Օրվա լրահոսը

Կանադայի Կանաչների կուսակցության անդամը կոչ է արել, որ Կանադան աջակցի հայ ռազմագերիներին

Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ

Միջանցիկ քամիներ. «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ «Նախիջեւանի միջանցք»

Հիմա էլ՝ «ճանապարհ՝ ճանապարհի դիմաց» Այն, որ պաշտոնական Երեւանը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը ամենայն լրջությամբ, արդեն անհերքելի փաստ է: Չնայած այն բանին, որ Ադրբեջանի իշխանությունները հստակ հայտարարում են, իրենց երկրում պահվող հայ ռազմագերիներին համարում են ահաբեկիչ եւ չեն վերադարձնելու, Հայաստանի իշխանությունները նախընտրում են բարձրաձայնել հայ ռազմագերիների թեմայով, սակայն միեւնույն ժամանակ

«Ոստիկանները քաշքշել, ծեծել են Թաթուլ Հարությունյանին, որը բազմաթիվ բեկորային վնասվածներ ուներ»․ Սարգիս Կարապետյան

Ապօրինի կերպով բերման էին ենթարկում մեր որոշ ընկերներին, իսկ Թաթուլ Հարությունյանը փորձել էր կանխել, սակայն ոստիկանները հարձակվել են նրա վրա

Հայտարարություն ընդունվեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին. ավարտվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ հայտարարություն ընդունվեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։  

Բայդենը պատրաստվում է ճանաչել Ցեղասպանությունը. The Wall Street Journal

«Սպասվում է, որ պարոն Բայդենը 1915թ. սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի արտաքսումը, սովը և ջարդերը կնկարագրի ցեղասպանություն բառով»,- ասել է թերթի աղբյուրը:

«Չենք ուզում, որ թուրքը ապրիլի 24-ին գնա Ծիծեռնակաբերդ». Երիտասարդներն իրենց շղթայել են կառավարության դարպասներին

Կառավարության դարպասներին իրենց շղթայած քաղաքացիներին ոստիկաններն ուժով հեռացրին

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

Եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

«Սեղմ ժամկետում կփոխարինվեն». գովազդային վահանակներում Արցախն առանց Ադրբեջանին անցած տարածքների է պատկերված. «Հայկական ժամանակ»

«Ռեսո» ապահովագրական ընկերությունը գովազդային պաստառին ներկայացրել է այն քարտեզը, որտեղ այս պահին ծառայություններ է մատուցում: Ըստ այդմ, քարտեզի վրա այն հատվածն է, որն այս պահին տնօրինվում է Արցախի կողմից:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք, արձանագրվել է մահվան 25 դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ:

«Փաշինյանը չփորձեց խորամուխ լինել իրերի իրական դրությանը և հասկանալ՝ ինչո՞ւ են մարդիկ այդպիսի ատելությամբ լցվել իր հանդեպ».. «168 ժամ»

Բայց դա Փաշինյանին չի հուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թե հանրության հետ հաղորդակցությունն է, այլ Ադրբեջանի հետ կոմունիկացիան, որի իրագործման համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ սեփական արժանապատվությունից՝ մինչև ազգային անվտանգություն

«Ինչո՞ւ Հայաստանի պատգամավորները չեն բարձրացնում ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը կամ ձայնից զրկելու, կամ ընդհանրապես կառույցից հեռացնելու հարցը». «Ժամանակ»

Իսկ այդ դեպքում գուցե պետք է ունենալ բոլորովին այլ ելույթներ, ասելով ԵԽԽՎ պատվիրակներին՝ եթե խոսելուց բացի, չեն լինելու կոնկրետ քայլեր, այդ դեպքում գուցե չլինի նաև խոսե՞լը, որովհետև բացի քաղաքական խաղարկումների առարկա դառնալուց՝ ինչի մասին, ի դեպ, վկայեց նաև հարցը լիագումար նիստ ընդգրկելու վերաբերյալ քվեարկության պատկերն ու պատմությունը, այդ հանգամանքը փաստորեն չի լուծում որևէ այլ գործնական հարց:

«Այո՛, Ալիեւի հայտարարությունները պատերազմի սպառնալիք են». Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»

Ցանկացած հայտարարություն, որ, օրինակ, Ռուսաստանը տվել է վատ «Իսկանդեր» կամ ինքնաթիռները չի ապահովել համապատասխան սարքավորումներով, պետք է ամենաքիչը՝ ժամանակավորապես չանել:

Այդ «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության և ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. Արման Թաթոյանը՝ «Ալ Արաբիա»-ին

Բացված «պուրակում» ցուցադրված են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Մշտապես դժգոհելու, խնդրելու փոխարեն ձեւակերպենք մեր՝ հայկական օրակարգը». Ադրբեջանը շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Բաքվի գործողությունների եւ հայտարարությունների առնչությամբ միջազգային հանրության արձագանքը որքան էլ ցավոտ լինի, այնուամենայնիվ, պետք է սթափեցնող դառնա մեր հանրության համար։

Մեղրիի համայնքապետին հրավիրել են ոստիկանություն. իշխանամետները լուրեր են տարածում, թե նա բողոքի ցույցի կազմակերպիչներից է

Մխիթար Զաքարյանը ներկա էր Մեղրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցին: Եվ իշխանամետ ԶԼՄ-ները լուրեր են տարածում, թե կազմակերպիչը նա է. «Հենց նա է իր խմբին բերել վարչապետի դեմ, թեև փորձում է ներկայանալ որպես հանդարտեցնող»:

«Ես հայ եմ ու գիտեմ՝ ինչ օր է ապրիլի 24-ը». Մխիթարյանը նկարահանվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսահոլովակում

Իտալիայում տեսահոլովակ են նկարահանել` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված: Անտոնիա Արսլանի և մեծահամբավ շատ հայերի հետ միասին՝ տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել է նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Զեկույցն ընդգծում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կրոնական բնույթի չէ. USCIRF-ն առաջարկում է Ադրբեջանը եւ Թուրքիան ընդգրկել ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ցուցակում

Որպես հիմք այս մոտեցման համար Համբարյանը նշում է Ադրբեջանի կողմից հայկական կրոնական հուշարձանները ոչնչացնելու կամ հայկական հետքը ջնջելու փորձերը՝ շեշտելով, որ զեկույցում տեղ չեն գտել նաև ավելի քան քսան հազար հայկական խաչքարների ոչնչացման դեպքերը, որոնք, ըստ իրեն, արձանագրվել են վերջին 15 տարիների ընթացքում:

Չկա վախ, չկա նաեւ հարգանք

Արդյո՞ք սյունեցիներն իրավունք ունեն երկրի վարչապետին չհարգելու: Ինձ թվում է՝ այո. պատերազմում նվաստացուցիչ պարտությունը տասնապատիկ նվաստացուցիչ էր այս մարզի բնակիչների համար, որոնց սահմանին հայտնվել է թշնամին, իսկ թշնամական երկրի ղեկավարը սպառնում է ամբողջությամբ «վերադառնալ» Զանգեզուր չարաբաստիկ «միջանցքի» միջոցով: Հայաստանի իշխանական այն քարոզիչները, որոնք ասում են, որ Փաշինյանի դեմ ցույցերը Սյունիքում «սարքած են մութ ուժերի կողմից», պարզապես նրբանկատ չեն մարզի բնակիչների զգացմունքների հանդեպ:

Ինչո՞ւ միջազգային տարբեր հարթակներում բանաձևեր առաջ չեն մղվել Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին Արցախ ուղարկելու վերաբերյալ. «Փաստ»

Միգուցե անհրաժեշտ էր, որպեսզի հայկական կողմը կոնկրետ ապացույցներով հատուկ ծավալուն հետաքննություն անցկացներ վարձկան-ահաբեկիչների թեմայի շուրջ և այն դարձներ միջազգային հանրության սեփականությունը։

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր (լրացված)

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։

Հակոբ Արշակյանի եւ Փայլակ Ֆահրադյանի միջադեպի առնչությամբ գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ վնասելու հոդվածով. «ՀԺ»

ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ որոշումն ու քրեական գործ է հարուցել։

«Լավ է, իր բախտը բերեց, ու չկանգնեց գերեզմանոցում, գիտեք, չէ՞, ինչ պետք է անեին». Մանվել Փարամազյան. «168 ժամ»

Դուք պատկերացնում եք, որ իմացել են՝ Նիկոլը գալու է, զոհվածների ծնողները գնացել են գերեզմանոցները փակել են, որ նա չգնա։ Մարդիկ ինքնաբուխ դուրս են եկել, որպեսզի սա չգնա իրենց երեխաների գերեզմանոցները չպղծի։

Մի կողմ թողեք ընտրությունները, պատրաստվեք ժողովրդի ցասման միջոցով դուրս շպրտել դավաճանին. Վազգեն Մանուկյան

Այս պետությունը կառուցվել է տասնյակ տարիների ընթացքում և այն նման է տանկի: Քո ձեռքի տակ է Ազգային անվտանգության ծառայությունը, բանակը. բոլոր կառույցները քո ձեռքերում են և ցանկացած միջակություն, ցանկացած մոծակ, որ նստում է այդ տանկի վրա, իրեն նույնացնում է տանկի հետ և իրեն թվում է, թե ինքը շատ հզոր է և երկիրը ավերելով այդ տանկը տանում է առաջ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել. ԱՄՆ-ի ավելի քան հարյուր կոնգրեսականները՝ Բայդենին

Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին Դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ընթացքում և որպես փոխնախագահ: Մենք բարձր ենք գնահատում, որպես փոխնախագահ, 2015 թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին Վաշինգտոնի Ազգային տաճարում անցկացված հիշատակի արարողությանը Ձեր մասնակցությունը:

Կառավարական առանձնատան մոտից բերման ենթարկվեցին ցուցարարներ

«Հայրենիքի փրկության շարժման» անդամների ու համակիրների՝ կառավարական առանձնատան մոտ բողոքի ցույցը շարունակվում է։ Ցույցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի է եւ ի աջակցություն Սյունիքում այսօր տեղի  ունեցած ցույցերի։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։ Քաշքշուկ տեղի ունեցավ ցուցարարների եւ կարմիր բերետավորների միջեւ, երբ ցույցի մասնակիցները հավկիթներ նետեցին կառավարական առանձնատան ուղղությամբ: Իրավիճակը լարվեց, երբ ոստիկանները մի քանի

Վահե Հակոբյանը՝ վարչապետի՝ Սյունիք այցի մասին․ «Նիկոլին էշ-էշ տարան ու գցեցին խնդրի մեջ»

Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու համակիրներն այս պահին կառավարական առանձնատան մոտ բողոքի ցույց են անում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ի աջակցություն Սյունիքում այսօր տեղի ունեցած ցույցերի։ Կառավարական առանձնատան մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հավաքվել են զորակցություն հայտնելու սյունեցի եղբայրներին․ «Որոնք այսօր կրկնեցին հայ ժողովրդի գնահատականը հողատուի

«Եթե իմ մոտ չստացվի, ես ամենայն անկեղծությամբ կասեմ՝ ребята, у меня не получилось, извините, մուզիկանտ չզբաղվել պոլիտիկայով». Մգեր Արմենիա

Մգեր Արմենիան պատասխանեց. «Մենք հիմա էլ ենք զբաղվում գերիների հարցով: Մեր կուսակցության անունից գրել ենք նամակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սպասում ենք արձագանքին: Պարզապես, երբ իշխանության ղեկին ես լինում, լծակներն ավելի շատ են»: Ճշտեցինք՝ այսինքն, դուք գտնում եք, որ գերիների հարցի լուծումը Պուտինի ձեռքո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Իհարկե»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031