Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. «Մեր իրավապահ մարմինները սահուն կերպով վերածվեցին Նիկոլ Փաշինյանի վենդետայի գործիքի՞»

Թե՛ մեր Սահմանադրությունը, թե՛ օրենքները չունեն նմանաբնույթ նորմ, որը վարչապետին, որպես գործադիր իշխանության ղեկավարի, Նիկոլ Փաշինյանին իրավունք տա հանձնարարականներ տալ, կամ միջամտել որեւէ քրեական գործի վարույթի

«Հեռացրեք տարբերանշան չունեցող ոստիկաններին»․ Արման Սաղաթելյանը՝ ՔԿ-ի դիմաց

Գուցե այդ անձինք ոստիկաններ չեն, որպեսզի որոշակի գործողությունների դեպքում խուսափեն պատասխանատվությունից

Զինված ուժերում 2020 թ. արձանագրվել է ոչպատերազմական գործողությունների հետևանքով մահացության 100 դեպք. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/ԼՂ զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը՝ դասակարգված ըստ պատերազմական գործողությունների հետ կապ ունեցող և դրանց հետ չառնչվող դեպքերի։ Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից: Տեղեկանքում առանձին

«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի» գործով դատավոր Լիլիթ Սարգսյանին բացարկի միջնորդություն ներկայացվեց

Դատարանին ուղղված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 23-ին

«Պատերազմի չբուժված հուզական վերքերը». Արցախյան պատերազմի մարդկային դեմքերը՝ ՀԲԸՄ տեսաշարում

Արդի պատմաբանները, լրագրողները և մարդու իրավունքների ջատագովները հակված են համաձայնելու, որ իրենց տեսածի մասին սովորական քաղաքացիական անձանց և պատերազմից տուժածների վկայությունները տվյալները արձանագրելու և վերլուծելու բազմադեմ գործընթացի արժեքավոր ուղղություն են՝ լուրերը հայտնելու, ռազմական հանցագործությունների քննության, պատմական վեճերը հարթելու կամ բնական կամ մարդածին աղետների պատճառական գործոնները վեր հանելու առումով: 2020 թվականի 44-օրյա պատերազմը նման մի իրադարձություն

Երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսք

Մեկ ժամում կարելի է տեսնել 10-20 ասուպ, սակայն դրանց մեծ մասը շարժվում է շատ մեծ արագությամբ` անցնելով Երկրի մթնոլորտով միջինում 48կմ/վ արագությամբ։ Լիրիդների միայն քառորդ մասն է երկնքում թողնում հետքեր։

«Փաշինյանը պաշտոնեական դիրքի չարաշահում եւ լիազորությունների սահմանանցում է կատարել»․ սահմանադրագետ

Համայնքապետերի վարքագիծը երեկվա բողոքի ցույցերի ժամանակ եղել է իրավաչափ

13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում: Դրանք  հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր: «Դաշտադեմ

«Նիկոլ, այ տղա, բա որ Սյունիքում ապահով է, ինչո՞ւ հիմնական ճանապարհով չգնացիր»․ Գեւորգ Պետրոսյան

Սա Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակով է պայմանավորված։ Որտեղ իրեն նսեմացնում են, նա վրեժ է լուծում։ Սա քաղաքական հետապնդում է

100 միլիոն դրամ՝ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին հոգեբանական աջակցության համար

Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:

«ԵԽԽՎ-ում այդ թղթերը սարքելու են գերիների համա՞ր, թե՞ Ադրբեջանից Եվրոպա գնացող գազի գնի բանակցային իմաստով». Թևան Պողոսյան

Ըստ նրա՝ հայ ռազմագերիների հարցում ինչ կազմակերպություն էլ ներգրավվի, պետք է Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերի, իսկ Ադրբեջանը գին է պահանջելու:

Առաջին դասարանցիների ընդունելությունը պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է առցանց համակարգի միջոցով

Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:

«Ձերբակալում են Մխիթար Զաքարյանին․ հրավիրում ենք հանրահավաք»․ Սյունիքի նախկին մարզպետ

Այսօր 18:30-ին Արամ Մանուկյանի արձանի դիմաց հրավիրում ենք հանրահավաք, որպեսզի որոշենք մեր հետագա անելիքները

Ոստիկանների ուղղությամբ կրակած ու ազգականին դանակահարած տղամարդը կրակել էր իր ծնոտին

Այդ ընթացքում 40-ամյա տղամարդը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, ինքնաձիգով անկանոն կրակոցներ արձակեց նրանց ուղղությամբ ու կրկին անհետացավ մթության մեջ։

«Որպես աներձագ` ինչ հայհոյանք հնչել է Սյունիքում, բառ առ բառ, տառ առ տառ ուղղում եմ իրենց ու իրենց քաղաքական հայրերին». Հրաչյա Հակոբյան

«Այն հայհոյանքները, որ նրանք ուղղում էին Նիկոլ Փաշինյանի եւ իր կողմնակիցների հասցեին, ես բառ առ բառ ուղղում եմ այդ մարդկանց եւ նրանց քաղաքական հայրերին, այդ մարդկանց հրահանգ տվողներին: Բառ առ բառ, ինչ հայհոյանք հնչել է, ուղղում եմ իրենց ու իրենց քաղաքական հայրերին»:

«Մարդիկ լավ գիտեն, որ երբ դուրս էին եկել Նիկոլի դեմ, թշնամու դիպուկահարն իրենց տեսնում էր»․ քաղաքագետ

Սյունեցին գիտի, որ թշնամու նշանառության տակ է, որովհետեւ Փաշինյանը Կապանի հարակից բարձունքները հանձնել է թշնամուն

Արցախին 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի

Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում: Այդ 120 միլիարդ դրամից 52 միլիարդ դրամն է, որ հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Ինքս մասնակցել եմ պատերազմին, տեսել եմ՝ ինչքան անհամաչափ է մեր եւ Թուրքիայի տնտեսական եւ ռազմական ուժը. Էկոնոմիկայի նախարար

«Քարֆուրի» տնօրենը հայտարարել է մեկ տասնյակ սուպերմարքեթներ բացելու մասին

Ով ինչպես քվեարկեց. ԵԽԽՎ-ում հայ գերիների վերաբերյալ հարցի «դեմն» ու «կողմը». Նանե Մանասյան

Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ պատվիրակությունից որևէ պատգամավոր ելույթ չունեցավ հարցի վերաբերյալ։

«Զինվորին, որը կորոնավիրուսով հիվանդ էր, թոքաբորբ, գումարտակի հրամանատարը պատժել էր 3 անգամ կարգապահական տույժ՝ 21 օրով». Ժաննա Ալեքսանյան

Ալեքսանյանն ասաց, որ այդ տղան Մուրացանի հոսպիտալում էր բուժվում՝ բավականին ծանր վիճակում. «Երբ վիճակը փոխեցին, նաեւ ջրծաղիկով հիվանդացավ, ամենատխուրը հրամանատարի վերաբերմունքն էր զինվորին, որը պատերազմ էր անցել»:

Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչ. Հաջողությունը գործոնները կառավարելու և վերահսկելու ունակությունն է

Ֆիլիպ Լինչը անդրադարձ է կատարել մի շարք թեմաների. Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, Ամերիաբանկի հաջողության գրավականը, մասնավորապես` կառավարման կայուն և ուժեղ համակարգն ու զարգացման հեռանկարները:

«Ոչ մի սլաք ոչ մեկին դեռեւս չի ուղղվել». ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում է

Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում է: Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ նիստի է: Լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հարցին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված հրապարակումներում փակագծերը շատ չբացվեցի՞ն, արդյոք չի՞ վնասի դա մեր անվտանգությանը՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Բոլոր հրապարակումները գնահատում են անցել, նոր հրապարակվել»: Հարցին՝ ինչո՞ւ են միայն Օնիկ Գասպարյանի

Ջրանջատում Երեւանում՝ վթարային աշխատանքներով պայմանավորված

Ջուր չի լինի ապրիլի 22-ի ժամը 14․00-ից մինչև ապրիլի 23-ն 23․00-ն

«Ինչո՞ւ մինչեւ հիմա 2 հոդվածով քրեական գործ չի հարուցվել Փաշինյանի հանդեպ»․ իրավապաշտպան

Սա խոսում է ՔՕ երկու հոդվածի մասին՝ պաշտոնեական լիազորությունների անցում եւ նախաքննական մարմինների գործողություններին միջամտություն

Սյունիքի մարզպետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են անվտանգությանը, սահմանային, սոցիալական հարցերին առնչվող հարցեր

Ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին ու նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը։ Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։ Լին Թրեյսիի այցի նպատակը հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակին ծանոթանալն էր,

«Այդ Սյունիքը» ՀՀ ողնաշար Սյունիքն է»․ Աննա Գրիգորյանը՝ Արփի Դավոյանին

Տիկին Դավոյանը լավ կաներ՝ իր բառերն ու ձեւակերպումներն ավելի ճիշտ ընտրեր

«Սյունեցու անվտանգությունը նման մակարդակի է հասել այս իշխանությունների ապիկար քաղաքականության պատճառով». Ռուբեն Մելքոնյան

Իշխանության եւ նրան սատարող գործիչների կողմից միայն ջայլամային քաղաքականություն ենք տեսնում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Եռաբլուրում եւ այլ եղբայրական պանթեոններում հուղարկավորված անձանց 1.4 մլն դրամը չեն վճարում». Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյան

Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Գործ ունենք հետպատերազմյան սինդրոմի հետ ու պետք է խնդիրները արագ լուծենք: Բայց արագ լուծման ընթացքում էլ հայտնվում են կոռուպցիոն ռիսկեր: Բոլոր ծրագրերի իրականացման ժամանակ պետք է հաշվի առնենք, որ անընդհատ այս ծրագրերի կողքը կարող են հայտնվել խարդախներ ու օր առաջ պետք է նրանց ճանապարհը փակել, որ ավելորդ կորուստներ հանկարծ չունենանք»:

Տեսնելով Էրդողան-Ալիև հիտլերների հակամարդկային գործողությունները միջազգային հանրությունը չպետք է լուռ մնա. Եվրոպայի հայերի համագումար

Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված 44–օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմի դադարից հետո, նրանց կողմից թույլ տված պատերազմական հանցագործությունները եւ Արցախի բռնագրավված շրջաններում կրոնական եւ պատմամշակութային ժառանգության ոչնչացումը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031