Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են խորհրդարանի և ՀՀ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում: Ազգային ժողով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

«Այո, ես ելնում եմ խելագարության կանխավարկածից». ԿԳՄՍ նախարար

Խոսելով գիտության ֆինանսավորման մասին՝ Սոֆյա Հովսեփյանը հարցրեց, թե չե՞ն ուզում օրենքում ամրագրել ֆինանսավորման չափը: Նախարարը պատասխանեց, որ միանշանակ, պետք է այն ավելացնել, բայց որեւէ բնագավառում օրենքի մակարդակով չեն ուզում որեւէ թիվ ամրագրել:

«Որպես հաշտեցումն առաջ մղելու միջոց». Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեկ այլ բանաձևով խորհրդարանն արձանագրում է Ադրբեջանի անընդունելի քայլերը՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու առումով, կոչ է անում կառավարությանն առավելագույն ջանքերը գործադրել Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և վերջիններիս հայրենադարձնելու ուղղությամբ:

ԵԽԽՎ-ն անընդունելի է համարում Հայաստանի ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ

«Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության շատ բարդ փուլով և, առավել քան երբևէ, կարիք ունի հանդարտության, զսպվածության, խելամտության, ժողովրդավարական սկզբունքների անվարան աջակցության բոլոր շահագրգիռ ուժերի կողմից՝ հանուն ծառացած քաղաքական ճգնաժամի լուծման»,- ասվում է հայտարարության մեջ:

Դավիթ Բեկում հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք

Չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

Արմեն Սարգսյանը կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին

Ընդդիմությունը երթ է անում Երեւանում, կլինեն նաեւ անհնազանդության ցույցեր

Ադրբեջանի ապակառուցողական և հանդուգն պահվածքն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը. Միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի, այդ թվում՝ Շուշի քաղաքի ներկայիս ռազմական օկուպացիան նույնպես չի կարող փոխել դրանց կարգավիճակը: Շուշի քաղաքը Արցախի անբաժանելի մասն է ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով: Այն բռնի անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է:

Կարեւոր է, որ Արմեն Սարգսյանը չտրվի Նիկոլ Փաշինյանի շանտաժներին. Իշխան Սաղաթելյան

Ցուցարարները երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր, հորդոր-պահանջ կփոխանցեն Արմեն Սարգսյանին

Թուրքիան կոշտ է արձագանքել Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը

Աքսոյը նշել է, որ այն պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու «իրավական ուժ չունեցող փորձ է»:

«Այսօր գնդակը ՀՀ նախագահի դաշտում է». Արթուր Վանեցյան

Ըստ նրա՝ ՀՀ նախագահը որևէ կերպ չի թելի իշխանությունների թելը և կիրականացնի իր՝ Սահմանադրության պաշտպանի լիազորությունները:

Ինչ ուղղություններով է ծախսվելու ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը՝ ուղղված արդարադատության ոլորտի բարեփոխումներին 

Կավելացվեն դատավորների հաստիքները՝ այսպիսով լուծելով և՛ դատարանների ծանրաբեռնվածության, և՛ դատական համակարգում նոր ու բարեվարք մասնագետների՝ դատավորների ներգրավման հարցը։

Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու դեպքում՝ Վազգեն Մանուկյանը բանակին ընդվզելու կոչ կանի

Վազգեն Մանուկյանը երաշխիքներ տվեց ոստիկաններին եւ «Իմ քայլի» պատգամավորներին

Մեր ձևակերպումը լիարժեք էր և բովանդակալից. Պեսկովը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրության մասին

Եթե դուք ուշադիր կարդացել եք մեր հրապարակած տեքստը, ապա հավանաբար հնարավորություն ունեցել եք կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում խնդրի կարգավորմանը: Դա շատ կարևոր է:

Հանդիպման առանցքում էին ՀՀ և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների շուտափույթ վերադարձը

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական

«Գլխավոր շտաբը, եթե փորձ անի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, այ, դա կլինի ռազմական հեղաշրջում». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ Զինված ուժերն արել է իր քայլը, և կարծում է՝ պիտի նրանց գործողությունները սահմանափակվեն այսքանով:

ՔԿԱԳ պետտուրքի վճարումից կազատվեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, կենսաթոշակառուները

Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից՝ 1 օրում՝ նախկին 3 օրվա փոխարեն:

«Հենց այս կառույցն է ապահովել պատերազմի արհավիրքներից տուժած մեր զինվորների վերականգնումը». Արմեն Մուրադյան

«Այժմ մեր առաջնահերթություններից են ուղեղի հետազոտման ոլորտը և վերականգնողական բժշկությունը»

Ալիևը չի բացառում, որ ԼՂ վերականգնման հարթակին կարող են միանալ տարածաշրջանի երկրները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկության դեպքում տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Իրանը, Վրաստանը, կարող են միանալ Լեռնային Ղարաբաղի վերականգնման ընդհանուր հարթակին: Խոսելով փոխվարչապետերի մակարդակով եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) աշխատանքային խմբի մասին՝ Ալիևն ասել է, որ դրա աշխատանքները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար: «Ե՛վ Թուրքիան, և՛ Իրանը, և ապագայում, եթե ցանկություն լինի, Վրաստանը, կարող են

Ալիևը չի բացառել «ինչ-որ փուլում» Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը

Ամեն ինչ կախված կլինի հայկական կողմի՝ ժամանակակից իրողությունների ճիշտ գնահատումից, ճիշտ եզրակացություններից և ռևանշիզմի փորձերի բացառումից:

Առ այս պահը Փաշինյանի հրաժարականի պահանջով կոնսոլիդացված հանդես են եկել. ցանկ

Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ։

«Երկխոսությունների համար բոլոր ժամկետները սպառվել են». Գեղամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Գեղամ Մանուկյանը նույնպես չի կիսում իշխող ուժի այն տեսակետը, որ երեկվա հայտարարությամբ, ԳՇ-ն մտել է քաղաքական գործընթացների մեջ

ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա ԱԺ խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ    

«Ասում են՝ ոչ թավիշին․․․ո՞ւմ եք սպառնում»․ Արման Աբովյան

Իրենք են լարում զարգացումները, մինչդեռ մենք անում ենք հնարավորը, որպեսզի բախումներ չլինեն

«Գլուխ չգովես, թե կապիտուլացված Հայաստանում բանակի ծախսերը շատացրել եք». Արտակ Զաքարյան

Բոլոր «արդարացումները» փաստաբանիդ հետ պատրաստիր քո ապագա դատավարության համար։

«Հրապարակի ընդդիմությունը եւ իշխանությունը իրար որպես ոչնչացման ենթակա թշնամիներ են դիտարկում»

«Մենք 2018-ի զարգացումների հետ հսկայական հույսեր կապելով՝ այն հեղափոխություն անվանեցինք, բայց այդ զարգացումների արդյունքում իշխանության եկած մարդիկ ու ուժը, պարզվեց, միայն իշխանության զավթման ծրագիր են ունեցել։ Այսօր կարող ենք փաստել՝ հեղափոխություն չի եղել։ Իշխանությունների սեղանին հեղափոխական օրակարգ չի եղել»,- «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը: – «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի

«Փաշինյանն ամեն օր անում է այն, ինչ անում էր Սերժ Սարգսյանը 2018թ․-ին»․ Մարուքյան

«Հայրը երեխայի համար «բոթաս» է առնում, երեխան ուրախանում է։ Մի օր երեխան հոր կամքը չի կատարում, որովհետեւ հոր՝ պետության ղեկավարի կամքը հակասահմանադրական է։ Եվ հայրն ասում է՝ հիշո՞ւմ ես, որ քո համար «բոթաս» եմ առել։ Հասկանո՞ւմ եք՝ մանկապարտեզ է, ինչ է․․․»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան» գրառմանն այն մասին, թե որքանով

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քաոսի և անիշխանության հանգեցնող մթնոլորտի թեժացումից. երեք կուսակցությունների հայտարարություն

Այժմ երկրում քաոսային, անիշխանական իրադրություն ստեղծելով՝ նախապատրաստվում է հայ-ադրբեջանական ստորացուցիչ պայմանագրի ստորագրում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031