Օրվա լրահոսը

Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարել էր հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորը

Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը:

«Սեզոնային աշխատանք» կուսակցությունների համար

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում լրատվամիջոցներում ի հայտ են գալիս ինձ համար բացարձակապես անծանոթ գործիչներ, որոնք ներկայանում են որպես այս կամ այն կուսակցության ղեկավարներ: Մենք նաեւ տեղեկատվություն ենք հրապարակում այդ կուսակցությունների համագումարների մասին: Իհարկե, մեր քաղաքացիների իրավունքն է քաղաքական միավորներ ստեղծելը, եւ ես այստեղ ինքնին որեւէ բացասական բան չեմ ստեղծում. եթե մարդիկ գաղափարական ընդհանրություններ ունեն,

Արամ Սուքիասյանը դարձել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի հայտատուները թվով չորսն էին՝ Արամ Սուքիասյանը, Թեհմինե Սարգսյանը, Ռոնա Ահարոնյանը և Գագիկ Գինոսյանը:

Արցախի ԱԳ նախարար. «Մենք տեսնում ենք՝ ինչ վտանգված է հայոց պետականությունը Ղարաբաղյան պատերազմից հետո». «Հայկական ժամանակ»

Հիշո՞ւմ եք, մարդիկ կային, ովքեր ասում էին՝ Արցախը բեռ է հայոց պետականության համար: Այդպիսի մարդիկ էլ կան: Հիմա տեսնո՞ւմ եք ինչ է տեղի ունենում, երբ որ Արցախը այս վիճակում է: Տեսնո՞ւմ եք ինչպիսի վտանգ է մայր Հայաստանին սպառնում. Վտանգ, որը չկար 30 տարի, երբ որ Արցախը եղել է այլ կարգավիճակում: Հիմա ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են պապանձվել, դե թող կանգնեն եւ ասեն՝ բե՞ռ է, թե վահան Արցախը՝ Հայոց պետականության համար:

«Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն բացարձակ բովանդակային միջավայրում». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն բացարձակ բովանդակային միջավայրում, առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի: Սյունեցիների մտահոգություններն ու անհանգստությունը նոր իրավիճակի և իրադրության հետ կապված, միանգամայն հասկանալի և օբյեկտիվ է, բայց այդ մտահոգությունը չպետք է դառնա որոշակի խմբային և անձնական այլ քաղաքական

Ցուցարարների հետ հրմշտոցի ժամանակ հիվանդանոց տեղափոխված ոստիկանն իրեն լավ է զգում (Ֆոտոշարք)

Ապրիլի 22-ին ՀՀ դատախազության շենքի առջեւ տեղի ունեցած հրմշտոցի ու բախումների ժամանակ տուժած ոստիկանը հասարակական կարգի ապահովման զորամասի ավագ է: Նրան գրեթե ուշաթափ վիճակում ոստիկանական մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն է ցույց տրվել: Ավելի ուշ տեղեկացանք նաեւ, որ ոստիկանն իրեն նորմալ է զգում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Սաֆրաստյան․ «Ես համոզված եմ՝ Բայդենը կավարտի Հայոց Ցեղասպանության ճանաչման պաշտոնական գործընթացը, եւ դա օրենքի ուժ կստանա»

ԱՄՆ 107 կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել  ճանաչել Հայոց ցեղասպանությունը։   Նրանք հիշեցրել են Բայդենի նախորդ տարի  ապրիլի 24-ին  արած Ձեր հայտարարությունը՝  «լռությունը հանցակցություն է»։ «ԱՄՆ  կառավարության խայտառակ լռությունը հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ շատ երկար է տեւում, ինչին պետք է վերջ դրվի»,-նշեն են կոնգրեսականներ։ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն Aravot.am-ի

Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել «Երկիր Մեդիայի» օպերատորը

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը»։

Ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող դավաճանական վարչախմբի անօրեն և բռնի վերջին գործողությունները։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը։ Վերահաստատելով օր առաջ իշխանություններին հեռացնելու մեր նպատակը, հայտարարում ենք, որ դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը և կրում է

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հավանություն են տվել ընտրական նոր օրենսգրքին

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրատապ միասնական կարծիք են հրապարակել Հայաստանում ընտրական օրենսգրքի փոփոխությունների և հարակից օրենսդրության վերաբերյալ: Ուսումնասիրելով դրանց և դրանց մշակման գործընթացի համապատասխանությունը միջազգային չափանիշներին` կազմակերպությունները եզրակացրել են, որ փոփոխությունները «լայնորեն ողջունելի են», քանի որ համապատասխանում են նախկինում արված առաջարկություններին, բայց դեռ բարելավման տեղ ունեն: Նոր փոփոխությամբ վերացվում են ռեյտինգային թեկնածուների ցուցակները՝ ստեղծելով համամասնական

Հայ-լիբանանյան կապերը պայմանավորված են երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններով

Լիբանանի երիտասարդության եւ սպորտի նախարարը հյուրընկալվեց խորհրդարանում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպեց Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախարար Վարդինե Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Մանուկյանը եւ Հակոբ Ասլանյանը: Մխիթար Հայրապետյանը երախտագիտություն հայտնեց Լիբանանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ

Վանաձորում կարծես թե չեն շտապում կորոնավիրուսի դեմ պատվաստվել

Ապրիլի 14-ից մարզերում նույնպես սկսվեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս պահին քովիդի դեմ կիրառվում է երկու պատվաստանյութ՝ բրիտանա-շվեդական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած՝ AstraZeneca-ն եւ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ն։ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում եւս մեկնարկել է գործընթացը, սակայն քաղաքացիների ակտիվ հոսք դեռեւս չի նկատվում. «Հանձնարարական ստացել ենք եւ ակտիվ աշխատում ենք: Թաղամասային բուժքույրերը զանգում եւ

Ակցիայի նախաձեռնողները հրաժարվեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկից. Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ ենք անում մեր հայրենակիցներին. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի նախաձեռնողները և մասնակիցները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջում էին այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրեական գործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։ Թերևս ավելորդ է հիշեցնել, որ

Այսօր հպարտ եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ է ի վերջո ասել առանց այլ բառեր օգտագործելու, հայտարարել, որ Ցեղասպանությունը ցեղասպանություն է. Սենատոր Մենենդես

Սենատոր Մենենդեսի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու սպասելիքներով «Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը նախագահ Ջո Բայդենի կողմից պաշտոնապես ճանաչելու հաղորդագրությունների շուրջ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է. «Ինձ համար մեծ պատիվ է և ես չափազանց հուզված եմ այսօր, որ այս տարի կարող ենք

Սարդարյանների ընտանիքին հետ են վերադարձվել 22 գլուխ անասունները

Այսօր՝ ժամը 13։00-13։30 ընկած ժամանակահատվածում,  Ներքին Խնձորեսկի սահմանը պատահաբար հատել և թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ ԽԵԿ, որոնք հնարավոր է եղել հետ վերադարձնել 2-րդ ԱՀԲ-ի հրամանատար, գնդապետ Ա․Մինասյանի, գյուղապետ Երվանդ Մալունցի,  Վարդան Հարությունյանի՝ Ե.Մալունցի ընկերոջ և ռուս խաղաղապահների միջամտությամբ։ Դեպքի մասին իմանալով՝ համայնքի այլ գյուղապետեր նույնպես ժամանել են դեպքի վայր՝ սատար կանգնելու գյուղացուն: 17։43-ի

«Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում»:

Հովհաննես Իգիթյանը ԵԽԽՎ-ի իր ելույթում անդրադարձել է հայ-հրեական հարաբերություններին

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի ելույթը

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Ղևոնդ Հովհաննիսյանի որդուն ծանուցել են ներկայանալ քննչական կոմիտե

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ոստիկանություն, իսկ ճիշտ չէ՞ր լինի այս ծանուցագրի փոխարեն աղավնի ուղարկեիք… Իսկ եթե լուրջ, ապա այս թղթի կտորն այսօր Սյունիքի մարզի ոստիկանները տարել են Ագարակի զորամասի հիմնադիր հրամանատար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Ղևոնդ Հովհաննիսյանի տուն, որպեսզի նրա որդի Խորեն Հովհաննիսյանին ծանուցեն ներկայանալ քննչական կոմիտե: Լրջացեք պարոնայք…»:

Ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը. «Փաստինֆո»

Մենուա Հովսեփյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ Հովսեփյանին ձերբակալել են մի հոդվածով, որը չէր կարող կիրառելի լինել, պայմաններն ապահովված չէին։ Պաշտպանի խոսքով՝ առավոտյան ժամը 07.15-ին իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժանմունք, Գորիսից

Երևանի Չարենցի 75 հասցեին հարակից ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի Չարենցի 75 հասցեին (Խրիմյան Հայրիկի անվան №10 դպրոց) հարակից ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Չարենցի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու

Հետմահու հուշամեդալներ Արցախյան պատերազմում նահատակված հերոսներին

Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար շնորհված հուշամեդալները հանձնեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողներ Ներքին Գետաշեն համայնքից՝ Շոթա Արմենակի Գևորգյանի, Գոռ Լյովայի Հակոբյանի, Էմին Վանյայի Սիմոնյանի, Արսեն Հայկի Խաչատրյանի, Կարեն Հովիկի Հարությունյանի, Վերին Գետաշեն

«Հրաչիկին առանց ոստիկանների հրավիրում եմ իմ հետ մենախոսության»․ Սյունիքի նախկին մարզպետ

Իր ռիսկն ու դուխը պետք է բավարարի, որ գա ու իմ դիմաց կանգնի

18։53-ի դրությամբ ընդդիմության հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 800 մարդ

ԻՔՄ հաղորդագրությունը ապրիլի 22-ի ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։53-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 800 մարդ։ Հաշվարկն իրականացվել

Քննարկվել են ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին` դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչի ուղեկցությամբ /նստավայրը` ք. Թեհրան/: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:   ՀՀ

Բախում՝ դատախազության դիմաց․ կան տուժած ցուցարարներ ու ոստիկաններ. (Ֆոտոշարք)

Ցուցարարները քարեր ու ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո մի քանի ոստիկան շտապեցին դեպի նրանց շարքերը

«Հետպատերազմյան շրջանում նման առաջնահերթությունները, ինչպես, օրինակ, ռազմագերիներն են, ցավոք, անթույլատրելի կերպով երկրորդվում են». Սեդա Գրիգորյան

Նա օրինակ բերեց, թե սփյուռքի կազմակերպությունները ցանկության դեպքում կազմակերպվում, միասնական հանդես են գալիս, մինչդեռ այս հարցում նման դիրքորոշում նկատելի չէ:

Տարածաշրջանային որեւէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին եւ դրանց անտեսմամբ. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի  աթոռին սերտաճած կապիտուլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով եւ դրան հետեւած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի    շարք համայնքապետերի եւ բնակիչների հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած  դրսեւորում եւ պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ Սյունիքը եղել

Գորիսի համայնքի ղեկավարը աշխատավայրում է

Համայնքապետի տեղակալներից մեկին բերման են ենթարկել

Ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ

Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031