Օրվա լրահոսը

«Վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու». Պաշտպանության բանակը պատասխան հարվածը կհասցնի

«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու», ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Դոնալդ Թրամփը խոսել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման շուրջ ընթացող բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել։ Թրամփը նման հայտարարություն է արել Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալիս։ «Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Մենք բանակցում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ

Ստեփանակերտը և Մարտունին ռմբակոծվում են

Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են, հայտնում է հայկական միասնական տեղեկատվական հարթակը: Ավելի վաղ նշվում էր, որ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:

«Իսրայելի ձեռքերն արյունոտ են, դադարեցրե՛ք աջակցել ահաբեկիչներին»․ Լոնդոնում հայերը ցույց են անում

Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց են արել՝ ի պաշպանություն Արցախի։ Նրանք վանկարկում էին՝ «ամո՛թ Իսրայելին, Իսրայելը աջակցում է ահաբեկչությանը, Իսրայելի ձեռքերն արյունոտ են», «դադարեցրե՛ք ռմբակոծել հիվանդանոցները, «դադարեցրե՛ք ռմբակոծել եկեղեցիները», «դադարեցրե՛ք զենք վաճառել Ադրբեջանին, դադարեցրե՛ք աջակցել  ահաբեկիչներին, «դադարեցրե՛ք աջակցել  ցեղասպանությունը»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմ սկսեց Արցախի դեմ, ռմբակոծելով մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր, ռմբակոծելով նաեւ

ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի հերթական ԱԹՍ-ն

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ»:

Անմահացել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամ Մյասնիկ Գևորգյանը

«Ցավով տեղեկացնում ենք, որ հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսաբար անմահացել է պատերազմի առաջին իսկ օրերին կամավորագրված, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամ,Սասունիկ համայնքի բնակիչ Մյասնիկ Գևորգյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Մյասնիկ Գևորգյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ։ Փառք բոլոր հերոսներին, փառք մեր բանակին»։ «Քաղաքացիական պայմանագիր»

Զոհրաբ Մնացականյանն ու Մայք Պոմպեոն վերահաստատվել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում

ԱՄՆ-ում 50 կոնգրեսական պահանջել են Մագնիտսկու ցուցակ կազմել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի 50 անդամ դիմել է պետքարտուղար Մայք Պոմպեոին՝ պահանջելով ընդհանուր Մագնիտսկու ցուցակ կազմել Ադրբեջանի դեմ։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Բորիս Նավասարդյան․ «Ինչքան երկար շարունակվի պատերազմը, այդքան լավ է Թուրքիայի համար»

Եվ եթե Թուրքիան չկարողանա հաջողության հասնել, ըստ Բորիս Նավասարդյանի, այն հեշտորեն կարող է վերականգնել իր հեղինակությունը շատ միջազգային խաղացողների համար

Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»:

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավորված զինծառայողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին: Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դենիս Սամութ․ Պետք չէ մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին

«Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ այն այսօր լավագույն մեխանիզմն է»

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է հնարավոր ահաբեկչության վտանգի մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչական հարձակումների և առևանգումների  վտանգի մասին։ Դեսպանատան կայքում ասված է, որ դիվանագիտական առաքելությունը հաղորդումներ է ստացել Ստամբուլում ԱՄՆ և օտարերկրյա  քաղաքացիների դեմ վտանգի մասին։ Դեսպանատունը խորհուրդ է տալիս խուսափել վայրերից, որտեղ կարող են հավաքված լինել  օտարերկրացիներ՝ սկսած գրասենյակներից մինչև առևտրի կենտրոններ։ Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիայում ԱՄՆ

«Ամեն անգամ, երբ Բուլղարիայում հայ համայնքը ցույցեր է կազմակերպում, Ադրբեջանի դեսապանատունը բողոք է ներկայացնում»

Բուլղարիայի համայնքը բողոքի ցույց է անում, պահանջով՝ ճանաչել Արցախի հանրապետությունը

Արին Կարապետը՝ շվեդահայերին. «Արցունք ունեք՝ լացեք, խնդիր չկա»

«Էրդողան՝ ահաբեկիչ» վանկարկումներով ցուցարարները հասան Շվեդիայի ազգային ժողովի շենքի դիմաց

Լոուրենս Բրոերս․ Զարգացումները կարտացոլեն ոչ թե հայկական և ադրբեջանական, այլ ռուսական և թուրքական շահերը

Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ եթե Ադրբեջանը նշանակալի ռազմական հաջողություն ունենա, ապա Թուրքիան կունենա երկարատև և լեգիտիմ ազդեցություն Ադրբեջանում

Լրջորեն մոտեցեք Կովիդին, մի վտանգեք, խնդիրներ մի առաջացրեք առողջապահական համակարգի և ֆռոնտում գտնվող մեր տղերքի համար

Ցավոք, ես ինքս Կովիդի ու դրա բարդացումների պատճառով ժամանակավոր դուրս եկա շարքից և վերադարձա Երևան։

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը: 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Գերմանիայի և Ֆրանսիայի հայ համայնքների կողմից ուղարկված մարդասիրական այս քայլը սփյուռքի կողմից հերթական օգնությունն է հայրենիքի համար դժվար այս պահին: Սա «Հայաստան» համահայկական

Նա տվեց հայրենիքին ամեն ինչ, ինչ ուներ, բայց հայրենիքը իրեն ոչնչով դեռ չի փոխհատուցել. Լեւոն Զուրաբյանը՝ Դավիթ Մաթեւոսյանի մասին

Փակագծերը հիմա չեմ բացելու, բայց էնպես էր ստացվել, որ ինքնապաշտպանությունը կազմակերպելիս, Դավիթը մի քանի հոգու հետ միասին, ըստ էության, մեն֊մենակ էր մնացել թշնամու բանակի դիմաց։

ՍԱՏՄ անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, այսօր իրականացրել է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված խստացված ստուգայցեր Երևանի խոշոր առևտրային կենտրոններում՝ «Երևան մոլ», «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսսիա մոլ» առևտրի կենտրոնների  հանրային սննդի կազմակերպություններում: Տեսուչներն արձանագրել են, որ այդ սննդի շղթայի օբյեկտներում հիմնականում պահպանվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, բոլոր կազմակերպություններում եղել են ախտահանման ու ջերմաչափման

Իր կյանքի էական մասը որպես երկրապահ, զինվոր ապրած Դավիթ Մաթեւոսյանը խաղաղության համոզված ու անխոնջ մարտիկ էր. ՀԱԿ

Նրա բազմաթիվ հոդվածները լայն լսարան ունեին՝ ոչ միայն շնորհիվ իր սուր մտքի, շիտակության ու համարձակության, այլեւ՝ յուրատեսակ գեղեցիկ լեզվի

Ռազմաճակատում զոհվել է ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի եղբայրը

Հանուն Հայրենիքի մղվող սուրբ պատերազմում գլուխդ վայր դրեցիր հայոց եզերքի, տան ու օջախի խաղաղության ու հավերժի համար:

«Ճանաչեք Արցախը». նստացույց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ Արցախից տեղահանված կանայք, երեխաները, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներն այսօր կրկին ցույց էին անում՝ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի դեմ: Ցույցի մասնակիցների պահանջը նույնն է՝ ճանաչել Արցախի անկախությունը: Ցույցի մասնակիցները որոշեցին նստացույցի անցնել՝ այնքան ժամանակ, քանի դեռ դեսպանատնից որեւէ արձագանք չեն ստացել: Երեկ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել էին ցուցարարներին, բայց նրանց պատասխանը չի բավարարում

Մեզ խաղաղապահներ պետք չեն. Աստվածատուր Պետրոսյան

Ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի, բանակցությունների կգնանք այն ժամանակ, երբ մեր հերոսները կկերտեն մեր հաղթանակները

«Ինչ էլ հավես ունես երեխայի ծննդյան օրը նշել, ամոթ է, պատերազմ է». ինչո՞ւ թիկունքում կյանքը չպետք է կանգ առնի

Մարդիկ հետաձգում են իրենց հարսանիքները, որոշները չեն ցանկանում գնումներ կատարել, երեխաներին զվարճանքի վայրեր տանել, կամ իրենք գնալ սրճարան, ժամանցի վայրեր, իսկ ովքեր ցանկանում են արարողություններ անել, քարկոծվում են:

Արցախցիները պակա՞ս կարևոր են, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին

Սա էքզիստենցիալ գոյության պայքար է: Սա է հենց այս հակամարտության էությունը

Հասան Ռոհանի․ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

Հեռախոսազրույցի ընթացքում իրանական կողմը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների անվտանգությունը։

Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է Թուրքիայի շրջաններից մեկի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031