Օրվա լրահոսը

Եկող տարեսկզբին հայ-թուրքական սահմանի բացում է նախատեսված. Կարո Փայլյան

Նախ եւ առաջ այդ ժամանակահատվածում սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար է լինելու, դրանից հետո հուսամ՝ մի քանի ամսվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար էլ կբացվի,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Օրբելի ֆորումի» շրջանակներում Հայաստան եկած Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, հայազգի Կարո Փայլյանը:

2026 թ. բյուջետային գործընթացի շրջանակում կիրականացվի 1 հիմնական ծրագիր, որում ընդգրկված է 5 միջոցառում. Արթուր Պողոսյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի նոյեմբերի 5-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2026 թվականի բյուջետային հատկացումները: Արթուր Պողոսյանը նշել է, որ 2026 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր, որում ընդգրկված է 5 միջոցառում: Քննչական կոմիտեի կողմից

Դրախտիկում Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու մասին միջնորդագիր է ուղարկվել «Սևան ազգային պարկ»-ին

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերության միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական

«Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում» ծրագրի իրականացման համար 2026 թ.-ին ակնկալվում է ավելի քան 3 մլրդ դրամի ֆինանսավորում. Արթուր Նահապետյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ին կայացած համատեղ նիստում ներկայացրել է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բյուջետային ծրագիրը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշել է, որ 2026թ. բյուջետային ֆինանսավորման հայտում ներառված է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության

Կոստանյանը և Կատարի պետնախարարը ընդգծել են Հրվ. Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացվող տնտեսական նոր հնարավորությունները

Նոյեմբերի 4-ին, Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ԱԳ պետնախարար Մուհամմադ Ալ-Խուլեյֆիի հետ: Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև զարգացող երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացվող տնտեսական նոր հնարավորությունները: Վահան Կոստանյանը և Մուհամմադ Ալ-Խուլեյֆին մտքեր

«Ոչ թե սգո, այլ հիշատակի օր». առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրվան համահունչ խորհրդանիշ ունենալ:

Այսուհետ ՀԱՊԿ անդամների դեմ հարձակումը Մինսկում կընկալեն որպես ագրեսիա Բելառուսի դեմ

«Ազատություն». Այսուհետ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի դեմ ցանկացած զինված հարձակումը Մինսկում կընկալեն որպես ագրեսիա Բելառուսի դեմ։ Այսօր նման որոշում է ընդունել Բելառուսի խորհրդարանը՝ փոփոխություններ կատարելով «Զինված ուժերի մասին», «Պաշտպանության մասին» և «Ռազմական դրության մասին» օրենքներում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Առողջության ապահովագրության համակարգը, որ պլանավորվում է ներդնել համընդհանուր է, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին»

200 000 դրամից ներքև աշխատավարձով սեգմենտում աշխատավարձի ստվերն ամենաշատն է: Եվ մենք սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաև իրենց գործատուներից պահանջեն, որ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ»

Ռուբեն Մխիթարյանի վերաբերյալ որևէ նման փաստական հանգամանք չի ներկայացվել. փաստաբանը հերքում է քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունը

«Եվ նման որևէ հանգամանքի վերաբերյալ պնդում արարքի իրավական գնահատականի մաս չի կազմել»

Ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ

Եթե հարթակում տեղադրվելուց հետո երեք օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, ապա հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակն ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով: Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցողը որեւէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին ու փոստային ծրարավորվում եւ ուղարկում է անձի հաշվառման հասցեով

Ինչու են իշխանության ներկայացուցիչներն անհանգստացել Թաքեր Քարլսոն-Նարեկ Կարապետյան հարցազրույցից. Գոհար Մելոյան

«Իշխանության հակաիրավական գործությունն ու քաղաքական նպատակներով իրավական մեխանիզմների չարաշահումները դառնալու են քննարկման առարկա»

«Մենք ավելի շուտ կմտնենք ԵՄ, քան Նիկոլ Փաշինյանն իր օրակարգով Հայաստանին խաղաղություն կբերի»․ Արմեն Աշոտյանը հեգնում է

Լրագրողի դիտարկմանը՝ նման սցենարը իշխանության կողմից սպասելի էր չէ, ինչո՞ւ չի ստացվում կանխել այս անընդհատ կրկնվող գործընթացը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ հակաժողովրդավարական զարգացումները երկու ձեւով կարելի է զսպել․ մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ինչը չի ստացվում դեռ, քանի որ իր գնահատմամբ, ընդդիմադիր ուժերի մի զգալի մասը առավել մտածում է առաջիկա ընտրություններում հաղթելու մասին, քան օր առաջ եւ համատեղ ուժերով Նիկոլ Փաշինյանից ազատվելու։ Երկրորդ տարբերակը՝ դրսի ճնշումներն են, որոնք ևս այս պարագայում չեն լինի, քանի որ Արմեն Աշոտյանի համոզմամբ, արեւմուտքը բացահայտ կրկնակի ստանդարտներով է առաջնորդվում՝ Նիկոլ Փաշինյանը դրսում իրենց շահերին սպասարկող քայլեր է անում, նրանք ներսում աչք են փակում Փաշինյանի գործողությունների վրա։

Իշխանությունների գործողություններն այս հարցում ոչ այլ կերպ, քան ազգային շահերի դավաճանություն, անվանել հնարավոր չէ. Միկա Բադալյան

«Մարդկանց ճակատագրերը վերածվում են քաղաքական PR-ի գործիքի, մինչդեռ նրանց ազատման ուղղությամբ իրական ջանքեր չեն գործադրվում»

«Հայաստանն ամենաարագն է անցել այս ճանապարհը». կայացել է Վիզաների ազատականացման գործողության ծրագրի փոխանցումը ՀՀ ներքին գործերի նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են անցյալ տարի մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արձանագրված հաջողությունները, որի արդյունքում ՀՀ կառավարությանն է փոխանցվում

Չորս առանձին քրեական վարույթներ էր դատարան մուտք եղել, չորսով էլ խափանման միջոցի արգելքը վերականգնելու հարցն է․ Սերժ Սարգսյանի պաշտպան

Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ նիստը հետաձգվել է՝ դատավոր Արամ Գրիգորյանի հետ կապված ինչ-որ խնդրի պատճառով

Տարածվել են տեսանյութեր, որոնք պատրաստվել են երեխայի «լավագույն շահի», «մի’ վնասիր» սկզբունքների և «պատասխանատու» լրատվական գործունեության հիմքում ընկած արժեքների խախտմամբ. ՄԻՊ

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

«Եվրոպան մեծ ներդրումներ է կատարում պաշտպանական ոլորտում, և ժողովրդավարությունը փխրուն է թվում»․ Ալեն Բերսե

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 75-ամյակին նվիրված արարողության ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն մտահոգություն հայտնեց՝ ժողովրդավարական անկման հետևանքով ծայրահեղական խմբերը կարող են իշխանության գալ սպառազինված պետություններում։

Կարելի էր այդ ահռելի գումարով վերանորոգել դպրոցը, ստեղծել արտադրություն: Երանոս գյուղի գյուղացու հոգսը թեթևացնել է պետք. Շիրազ Մանուկյանց

«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցի ֆեյսբուքյան գրառումը Երանոս գյուղի գյուղացու հոգսը թեթևացնել է պետք… Գյուղում 2025 թվականի ապրիլից մեկնարկել և ընթանում են միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 490 միլիոն։ Կարելի էր այդ ահռելի գումարով վերանորոգել դպրոցը, ստեղծել արտադրություն գյուղում, այնտեղ ունենալ աշխատատեղեր, որտեղ նույնիսկ նորաստեղծ ընտանիքների

«Ոչ մի հայ դրամատուրգի ստեղծագործություն թարգմանված չէ իմ երկրում». Բելգիացի դրամատուրգ

Դրամատուրգը նաև հայտնեց, որ ինքը գոհ է հայ հեղինակներից, որոնք շնորհաշատ են, իսկ ամենատպավորիչն ըստ նրա, միմյանցից բավականաչափ տարբեր լինելն է, տարբեր ոճ ու ձեռագիր ունենալը:

«Այն, ինչ կատարվում է Կովկասում մեր մշտական ուշադրության կարիքն ունի». Մոսկվայում կայացել է Գրիգորյան-Շոյգու հանդիպում

«Ազատություն». Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։ «Պարբերաբար մտքեր փոխանակելը կարևոր է։ Այն ամենը, ինչ կատարվում է Կովկասյան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում մասնավորաբար, մեր մշտական ուշադրության կարիքն ունի», – հայտարարել է Շոյգուն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի կարճում Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը. դիմել ենք դատարան՝ խնդրելով կայացնել լրացուցիչ վճիռ, որով անդրադարձ կարվի հայցի ապահովմանը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Ինչպես գիտեք, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի կարճում Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը, որով համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումն արգելվել էր մինչև թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ

Նախագծի նպատակը պետական սահմանի անցման կետերում հարկերի գանձման հետևանքով առաջացող կուտակումների նվազեցումն է

Առաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի եւ պետական տուրքի վճարումները

Լսելով ձեզ՝ ինձ թվաց Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում. լրագրողը՝ Միրզոյանին

Այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու: Դրա կարիքը կա, բայց այս պահին հասարակության մտավոր հաշտեցման բացակայությունը պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, վերքերով, որոնք շատ թարմ են, հաղթահարելու խնդիր կա. Միրզոյան

Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը

30.09.2025թ. դրությամբ Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 943 մլրդ դրամ, տարեկան աճը կազմել է շուրջ 33%։ Աճի նման տեմպի շնորհիվ Բանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ։ Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ վարկավորման շուկայում Բանկի մասնաբաժինը կազմել է 24%` տարեկան ավելանալով 1.5

«Բռավո բեմադրիչին՝ մինիմալ միջոցներով մաքսիմալ արդյունքի հասնելու համար». Դրամատուրգ Մատեի Վիշնիեկի աշխարհը՝ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում

«Այսքանից հետո բառերն անօգուտ են։ Սա գեղեցկություն է իր մաքուր տեսակով։ Բոլորիդ բրավո»,-ներկայացման ավարտին նշել է դրամատուրգ Մատեի Վիշնիեկը։ 

Լոռի բերդի տարածքում պեղումները բավականին հետաքրքիր և լուրջ արդյունքներ տվեցին

Գտնվեցին մեծ թվով ջնարակված և հասարակ խեցեղեն, և որպես բացառիկ նմուշ՝ սիրամարգի պատկերով շքաղյուսը։

Մրցաշարի լավագույն ծանրորդնորը Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանն են

Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը: Մրցաշարի լավագույն ծանրորդնորը Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանն են: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031