Օրվա լրահոսը

Գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները. Նաիրա Զոհրաբյան

Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար:

2020թ. մարտի համեմատ եկամուտ՝ հարկման բազա, ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով

Եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար

Համավարակի օրերին աշխատանքային վեճը գործատուի «հեռավար» պահանջների թերությունները բացահայտեց

2020 թվականի սեպտեմբերի 8-ին Սիմոնյան կրթական հիմնադրամի աշխատակից Անդրանիկ Պապոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է դատարան՝ իր աշխատանքային իրավունքների վերականգնման հարցով՝ նրա դեմ անհիմն կարգապահական տույժ էր սահմանվել։ Դատարան ներկայացրած հիմնավորումների ժամանակ պարզվել է, որ 2017 թվականին Անդրանիկ Պապոյանի եւ Սիմոնյան կրթական հիմնադրամի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել էր սպորտային միջոցառումների

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում մոտ 295 բեռնատար է կուտակված

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրիում 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ամուսինը

Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկից  կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում  բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին:

Ցավոք, կառավարությունն էլ կարծես թե չի տեսնում, թե Սյունիքի դեմ մեխանիզմն ինչպես է աշխատում. Ստեփան Սաֆարյան

Ուզում եմ հավատալ, որ մեր սյունեցի եղբայրներն ու քույրերը տեսնում ու հասկանում են, ու իրենք էլ չպետք է թույլ տան, որ այդ ագրեսիվ փոքրամասնական խմբակները մեզ բոլորիս ետ գցեն Սյունիքի կենսական խնդիրները լուծելուց, այն դեպքում, երբ ժամանակը թանկ է ու մենք մեզ պարտադրված ու պարտված պատերազմից երկրով ու ազգովի ոտքի կանգնելու, հզորանալու ու մեզ պաշտպանելու հրամայականն ունենք։

Առանց սիրո մենք ոչինչ ենք

Կարինե Ջանջուղազյանի «Ճնճղուկ Էդիթը…» ներկայացումը իբրեւ հոգու մեներգ Հայ բեմում ուկրաինացի դրամատուրգ, թատերագետ Նինա Մազուրի «Ես եմ՝ Էդիթ Պիաֆը» (թարգմանությունը՝ Կարինե Խոդիկյանի) մոնոդրաման առաջին անգամ բեմադրիչ Աննա Բայաթյանի ռեժիսուրայով, «Ճնճղուկ Էդիթը…» վերնագրով ներկայացվեց 2019թ. դեկտեմբերին, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանի մեկնաբանությամբ։ Հիշյալ ներկայացումն այս ընթացքում հասցրել են դիտել երեւանյան տարբեր բեմերում, Հայաստանի մարզերում ու

Գյուղերի անմիջական հարևանությամբ շարունակվում են արձանագրվել կրակոցների դեպքեր, ադրբեջանական զինվորականները սպառնում են Սյունիքի գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատերազմից հետ ադրբեջանական զինված ուժերի տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից, պետք է հեռանան այդ վայրերից և ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի:

Ադրբեջանի ԱԳՆ. Ալիեւի խոսքերը չեն սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ նրա կողմից ցանկացած սպառնալիքի պատասխանելու վճռականության ցուցիչ են

Աբդուլլաևան, մասնավորապես, նշել է, թե իբր Հայաստանը «եռակողմ հայտարարության կետերը կատարելու փոխարեն փորձում է խաբել միջազգային հանրությանը»:

Վարչապետի այցի ժամանակ քաշքշուկի ընթացքում պատռվել է ՊՊԾ պետի կոստյումը

Քաշքշուկ տեղի ունեցավ, այդ թվում` այն ժամանակ, երբ սյունեցիները փորձում էին մոտենալ մեքենա նստող Նիկոլ Փաշինյանին

Մարտի դաշտում ընկած քամանչահարի հիշատակը կհավերժանա մշակույթով

«Մհեր Փոթոյան» ՀԿ-ն լուրջ գործունեություն է սկսել Արցախյան պատերազմից հետո Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ հերթական հետաքրքիր միջոցառումը: Այս անգամ յուրահատուկ մշակութային ծրագրով ներկայացել էին «Մհեր Փոթոյան» ՀԿ-ն եւ նկարչուհի Անահիտ Ըռքոյանը։ «Մհեր Փոթոյան» ՀԿ-ն ստեղծվել է Արցախյան պատերազմից հետո` Մհեր Փոթոյանի պատվին, որը տաղանդավոր քամանչահար է եղել եւ իմ փոքր եղբայրը։ Ցավոք, նա զոհվել

Ի՞նչն է խանգարում վարչապետին՝ նույն ջանասիրությամբ և հետևողականությամբ ու նույն մեխանիզմով հրապարակել ստվերային բանակցությունների մասին փաստերը, ինչպես նաև 5 միլիարդի մասին տեղեկությունները հերքող փաստերը. Էլինար Վարդանյան

Հարց է ծագում, թե ինչո՞ւ վարչապետը նույն հետևողականությամբ չի գաղտնազերծում մեկ այլ կարևորագույն թեմա, որը կարծես թե սկիզբ դրեց պատերազմին և պարտությանը։

Արդյոք հանքարդյունահանող ընկերությունները պատրա՞ստ են պատասխանատվություն կրել այն երկարաժամկետ խնդիրները վերացնելու համար, որոնք կարող են առաջանալ իրենց գործունեության արդյունքում. Հանքարդյունահանման խորքային էթիկան․ Հենրի Թերիո

Արդյոք հանքարդյունահանման միջոցով հողի հարատև ոչնչացմանը նույն կերպ եք արձագանքում, ինչ, օրինակ, Թուրքիայում գտնվող մշակութային հուշարձանների ոչնչացմանը: Այս հարցը նույնպես պետք է տալ:

«Հողատուին եք ծառայում»․ հրմշտոց՝ Փաշինյանի Սյունիք այցի ժամանակ

Բնակիչներից մեկը ներողություն խնդրեց ու ասաց, որ բոլորս էլ հայ ենք

Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի վարույթ

2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական

Մարտակերտում հիմնադրված «Զինվորիս այգին» հոգատար ձեռքերում է

Մարտակերտում Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների կողմից հիմնադրվել էր ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Զինվորիս այգին», որտեղ 2017-ին են ծառատունկ կազմակերպել, բայց այցելում են ամեն տարի՝ խնամում, ջրում, չորացած ծառերի տեղը նոր ծառ տնկում։ Տղաների անունը կրող ծառերը փարթամանում ու հասակ են առնում` ամուր կառչելով մայր հողին։ Ծառերի արմատները մխրճվելով հողի մեջ՝

Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողով

Շահառուին գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ: Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց  թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

«Արա՛, դուք եք կապիտուլյանտը»․ Փաշինյանը՝ սյունեցիներին

Դու ես կապիտուլյանտը, հողատու, դու ես ստորագրել, մեր ստորագրությունը չկա

Սյունիքում այս պահին կա ժողովրդական դիմադրություն, ինչը հիմնված է առաջին հերթին իրավիճակի լրջության անմիջական գիտակցման վրա. Վարուժան Գեղամյան

Անհրաժեշտ է արձանագրել, որ այս պահին Հայաստանի պետականության դեմ կռիվը տեղափոխվել է Սյունիք, որի դեմ սյունեցիները, ցավոք, ՄԵՆԱԿ են պայքարում։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության հարցը

Ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Մոսկվան Բաքվին Անկարայից պոկելու փորձեր կանի

Նոր նախազգուշացում Թուրքիային Ռուսաստանի կողմից հետխորհրդային տարածքի երկրներում իր շահը ցուցադրելու առումով վերջին մի քանի օրերը բավական ակտիվ էին: Ուկրաինային սպառազինության, այդ թվում թուրքական անօդաչուների մատակարարումը չի նպաստում այդ երկրում իրավիճակի կարգավորմանը, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նաեւ հույս հայտնելով, որ Թուրքիայում ականջալուր կլինեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոչին՝ վերլուծել Կիեւի հայտարարությունները

Տալիս են անսահման խոստումներ, որոնք օր առաջ սպասված են, ոգևորող և ի վերջո՝ առավելագույն քվեներ բերող. Հայրենիքի՛ փրկություն, թե՞ կրկին խաբվելու և հայրենազրկվելու ընտրություն. Թադևոս Ավետիսյան

Ձևավորում են «մեղավորին» պատժելու կեղծ օրակարգ: Մի քանի ամիս էլ հանրությանը զբաղեցնում են դրանով և շեղում են ահագնացող խնդիրներից։

Գրիգոր Բեքմեզյան. Հույս ունենք, որ Ռուբեն Վարդազարյանը կվերադառնա, որ նրան առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվի. «Հրապարակ»

ԲԴԽ նախագահի աշխատասենյակի կապարակնիքը հեռացվել է, եւ Գագիկ Ջհանգիրյանը բազմել է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակում։

Գործարկվել է առցանց շտեմարան, որտեղ մարզպետարանները ներկայացնում են մանկավարժների պահանջարկը. 189 թափուր տեղ է առկա սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում

Մարզային դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի պահանջարկի հարցը գործուղման կարգով ամբողջությամբ չի լուծվում: Առաջարկվող տարբերակը միջանկյալ լուծում է, մինչև հիմնական ուսուցիչ գտնելը:

Ոստիկանապետերին փոխելն էլ չօգնեց. վարչապետին արդեն երկրորդ անգամ չընդունեցին Սյունիքում

Սյունիքի մարզպետարանում նա հանդիպեց մարզային իշխանությունների հետ, մի 15 րոպե քայլեց Կապանով եւ մտավ հյուրանոց։

Իսկանդերի վերաբերյալ Ալիևը Մոսկվայից պատասխան ստացել է, բայց այն «լիարժեք չէ»

Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը չի գրանցել բալիստիկ հրթիռի արձակում,- ասել է Ալիևը տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:

«Ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում այ սրա համար»․ Փաշինյանը՝ իրեն սուլոցով դիմավորած սյունեցիներին

Զուգահեռ նրան հետեւող մյուս բնակիչները բղավում էին, սուլում, գոռում՝ «դավաճան», «հեռացիր», «Նիկոլ՝ կապիտուլյանտ»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031