Օրվա լրահոսը
Նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Այսօր, ինչպես և տասնամյակներ շարունակ, մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կես նահատակներին, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դարձան Օսմանյան կայսրության իշխանությունների հանցավոր քաղաքականության զոհը։ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության
Ինչի՞ց սկսել
Երկրորդ աշխարհամարտում պարտված, ջախջախված հետպատերազմյան Գերմանիայի առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերն ասում էր. «Երբ ուրիշները մտածում եմ, որ դու վերջացած ես, ահա հենց այդ ժամանակ էլ պետք է սկսել»: Հարց է՝ ինչի՞ց սկսել մեր պարտված պետության դեպքում: Փորձեմ այդ հարցին պատասխանել՝ այսրոպեական «տեղեկատվական աղմուկը» հաշվի չառնելով: Հայաստանում հարցերի լուծումը սովորաբար փնտրում են անձերի մեջ՝ մտածելով, որ
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի. խորհրդի եւս մի անդամ է հրաժարական տվել. «Հայկական ժամանակ»
Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Չուբարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը զրույցում հաստատեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը՝ նշելով, որ դիմումի պատճառը առողջական խնդիրն է:
«Հիմնել համաշխարհային, լաւապէս ֆինանսաւորուած, ժողովուրդէն բխած կազմակերպութիւն, որ պիտի համակարգէ Սփիւռքի ռազմավարութիւնը եւ գործունէութիւնը»
Հայկական սփիւռքը, որ կը կազմէ ազգի հոգիին 75-էն 80 առ հարիւրը եւ անոր տնտեսական ուժին 98 առ հարիւրը (նկատի ունենալով իւրաքանչիւր համայնքի չափը եւ Համախառն ներքին արդիւնքը (GDP)), տարածուած է ամբողջ աշխարհին մէջ, ուր հայեր յարմարած են զիրենք հիւրընկալող երկիրներու տարբեր մշակոյթներուն եւ լեզուներուն: Մինչ Հայաստանի եւ Արցախի զոյգ հանրապետութիւնները կազմակերպուած պետութիւններ են՝ ղեկավարուած նախարարութիւններով
Աշոտ Մելքոնյան. «Ինչի՞ շուրջ ենք հաշտվում, ինչպես կարող են ոճրագործն ու զոհը հաշտվել». «Հայաստանի Հանրապետություն»
Իրավական առումով ամենաթույլը զուտ հայտարարությունն է, որը կարող է բարոյական նշանակություն ունենալ, երկրորդը՝ բանաձեւի ընդունումն է, եւ վերջապես երրորդը՝ ցեղասպանության ժխտողականությունը օրենքի ուժով քրեորեն պատժելի արարք ձեւակերպելը։
Ապագա թուրքագետի պատմական ակնարկը՝ բեմադրության միջոցով
«Ինքս՝ որպես և՛ պատմաբան, և՛ ՀՀ քաղաքացի, պարտքս եմ համարում հիշել Հայի դարերից եկած ցավն ու խստորեն պահանջատեր լինել մեր նախնիների կրած զրկանքների համար»,- ասում է նա:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձան թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին
Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորեց Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը։
Աննա Գրիգորյան. «Անվտանգության համակարգը մեծ հաշվով, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում այսօր գոյություն չունի»
Ինձ համար այնքան տարօրինակ է, երբ երկրի ղեկավարը մի մարզ է գնում եւ ասում՝ ես խոնարհվում եմ ձեր առաջ, ես սիրում եմ ձեզ եւ դրան ծափահարություններ են հաջորդում, բայց մի այլ մարզ է գնում, որտեղ նրանից բողոք են արտահայտում եւ նա նրանց ուղղակի խուլիգան է անվանում: Դա նույն ժողովուրդն է, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են:
«Հայաստանն այսօր կանգնած է գոյատեւելու հարցում սպառնալիքի առջեւ». Հրաչ Գրեգորյան. «Ամերիկայի ձայն»
«Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առավել կարեւորը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է», ասում է վերլուծաբանը:
Բայդենն Էրդողանին ասել է, թե պատրաստվում է ճանաչել Ցեղասպանությունը. Bloomberg
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ զրույցում ասել է, թե պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է հեղինակավոր Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու առաջնորդների հեռախոսազրույցին մոտ կանգնած աղբյուրը: Ուշագրավ է, որ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ չի նշվում այդ մասին, միայն ասվում է, թե Բայդենը Թուրքիայի առաջնորդի հետ զրույցում ասել է,
«Ցեղասպան պետությունը պետք է արժանին ստանա». Հարգանքի տուրք՝ ցեղասպանության և արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին. (Ֆոտոշարք)
«Մեր նպատակը մեր երիտասարդության մեջ թուրքի հանդեպ թշնամությունը մտցնելը չէ, այլ հիշեցնելը, որ ցանկացած պահի նման բան կարող է կրկնվել, քանի որ աշխարհը ինչպես 100 տարի առաջ էր անտարբեր, այնպես էլ հիմա է»։
Մեղրիի համայնքի ղեկավարն ազատ արձակվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը/Ավան եւ Նոր Նորք նստավայր/, նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ ապրիլի 23-ին, Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։ Նշենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ
«Ժողովրդին պարտադրում են ընտրություն կատարել նախկիններ եւ ներկաներ տիրույթում, ինձ համար բոլորն էլ արդեն նախկին են». Դավիթ Սանասարյանի կուսակցության համագումարը
Սանասարյանի խոսքով՝ «մենք համագործակցելու ենք այնպիսի ուժերի հետ, որոնք չունեն արատավոր անցյալ, մենք մերժում ենք 5-րդ շարասյուն հանդիսացող ուժերի միութենական նկրտումները»:
ՀՀ ԱԳՆ. Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է հայ ժողովրդի անվտանգության համար
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Իր ծավալներով նախադեպը չունեցող այս ծրագրված ոճրագործության հետևանքով թիրախավորվեց, բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովուրդը։ Տարիների ընթացքում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտթուրքական և դրան հաջորդող կառավարությունները
Վանաձորում մեկնարկեց ավանդական ջահերով երթը. (Ֆոտոշարք)
Քիչ առաջ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը: Երթի մասնակիցները եկեղեցու բակից շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակ, որտեղ տեղադրված է զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կարծում է, որ այսօրվա երթն ավելին քան կարեւոր է. «Մենք անցնող տարում
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը հնարավոր բոլոր փաստերը ներկայացրել է իրավապահ մարմիններին, կատարվում է քննություն
Ֆլայ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը պաշտոնական հայտարարություն է տրամադրում հայկական գրանցումով օդանավի անհետացման իրական պատճառների ու փաստերի վերաբերյալ։ «Տարբեր վարկածներ ու անհիմն ենթադրություններ էին շրջանառվում տվյալ դեպքի առնչությամբ, բայց, ելնելով քննության շահերից, ավիաընկերությունը տեղեկություն չէր հրապարակում։ Այժմ, ցանկանալով վերջ դնել անհարկի շահարկումներն, ինչպես նաև հանրությանը մոլորության մեջ գցող ենթադրություններին, ներկայացնում ենք «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից
«Այս նախագիծն Աստծով էր». Սուրեն Արեենց
Բացվեցին նաեւ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի եւ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի մասին հուշատախտակները
Արարատ Միրզոյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste
«Նախեւառաջ ու մեծապես մեղավոր են Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները, մենք միասին պետք է պատասխան պահանջենք օրվա իշխանություններից». Դավիթ Սանասարյան
Բոլորն էին անցյալ տարի ապրիլի 23-ին մտածել, որ ազատվել են չարիքի իշխանությունից, Հայաստանը հարստահարած կլանից: Այդ օրվանից սկսած մեզնից յուրաքանչյուրը նոր հույսով է լցվել ապագայի հանդեպ, նորից երազել արդար, հզոր, ժողովրդավար, ինքնիշխան Հայաստան: Հեղափոխությունից անցել է ուղիղ երեք տարի, բայց մեր երազանքները գրեթե ամբողջությամբ մնում են անկատար:
Առավել առաջնահերթ են դարձել ծնելիության բարձրացման, կյանքի տևողության երկարացման և ամուսնությունների թվի ավելացման հարցերը
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակը և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խաթարող ազդեցություն են ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական անվտանգության միջավայրի, ինչպես նաև հետագա կայուն զարգացման հնարավորությունների
Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան
Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի և գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ: Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ
«Ազատության» հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները. (Ֆոտոշարք)
Մայրաքաղաք Երեւանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը: «Ազատության» հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության ներկայացուցիչներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
«Գինազոխը» կարող է արգելակել նյարդամկանային սինապսները, առաջացնել շնչառական մկանների պարալիչ և մահ
Ապրիլի 19-ին Գետահովիտ համայնքի 4 բնակիչ (նույն ընտանիքի անդամներ’ հայր, մայր, որդի և դուստր) սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով ընդունվել են Իջևանի բժշկական կենտրոն։ Դուստրը (ծնված 2009 թվականին), ցավոք, մահացել է։ Ընտանիքի 3 անդամը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Մուրացան» հիվանդանոցային համալիր։ Բոլորն արդեն դուրս են գրվել։
«Այս ապրիլի 24-ին հավաքվելը նշանակում է միասին հիշել մարտիրոսված ժողովրդի տառապանքները և վկայել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության հաստատուն կապի մասին». Ժան-Բատիստ Լըմուան
Ժան-Բատիստ Լըմուանի հայտարարությունը Երևան այցի կապակցությամբ Ժան-Բատիստ Լըմուանը Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խնդրանքով Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երևանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: 2019 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ն
Տիկին Մակունց, փնտրեք ձեզ ձեր ժողովրդավարական բարեփոխումներում. Էլինար Վարդանյան
«Իմ Քայլը» խմբակցության ղեկավարը, խոսելով իրենց իշխանության ձեռքբերումների մասին, նշեց, որ 2018 թվականից հետո Հայաստանի համար ամենամեծ նվաճումը ժողովրդավարական բարեփոխումներն են և ազատ քաղաքացին։ Ի՞նչ նկատի ունի Մակունցը ժողովրդավարական բարեփոխումներ և ազատ քաղաքացի ասելով. 1.Քաղաքական պատվերի շրջանակներում հարուցված բազմաթիվ քրեական գործերը՝ հակասահամանադրական հոդվածով մարտի 1-ի դատավարությունը, մեկ կնոջ ցուցմունքների հիման վրա քրեական գործերի հարուցումը. 2.Գաղտնալսված
Հայկ Չոբանյան․ «Մեր խնդիրը իրական սպեկտրի զարգացումն է, որի վրա հենվելով պետք է առաջ գնալ»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին՝ միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ։ Նախարարը կարևորել է ոլորտային միությունների, ասոցիացիաների, նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, նշել, որ համագործակցության հիմնական սկզբունքը լինելու է ոլորտի վրա հենված աշխատանքը. «Մեր խնդիրը իրական սպեկտրի զարգացումն է, որի վրա հենվելով պետք է առաջ գնալ։ 10
Մակրոնը՝ Արմեն Սարգսյանին. «Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ»
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Փարիզ, 22 ապրիլի 2021թ. Ֆրանսիայի նախագահի նամակը ՀՀ նախագահին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Պարոն Նախագահ, Թանկագին Արմեն /ավելացված է ձեռագիր/, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին
Boeing-ը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր ժամը 19:15-ին վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում
Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Տեղեկացնում ենք նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի
Սյունեցին միշտ պահելու է արժանապատվությունը․ Մենուա Հովսեփյան
Նա «ողջունեց» երկրի մեծ շոումենին՝ վարչապետին
ՊՆ-ում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։


















































