Օրվա լրահոսը

Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա. Ռուբեն Վարդանյան

Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը:

«Կարող է պարզվի, որ այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա»․ Փաշինյանը մեղադրեց լրագրողներին՝ Իլհամ Ալիեւի ասած քարտեզները չուսումնասիրելու մեջ

Նիկոլ Փաշինյանը զարմացած է՝ հայ լրագրողները չեն հանել Ալիեւի նշած քարտեզները, որպեսզի ուսումնասիրություն անեն՝ արդյոք կա՞ նման քարտեզ, թե՞ ոչ. «Իսկ եթե մեր լրագրողները հանեին այդ քարտեզները, կտեսնեինք, որ դրանք ինչքան աննպաստ կարող էին լինել Հայաստանի համար, երկու այդքան կարող էին աննպաստ լինել Ադրբեջանի համար։

«Առկա է Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժանձնակազմի և «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն»

Տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը չեն ծածկել ՔԿՀ-մասնաշենքերի ամբողջ տարածքը և հաճախ ունեցել են պատկերները վերարտադրելու տեխնիկական խնդիրներ, ինչը խնդրահարույց է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,

«Այն փաստերը եւ փաստաթղթերը, որոնք հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ խորհրդային ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին

«Պետք է ցավով նշեմ, որ չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են։ Իմ օրինակի մասին՝ ինչ հարկ եմ համարել, ասել եմ, հետո էլ ասածիս համար ներողություն եմ խնդրել։ Եվ դա է այն պրոբլեմը, որը մենք համարում ենք այլևս անհանդուրժելի»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը և Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի

Զորակոչիկը 2021 թ.-ին փորձել էր խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից

Հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքերում, քանի որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ որդին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և մեկնել պարտադիր զինվորական ծառայության:

Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց՝ կառավարությունը կգնի՞ ՀԷՑ-ը

«ՀԾԿՀ-ի որոշումը կամ հնարավոր, կամ էլ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները, կամ էլ դրանց վրա որոշակի ազդեցություն է ունենալու»

Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԶՊՄԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։

«Աշխարհում բացասական միտում է նկատվում․ կառավարությունները մանիպուլացնում, օգտագործում են մեդիայի գործիքները քարոզչության և ապատեղեկատվության տարածման համար»․ Վենետիկի հանձնաժողովի անդամ

Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Դիվինա Ֆրաու-Մեյգսի կարծիքով՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է մեդիագրագիտությունը, լրագրողական կրթությունն ու փաստերի ստուգումը։

«Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհը մեկուսացվել է

«Երևան Սիթի» սուպերմարկետում հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքից է

«Բա քարոզարշավ ենք իրականացնելու, ներդրում պետք է ունենանք, ո՞վ է ֆինանսավորելու»․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ականները պակաս են վճարում, քանի որ այս ընթացքում անդամավճար են վճարել։

Շուրջ 7․5 կգ թմրամիջոցը Հայաստան տեղափոխած օտարազգի քաղաքացիները կալանավորվել են

2025 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից  ստացվել է հաղորդում այն մասին, որ օտարազգի քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված

2 փրկարար ծխահարվել է «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհի մարման ժամանակ

2 փրկարար ծխահարվել է և բուժօգնություն ստացել «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհի մարման ժամանակ. մանրամասներ է հայտնել ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր

«Առաջին անգամ եմ լսում լրագրողներին թիրախավորելու մասին»․ Նիկոլ Փաշինյան

«Ասել են, որ որոշում է կայացվել, այդ թվում` այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով, քանի որ նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքի նոյեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 21.3°C (2023թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա – 5.1°C (1978թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան

«Կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին թե Կոռնիձորի, թե Մարգարայի կողմից, պատրաստ ենք անցումը սպասարկել»․ Նիկոլ Փաշինյան

«Սպասում ենք երկրորդ շարժակազմին՝ Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով»

Զինված ուժերի առնվազն կեսը ատեստացիայի քննությունների չի մասնակցում, իսկ մասնակիցների առնվազն 40%-ը նվազագույն շեմը չի հաղթահարում. Տիգրան Աբրահամյան

Այս ցուցանիշների առկայությունը խոսուն փաստ է զորքերի մարտունակության վիճակի և բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին: Ու այս պայմաններում ՔՊ ղեկավարը լայվով հայտարարում է, թե պայմանագրային անձնակազմը կարող է մինչև 700 հզ դրամ աշխատավարձ ստանալ:

Եթե «արտակարգ դրություն» է հայտարարվել Հովհաննավանքում, ասեք, մի թաքցրեք

ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին: Կիրակիից կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Հովհաննավանք՝ պատարագի, հաղորդություն ընդունելու կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանից: Արդեն

«Երկու շաբաթ ժամանակ եմ տալիս՝ բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով»․ Նիկոլ Փաշինյանը բարկացավ

«Եթե հակառակ բանն եք ասում՝ մի խոսեք»,- կառավարության նիստում այսօր ներկաների վրա բարկացավ եւ հանձնարարական տվեց Նիկոլ Փաշինյանը։ Խոսել ուզում էր Շիրակի մարզպետը։ Նա օրինակներ ուներ, որ իրապես կան մարդիկ, ովքեր չեն կարող թոշակն էլեկտրոնային կարգով ստանալ։

Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի միջոցով երկաթուղային կապը Հարավային Կովկասում զգալի ներդրում է խաղաղության համար. Օվերչուկ

«Նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ապրանքների համար հայկական շուկաներ մուտք գործելու հնարավորությունը և բարելավում է ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու հնարավորությունը հայ արտադրողների համար»,– ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»՝ լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա երկաթուղային կապի բացումը որակել է որպես Ռուսաստանի,

Նիկոլ Փաշինյանը՝ ուսուցիչների եւ զինծառայողների 700 հազար դրամ աշխատավարձի մասին

Երեկ հայտարարել էր, որ 2025-ի Հայաստանում շարքային պայմանագրային զինծառայողը 700 հազար դրամ է վարձատրվում։ Այսօր հստակեցրեց՝ նման վարձատրություն ստացողները 31-ն են։

Ինստիտուտի և կառավարության միջև համագործակցությունը եղել է գաղտնագրված և գաղտնազերծվել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին

Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2014 թվականին և նպատակ ունի Հայաստանում խթանել հումանիտար գիտությունների զարգացումը և քննական ներդրում ունենալ ոլորտի ընթացիկ միջազգային քննարկումներում։ Իր գոյության 11 տարիների ընթացքում Ինստիտուտն իրականացրել է բազմաթիվ տեղական ու միջազգային հետազոտական նախաձեռնություններ, հրատարակել 13 անուն գիրք և այսօր հայագիտության ոլորտում միջազգային համարում ունեցող հաստատություն է։ Հովհաննիսյան ինստիտուտը

Մասնավոր, ակադեմիական, մասնագիտական, պետական հատվածը միասին քննարկում է ինտերնետի հասանելիության, անվտանգության եւ զարգացման խնդիրները

Երբ Հենրի Ֆորդը բոլորի համար մատչելի իր մեքենաներն էր թողարկում, կառքի կառապանները, եւ ձիերով տեղափոխումից գումար աշխատողներն ու օգտվողները քարերով խփում էին այդ մեքենաներին, երբ լվացքի մեքենայի գյուտն էին արել եւ կանանց կենցաղային այդ աշխատանքից ազատություն էր տրվում, մարդիկ լվացքի մեքենաներին փայտերով խփում էին:

Բայրամովը ԵՄ հատուկ բանագնացի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

«Ազատություն». Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոյին: Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Երկրից չբացակայելու արգելքը պահպանելը հակասում է ՀՀ սահմանադրության 162-րդ հոդվածին

Եթե թույլատրվում է չկատարել դատարանների որոշումները խափանման միջոցների վերաբերյալ, ապա հարցականի տակ է դրվում ողջ դատական վերահսկողության մեխանիզմի արդյունավետությունը քրեական արդարադատության համակարգում: 2024թ. դեկտեմբերի 7-ին «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, «Ջի-Էլ-ՋԻ փրոջեկտ քոմփանի» ընկերության բաժնետեր, բարերար Գաբրիել Ջեմբերջյանի (Չեմբերջյան) նկատմամբ քրեական վարույթ հարուցվեց` փողերի լվացման մեղադրանքով: Նախաքննությունն իրականացրած մարմինը միջնորդություն ներկայացրեց դատարան` նրան կալանավորելու համար, սակայն այն

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստեղծելով և ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, քրեական ենթամշակույթ

Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին։

«Մտնում եմ դպրոց, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ»․ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է դպրոցական գույքի ոչ պատշաճ օգտագործումից

Նա նաեւ հայտարարեց, որ այսօրվանից սկսած՝ պատահականության սկզբունքով դպրոցներում դասալսումներին կմասնակցի․ «Պետք է գնանք, մտնենք քիմիայի դասին, տեսնենք` լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ չէ»։

Խաղաղութեան յուշագիրը չի յիշատակեր Պաքուի մէջ ապօրինի դատավարութիւնը, որում Ատրպէյճանի դատախազութիւնը մեղադրեալի աթոռին կը նստեցնէ նաեւ Հայաստանի պետութիւնը. «Ասպարեզ»

31 Հոկտեմբեր 2025-ին, Պաքուի մէջ աւարտեցաւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարներու եւ այլ գերիներու դատավարութեան նախնական բաժինը: Ի՞նչ բանի մէջ կը մեղադրուին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները: Ատրպէյճան զանոնք կը մեղադրէ Ատրպէյճանի դէմ պատերազմ սկսելու եւ իրականացնելու, ահաբեկչութիւն կատարելու, ցեղասպանութիւն իրականացնելու, իշխանութիւնը բռնազաւթելու եւ այլ ծանր յանցագործութիւններ կատարելու մէջ: 3 Նոյեմբերին, պետական մեղադրողը` Ատրպէյճանի ընդհանուր դատախազի օգնական Վիուսալ

«Զենք գնելու խնդիր չկա», իսկ հզորանալո՞ւ

Սկիզբը՝ այստեղ: Վաշինգտոնյան համաձայնագրերը ի՞նչ հետեւանք են ունենալու ՀՀ ռազմական-պաշտպանական ոլորտների համար Հայաստանը զենք գնելու խնդիր չունի, խնդիրը հաղթահարված, դիվերսիֆիկացիան իրականացված է, երկու շաբաթ առաջ վստահեցրեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` հավելելով. «2022-ին մենք որոշում ենք ընդունել դիվերսիֆիկացնել հարաբերությունները նաեւ պաշտպանական ոլորտում: Խոսքը վերաբերում է ե՛ւ բուն հարաբերություններին, ե՛ւ սպառազինություններին ու ռազմական տեխնիկայի գնմանը: Կար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031