Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե

«Հրավիրել ենք բարձրագույն սպայական կազմին՝ քննարկելու այսօր երկրում տիրող արդիական հարցերի շուրջ լուծումներ գտնելու հիմնական ուղիները». Արտակ Թովմասյան

Այդ առնչությամբ նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջով մեր բանակի կայացմանը մասնակից բանիմաց, հարուստ փորձ ունեցող, պետականամետ եւ նվիրյալ սպաներին, իրավապահ համակարգի եւ ռազմական գործի գիտակներին հրավիրել էր կառուցողական քննարկման:

Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատարանը շարունակել է հետազոտել գրավոր ապացույցները

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը։ Որը կրկին տեխնիկական պատճառներով ուշացած սկսվեց, այս անգամ՝ 50 րոպեով։ Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը մեղադրանքը չի ընդունում և դատական նիստերին շարունակում է մասնակցել հեռավար։ Լրագրողներին ևս չի թույլատրվում նկարահանել

«Սպասեք նրան, ինչին չեք սպասում»․ Միքայել Մելքումյան

Գալու է մի բան, որին չենք սպասում։ Իհարկե, կլինեն անակնկալներ

Հասանովը կարգադրել է զարգացնել ենթակառուցվածքներն իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացել պաշտպանության փոխնախարարների, զորամիավորումների հրամանատարների և նախարարության գլխավոր վարչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է report.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Անդրադառնալով իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ծառայության կազմակերպմանը՝ Հասանովը կարգադրել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացման և ստորաբաժանումների մարտունակության վրա: Հասանովը հստակ կարգադրություններ է տվել

Քարաձորում դեմ են համայնքների խոշորացմանը

2016 թվականից Հայաստանում սկսվեց համայնքների խոշորացման ծրագիրը: Լոռիում եւս կատարվեց խոշորացում: Իսկ այս տարի էլ նախատեսվում է Սպիտակի տարածաշրջանի 21 գյուղեր միավորել Սպիտակ քաղաքի շուրջ: Մարզի Քարաձոր գյուղը եւս միավորվող համայնքների թվում է: Համայնքի ղեկավար Հրանուշ Ռոստոմյանն ասում է, որ ինքը ժողովրդի կողքին է, եթե բնակիչները համաձայն կլինեն միավորմանը, ապա ինքը նույնպես դեմ չի լինի.

Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է չափազանց պրագմատիկ եւ ճկուն. ԱԳ նախարար

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավորներն  ԱԳ նախարար Արա Այվազյանին հարցեր ուղղեցին: Պատգամավոր Թագուհի Թովմասյանը  հետաքրքրվեց մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման եւ Արցախի կարգավիճակի հարցերով: «Այսօր մենք պետք է ճիշտ վերլուծենք, թե ինչու տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ը,  դասեր քաղենք եւ համապատասխան շտկումներ անենք: Պետք է մտածենք առկա մարտահրավերների մասին, կենտրոնանանք ընդհանուր տեսլականի

Կարեն Խաչանովը հաղթանակը բաց թողեց ձեռքից

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող Masters մրցաշարի երրորդ շրջանում անսպասելիորեն պարտվեց իտալացի Յաննիկ Սիններին: Խաչանովը մեկ սեթի առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն զարգացնել եւ ի վերջո երեք սեթում պարտություն կրեց 6:4, 6:7, 4:6 հաշվով: Խաչանով-Սիններ դիմակայությունը տեւեց 2 ժամ 50 րոպե: Նրանց միջեւ հաշիվը դարձավ 2:1՝ հօգուտ իտալացու: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Սանիթեք» ընկերությունը միջազգային արբիտրաժային դատարանին ներկայացրել է իր ներդրումային հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

«Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտեցին Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: Այն է՝ օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի

Հանդիպել են Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: ՀՀ

Թուրքիան ակնկալում է ցեղասպանության պահանջատիրության քաղաքականությունից և ղարաբաղյան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները. ՀՅԴ

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների – հայտարարությունների առիթով           Դեռևս 2021 թ. փետրվարի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարու­թյունից հետո, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարությամբ մատնանշեց գործող իշխանությունների վտանգավոր մոտեցումները Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ: Ըստ այդմ, կարծիք էր հայտնվել, որ Հայաստանի Հանրապետության

«Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ պաշտոնում շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունն եմ առաջնորդելու դեպի Հայաստան և Արցախ». Գի Տեսիե

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ,  Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեն շնորհակալական նամակ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, որում ասված է. «Պարոն նախագահ Ազգային ժողովի Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային օրվա առթիվ Ձեր հղած շնորհավորանքի համար, որ Հովհաննես Գևորգյանը հավատարմորեն փոխանցեց ինձ: Այն թե΄ինձ, թե΄ Բարեկամության շրջանակի բոլոր անդամներին խորապես հուզեց: Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ

«Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում». Արցախի ԱԺ ԱԺ նախագահը հանդիպել է արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հետ

Անդրադարձ է կատարվել անվտանգության խորհրդի գրասենյակում մշակված օրինագծերին:

Սահմանադրական դատարանի քննած գործով ընդունված որոշման քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն. մամուլի քարտուղար

Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ դատավորների ձայների համամասնության շուրջ որևէ ենթադրություն Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել կամ հերքվել չի կարող։

Նախաձեռնությունը կնպաստի, որ Հայաստանը, վերականգնելով վեցհազարամյա գինեգործական ավանդույթները, առաջատար դեր ստանձնի համաշխարհային գինեգործության ոլորտում

Էկոնոմիկայի նախարարն այցելել է նաև Գնիշիկի հնագիտական համալիր և Արենի քարանձավ 1։ Հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանը նախարարին ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, նշել, որ կա նպատակ վերականգնելու տեղի վայրի խաղողի այգիները։ Բորիս Գասպարյանը Վահան Քերոբյանին տեղեկացրել է նաև որոշ խնդիրների մասին։

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել

«Պարզվում է, որ կան ավելի լուրջ՝ կյանքին սպառնացող խնդիրներ, Մատենադարանում անձրևաջրից խունացած առաստաղը ուժեղ աղմուկով ցած պոկվեց»

Պարզապես ողբալի վիճակում են Հայաստանի գրադարանային պահուստները: Արդեն երեսուն տարի դրանք համալրվում են հիմնականում տեղական խղճուկ հրատարակություններով:

Ձվի դեֆիցիտ չկա, բայց դեռ թանկ է․ գնային պատկերը Գյումրու կենտրոնական խանութներում

Նկատելի էր նաև, որ Զատիկին ընդառաջ այս ապրանքատեսակի պահանջարկ արդեն չկա․ շատերը շտապել էին ամենաթանկ գնով ձեռք բերել։

Արտաքին քաղաքականության առաջնահերթ գերակայություններն են գերիների անհապաղ վերադարձը և Արցախի կարգավիճակի հստակեցումը. Արա Այվազյան

Գործընկերության խորհրդի նիստի ընթացքում ԵՄ հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել 10 մլն եվրո՝ ընդլայնելու մարդասիրական օգնության ծավալներն ու աշխատելու հակամարտության՝ առավել համապարփակ վերափոխման և ավելի հեռահար սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ։

«Անհետ կորածի կնոջն ազատել են աշխատանքից». 133 մանկապարտեզի դաստիարակը`տնօրենի մասին

Ազատված տնօրենն ունի 3 անչափահաս երեխա, որոնց միակ խնամակալն է

Կամո բնակավայրի դպրոցում բացվել են պատերազմում զոհված երկու համագյուղացիների անվան դասասենյակներ

Փոխգնդապետ Արման Դրմեյանի հարազատներին է հանձնվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը, որին հերոսն արժանացել է Արցախի նախագահի հրամանագրով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար։

Արցախում բնակարանաշինության համար անհրաժեշտ 110 միլիարդ դրամից 52 միլիարդը կհատկացնի ՀՀ կառավարությունը՝ Հիմնադրամին փոխանցելու միջոցով

Հիմնադրամի քննարկմանը կներկայացվի անհրաժեշտ գումարը «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի արդյունքում հավաքագրված և ՀՀ բանկային հաշիվներում ու արտերկրում գործող տեղական մարմիններում այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ առկա շուրջ 58 միլիարդ դրամից տրամադրելու առաջարկը:

«Կես տարում չես կարող գիտնական դառնալ». Գեւորգ Սաֆարյան

Եթե լուծում չգտնվեց, երիտասարդ գիտնականը կամ ընտրելու է այլ ոլորտ, կամ գնալու է այն երկիր, որտեղ պահանջված է

Գյումրիի 25-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու քննություն է տարվում

Գյումրու Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին հայտնաբերվել է շենքի 25-ամյա բնակչի դիակը՝ կրծքավանդակի թիկնային շրջանում մեկ կտրած-ծակած թափանցող վնասվածքով

Փորձում եմ միշտ լինել մեջտեղում, և դրա համար նախագահն ու ինստիտուտը քննադատվում են և՛ աջից, և՛ ձախից. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին (մաս 1-ին)

Ինձ համար նշանակություն չունի, որ որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ նույնիսկ իրենց անհարգալից են պահել, քանի որ ես, որպես նախագահ, իրենց արտահայտությունները թողնում եմ մի կողմ, նայում եմ այն իրավիճակին, որ գոյություն ունի այսօր մեր երկրում և այն մարտահրավերներին ու խնդիրներին, որ այսօր ունենք: Նորից եմ ասում՝ անձնավորելը սխալ է, հետևաբար, ես ինչպես փորձել եմ բոլորի հետ շփվել, այդպես էլ շարունակելու եմ՝ կոչ անելով, որ երկխոսություններ լինեն, մարդիկ հանդուրժող լինեն: Ուրիշ ճանապարհ չունենք:

Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

«Այո, վճիռ դեռ չկա, բայց «Մարտի 1»-ի գործի հետ կապված շատ բաներ են հայտնի»․ Արփի Դավոյան

Արփի Դավոյանը չցանկացավ որակումներ հնչեցնել, քանի դեռ ՍԴ որոշման տեքստը հրապարակված եւ իրենց կողմից ուսումնասիրված չէ:

«Վստահ եմ, որ Փաշինյանը 5%-ի շեմը չի հաղթահարի»․ Հովհաննես Սահակյան

Երբ նա հրաժարական տա, կտեսնենք, որ 180 աստիճանով ամեն ինչ կփոխվի

ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հրաժարականի դիմումի մասին

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031