը` հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացման, այդ թվում` քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման եւ գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը:

«ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն թելում են Փաշինյանի ասեղը․ Նիկոլը բան է խոստացել ԼՀԿ-ին»․ Մարգարիտ Եսայան

Ընտրությունների թվերը վստահաբար նկարվելու են, նա խոստացել է ԼՀԿ-ին եւ պայմանավորվածություն ունի, ենթադրում եմ, նաեւ ԲՀԿ-ի հետ

Այն ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մասին

Դեռևս հայտնի չէ, թե որքանով է պատվաստումը կանխում հիվանդության հետագա փոխանցումը, հետևաբար կարևոր է շարունակել նաև այլ կանխարգելիչ միջոցառումներին հետևելը, օրինակ՝ դիմակ կրել, մինչև շրջապատում բոլորը նույնպես պատվաստվում անցնեն:

ՊԵԿ նախագահը՝ Մեղրիի մաքսային պահեստը փակելու եւ Սյունիքի նախկին մարզպետի կնոջը հարցաքննելու մասին

«Բոլոր համընկնումները հասարակությունը փորձում է մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո: Իսկ նախկինում տեղեկություններ ունե՞ք՝ հրավիրվե՞լ են նշված անձինք հարցաքննությունների, թե՞ ոչ: Նախկինում էլ հրավիրվել են: Ինչո՞ւ պիտի տեղեկացնեինք»:

Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

«Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նախաքննությունը շարունակվում է»

Առաջիկայում կներկայացնենք հիմնադրամի 2020-2021 թ.թ. գործունեության մանրամասն ֆինանսական հաշվետվությունը. Աննա Հակոբյան

Նոր գործադիր տնօրենը՝ Լիլիթ Գրիգորյանը հոգաբարձուներին է ներկայացնում Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի զարգացման ուղիները, ինչպես նաեւ՝ նոր ծրագրերը։

«Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում». Ռոբերտ Քոչարյան

Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։

Քերոլայն Քոքսին խնդրել եմ լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը և ջանքեր գործադրել, որպեսզի Մեծ Բրիտանիան նույնպես ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա. Մարուքյան

«Բարոնուհի Քոքսը խոստացավ ամեն բան անել՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները բարձրաձայնելու և հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար». Մարուքյան

Լուսանկարում պատկերվածը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ. պարզաբանում

Արգելավայրում մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

Պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը

Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը: ՀՀ ՊՆ  

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2652 դեպք

Թեժ պայքար տարածաշրջանի համար. Հայաստանը պետք է օգտվի մեծ խաղից

Մինչ ապրիլքսանչորսյան եռացող «կաթսա» Դեռեւս տարիներ առաջ համոզմունք կար, թե Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց՝ պաշտոնական Անկարայի կողմից ճանաչումից հետո: Տարիների ընթացքում շատ բան փոխվեց աշխարհում, իսկ հիմա մեր տարածաշրջանում գործընթացները կայծակնային արագությամբ են զարգանում: Անցյալ աշնանը թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմում Թուրքիայի մասնակցությունը, 44-օրյա ռազմական գործողություններում արգելված զենքերի կիրառումը, տարածաշրջան՝ Թուրքիայի միջոցով սիրիացի վարձկաններ

Թաթուլ Ստեփանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 26 Ապրիլի 2021, 441 – Ա ԹԱԹՈՒԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031