Օրվա լրահոսը
Դիլիջանի նախկին համայնքապետը վարչապետի որոշման առիթով Սահմանադրական դատարան է դիմել
Նախկին համայնքապետի փոխանցմամբ՝ ինքը ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին տեղեկացել է փետրվարի 26 -ին ՝ սակայն որոշումն իր համար այդքան էլ անակնկալ չի եղել։
Շուռնուխում բարձրացվեց 30 մետրանոց հայկական դրոշը
Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումը Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը։ Բնակավայրում մշակութային միջոցառումներ են, հյուրասիրություն` ավանդական ուտելիքներով ներկայանում են խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը։
Օրենք՝ բազմաթիվ «կնճիռներով»
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բազմաթիվ «անհարթություններ» ունի
Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2021 թվականի մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում է։ Նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։ Վերջինին մասնակցում են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։ Մարտի 7-ի ելույթում նախարար Բադասյանը շնորհակալություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Հանրապետության տարածքում՝ Մարտի 7-ի կեսօրից հետո, 8-ին, 11-12-ը շրջանների
«Քաջեր եւ քաջքեր»․ ֆիլմ՝ պատերազմի մարմնի ու ոգու մասին
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դարձավ հրամանատար ու մարտակոչ հնչեցրեց
«Ղազանչի-2» ջրատարի վթարով պայմանավորված Շիրակի մարզում ջրամատակարարումը կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ղազանչի – 2» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. մարտի 7-ին ժամը 11.00-ից մինչև մարտի 8-ը ժամը 10.30-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է
20+1. Դեպի Սպիտակ խոշորացում
Լոռեցիների պատկերացումը՝ համայնքների միավորման խնդիրների ու առավելություների մասին
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մարկեսյան ընթրիք` գումարած թարգմանություններ
Կայացավ «Անտարես» հրատարակչության լույս ընծայած մարկեսյան գործերի ընտրանին
Կարեն Խաչանովը պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ռոտերդամի ATP մրցաշարի քառորդ եզրափակչում երեք սեթում 6:4, 3:6, 5:7 հաշվով պարտվել է աշխարհի վեցերորդ ռակետ, հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին: Դիմակայությունը շարունակվել է 2 ժամ 44 րոպե: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էդմոն Մարուքյանը՝ ճգնաժամից դուրս գալու իրենց առաջարկների մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը «Ստեղծված իրավիճակից և ճգնաժամից դուրս գալու մեր առաջարկները»:
Կառավարություն ենք ներկայացրել Տավուշում իրականացվելիք շուրջ 8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր․ Հայկ Չոբանյան
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք պետք է բազմապատկենք իրականացվող ծրագրերի ծավալներն ու դրանց արդյունքները։ Դա հնարավոր է։ Այս տարի կառավարություն ենք ներկայացրել Տավուշում իրականացվելիք շուրջ 8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որը 4 ԱՆԳԱՄ ավելի է, քան 2020թ-ին, և 6 ԱՆԳԱՄ ավելի է, քան 2019թ-ին: Շարունակելի . . .
Ու այսպես՝ մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Որտե՞ղ էր ճիշտ Նիկոլը։ Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն։ Ես ավելի քան վստահ եմ, որ ինձ պես մտածող տասնյակ հազարավոր հայ կա։ Եվ ուրեմն, ինչո՞ւ դեռ չի ստացվում Արցախը հանձնածին ու իր ցածրակարգ քաղաքական թիմին հեռացնել իշխանությունից, որին
Փողոցը
Արդեն մի քանի տասնամյակ տևած ու շարունակվող հակամարտության ու պատերազմի ընթացքում մեր՝ հայաստանյան ու արցախյան քաղաքական շրջանակներում բազմիցս է խոսվել այն մասին, որ շատ հնարավոր է՝ ներքաղաքական հակասություններ առաջանան ադրբեջանական ռազմաքաղաքական, այլ ոչ թե մեր՝ հայաստանյան ու արցախյան ռազմաքաղաքական ուժերի միջև: Այսինքն, բոլորիս մտքով ցանկալիորեն անցնում էր, որ եթե քաղաքացիական բախումներ և ավելի կոնկրետ՝ քաղաքացիական
3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք
Մարտի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174679 դեպք, որոնցից 164784-ն` առողջացած, 3221-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5849 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 751240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք: Ունենք 130 առողջացած և 2 մահվան դեպք:
Չարենցի տուն-թանգարան եկողներին դիմավորում էին հայ նշանավոր կանանց ֆոտոմանեկենները (Ֆոտոշարք)
Մարտի 6-ին` կանանց միջազգային տոնի շրջանակում, Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համատեղ Ե. Չարենցի տուն-թանգարանը ճանաչողական հետաքրքիր միջոցառմամբ հերթական անգամ բացեց իր դռները: Կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը ներկայացրեց իրենց նախաձեռնությունը: Ցուցադրվեցին Առաջին Հանրապետության խորհրդարանի կին պատգամավորների, հասարակական գործիչների, մտավորականների, գրողների ֆոտոմանեկեններ, որոնք հենց մուտքի մոտ դիմավորեցին թանգարան եկողներին: Զապել Եսայան (հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ), Սիրան
Երևանի Հալաբյան փողոցում ավտոմեքենան բախվել է ճաղավանդակին․ վարորդն ու ուղևորը մահացել են
Մարտի 7-ին, ժամը 04:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է,
Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջական զինծառայողներ չպետք է լինեն․ Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը: Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ: Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
«Վարչապետի և կառավարության հեռանալը համարում եմ պահի հրամայական»․ Ոստիկանության գնդապետ
Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի կողքին և պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: «Մեր պետականության համար ծայրահեղ ծանր այս պայմաններում սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Վստահ եմ,
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ հավաքների մասնակիցներին անհարկի բերման ենթարկելուց
2021 թվականի մարտի 5-ին ՀՀ կառավարության նստավայրի առջևից բերման ենթարկվեցին խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիներ Կարապետ Պողոսյանը և Մկրտիչ Վարդանյանը։ Վերջիններս բողոք էին արտահայտում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ՝ ցուցադրելով իրենց հետ բերված պայուսակում գտնվող առարկաները։ Հավաքի մասնակիցներին մոտեցած ոստիկանության ծառայողների պահանջով Մ․ Վարդանյանը ցույց տվեց պայուսակի պարունակությունը, որից հետո ոստիկանը հեռացավ։ Մի քանի
Բոբ Մենենդեսը Բայդենի վարչակազմից պահանջում է միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Ես հույս ունեմ, որ նախագահը կպահպանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը: ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է
Երեխայի մոտ աուտիզմի զարգացման վտանգի մասին կարող է հուշել մոր արյունը․ BBC
Գիտնականները հայտնագործել են երեխաների մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը որոշելու հստակ մեթոդը, գրում է BBC լրատվական գործակալությունը։ Ըստ նրանց՝ աուտիզմ ունեցող գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխայի մոտ զարգացման այդ խանգարումը առաջանում է արգանդում պտղի գլխուղեղի վրա մոր իմունային համակարգի «գրոհների» պատճառով։ Աուտիզմը զարգացման խանգարում է, որը կենսաբանական բնույթ է կրում։ Զարգացման այդ խանգարմամբ ծնվում ու ապրում են
Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը. նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց
Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը։ Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում): Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժին։ 2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել
Անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ դիվանագիտական, ռազմական և միջազգային իրավական․ Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի հոդվածը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո հայկական կողմի անելիքների մասին։ Իմ երկարամյա դիվանագիտական փորձից ելնելով՝ կարող եմ հաստատապես ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրության մոտ ձևավորվում և կարծրանում են տեսակետներ, հետագայում դրանց դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր նույնիսկ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում
Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր հանդիպել եմ «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար: Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված. Արցախն այսօր առավել, քան
«Հայրենիքի փրկության շարժումը» գործում է իրենց նկարագրած և հայտարարած վտանգներին ոչ համաչափ. Արշավիր Ղարամյան
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել… Ալիևի երեկվա այս հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ և ձև կիրառելի է ներքին և արտաքին թշնամիների դեմ. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես,
«Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը». Հակոբ Արշակյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։ Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության
Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հստակ պատասխանել է քննիչին հետաքրքրող հարցին
ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը այսօր հրավիրվել էր ՀՀ ոստիկանության ԵՔՎ շտաբի հետաքննության բաժանմունք՝ ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Հ․ Խաչիկյանի մոտ՝ 10.02.2021 թվականին իր ֆԲ էջում կատարած հրապարակման հիման վրա նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով ՀՔԴ օրենքի համապատասխան հոդվածների կարգով բացատրություն տալու: Ոստիկանություն մտնելուց առաջ պարոն Մակինյանը Aravot.am-ին ասաց. «Այս պահին


















































