Օրվա լրահոսը
Անտեսելն ու լռելը հարիր չէ Շվեյցարիային և համահունչ չէ իր մարդասիրական ավանդույթին. Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության բաց նամակը
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության բաց նամակը հայերեն թարգմանությամբ՝ ուղղված Շվեյցարիայի Դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասսիսին, որով կոչ է արվում միջամտել և անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային։ Նամակը ստորագրել են կուսակցության նախագահ Մարիաննա Ստրայֆ-Ֆելլերը և փոխնախագահ Նիկ Գուգգերը, որոնք Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ են։ Դաշնային խորհրդական Իգնասիո Կասսիսին Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար
Արամ Ա. Ներկայ իրականութիւնը պէտք է Արցախը, Հայաստանը, ինչպէս նաեւ միջազգային համայնքը մղէ մտածելու ու գործելու մէկ ուղղութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ճանաչում, այլ ընտրանք չկայ
Կը գտնուինք մեր պատմութեան մէկ ճակատագրական խաչմերուկին: Զինուորական գետնի վրայ յաղթանակ տանիլը առանցքն է, իսկ միջազգային կարծիքին հայանպաստ դիրքորոշումը մղիչ ոյժն է մեր յաջողութեան:
«Ես տեղում եմ»․ Տավուշի մարզպետարանի արշավը թիկունքում՝ առանց խուճապի աշխատող մարդկանց մասին
Տավուշի մարզպետարանը նախաձեռնել է «Ես տեղում եմ» խորագրով արշավը: Նպատակն է ցույց տալ մարդկանց, որոնք թիկունքում շարունակում են իրենց աշխատանքն անել՝ առանց խուճապի: ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր հյուսիսային ուղղությամբ եղել է ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում»
«Ողջերի մեջ չգտանք, փնտրենք զոհվածների մեջ»․ զոհված Գոռ Հարությունյանի մասին պատմում է կինը
«Եթե գյուղից ոչ ոք չգնա, մեկ է, ես գնալու եմ»,-Գոռն է ասել, երբ Ծաղկաբերդի գյուղապետը տեղեկացրել է՝ հավաք է լինելու, բոլորին տանելու են ռազմաճակատ։ Սկզբում ասել են՝ հոկտեմբերի 10-ին են տանելու, բայց պատերազմի հենց առաջին օրն էլ տարան։ Երիտասարդ էր, 24 տարեկան, մեկ տարի է՝ ինչ ամուսնացել էր, ծրագրել էին, թե քանի երեխա պետք է
Սամուել Սեւյանը մեկնարկում է շախմատի ԱՄՆ երիտասարդական առաջնությունում
Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկնարկում է երիտասարդների օնլայն առաջնությունը, որին մասնակցելու իրավունք վաստակած 10 շախմատիստների (5 գրոսմայստեր) թվում է մեր հայրենակից, գրոսմայստեր Սամուել Սեւյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՌԴ-ն, հանձինս նախարար Շոյգուի, ընդունել է Անկարայի եւ Բաքվի մարտահրավերը». Արման Մելիքյան
Ռուսական բանակն անմիջական մասնակցություն չի ունենա ռազմական գործողություններին
«Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկոտրում է։ Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ»։
«Մեր ժպիտը երեսին Գիշոն…». Մայրը հարմար բառեր չի գտնում երեխաներին ասելու՝ ձեր հայրը՝ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի քաջ մայորը Ջաբրայիլում զոհվել է՝ հանուն երազած հաղթանակի
Միշտ ասում էր՝ Ղարաբաղը մերն է լինելու ու եթե կռիվ լինի, բոլորս գնալու ենք, հաղթելու ենք: Ինքը վարկով գումար էր վերցրել, որ Ստեփանակերտում տուն առնի ու այնքան էր արժևորում Ղարաբաղի հողը, որ նախընտրեց տունն իր ձեռքերով սարքի` սեփական ուժերով: Դեռ չէր ավարտել, պիտի իր երազած տունը սարքեր, վայելեր, չհասցրեց… Հասցրեց միայն մինչեւ վերջ կատարել երազանքներից մեկը՝ անմնացորդ ծառայել հայրենիքին
Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով. Արայիկ Հարությունյան
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի: Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության
«Ազատ, անկախ Արցախ», «Էրդողա′ն, տեռորիստ». քայլերթ Երևանում՝ Արցախի անկախության ճանաչման կոչով
Հավաքի կազմակերպիչները տեղեկացրին՝ իրենց կոչն ուղղված է միջազգային հանրությանը, ՀՀ-ում գտնվող դեսպանատներին, որ ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը:
Խոակին Կապառոս. «Մրցակիցները պետք է իմանան, որ Հայաստանի հավաքականը ցուցադրում է թիմային խաղ»․ Ffa.am
Հոկտեմբերի 13-ին՝ Տալլինի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Խորեն Բայրամյանի նախախաղային ասուլիսը։ -Խորեն, վերջերս, նորամուտը նշեցիր Հայաստանի հավաքականում և արդեն մասնակցել ես 3 խաղի: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, երբ առաջին անգամ դաշտ է դուրս գալիս ազգային հավաքականի մարզաշապիկով: -Նախևառաջ դա մեծ ուրախություն, մեծ հպարտություն է ներկայացնել քո
«Զբաղված ենք չպայթեցված զինամթերքի հայտնաբերմամբ և ոչնչացմամբ». Մեխակ Արզումանյան
Սեպտեմբեր 27-ից Փրկարար ուժերի վարչության ողջ անձնակազմը ծառայություն է անցկացնում ուժեղացված ռեժիմով։ Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասաց Վարչության պետ Մեխակ Արզումանյանը։ «Ստեփանակերտի բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հրետակոծման հենց առաջին օրվանից մեր ծառայողները, նույնիսկ օդային տագնապի ազդանշանի տակ, կատարում էին իրենց առջև դրված պարտականությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի
Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի. «The Times»
«The Times» բրիտանական պարբերականում հրապարակված «Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի» վերնագրով հոդվածի հայերեն թարգմանությունը Փորձեք պատկերացնել, եթե կարող եք, որ Գերմանիան ռազմական միջամտություն է իրականացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը՝ ուղարկելով ահաբեկիչներին Իսրայելի պետության դեմ կռվելու, օգտագործելով սեփական կործանիչ ինքնաթիռներն իսրայելական ինքնաթիռները խոցելու նպատակով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ ռմբակոծելու քաղաքացիական բնակավայրերը։
5 քայլ, որի արդյունքում Ձեր երեխան կդառնա ինքնուրույն և ինքնավստահ
Տարբեր հետազոտություններ կան այն մասին, որ ինքնուրույնությունը ոչ միայն առօրյա հմտություններին տիրապետելն է, այլև ինքնավստահությունը, որոշում կայացնելու ունակությունը, վճռականությունը: Ծնողներից շատերն անհանգստանում են, որ երեխան ինքնուրույն չէ, չափից ավելի շատ է կախված իրենցից: Այս դեպքում հոգեբանները խնդիրը դիտարկում են այն տեսանկյունից, թե ինչ է նշանակում լինել ինքնուրույն: Տարբեր հետազոտություններ կան այն մասին, որ ինքնուրույնությունը ոչ
Կարեն Խաչանովը առանց մեծ ջանքերի հաղթեց Ջեյմս Դաքուորթին
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP Սանկտ-Պետերբուրգ մրցաշարի մեկնարկային տուրում այսօր առանց մեծ ջանքերի 6:4, 6:4 հաշվով պայքարից դուրս թողեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ջեյմս Դաքուորթին եւ երկրորդ շրջանում հոկտեմբերի 15-ին խաղալու է մեկ այլ ռուսաստանցու՝ Ասլան Կարացեւի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատերազմի զոհ դարձած գյումրեցի ոստիկաններից մեկը 3 անչափահաս երեխաների հայր էր․ փոքր որդին 9 ամսական է
Արցախյան պատերազմում նահատակված գյումրեցի ոստիկաններից մեկը՝ Սամվել Քոչինյանը երեք անչափահաս երեխաներ ունի՝ երկու որդի, մեկ դուստր, որդիներից մեկը 9 ամսական է։ 9 օր հետո կլրանար նրա 40 ամյակը։ Նա տան միակ կերակրողն էր, այս մասին Aravot.am-ին ասաց նրա ընկերներից մեկը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Նա աշխատում էր ոստիկանության «Կումայրի» բաժնում ու ծառայություն իրականացնում Գյումրու կենտրոնական Վարդանանց
Եվրապատգամավոր Կարլո Ֆիդանցա․ «Մեր քրիստոնյա հայ եղբայրների հետ՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»
Լեռնային Ղարաբաղն ունի դառը պատմություն: 1921թ. ԽՍՀՄ կողմից մեծամասամբ քրիստոնյա հայերով բնակեցված շրջանը բռնակցվում է Ադրբեջանին. 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո շրջանի հայերը կողմ են քվեարկում անկախությանը: Ադրբեջանական կողմի կողմից այդ հանրաքվեի արդյունքների չճանաչումը պատճառ է դառնում երկարատև հակամարտության, որն այսօր էսկալացիա է ապրում և որը մենք պետք է անպայմանորեն կանգնեցնենք: Պետք է հասնել կրակի դադարեցման,
«Մենք աշխատում ենք ռմբակոծության տակ». Սասուն Սարուխանյան
«Արդեն 17 օր է՝ մենք օր ու գիշեր աշխատում ենք։ Մեր փրկարարներն առանց վարանելու առաջնագծում թիկունքային աշխատանքներ են իրականացնում, կարգավորում է քաղաքացիական բնակչությանը ապաստարաններում տեղավորելու հարցը»,- Արցախի միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանը։ Նա նաև հավելեց, որ Ծառայության տնօրենի կողմից խնդիր դրվեց ապաստարանի բնակչությանն ապահովել մթերքով, դեղորայքով։ Այդ
Արթուր Թովմասյան. «Պատերազմը սկսելուց հետո առաջին անգամ հասցրեցի այցելել մորս»
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը սկսելուց հետո առաջին անգամ հասցրեցի այցելել մորս։ Հարևանների հետ ինքն էլ տան ապաստարանում է, բոլոր հինգ տղա թոռները՝ առաջնագծում։ Խոսքեր չունեմ»։
Ինչո՞ւ էին ոստիկանները երեկ եկել 168.am-ի խմբագրություն և ի՞նչ էին պահանջում Սաթիկ Սեյրանյանից
Երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) և բազմաթիվ լրատվամիջոցներ հանդես էին եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել էին Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթում առկա, ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտող նոր սահմանափակումները: Հիշեցնենք, որ սահմանվել են հսկայական տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։ «Վերոնշյալ կարգավորումները լուրջ
Մնացականյանն ու Պատրուշևը քննարկել են տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր: Նախարար Մնացականյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության
Նիդերլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի
Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով. Հակոբ Արշակյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով բազմաթիվ քաղաքացիների հարցումների ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։ Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև
Մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչ վարձկանների տեղափոխումը՝ նորահայտ սպառնալիք
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հետ Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի
ԿԽՄԿ-ն աշխատում է ողջ տարածաշրջանում՝ մեղմելու ներկայիս ռազմական իրավիճակում հայտնված քաղաքացիական անձանց տառապանքը. Մարտին Շյուպ
Ղարաբաղյան հակամարտություն․ ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի հայտարարությունը Ժնև (ԿԽՄԿ)․ Այսօր ականատես ենք լինում ավելի քան երկու շաբաթ տևող դաժան բռնություններին, որոնք ծավալվում են Ղարաբաղյան հակամարտության սրացմանը զուգընթաց։ Մեր գնահատմամբ՝ ողջ տարածաշրջանում արդեն հարյուր հազարավոր տուժածներ կան։ Քաղաքացիական անձինք մահանում են կամ կյանքը խեղող վիրավորումներ ստանում։ Տները, ձեռնարկությունները և երբեմնի բանուկ փողոցները փլատակների են
Ավետ Ադոնցը կոչ է արել ԵՄ-ին և իր անդամ երկրներին՝ քննության առնել ԱլԳ-ին Ադրբեջանի մասնակցության դադարեցման հարցը
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպմանը Հոկտեմբերի 13-ին հեռավար կարգով տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի ղեկավարած պատվիրակությունը։ Հանդես գալով ելույթով՝ Ավետ Ադոնցը նախ արձանագրեց, որ Հայաստանը մշտապես շեշտել է Արևելյան գործընկերության կարևորությունը և այն ավելի արժեքահեն ու համագործակցային դարձնելու իր
Սա սարսափելի ցավ է. մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 12-ի ժամը 17․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք, որոնցից 13-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 27-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 9-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 7 անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի,
ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ջանքերն ակնհայտ են եւ ողջունելի, այժմ պետք է հասնել ԱՄՆ-ի ակտիվ ներգրավմանն այս գործընթացում
Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանի հետ – Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, այսօր կայացավ նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի արդյունքում ընդունվեց հայտարարություն։ Մնացականյանի մոսկովյան այցը տեղի է ունենում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված ժամանակավոր հրադադարի


















































