Օրվա լրահոսը

Պահոց, որտեղ կհավաքվի Հայաստանի ողջ գիտական ներուժը. ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրն աջակցում է գիտության բաց հասանելիությանը ՀՀ-ում

Ներկայում հայկական NOAD-ը բաղկացած է շուրջ 400 թվային նմուշներից, որոնք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական հրապարակումներն են:

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածով փորձում է վերջին անգամ իր ծառայությունները մատուցել Կրեմլին». Վահե Գասպարյան

Վահե Գասպարյանը վստահեցրեց՝ չկան նախկիններ ու ներկաներ: Դրանք բոլորը մեկ համակարգի տարբեր թևեր են: Համակարգը փլուզման եզրին է կանգնած, իրենց մնում է միայն վերջին հարվածը հասցնել, փլուզել այս համակարգը և կառուցել ազգային պետություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը

 ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում: Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքները հանդիսանում են United Travel ընկերության՝ ավիաընկերությունների հանդեպ վճարային պարտավորությունների կատարման ֆինանսական ապահովություն՝ տալով ընկերությանը գործընկերների հետ հարաբերությունների անընդհատության հնարավորություն: United Travel-ը տուրիստական գործակալություն է, որն իր հաճախորդներին ապահովում է ճանապարհորդության և տեղեկատվական ծառայությունների լայն տեսականի

«Օնիկ Գասպարյանի խնդիրը չի՝ գնա ԳՇ-ում կռիվ անի, շապիկը ճղի, ասի՝ ես եկել եմ». Արամ Օրբելյան

«Եթե ամեն անգամ ես հաղթում եմ մեր պայմանավորված գործընթացով, դու գալիս ասում ես՝ չէ, ես ուժեղ էի, այսինքն, հետ ենք գալիս «Գայլն ու գառը» մոտեցմանը, մի անգամ էլ պարզվելու է՝ գայլն այդքան էլ ուժեղ չի գառից: Մեկ էլ պարզվում ՝ գառը ունի կարատեի սեւ գոտի, գայլին բռնում ծեծում է»:

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումները պետք է համարժեք արձագանքի արժանանան միջազգային կազմակերպությունների կողմից. Արցախի ՄԻՊ

Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:

Ucom-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացման գործընթացը դարձել է ավելի մատչելի

Այսուհետ Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններից օգտվել ցանկացող առանձնատների բնակիչներն ավելի հեշտ ընթացակարգով, ավելի մատչելի սակագներով և անհատական մոտեցման հնարավորությամբ կմիանան Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցին։ Ucom-ի հեռուստատեսային, ֆիքսված հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետի ծառայությունները դարձել են առավել հասանելի առանձնատների բաժանորդների համար։ Մասնավորապես՝ մինչև 100 մետր օպտիկամանրաթելային մալուխով միացման դեպքում առանձնատան բաժանորդը կվճարի 15 000 դրամ միասնական սակագինը,

«Որեւէ ուղղահայաց ենթակայության տարբերակ Ադրբեջանի հետ բացառվում է». Արթուր Թովմասյան

Պետք է բանակցություններ տարվեն եւ պնդենք, որ Հադրութը խաղաղ բանակցային գործընթացով ազատագրվի, ինչպես նաեւ Շուշին եւ բոլոր այն գյուղերը, որոնք մնացել են թշնամու վերահսկողության տակ. Արցախի ԱԺ նախագահ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԲՏԱ նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին

Մտքեր են փոխանակվել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ:

«Ցանկացած իրեն հարգող երկրում բացառվում է, որ ԱԺ-ն վարչապետին դուրս չշպրտեր՝ նման մոտեցման համար». Արամ Օրբելյան

Հարցին՝ դատավոր Մհեր Պետրոսյանի վրա ճնշումներ են եղել, այս գործով էլ հնարավո՞ր է լինեն՝ Օրբելյանը պատասխանեց, որ շատ կարեւոր է ունենալ դատավորի անկախություն. «Փորձեր միջամտության լինելու են: Վերջին տարիներին փորձեր եղել են, այդ փորձերը ակնհայտորեն արձանագրված են եւ հերքված չեն»:

Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ։

«Մեր շահը միանշանակ թելադրում է փոխել մեր անվտանգային վեկտորը հօգուտ Արևմուտքի». Վահե Գասպարյան

Վահե Գասպարյանի համոզմամբ՝ այսօր ՀՀ ապագան որոշվում է Երևանի փողոցներում:

Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը. Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ.Ս-ն ազատվել էր կալանքից:

Կրեմլից կրկին հերքում են, որ Արցախյան պատերազմում «Իսկանդեր» է օգտագործվել

Ընդ որում, լրագրողը Պեսկովի ուշադրությունն է հրավիրել Բաքվի այն հայտարարության վրա, որ ըստ մակնշման, այդ հրթիռը չի եղել արտահանման համար, այլ նախատեսված է եղել ռուս զինվորականների օգտագործման համար:

«Մենք այսօր արդեն զորք չենք ուղարկում Արցախ, գնում է բանակի կազմալուծման գործընթաց». Իշխան Սաղաթելյան

«Եռաբլուր» պանթեոնում այսօր ամփոփվեց նաեւ դաշնակցական գործիչ, Մերձավոր Արեւելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի աճյունը

«Ոչ միայն մերժել Նիկոլին, թեև դա անհրաժեշտ պայման է, այլ հարկավոր է թիմ՝ ազգային համաձայնության կառավարություն». Գարեգին Չուգասզյան

Գարեգին Չուգասզյանը կոչ արեց ժողովրդին կերտել իր ճակատագիրը, դուրս գալ փողոց, արտահայտվել:

«Նման բան բացառվում է». ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` Ցեղասպանությունը ժխտելու մասին

Օրվա խորհրդից ելնելով` նա լրագրողների հարցերին չպատասխանեց

«Կարող են դասվել աշխարհի լավագույն ձայնագրությունների շարքին». առաջին անգամ կձայնագրվեն Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

ՀԱՖՆ-ի հետ այս նախագծի վրա աշխատում են Ռուսաստանից ժամանած 14 առաջատար մասնագետներ

«Այսպես ինչքա՞ն նստենք»․ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, երբ նիստը 2-րդ անգամ ընդմիջվեց

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ իրենց միջնորդությունը վերաբերում է մեղադրյալների հանդեպ 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելուն

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ:

«Աշխարհի հետ պետք է խոսել աշխարհի լեզվով». Էդուարդ Թոփչյան

Պետք է նախ «դրսի» լեզվով խոսենք, որպեսզի ասենք` դե հիմա տեսեք մենք ինչ ունենք

Անտառային հրդեհների կանխատեսումից մինչև վերականգնողական սարքավորումների արտադրություն. 61 ընկերություն դրամաշնորհ կստանա 17-րդ միջոցառման շրջանակներում

Կինեզիոլոգը որոշել է օգնել ողնուղեղային և գանգուղեղային վնասվածք ստացած զինվորներին և հիմնել է ընկերություն, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական սարքավորումների արտադրությամբ։ Առաջին մոդելն արդեն փորձարկվել է։

Պուտինն ու Փաշինյանը կխոսեն Հայաստանում սպասվող ընտրությունների և տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

«Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- ասել է Պեսկովը:

«Իհարկե, մենք ենք հաղթել». Ռոբերտ Աբաջյանի հայրը` ապրիլյան պատերազմի մասին

«Հպարտություն է, որ իմ երեխային ազգն այդպես գնահատում է: Տա Աստված, որ ղեկավարությունն էլ այդպես գնահատի ճիշտ ձեւով»

40 մլն դրամ՝ մարզիկներին վիտամիններով և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովելու համար

Գումարը հատկացվելու է մարզական ֆեդերացիաներին՝ մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացման նպատակով վիտամինիզացիայի և չարգելված հավելյալ սննդով ապահովելու համար:

«3 տարի հետո ուղղակի կստանանք փող, Օնիկ Գասպարյանի իրավունքը կխախտվի». Արամ Օրբելյանը՝ դատավորին

«Ստացվում է, որ եթե նախագահը ստորագրել է այդ ակտը, կարող էինք գալ, բողոքարկել, բայց քանի որ չի ստորագրել, մենք այդ իրավունքից զրկված ենք»:

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Երկրի ղեկավարը այցելել է նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:

«Սա ինձ հիշեցնում է «Չարի վերջը» հեքիաթը, որտեղ հիմար կկուն անընդհատ լսում է աղվեսի բարբաջանքները». Գարեգին Չուգասզյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին

Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ հիմա հարյուր տարի առաջվա իրավիճակը չէ. երկու պետություն՝ Ռուսաստանը և Թուրքիան չեն, որ որոշում են մեր վիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ռուսաստանի Դաշնության ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետներ են պարգևատրվել

Գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում:

Արմենակ Ուրֆանյանի մայր. Ապրիլյանից հետո էլի դասեր չքաղեցին, էլի քնեցին

2016 թվականի այս օրը՝ 5 տարի առաջ, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով՝ հատկապես թեժ էին մարտերը հարավային (Հադրութ) եւ հյուսիսային (Մարտակերտ) ուղղություններում։ Բախումը տեւեց չորս օր եւ քառօրյա պատերազմ անունը ստացավ: Օրվա առիթով, այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները: Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031