Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 դրամի, գույք հափշտակելու դեպքեր է բացահայտել

Նշված ավտոմեքենաները երբևէ չեն օգտագործվել Բագրավան համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից կամ համայնքի կարիքների համար

Սննդային թունավորումով «Իջևան» ԲԿ տեղափոխված 11-ամյա աղջնակի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

«Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում բնակվող ընտանիքի 4 անդամներ

Սպենդիարյանի արձանից բացի, տարբեր գույնի ներկերով գրառումներ են արվել նաև օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին

Քննարկվել են առանց հուշարձանին վնաս հասցնելու և հնարավորինս արագ այն նախնական տեսքի բերելու տարբերակներ։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին

«Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը»

Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական հանձնառությունները. Արա Այվազյան

Այնուամենայնիվ, շատ քիչ բան է արվել անվտանգության այս սպառնալիքներին դիմակայելու արդյունավետ կարողություններ ստեղծելու ուղղությամբ: Արդյունքում՝ 2020թ. ունեցանք ԵԱՀԿ տարածքում Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների զանգվածային օգտագործման առաջին դեպքը՝ մեր կազմակերպության լիակատար անգործության պայմաններում:

Հայաստանի մարմնամարզիկները կհավակնեն Եվրոպայի առաջնության մեդալների

Արթուր Դավթյանը հանդես է գալու նժույգ թափերում եւ հենացատկում, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, իսկ Արմեն Պետրոսյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտում:

Պետք է զգուշավոր լինել. երկաթգծի կառուցումը հնարավոր է Հայաստանը կտրի, մեկուսացնի. Գագիկ Մակարյան

Իրանական գործարարները ցանկություն ունեն Հայաստանում հողատարածքներ գնել, բուսաբուծություն ու անասնապահություն զարգացնել

«Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են: Փաշինյանն իր անձնակազմով մտավ». Շուռնուխի բնակիչ. News.am

«Շատ-շատ էին, մեր տունը շրջապատել էին, ոնց որ հանցագործներ լինեինք, դա վարչապետի պահվածք չէր»:

«Քաջարանը մերժեց Փաշինյանին, եւ նա Քաջարան չմտավ»

Մեղրիից հեռացավ այլ ճանապարհով, վախեցավ, փախավ,-ասացին բնակիչները

Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան

Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։

Վարչապետը, ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Սյունիքի մարզպետարանում են

Բողոքողները փակել են դեպի Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհը, որտեղ ամփոփված են արցախյան պատերազմում զոհվածները։ Նրանք թույլ չեն տալու, որպեսզի վարչապետը հարգանքի տուրք մատուցի նահատակվածներին։

Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։

Հովհաննես Փափազյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է կուբացուն, որը տեւական ժամանակ ուշքի չէր գալիս

Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը մտել է եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի համար: Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչի երրորդ ռաունդի մեկնարկին տեխնիկական նոկաուտի է ենթարկել կուբացի Ֆերնանդո Արզոլա Լոպեսին, որը տեւական ժամանակ չէր կարողանում ուշքի գալ, եւ առաջնության բժշկի պահանջով մրցավարը դադարեցրել է մարտը: Չեմպիոնի

Տավուշի մարզպետը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության տրամադրման, տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր

Անդրադարձ է եղել Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին, մասնավորապես Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամի գործունեությանը։

Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցության համար հայտ է ներկայացրել երկու ընկերություն

Քննարկելով օրակարգային 2-րդ և 3-րդ հարցերը Հանձնաժողովը որոշեց բավարարել դիմումատուների պահանջը՝ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությանը տրամադրել ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա և ուժը կորցրած ճանաչել «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան:

Կոտրել են Տավուշի մարզում գտնվող միջնադարյան հուշարձանի խորանի քարերը

Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, որի արդյունքում կոտրել են խորանի քարերը։

Բարեգործական նախագիծ, որի բոլոր մասնակիցներն աշխատում են անվճար. Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի հիման վրա բեմադրվող մանկական բալետի փորձին

Բալետի գաղափարը տիկին Սարգսյանինն է: Այն առավելապես բարեգործական նախագիծ է, որի բոլոր մասնակիցներն աշխատում են անվճար, այդ թվում՝ կոստյումների նկարիչ Այգանա Գալին (Լոնդոն): Երաժշտության հեղինակը 15-ամյա Գրիգոր Բալասանյանն է

ԵԽ գլխավոր քարտուղարը Ստամբուլյան կոնվեցիայի մասին խոսելիս ԵԽԽՎ-ում օրինակ բերեց Հայաստանին

ԵԽ գլխավոր քարտուղարը հիշեցրեց Թուրքիայի օրինակը և ասաց. «Սա ԵԽ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ անդամ պետությունը դուրս է գալիս մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ պարունակող կոնվենցիայից: Սա մարդու իրավունքների կոլեկտիվ պաշտպանությանն ուղղված լուրջ մարտահրավեր է»:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարին չհաջողվեց վիժեցնել Միքայել Մելքումյանին ձայն տալու իրավունքը

Քննարկման ժամանակ սուր բանավեճ տեղի ունեցավ ադրբեջանցիների և Միքայել Մելքումյանի միջև, ընդհուպ մինչև որ հարցին միջամտեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ ասելով, որ Հայաստանը շահագրգիռ կողմ է, չպետք է խմբի անունից խոսի, այն էլ՝ հարց ուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, որի անելիքները շատ են այս ոլորտում։

Սյունիքում կատարվածի առնչությամբ դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել

Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Անշարժ գույքի գները մարզերում. Հայաստանի որ բնակավայրում են բնակարաններն ամենաէժանը եւ ամենաթանկը

Ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ գրեթե բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ համավարակով, պատերազմով ու դրա հետեւանքով պայմանավորված անկում են ապրել, Հայաստանի մարզային բնակավայրերում կան քաղաքներ, որտեղ բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ բարձրացել է: Այսպես՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ուսումնասիրության, մարզային բնակավայրերից Ծաղկաձոր քաղաքում անշարժ գույքն ամենաթանկն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հակոբ Ավետիքյանը՝ Ցեղասպանության ճանաչման եւ «պաշտոնական» տգիտության մասին

Կամ չեն հասկանում, կամ քամահրական կեցվածք կա ամեն բանի նկատմամբ, ինչն ազգային է:

Ադամ Շիֆն ընթերցել է Բայդենին Ցեղասպանության ճանաչման կոչով ուղղված իր նամակը

Պարո՛ն Նախագահ, այժմ դուք իշխանություն ունեք ուղղել տասնամյակների ժխտումը՝ այդպիսով իմաստ տալով ձեր նախորդ տարվա հայտարարությանը, երբ ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը և ասացիք, որ «լռությունը մեղսակցություն է»:

Տիգրան Աթանեսյան. Դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել Բուլգակովից մեջբերում անելու համար

«Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»,- ցիտել էր Ազարյանը:

Երբ արտակարգ դրության ընթացքում «զանգվածային լրատվամիջոց» հասկացությունը փոխարինվեց «լրատվական գործունեություն իրականացնող»-ով

Հայաստանի Հելսնիկյան կոմիտեն (նախագահ՝ Ավետիք Իշխանյան) վերջերս ներկայացրեց «Մարդու իրավունքները Հայաստանում 2020 թվականին» տարեկան ամփոփիչ զեկույցը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ անցյալ տարին Հայաստանի համար, թերեւս, ամենածանր տարիներից էր, ինչպես սոցիալական, հումանիտար, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքների համատարած խախտումների տեսանկյունից: Տարին սկսվեց Սաhմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի եւ այլ անդամների նկատմամբ ճնշումներով: Կազմակերպությունը հիշեցնում է, որ երբ 2019

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031