Օրվա լրահոսը

Երազանքների այգի՝ Գյումրիում․ հրապարակվել են լուսանկարները

Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության այգին, որը տրամադրվել է ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամին, շուտով կբարեկարգվի։ Այգու վերանորոգման խորհրդանշական իրադարձությունը տեղի էր ունեցել դեռ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Գյումրիում անցկացվում էին «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մշակութային միջոցառումները։ Այդ ժամանակ էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մանրամասնել էր, որ երկրաշարժից

Երթեւեկության նշանները տեղադրված են ծառերը ծածկող հատվածում, գծանշումներն անորակ են, միջպետականից համայնքային ճանապարհ տանող հատվածները սխալ են կառուցապատված. Նիկոլայ Բաղդասարյան

Խորհրդարանի ուշադրության կենտրոնում ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերն էին Ապրիլի 23-ին խորհրդարանում քննարկում կազմակերպեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Առանցքում Հայաստանում երթեւեկության անվտանգությանը վերաբերող հարցերն էին: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ֆինանսների նախարարության, Ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ: Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀ-ում բավականին մտահոգիչ են վթարների եւ  վրաերթերի հետեւանքով մահվան ու քաղաքացիների առողջությանը

Արսեն Թորոսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել Հովհաննես Մարտիրոսյանին ու կարևորել քրոնիկ խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի  նորանշանակ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Արսեն Թորոսյանը շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա այս պատասխանատու աշխատանքը հնարավորինս բարձր մակարդակով կիրականացնի՝ հենվելով տեսչական

«Սուրբ Գիրքը չի ընդունում հայհոյանքը, լեզուն տրված է օրհնանքի համար, բայց կյանքը բումերանգ է». հավաք ի պաշտպանություն Մեղրիի համայնքի ղեկավարի

Մեղրի քաղաքի կենտրոնում բազմաթիվ սյունեցիներ են հավաքվել ի պաշտպանություն Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի։ Այս պահին դատարանը քննում է Զաքարյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Աջակցության հավաքում  իր խոսքը ասաց Մեղրիի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ռաֆայելը։ Ըստ նրա, ինքը Սյունիքից չէ, եւ խնդիրներ ուներ Մեղրիի համայնքի ղեկավարի հետ։ Բայց տեսնելով ոնց են ազգայինը սիրողներին ոչնչացնում, մասնակցում է հավաքին։

Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակության այցելությունը համագործակցությանը միտված լինելու վկայություն է. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆանի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև վերջին տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները՝ մաղթելով, որ ձևավորված համագործակցությունը առաջիկա օրերին փոխըմբռնման

Սեյմասում ՀՀ հետ հարաբերությունների միջխորհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն

Լիտվայի Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խմբի «Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն» վերնագրով մամուլի հաղորդագրությունը։ Ապրիլի 24-ին Լիտվան աշխարհի շատ երկրների հետ միասին ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` նշելով 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանությունը, որը սկսվել է 1915 թվականին այդ ժամանակ

Արա Այվազյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում

ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Արցախի խորհրդարանի ղեկավարը կարևորում  է Արցախի հստակ կարգավիճակի հարցը

Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը Ապրիլի 23-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է  ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը  ներկայացրել է  հետպատերազմյան շրջանում Արցախի  Հանրապետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Անդրադառնալով  44-օրյա պատերազմին՝ ԱԺ նախագահը  շեշտել է, որ

Պոլիկլինիկաների բժիշկներին ու ծառայության որակին չեն վստահում

Բնակչությունն իրազեկված չէ՝ պոլիկլինիկաներում ինչ ծառայություններ կան

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ Վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը մարդուն պետությունից ու պաշտոնյայից պաշտպանելն է և ոչ երբեք հակառակը. Արման Թաթոյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Թաթոյան հիշեցրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»:

Ադրբեջանա-թուրքական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ցույց է տալիս, որ նրանք ամենևին չեն հրաժարվել հայ ժողովրդի բնաջնջման իրենց նպատակից. Ուգո Վոլլի

Ոչ ոք չի կարող հանգիստ լինել և լռել, երբ փորձ է արվում բնաջնջել հազարամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի և ոչնչացնել այնպիսի յուրօրինակ մի մշակույթ, ինչպիսին հայկականն է:

«Մեր լեզուն մարդու, խաղաղության լեզուն է, նրանցը՝ մարդասպանության». Այման Օքեյլ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» կրթական հասարակական կազմակերպությունը կազմավորվել է 2014թ.: Այն  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

«Ի հեճուկս տառապանքի, կորստի և ցավի մենք ունակ ենք վեր հառնելու, արարելու՝ ի փառս հայրենիքի». Զինվորի տանը բացվեց Պրոթեզավորման կենտրոն

Սիրելի զինվորներ,  դուք հայրենասիրության, նվիրումի, անձնազոհության փայլուն օրինակներ եք: Մենք հավերժ պարտական ենք ձեզ: Այս կենտրոնի բացումը ձեր անձնազոհության դիմաց նվազագույն երախտագիտությունն է:

Հադրութի շրջանում փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Մարտակերտի ուղղությունից փոխանցել է ադրբեջանական կողմը

Որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:

Տիգրան Ավինյանը և Լին Թրեյսին կարևորել են հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը. այն կապահովի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությունն ու թափանցիկությունը

Քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում համագործակցության հեռանկարները

«Իլհամ Ալիևը խթանում է հայատյացությունը, հակահայկականության առանցքի շուրջ փորձում է պահպանել ներսում իր լեգիտիմությունը». Էդգար Էլբակյան

Ըստ քաղաքագետի՝ կապված Արցախում Ադրբեջանի հաղթանակի հետ, ընթանալու է պայքար այդ հաղթանակում օգնելու համար. Ռուսաստանը, ունենալով Ադրբեջանի դե ֆակտո տարածքում ռազմական բազա, փորձելու է դրանից դիվիդենտներ քաղել, Թուրքիան՝ իր հերթին:

Դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ:

Լիլիթ Մակունցը չի հիշում, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռազմի դաշտում դավաճանների մասին

«Դրանք ակցիաներ էին ուղեկցված խուլիգանական դրսեւորումներով». Նիկոլ Փաշինյանի`Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցածն, ըստ Լիլիթ Մակունցի, հասարակությանը պառակտելու միտում ունի

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է ավելի քան 26555 պայմանագիր և համաձայնագիր՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը:

Բենզասղոցի գործադրմամբ հատել է 30 հատ սոճենի տեսակի կանգուն ծառեր, պետությանը պատճառելով 1.297.500 դրամի վնաս

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Ֆրանսիայի Սենատը նաև ցանկացավ իր վստահությունը վկայել հայ ժողովրդին և երիտասարդությանը, որոնք այդքան խիզախորեն անհավասար պայքար մղեցին ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի միջամտության դեմ»

Հայկական արմատներով Ֆրանսիայի քաղաքացիներին հանդեպ խտրականության, ատելության կամ բռնության ցանկացած սադրանք պետք է խստորեն պատժվի։ Այդ իսկ պատճառով ես ուրախ եմ «Գորշ գայլեր» խմբավորման լուծարման որոշման կապակցությամբ, ինչին նախորդել էին խմբավորման մասնակցությամբ բռնության բազմաթիվ գործողություններ Դեսին-Շարպիոյում, Վիեննում և Դիժոնում։

Հայաստանի հավաքականի հինգ մարմնամարզիկներից չորսը մտել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Ապրիլի 24-ին օղակների վրա ոսկե մեդալի համար կպայքարեն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ թափերում Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը:

«Այդ երախտավոր քայլին սպասում են հազարավոր հայեր». Բուլղարիայի ԱԺ նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են Հայոց ցեղասպանության թեման

Բուլղարիան, որ խոսում է սպանությունների մասին, պետք է ճանաչի ցեղասպանությունը՝ Ազգային ժողովի որոշմամբ կամ հայտարարությամբ, ինչպես դա արել են տասնյակ պետություններ:

Հարցում․ «Sputnik V»-ով պատվաստվել են ուզում քաղաքացիների 75.8%-ը, «AstraZeneca»-ով՝ 9.2%-ը

Ըստ հարցման, կորոնավիրուսի դեմ պատվաստվել չեն ցանկանում հարցվածների 51.9%-ը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Մենք հակասահմանադրական ոչինչ չէինք առաջարկի եւ չենք առաջարկել. Վահրամ Դումանյան

«Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակում էլ կաշխատենք»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031