Օրվա լրահոսը
Խոնարհվում եմ հերոսներ ծնած հայոց մայրերի առջև, որոնք դաստիարակում են մեր օրերի իրական հերոսների. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան
Համավարակի և պատերազմի դժվարին ժամանակներում կանանց փխրուն ուսերին ընկավ ծանր պատասխանատվություն
Լոռու մարզում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում ձյուն է տեղում
Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։
Սոսի Թաթիկյան. Ցանկանում եմ, որ խորհրդարանում կանանց մեկ քառորդ կամ թեկուզև մեկ երրորդ ունենալը չհամարվի մեծագույն նվաճում
Ամենակարևորը, որ կանանց հանդեպ երբևէ չգործադրվի որևէ կարգի բռնություն, լինի դա հոգեբանական, սեռական թե ֆիզիկական, լինի դա ընտանիքի որևէ անդամի կողմից` ամուսին, եղբայր, հայր, կամ որևէ այլ տղամարդու` լինի դա ծանոթ թե անծանոթ, և նույնիսկ բռնության ենթարկվելու համար չմեղադրվեն, և այդ բռնությունը ինչ որ կերպ չարդարացվի:
Գյումրու թատրոնում ասեղ գցելու տեղ չկար․ մեկ տարվա կորոնավիրուսային լռությունից հետո բացվեցին թատրոնի դռները
Մեկ տարվա կորոնավիրուսային լռությունից հետո այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց 155-րդ թատերաշրջանի առաջնախաղը, որը կոչվում է «Քեյս»։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար․ նույնիսկ օթյակներում նստելու տեղ չկար․ զգացվում էր, որ կորոնավիրուսային ու հետպատերազմյան սթրես տանող հանդիսատեսը փորձում է սփոփանք գտնել հենց այստեղ։ Ակնհայտ է, որ գյումրեցիները կարոտել են թատրոնը։ Թատրոնի տնօրեն
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց: Երկկուսակցական բանաձևը, որը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ
Նաիրին հրաժարվեց գերի ընկնելուց, hասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել. «Ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»
Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումը 19-ամյա Նաիրի Ղուկասյանն էլ սրբադասվեց… նրա մասունքն էլ հինգ ամիս անց վերադարձավ, այսօր հանգրվանեց հայրենի քաղաքի պանթեոնում: Մեկ օրվա մեջ քաղաքն իր գիրկն առավ երեք անմահացած հերոսի մասունք: Լրիվ պատանի, բայց ինձ ցնցեց Նաիրիի ուշագրավ վարքը՝ զոհվելուց առաջ: Նաիրին վիրավոր էր, 250-300 հոգանոց ջոկատը Ֆիզուլիի տարածքում հայտնվել էր ծուղակում և ռմբակոծվել
Գանձաքարի դպրոցը հիմնահատակ կքանդվի և կկառուցվի նոր դպրոց
«Այս ամառ սկսվելու են դպրոցի կառուցման աշխատանքները, և դպրոցը լինելու է միջազգային ստանդարտներով դպրոց, որտեղ անգամ կահույքի 90 տոկոսը կլինի նոր։ Այս դպրոցը կդառնա երազանքի դպրոց»։
Տարածվող լուրերը, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն. համայնքապետարան
Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին ժամերի ընթացքում համացանցում հայտնի տարբեր խմբավորումների կողմից լուրեր են տարածվում՝ Ազատամուտի սահմանների շուրջ լարվածություն առաջացնող։ Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։ Ազատամուտի համայնքապետարանը հորդորում է ստահոդ լուրեր տարածողներին՝ մի՛ ներքաշեք Ազատամուտն ու ազատամուտցուն ձեր նեղմիտ քաղաքական խարդավանքների
Ցանկացած քայլ, ցանկացած միջոց պետք է ձեռնարկել այս գրեթե անդառնալի զարգացումները կանխելու համար. Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Լավ ի՞նչ իրավական հիմքով և ինչի՞ դիմաց են շարունակվում Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակի շրջանցմամբ՝ պետական սահմանի ապօրինի գծանշումների անվան տակ տարածքների զիջումներն ու անվտանգության կորուստը։ Մի՞թե սրա հակասահմանադրականությունը միայն Մարդու իրավունքների պաշտպանն է նկատում ու մտահոգված։ Հարգելի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՛Ր, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում, դրա համար
Արցախի ՊԲ-ի 124 սպաների հայտարարությունը՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի
Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ. «Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։ Մելքումյան Ա. Ավանեսյան Ա.
Մեզ օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է՝ զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու հանաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այդ պահից հաշված 14 օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի և
Թագավորը մերկ է, բայց այդ մերկությունը հրապարակավ ի ցույց դնելու համար այդ մեկ «անմեղ երեխան» է պակասում․ Սամվել Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Կիրակնօրյա խոհեր… Շարունակում եմ պնդել. իշխանական թիմի մի քանի հարյուր անդամներ, մի քանի հայտնի օլիգարխներ ու թուրք-ադրբեջանական գործակալական ցանցը հանած, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աջակիցներ չունի: Զոհե՞ր՝ ունի: Աջակիցնե՞ր՝ ոչ: Դա մեծ բլեֆ է, թե նա աջակիցներ ունի: Բլեֆ, որը շարունակում է լարվածության մեջ պահել ու կազմաքանդել Հայաստանը,
«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները
Այսօր առավոտյան ժամը 9:15-ին մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները: ԵՐԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Վանդալիզմին վանդալիզմով չեն հաղթում. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը 2018-ի ապրիլ-մայիսին իմ եւ իմ ընկերների բնակարանների մոտ «նիկոլականները» տեղադրում էին դագաղներ եւ սեւ լենտեր։ Սա անմարդկային քայլ ու դիվային պարահանդես էր։ Այսօր նման դագաղներ տեղադրվում են իշխանավորների բնակարանների մոտ։ Նման դրսեւորումներին ես բացասական եմ վերաբերվում եւ եթե կուզեք մերժում եմ։ Կապիտուլյանտների դեմ պայքարը չեմ կարծում, թե պետք է
Նիկոլ Փաշինյան, դուք և ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացե՛ք․ Անահիտ Բախշյան
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյա՛ն Նիկոլ, Ձեզ դիմում եմ որպես սյունեցի Յուրի Բախշյանի այրի, ով իր գիտակցական կյանքում կանգնած է եղել Հայաստանի պետականության կայացման հիմքում, ով չէր կարող պատկերացնել այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, իր հարազատ Զանգեզուրը։ Այն միլիմետր-միլիմետր սեղմվում է, օտարվում բոլորիս աչքի առաջ։ Իսկ դուք, ձեր կառավարությունը ոչինչ չեք
Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա․ Արման Թաթոյան
ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված` արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»: Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել
Բիզնեսը համավարակի պայմաններում. ինչպես են շիրակցի կանայք սկսում իրենց գործը
Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Այստեղ հեշտ չէ գտնել աշխատանք, իսկ COVID-19 համավարակը իրավիճակը էլ ավելի բարդացրեց։ Փակվել են մի շարք աշխատատեղեր, կրճատվել թափուր հաստիքներ, իսկ աշխատանք գտնելու գործընթացը ավելի դժվար է դարձել։ Եվրամիությունը (ԵՄ) մի շարք նախաձեռնություններ է իրականացնում տարածաշրջանում։ Դրանցից մեկը՝ «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» սկսվել է 2020 թվականին
Տեղի է ունեցել Փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրությունը
2021 թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված էր պալատի խորհրդի անդամների ընտրության և կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրության հարցերը: Ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու առաջադրվել էր 23 փաստաբան: Փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող
Տորթ «Բաունտի»՝ վեգանների եւ պահք պահողների համար (տեսանյութ)
Մի քանի տարի առաջ ձեր ուշադրությանն էի ներկայացրել «Բաունտի» տորթի իմ տարբերակը: Իսկ այսօր ներկայացնում եմ «Բաունտիի» վեգան տարբերակը, որը ստացել եմ շոկոլադե վեգան բիսկվիթի եւ «Բաունտիի» միջուկի որոշակի փոփոխության ենթարկված բաղադրատոմսերի համադրումից: Ասեմ, որ իսկապես շատ համեղ է ստացվում, ոչնչով չի զիջում իսկական «Բաունտիին»: Անհրաժեշտ մթերքները Խմորի համար Ալյուր-300 գրամ Շաքարավազ-200 գրամ Կակաոյի փոշի-4-5
Սյունիքն անկոտրում է, Սյունիքը պատվար է, իսկ Սյունիքի ոգին՝ անսասան. Գրիշա Հարությունյան
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ կիրակի՝ մարտի 7-ին, Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը։ Ըստ Առուշ Առուշանյանի, Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը։ «Դրոշը
Գլխավոր շտաբը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով․ Դավիթ Շահնազարյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը ս. թ. փետրվարի 25-ի հայտարարությամբ արձանագրել է, որ գործող իշխանությունները «երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», ՀՀ զինված ուժերը պահանջեցին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի այդ հայտարարությունը
Հանրապետության նախագահի կողմից Օնիկ Գասպարյանին հեռացնելու միջնորդության և հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ժամկետների մասին
Վերջին շաբաթվա ընթացքում տարբեր կարծիքներ հնչեցին առ այն, թե ինչ ժամկետում պետք է Հանրապետության նախագահը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով իրեն ներկայացված վարչապետի միջնորդությանը կից ներկայացված նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը (Օնիկ Գասպարյանին ՀՀ Գլխավոր շտաբի պաշտոնից ազատելու մասին): Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էի, որ գործընթացն առոչինչ է, և չի առաջացնում իրավական հետևանքներ, և որ Հանրապետության նախագահը պարտավոր է
Արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների՝ ժամանակին եղած հնարավորությունները․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների վերաբերյալ միշտ ասվել է, որ զորամասերը կազմակերպված եղանակով օգտագործվել են ի շահ տվյալ պահին գործող իշխանության կողմից որպես ընտրական ռեսուրս՝ ուղղորդված քվեարկություն կամ կրկնաքվեարկություն իրականացնելու համար: Այժմ, ինչպես հասկանում եք, նման երևույթ չի կարող լինել, և բանակը պահպանելու է ամբողջական
«Բացառում եմ, որ ՀՀԿ-ն նման գործողության մեջ ներկա գտնված կամ կազմակերպիչ լիներ». Կարինե Աճեմյանը 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան առաջ դագաղ ու ծաղկեպսակ դնելու մասին
Կարինե Աճեմյանը դագաղ ու ծաղկեպսակ դնելու գործողությունը համարում է հակաքրիստոնեական
Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անվերապահորեն աջակցում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անդամներին. հայտարարություն
Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան: Պետք է սթափվենք, կատարենք ճիշտ հետևություններ և ընտրություններ: Դարեր շարունակ մենք գոյատևել և հաղթել ենք միասնության շնորհիվ և պարտվել ու կրել զրկանքներ՝ պառակտումների պատճառով: Ղարաբաղյան պատերազմի վաղ շրջանից սկած, հայոց բանակը սկսել է կազմավորվել նվիրումի, մեծ ջանքերի և անգին արյուն-քրտինքի շնորհիվ՝ հիմնվելով
ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումը Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց՝ ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ
Սոցիալական ցանցերում այսօր տեսանյութ էր տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։ Խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ գազալցակայան, բջջային կապի
Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե Տավուշի մարզում որոշ տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը
«Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»
«ՀՀ նախագահը պարտավոր է սահմանված ժամկետներում ՀՀ ՍԴ-ում վիճարկել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման մասին Փաշինյանի միջնորդությունը». Իշխան Սաղաթելյան
Հայրենիքի փրկության շարժման անդամները սպասում են ՀՀ նախագահի գործողություններին:
Այս իրավիճակում ընտրությունը որպես գերնպատակ ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը «Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը իրականում շարունակում են կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները դավաճան իշխանությունների նկատմամբ եւ սպասարկել անձամբ Նիկոլի շահերը։ Պատկերացրեցիք, չէ՞, «ընտրություններ՝ հենց հիմա» սկզբունքով իրավիճակը այսօրվա Հայաստանում։ Երկրում, որտեղ իշխանությունը պատերազմ կեղծեց։ Հանրահավաք կեղծեց։ «Հեղափոխություն» կեղծեց։ Որ արյունահոսում է ամեն օր։ Ամեն օր տարածք, մարդ ու փող


















































