Օրվա լրահոսը

Կրակել են սահմանային դիրքերի վրա

Սյունիքի մարզի սահմանային դիրքերում փոխհրաձգություն է տեղի ունեցել։

«Կներեք, պատճառն այն չէր, որ չէի ուզում պատասխանել Ձեր հարցին. հարցերը շատ էին». Դունյա Միյատովիչը՝ Ռուբեն Ռուբինյանին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Դունյա Միյատովիչին հարցրեց՝ ի՞նչն է նրան հետ պահում Լեռնային Ղարաբաղ այցելելուց և տեղում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին ծանոթանալուց:

Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերին առաջարկվել է մասնակցել ռեստլինգի մարտերի

WWE բրենդի տնօրեն Ստեֆանի Մաքմենը համաշխարհային թենիսի աստղեր Սերենա ու Վինուս Ուիլյամս քույրերին ռեսթլինգի մարտերի մասնակցելու առաջարկ է արել՝ վստահ լինելով, որ նրանք կբարձրացնեն իր ղեկավարած կազմակերպության հեղինակությունը: Նա պատրաստ է քույրերի հետ համապատասխան պայմանագիր կնքել: Լրատվամիջոցները նշում են, որ այս առաջարկն ստանալով Սերենա Ուիլյամսը Aust8alian Open-ից հետո ոչ մի անգամ կորտ չի մտել: Աշոտ

Իրավապաշտպան․ «Տեղում, մի քանի ժամ հնչած հայհոյանքը չի կարող անպատիժ մնալ, անկախ նրանից, թե դա ինչ պատճառով է տեղի ունեցել»

Նինա Կարապետյանցի տպավորությամբ՝ այսօր Սյունիքում տեղի ունեցած հայհոյանքներով ուղեկցվող ցույցը ուղղորդված էր

Արթիկի զինված երիտասարդներն ու գործարան թալանելու մեջ կասկածվող գյումրեցի պահակները

Ոստիկանության այսօրվա պաշտոնական լրահոսը բավական առատ է Շիրակի մարզում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտումներով։ Ամենացնցողը Գյումրու Շիրակացի փողոցում երեկ երեկոյան 65-ամյա կնոջ սպանությունն էր, որի մեջ կասկածվում է 69-ամյա ամուսինը։ Ոստիկանությունն այսօր տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։ Հիշեցնենք, որ սպանությունը կատարվել էր հարևանի տնակում, որտեղ հյուրընկալվել էր կինը, ամուսինն էլ, գնալով նրա հետևից, վիճաբանել էր ու

Ռուսաստանն արեց իր անելիքը… Ռուսաստանն անելիք ունի, մենք էլ

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը տեւական դադարից հետո ապրիլի 13-ին որոշեց հանդես գալ նոր հայտարարությամբ։ Նախ, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները կոչ են անում հուսալիորեն ականազերծել Լեռնային Ղարաբաղը եւ չեղարկել բոլոր խոչընդոտները՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ ապահովելու համար, ինչպես նաեւ՝ ապահովել կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը եւ պաշտպանությունը, խթանել ուղղակի շփումները եւ համագործակցությունը հակամարտությունից տուժած

Սադրիչներ՝ Սյունիքի մարզպետարանի հարակից հրապարակում

Ոստիկանները միանգամից միջամտեցին` թույլ չտալով բողոքավորների առաջխաղացումը

«Միակ հենարանը հոգեւոր տիրույթն է, լույսի ճանապարհը` մեր ակունքներից բխողը». Վահան Արծրունի

«Լույս հավիտենական» խորագրով համերգն ուղղված է անճաշակության, անիմացության ու տգիտության խավարը ճեղքելուն

Մգեր Արմենիան պատրաստվում է քրեականացնել այլասերվածություն խթանելու ցանկացած փորձ ու ավանդական սեռական կողմնորոշումից շեղումը սահմանել այլասերվածություն

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ այլասերվածության քարոզ ասելով ու հաշվի առնելով, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներ կան նաեւ մշակույթի բնագավառում, երգիչների մեջ, չե՞ն նեղանա իրենից իր այդ թեզերի համար:

Միքայել Մելքումյանի հարցը Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունյա Միատովիչին ԵԽԽՎ Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի անունից

Հարգարժան տիկին հանձնակատար, Մի քանի հարց եմ ցանկանում Ձեզ տալ։ Առաջին հարցս հետևյալն է՝ «Ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիների Ձեր գործունեությունը՝ որպես Մարդու իրավունքների հանձնակատար»: Հաջորդ հարցս՝ «Ի՞նչ եք կարծում, Ձեր լիազորություններն ամբողջապես և լիարժեք իրականացնելու համար արդյո՞ք գործող ընթացակարգերը բավարար են, թե՞ դրանք պետք է կատարելագործել կամ փոխել։ Այլապես ստացվում է, որ տարբեր տեղերում

«Ժամանակն է, որ այս իշխանությունները երգեն, իրենց երգելու ժամանակը եկել է». Մգեր Արմենիան՝ Ռիտա Սարգսյանի եւ ՀՀԿ-ի «պրոյեկտը» լինելու մասին

«Ցավոք, լուսահոգի Ռիտա Ալեքսանդրովնան էլ չկա: Ես կուզենայի, որ նա լիներ, հիմար լուրեր են պտտվում, իրականում ես կուզենայի, որ նա ողջ լիներ, բայց այդպես չէ: Այո, ինձ կապում են, ես գիտակցել եմ, որ կապելու են: Ես այս ընթացքում այնքան տարբերակներ լսեցի, թե մենք ում պրոյեկտն ենք, ես չէի պատկերացնում, որ մի քանի շրջանակների կամ խմբերի պրոյեկտը կարող ենք հանդիսանալ»:

ԵԽԽՎ-ում գերիների հարցի քննարկումից ընդամենը մի քանի պատգամավոր դիվիդենտներ հավաքեցին. Նաիրա Կարապետյան

Երբ հայկական պատվիրակությունն իր ամբողջ կազմով կողմ է քվեարկում Ալեքսեյ Նավալնու ձերբակալության հարցի ներառմանը մեծ օրակարգ, դժվար է Ռուսաստանի պատվիրակությունից ակնկալել լիակատար աջակցություն. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ

Ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է սեփականը համարել Երեւանի մշակութային հուշարձանը

Ադրբեջանի ու Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հայկական մշակութային ժառանգությունը սեփականը համարելով: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի մայրաքաղաքի հուշարձանն է: Հանրապետության փողոցի մի հատվածը /Հանրապետության 32/ 19-րդ դարի 50-ական թվականներին պատկանել է պարսիկ Հաջի Աբբաս Քյալբարայ Աբդու Հուսեյն Օղլուն: 1876 թվականին այդտեղ կառուցվել է Պարսկաստանի առաջին հյուպատոսի նստավայրը: Ճարտարապետը

Նարեկ Մկրտչյանն ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Միաժամանակ հայտնում եմ, որ գործունեությունս շարունակելու եմ գործադիրում։

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի հանդիպումը ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում ունեցավ ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ որպես ընդհանուր

Մգեր Արմենիա. «Դե պատկերացրեք` ինչքան վատ վիճակ է, որ ես հիմա զբաղված եմ քաղաքականությամբ»

Նա ասաց. «Մենք իշխանության գալուց հետո պատրաստվում ենք Ռուսաստանին անել առաջարկ, որ ստեղծենք միութենական պետություն: Հայաստանն այս դեպքում չի կորցնում իր ինքնիշխանությունը, պարզապես նոր մակարդակ ենք ունենում հարաբերությունների»:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի գլխավորած կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի անձնական հրավերով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է այսօր կայացած նախարարական կլոր սեղանին։ Միջոցառումը նախորդում էր ապրիլի 22-ին կայանալիք առաջնորդների համաշխարհային գագթնաժողովին, որը նախաձեռնվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, ի նշան ԱՄՆ նոր վարչակազմի պատրաստակամությանը միանալու կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարին։ Կլոր սեղանին մասնակցում

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմական վնասների դիմաց աջակցության ծրագրերի իրականացման շուրջ

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվելիք աջակցության վերաբերյալ որոշումների իրականացմանն ուղված միջոցառումները: Նախագահի հրամանագրով ստեղծվել է տվյալ խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, որը ղեկավարում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Աջակցությունը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ապրիլի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տնտեսության և կառավարման ոլորտներում ԵՄ-ի ցուցաբերած շարունակական ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դերը հարաբերությունների հետագա զարգացման գործում: Խոսելով տնտեսական միջնաժամկետ վերականգնման և

Ապրիլի 20-ին և 21-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Ապրիլի 20-ին և 21-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային

Փաշինյանը չկանգնեց Շուռնուխում․ բնակիչները ձվեր նետեցին նրա ավտոշարասյան վրա

Ոստիկաններն ավտոճանապարհի երկու կողմերում պատ էին կազմել, որպեսզի վարչապետի ավտոշարասյունն անցնի անարգել

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։ ՀՀ պաշտպանության նախարարություն

Գուրգեն Խաչատրյան. Թեև դժվարությամբ, այնուամենայնիվ մեզ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը Ucom-ում

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Մեկ տարի առաջ այս օրերին սկսվեցին Ucom-ի կազմաքանդման ակտիվ փորձերը: Ապօրինությունների ցիկլը ուղղված էր մեր ընկերությունում անկառավարելի իրավիճակ ստեղծելու փորձերին, ինչի արդյունքում, ըստ բոլորին հայտնի շրջանակների, ստիպված էինք լինելու կասկածելի ուժերի օտարել մեր 12 տարվա ամենօրյա

Երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի տարածքով անցնող հատված) ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

«Չգիտեմ՝ ուրա՞խ եմ, թե՞ տխուր. ինչո՞ւ, որովհետև 80 տարեկան եմ». այսօր Ռոբերտ Էլիբեկյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան օրն է. այսօր լրացավ Վարպետի 80-ամյակը: Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին: Շնորհավորելով 80-ամյա հոբելյանի առթիվ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նրան է փոխանցել նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը: «Հարգելի՛ պարոն

«Ներդրումային ծրագրերի միջոցով Արարատի մարզը, որ հայտնի է իր սպորտային ավանդույթներով, ավելի սպորտային տեսք կստանա». Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին նախատեսում է ներդրումային ծրագրի միջոցով վերանորոգել մարզադաշտի տրիբունաները, խաղադաշտում տեղադրել բարձրակարգ խոտածածկ:

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում

Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031