Օրվա լրահոսը

«Որևէ մեկը իրավունք չունի մեր պետության դեմ գործի դնել զավթողական ծրագրեր և չստանալ դրա հստակ քաղաքական կանխարգելիչ պատասխանը». Արման Թաթոյան

«Տենց կինոյի տղա ես, Փաշինյան, Հայաստանի ներսում բոլորի բարոյականության հարցերով ես զբաղված, բայց չես կարողանում անգամ ՍՄՆ նախագահ Թրամփի ուղիղ միջնորդությունից հետո Ալիևի զավթողական ծրագրերը ուղարկել պատմության աղբարկղը», գրում է Թաթոյանը:

Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանը, իրավազորությանը, լուծված են. լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունն այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկմանը

Մահացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանը

ԲԴԽ-ից տեղեկացնում են՝ մահացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանը։ «Ցավով հայտնում ենք, որ մահացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանը։Նա դատավորի պաշտոնում աշխատել է 1999-2023 թվականներին։Ռուբեն Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 17։00-20։00-ը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Հայաստանի շախմատիստները պետք է խաղան թայ-բրեյքում

Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ոչ-ոքին են խաղացել մրցակիցների հետ եւ հաջորդ փուլ անցնելու համար պետք է պայքարը շարունակեն թայ-բրեյքում:

Կամրջելով գիտությունը, նորարարությունն ու ավանդականը՝ մենք կարող ենք կենսաբազմազանության պահպանումը դարձնել սոցիալական արդարության և աղքատության վերացման շարժիչ ուժ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման երկրորդ համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման

«Վստահության բացակայությունը նվազեցնում է ժողովրդավարական լեգիմիտությունն ու կայունությունը ներքին և արտաքին վտանգների նկատմամբ․ լրագրության դերը բացառիկ է»․ Ալեքս Թեյլոր

Հարցին՝ ինչպե՞ս եք կրթում երիտասարդներին, որ պահպանեն խաղաղությունը, Էլզասի նահանգապետ Պասկալ Ֆեյֆերը նշեց․ «Այստեղ մենք մեծապես տուժել ենք պատերազմից, բայց միշտ կենդանի ենք պահել պատմությունը։ Խաղաղությունը նաև պահանջում է ամենօրյա աշխատանք է»։

Արցախը եղել է, կա և կլինի․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ և խնդրել է 3 ուղերձ փոխանցել. Արցախը եղել է, կա և կլինի։ Հավատա ինքդ քեզ՝ որպես Աստծո մի մասի, բարության և լույսի։ Իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա. նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք

Նշվել է ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնը

Հանդիսավոր միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով

«Եթե սա հրահանգ չէ, ապա ի՞նչ է». Ալիկ Ալեքսանյանը` Արթուր Պողոսյանին

«Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանն անդրադարձել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի` այսօր ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին

«Համապատասխան միջավայրերում այդ հանգամանքները ներկայացվում են, իմ հանդիպումների շրջանակում այդ օրակարգը ներառված չէ»․ Ժաննա Անդրեասյանը՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Ստրասբուրգում բարձրացնելու մասին

Եվրոպայի խորհրդում անցկացվող Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025-ի «Ինչպե՞ս կարող են մշակույթն ու մշակութային քաղաքականությունը ամրապնդել ժողովրդավարությունը» թեմայով լիագումար նիստի ընթացքում Ժաննա Անդրեասյանը հանդես եկավ՝ որպես խոսնակ։ Նա կարևոր համարեց ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված Եվրոպայի նոր ժողովրդավարական համաձայնագիրը և վստահեցրեց՝ ՀՀ կառավարությունը ողջունում է այն։

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են 3 «Mercedes»-ները և «ՎԱԶ 2107»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի` օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել

Ֆ․ Նանսենից հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց՝ արցախահայությունը բռնի տեղահանվեց ու հայրենազրկվեց. Նաթան Սրբազան

Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ մարդուն հնարավորություն է տրվում ազատորեն արտահայտել իր միտքը՝ խոսքի, արվեստի, լեզվի, արարելու ձևերի միջոցով. Ժաննա Անդրեասյան

«Մշակույթը ժողովրդավարության հիմնարար գործիք է». Ժաննա Անդրեասյանը մասնակցում է ԵԽ Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին

Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025․ Ստրասբուրգում քննարկում են՝ ինչպե՞ս վերակենդանացնել ժողովրդավարությունը

Ըստ ԵԽԽՎ նախագահի՝ պետք է սկսել վստահության վերականգնումից․ «Եկեք վերականգնենք վստահությունը, մասնակցությունը դարձնենք իմաստալից, երկխոսությունը բաց և հավասարակշռվածությունն իրական, որովհետև ժողովրդավարությունն առանց թթվածին չի կարող գոյատևել, իսկ թթվածինը մեր վստահությունն է»։

ԱԳՆ-ում Յոհաննես Լուխների հետ հանդիպմանը կարևորվել են ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում գրանցված ձեռքբերումները

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալի հետ

Ձյունիկ Աղաջանյան. «Իշխանության հանձնառությունը Հայաստանը հայապատկանությունից վերացնելն է, ժողովրդագրական պատկերի արագ փոփոխման արդյունքում թուրքական տարածք դարձնելը եւ հայկական հարցը մեկընդմիշտ փակելը»

«Նորից հիշեցնեմ, որ ադրբեջանցիներն այստեղից գնացել են առանց որեւէ պարտադրանքի, իրենց իսկ հայրենիքի ղեկավարության թելադրանքով եւ պարտադրանքով, իրենց ունեցվածքը ամբողջովին իրենց հետ տարել են, իրենք իրենց տները փոխանակել կամ վաճառել են գնալուց առաջ, իսկ այն փոքր տոկոսը, որը չէր վաճառել, ՀԽՍՀ բյուջեից փոխհատուցում է ստացել 72 մլն. ռուբլու չափով»:

TRIPP ծրագիրը նպատակ ունի ձևավորել կապեր ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ԱՊՀ այլ երկրների հետ. Արմեն Գրիգորյան

«Հաղորդակցությունների ապաշրջափակումը և նման ծրագրերը՝ ինչպիսիք են TRIPP-ը, մարդկային կապերի զարգացումը, երկխոսության ակտիվացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ հիմնական տարրեր են, որոնք դարձնում են կայունությունն անշրջելի և ձևավորում են ողջ տարածաշրջանի բարգավաճման հիմքը», նշել է Գրիգորյանը:

«Համոզված եմ՝ այստեղ ինձ ճակատից «գյուլլեն», Արեւմուտքը ոչ մի բան չի անի»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տրամաբանության չի տեսնում Սերժ Սարգսյանի նկատմամբ գործող իշխանության քաղաքականության մեջ

Եթե իշխանական ֆեյքաբուծարանը շարունակի իր չարաճճի փորձերը հարցազրույցին վերագրել որևէ գումար, ստիպված ենք լինելու Թաքեր Կարլսոնին տեղեկացնել, որ մի փոքրիկ խմբակ նման բաներ է տարածում. Մարիաննա Ղահրամանյան

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է. «Եթե իշխանական ֆեյքաբուծարանը շարունակի իր չարաճճի փորձերը հարցազրույցին վերագրել որևէ գումար, ստիպված ենք լինելու Թաքեր Կարլսոնին տեղեկացնել, որ Հայաստանում մի փոքրիկ խմբակ նման բաներ է տարածում: Դրանից հետո ԱՄՆ-ում նրանց կապերի վերջին նշույլները, հավանաբար, կանցնեն պատմության գիրկը»։

Դատավոր Արամ Գրիգորյանը եւս մերժեց Սերժ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության միջնորդությունը

Չնայած ընտանեկան ողբերգությանը, դատավորը ստիպված եղավ նիստի գալ

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. շուրջ 3 տասնյակ անձինք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք: Քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական

Կենտրոնում, Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ին, 30-ին և նոյեմբերի 1-3-ին, ◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 29-ին և 31-ին, ◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 3-ին, ◾️ Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 1-ին և 3-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի

Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների օրակարգը

Նոյեմբերի 5-ին ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը: Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ և անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում

«ՀՆԱ-ն 2026 թ.-ին կհասնի 11 տրլն 934 մլրդ դրամի, տնտեսական աճը կլինի 5,4 %»

«ՀՀ այցեքարտը դարձել է մակրոկայունությունը: Բյուջեի դեֆիցիտը նախընտրական տարում 5,5-ից մինչեւ 4,5 տոկոս իջեցնելը շատ կարեւոր ազդակ է բոլոր հնարավոր գործընկերների ու ներդրողների համար: Մենք ունենք բարձր տնտեսական աճ, ցածր գնաճ»,- ասել է Մարտին Գալստյանը:

Պետք չէ արդարություն փնտրենք Վաշինգթոնում, Փարիզում: Արդարությունը պետք է այստեղ՝ այս աշխարհագրության մեջ պահանջենք. Փայլյան

Եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ես երկխոսություն սկսել անցյալի վերաբերյալ. Փայլյան

«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում». Ալիևի «խաղաղասիրական» ելույթից հետո «AZ TV» պետական հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են»։ Այս վերնագրով տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը։ Սա արվել է Ալիևի վերջին «խաղաղասիրական» ելույթից հետո։ Այսինքն՝

Վահան Տերյանն այն անհատականություններից է, որի գրական ժառանգությունն ունի գեղագիտական և գաղափարական արժեք. Ալֆրեդ Քոչարյան

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԳԱԱ  Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի և  «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել է հայ մեծ բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի 140–ամյակին նվիրված գիտաժողով: Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Վահան Տերյանի ընտանիքի

Քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Պետական և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության վերաբերող հարցեր: Ներկայացվել է քաղաքականության թիրախային շրջանակը, պետական մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր պատկերը, սեփականության մասնաբաժիննեևը, կառավարման մոտեցումները: Նշվել է, որ պետական քաղաքականության առանցքային նպատակներից են՝ ապահովել արդյունավետ կառավարում, հաստատել հաշվետու և թափանցիկ համակարգ: Քննարկման ընթացքում հստակեցվել են

Մայր Աթոռի և Վազգեն սրբազանի տեսակետները Հովհաննավանքի արարողության վերաբերյալ չեն համընկնում

«Ազատություն». Այն, ինչ Մայր Աթոռը պաշտոնական հաղորդագրությամբ սրբապիղծ բեմականացում է համարում, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն անվանում է պատարագ. խոսքը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կատարած ծեսի մասին է: «Վարչապետը ազատ է, վարչապետը ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ցանկացած տեղ պատարագների, հոգևոր արարողության: Մենք ազատ երկրում ենք, և բնականաբար՝ կարող են գնալ և մասնակցել. ցանկացած մարդի, ցանկացած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031