Օրվա լրահոսը

Օդի աղտոտվածություն․ Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։ Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․ Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն), սրտանոթային խնդիրների սրացում, աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն, գլխացավեր, հոգնածություն, երեխաների մոտ՝ բրոնխիտ,

Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի կենտրոնում ժամը 11։00-ի դրությամբ պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում

1.5 ամսում «Մեր ձեւով» շարժմանը միացել է 5000 կամավոր․ պատճառը Սամվել Կարապետյանի կերպարն է

Նարեկ Կարապետյանը շարժման գործունեության հաշվետվությունն է ներկայացնում

Գագիկ Մելքոնյանը տեղյակ չէր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի

Իսկ Մովսես Հակոբյանի գնահատականը չի փոխվել. հանձնաժողովի ստեղծումից հետո նա հայտարարել էր՝ ինքն այդ «ցիրկին» չի մասնակցելու 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված, գլխավոր ռազմական տեսուչ նշանակված, հետո այդ պաշտոնից էլ ազատված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականները 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության, ապա նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների

Հաշվի առնելով ստեղծված աղետալի վիճակը թունավոր մեգի հետ կապված՝ ներկայացնում եմ ձեզ պաշտպանելու քայլերը․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Մեր երկրում առողջապահության նախարարություն կա՞, հանրային առողջության սպառնալիքներով ո՞վ պետք է զբաղվի։ Հ1-ով սանլույս աշխատանք կատարեք, տեղեկացրեք բնակչությանը։ Հարգելի՛ երևանցիներ, հաշվի առնելով ստեղծված աղետալի վիճակը թունավոր մեգի հետ կապված՝ ստորև ներկայացնում եմ ձեզ պաշտպանելու քայլերը. Եթե զգում եք՝

Պատերազմը շարունակվում է տարաբնույթ «խաղաղ պահանջների» առաջադրմամբ

Թե որքան ժամանակ եւ ինչպես են սկսվել, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ խոսակցությունները, այն ինչ ընթացք է ստացել եւ ինչ վիճակի է հասել այսօր, կարծում եմ՝ մասնակիորեն հասել է նաեւ հայ հասարակությանը: Չէի ցանկանա այդ համաձայնագրի բովանդակության վերաբերյալ երկար խոսել, քանզի նախ նրա վերջնական տարբերակը դեռ չունենք, այլապես այն արդեն ստորագրված կլիներ, երկրորդ` նրա ոչ

Նոբելյան մրցանակ ստացած անձը զանգահարեց ինձ և ասաց, որ այն ընդունում է իմ պատվին․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ Նոբելյան մրցանակ ստացած անձը զանգահարեց ինձ և ասաց, որ այն ընդունում է իմ պատվին։ Ես օգնել եմ նրան այդ ճանապարհին։ Ուրախ եմ, որ փրկել եմ միլիոնավոր կյանքեր։ Հիշեցնենք, որ 2025 թ. Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու համար։  

Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ: Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։ Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող

Իշխանությունների անպատասխանատու վարքագիծը շարունակում է աղետալի հետևանքներ ունենալ բնակչության համար․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Այս պահին Երևանի առնվազն մի հատվածը էկոլոգիական աղետի մեջ է։ Նուբարաշենի աղբավայրի ծուխը ծայրահեղ վտանգավոր է դրսում գտնվելու համար, առավել ևս երեխաների համար։ Իշխանությունների անպատասխանատու վարքագիծը շարունակում է աղետալի հետևանքներ ունենալ բնակչության համար։

«Փորձել է մեքենայում թաքցնել ադամանդների առկայության փաստը»

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վճռաբեկ դատարանը հրապարակեց Իրանից Հայաստան ժամանած Հադի Գուլզոզիի գործով որոշումը: Նա դիմել էր հայցով դատարան՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի: Պահանջել էր անվավեր ճանաչել 4 տարի առաջ իրավաբանական վարչության կողմից կայացված N.76 որոշումը: ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Սոսյան) բավարարել էր հայցը: Վերաքննիչ վարչական դատարան դիմած կոմիտեի բողոքը նույնպես մերժվել էր, եւ կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան)  դիմել էր ՀՀ վճառաբեկ

«Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը, որտեղ անդրադարձ կա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ղեկավարները ստորագրել են Գաբալայի հռչակագիրը, որտեղ անդրադարձ կա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Հռչակագրի մեջ մասնավորապես նշվում է. «Անդամ պետությունները հայտնում են իրենց աջակցությունը Զանգեզուրի միջանցքի շահագործման և զարգացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերին, վերահաստատում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն առավելագույն

Արմեն Մարտիրոսյան. Մեր երկրի ինքնիշխանության որոշ տարրեր ճանապարհի կառավարման գործում հանդիսանում են սակարկության առարկա եւ կարող են սահմանափակվել․ «Հրապարակ»

Զանգեզուրի միջանցքը դարձել է սկլերոտիկ տատիկների առավոտյան սուրճը հայտնի անեկդոտից: Տատիկներն այն խմել են, ու երկուսն էլ մոռացել, թե ինչ են խմել։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են 42 կիլոմետրանոց ուղու շուրջ, բայց չգիտեն, թե որտեղ է այն: Ալիեւը խոսում է Նախիջեւանն Ադրբեջանի մյուս տարածքի հետ կապող Զանգեզուրի միջանցքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը

Արտոնյալ ներմուծողներ եւ չսպառված քվոտաներ. ում է ձեռնտու էլեկտրամոբիլների «թնջուկը»

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ Նախարարի միակ շահը պետական շահն է

Արեգ Քոչինյան․ Այս անվանումները կարեւոր չեն, կարեւորն այն է, թե ինչ սկզբունքներով է լինում պրոցեսը․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արեգ Քոչինյանն է: – Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայրը` ԱԺ երկարամյա նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` մի առաջարկով է հանդես եկել: Որ եթե հայկական կողմն Ադրբեջանի «զանգեզուրյան միջանցք» ասվածին հակադարձի եւ վաշինգտոնյան համաձայնագրերով պահանջի «Նախիջեւանի միջանցք», ադրբեջանական կողմը կարող է զսպել իր ցանկությունները, խեղճանալ: Ուստի առաջարկել

Կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում․ կան վիրավորներ․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչմերուկում կրակոցներ են հնչել: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 01:30-ի

«Օր առաջ իրականություն դարձնել» TRIPP-ը, «մեր ողջ ունեցածը» հայ-ամերիկյան կոնսորցիումին տալ․ «ՉԻ»

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հոդված է գրել ու քննադատել Ռոբերտ Քոչարյանին՝ այն բանի համար, որ նա ժամանակին «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով մեր ողջ ունեցածը տվել է Ռուսաստանին՝ սեփական ոչ լեգիտիմ իշխանությունը երկարաձգելու նպատակով։ «ՉԻ»․ Քոչարյանի մասով Արամ Սարգսյանը, իհարկե, 100 տոկոսով իրավացի է։ Միայն մի «աննշան» նրբություն կա՝ ժամանակին Արամ Զավենիչը հայտարարում էր, թե

Նիկոլ Փաշինյանը ջերմորեն զրուցում է Ալիեւի հետ, նրա հետ սուրճ խմում, լուսանկարվում` դրա դիմաց գեթ մեկ գերու ազատագրման հարցը չլուծելով․ «Հրապարակ»

Նույնիսկ գեթ մեկ գերի Բաքվի բանտից ազատ չի արձակվել: Վերջին անգամ գերիների մի խումբ վերադարձել է 2023-ի դեկտեմբերին, այն էլ` ով ասես, հայտարարեց, որ դա իր միջամտության արդյունքում է եղել: Նաեւ` այն բանի արդյունքում, որ COP-ի 2024 թվականի համաժողովի կազմակերպման հարցում Հայաստանը հրաժարվել է իր հայտից: Շուրջ 2 տարի գեթ մեկ գերի չի վերադարձել Հայաստան:

«Երեւանը չունի զարգացման միասնական համակարգ»․ «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ռոբերտ Կադարյան

Երեւանի խնդիրների եւ զարգացման ծրագրերի՝ «Մեր ձեւով» շարժման տեսլականը

Ավինյանի ու նրա ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է հենց նրա քաղաքական կարիերայի վերելքին զուգահեռ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իր ունեցվածքի մասին խոսակցություններին անդրադառնալով, ասել էր․ «Ինձ հետաքրքիր է՝ չէր կարելի՞ հարցում անել ԿԸՀ և տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թվականին հանձնել է հայտարարագիր։ Այն ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի քանի տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին․․․»։ Թեման ամփոփելով՝ քաղաքապետը

Ինչո՞ւ չի կանխվում վանքի հետագա փլուզումը․ ընդդիմադիր կուսակցության պատգամավորը Վանի հայկական Վարագ Սուրբ Խաչ եկեղեցու հարցով դիմել է Թուրքիայի խորհրդարան․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության պատգամավոր տկն Գյուլջան Քաչմազը Վանի հայկական Վարագ Սուրբ Խաչ եկեղեցու հարցով դիմել է Թուրքիայի խորհրդարան (մեջլիս)։ Պատգամավորը ահազանգում է, որ եկեղեցու գմբեթը փլուզված է, իսկ պատերի որմնանկարներն ու արձանագրությունները՝ վնասված։ Պատգամավորը մասնավորապես նշել է, որ Վանը ծառայել է բազմաթիվ քաղաքակրթությունների մայրաքաղաք՝ Ուրարտուից մինչև մեր օրեր։ Դամբարանները,

Հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը, որ անցել է ֆեյսբուքյան կարճ տեսամիացումների, շարունակում է սևեռված մնալ «նախկինի» վրա: Հատկապես նախկին նախագահների հետ բանավիճելու նրա անդադար մղումը արդեն իսկապես «սևեռուն մտքի» տպավորություն է թողնում: Վերջին կարճ ելույթներից մեկում նա սրտնեղեց, որ նախկին նախագահները նշում են անցած տասնամյակներում՝ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման շրջանում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եղած առաջարկները (Բուդապեշտ, Քի Ուեսթ,

2023-2025թթ․ ընթացքում Հայաստանից մեկնել է 43․875 արցախցի, որոնցից 15․955-ը չի վերադարձել․ «Փաստերի ստուգման հարթակ»

Օրեր առաջ hraparak.am-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ «վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան և կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձևավորված կամավորական ջոկատներին»։ Նյութում նշվում էր նաև, որ «Հայաստանի որևէ պետական մարմին նորմալ հաշվառում չի էլ անում, թե այս ընթացքում քանի արցախցի է մեկնել Հայաստանից, քանիսն է վերադարձել»։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է

Բռնապետերի ոճը «զրոյացումն» է

Քաղաքագետ Արսեն Գասպարյանը վերջերս հիշեցրեց, որ Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում բռնապետերը հռչակում էին նոր հանրապետություն, որպեսզի հիմնավորեն իրենց հեղափոխությունը, հեղաշրջումը եւ ապահովեն երկարատեւ կառավարում: Ավելացնեմ, որ նման պրակտիկա գոյություն ունի նաեւ հետխորհրդային տարածքում, եւ այն կոչվում է «զրոյացում»: Օրինակ, 2020 թվականին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը հաստատեց Պուտինի իրավունքը 5-րդ անգամ (3-րդ անգամ՝ անընդմեջ) ընտրվել ՌԴ նախագահի

Թևան Պողոսյան. Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ այս ընթացքում ինչեր տեսանք և ինչ ենք զգացել, արդյոք հիմա վստահո՞ւմ ենք այս մարդկանց, թե՞ ոչ. «Փաստ»

Առաջիկա խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իշխանական ուժի հիմնական խաղաթուղթը լինելու է «խաղաղությունը»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտադրում է՝ խաղաղության մասին թուղթն այլ բան է, խաղաղությունն՝ այլ բան։ Իսկ այդ թղթով կկարողանա՞ն համոզել հանրությանը, որ իրենց ևս մեկ շանս տա։ Եվ այս ամբողջ գործընթացում ի՞նչ պետք է անի ընդդիմադիր թևը հաջողության հասնելու և երկրի ղեկը

Ավելի արժանապատիվ մեկը Դուշանբեում հեծանիվ քշելու փոխարեն արագ ինքնաթիռ կնստեր ու կվերադառնար․ «ՉԻ»

Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր քաղաքներում հեծանիվ քշելու իր մոլուցքը բացատրել է այսպես՝ «հեծանվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է»։ «ՉԻ»․ Սա, համաձայնվեք, լուրջ առաջընթաց է։ 50-ն անց մարդը վերջապես հասկացել է, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է լինում։ Ու դա՝ հեծանիվ քշելու շնորհիվ։ Եթե հեծանիվ չքշեր՝ մինչև հիմա կկարծեր,

1,5 միլիոն դոլար, բնակարաններ Արաբական Միացյալ Էմիրություններում․ Վայոց Ձորի նոր մարզպետի հայտարարագրված ունեցվածքը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հոկտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։ Նա Ջերմուկի քաղաքապետն էր 2021 թվականի դեկտեմբերից։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նորանշանակ մարզպետի հայտարարագիրը։ Վահագն Արսենյանը «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է և ըստ պետական ռեգիստրի՝ 2017 թվականից «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ի իրական շահառու։ Վահագն Արսենյանը, նկատենք, «Քաղաքացիական

Գևորգ Պապոյանը հետևել է Ամուլսարի հանքավայրի տարածքում ենթակառուցվածքների և հիմնական շինարարական օբյեկտների լայնածավալ աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը,  նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության

Վերջին չորս ամիսների ընթացքում «Մատրյոշկա» ցանցի բոտերը ընդդեմ Փաշինյանի հրապարակել են մոտ 60 տեսանյութ. Արթուր Պապյան

CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը գրում է. «Հայաստանում հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ արդեն իսկ սկսվել են թե՛ կիբեռ, թե՛ ապատեղեկատվական գրոհներ։ Այդպիսի հերթական արշավը գտել ու բացահայտել է «блокировщик ботов» օգտահաշիվը X սոցիալական հարթակում։ Կրեմլի բոտերը, որոնց Агентство հարթակը նույնականացրել է ռուսական «Մատրյոշկա» ապատեղեկատվական ցանցի հետ, Փաշինյանի կառավարության դեմ ուղղված քարոզչական նյութեր են տարածել։ Նույն՝ Агентство

Գարիկ Կարապետյանը բավարարվեց միայն մեկ փոքր բորնզե մեդալով

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Նախավերջին օրը մրցահարթակը տրամադրվեց տղամարդկանց մինչեւ 110 կգ քաշայիններին, որտեղ Հայաստանն ուներ երկու մասնակից՝ Գարիկ Կարապետյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը, որոնք ըստ իրենց նախնական պատվերների, պետք է որ պայքարեին մրցանակային տեղերի համար: Սակայն մեր երկու ծանրորդներն էլ անհաջող սկսեցին պոկում վարժությունը: Սիմոնը 185 կիլոգրամը երկու անգամ ձախողելուց

Ինչ իրավիճակում է այժմ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Ադրբեջանն արտասահմանցիների հերթական քարոզչական այցն է կազմակերպել Արցախի տարածքներ։ Բաքվում կազմակերպված անհետ կորած անձանց հարցերով միջազգային կոնֆերանսի մասնակիցներն իրենց այցը սկսել են հայաթափված Մարտակերտից։ Նշվում է, թե հոկտեմբերի 9-11-ն անցկացվող համաժողովի մասնակիցներն այցելել են այստեղ զանգվածային գերեզմանոց, որտեղ, իբր, հայտնաբերվել են 10-ից ավելի ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողների մնացորդներ։ Այնուհետև հյուրերն այցելել են հայաթափված Շուշի։ Ադրբեջանական լրատվամիջոցների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031