Օրվա լրահոսը

Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացել է հոգևոր կրթական կենտրոնի հանդիսավոր բացումը

Սրտի մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, այսօր Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացավ համայնքի համար կարևորագույն իրադարձություն՝ հոգևոր կրթական կենտրոնի հանդիսավոր բացումը։ ​Այս նվիրական օրը հոգևոր կրթական կենտրոնն իր օրհնյալ դռները բացեց Դաշտավանի բոլոր բնակիչների, հատկապես մեր պատանիների և երիտասարդների առջև՝ դառնալով հավատքի, լույսի և գիտելիքի նոր

Երևանի և Գյումրու ավագանիների ՔՊ խմբակցությունների անդամները քննարկել են ներքաղաքական բնույթի թեմաներ

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և Գյումրու ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքային և քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել քաղաքային խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված փորձի փոխանակման հնարավորություններին, վերելակային տնտեսության արդիականացմանը, բակերի բարեկարգման ծրագրերին, ինչպես նաև նոր քաղաքային նախաձեռնությունների իրականացման ուղիներին։ Քննարկվել են

Գևորգ Ղոնյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Գևորգ Ղոնյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրով հետահայաց ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նշյալ կենտրոնում մեկնարկել է անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրով հետահայաց ցուցադրությունը: Միջոցառումն իրականացվում է Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Մինչև նոյեմբերի 30-ը կինոռեժիսորի 10 ֆիլմեր կունենան 30 ցուցադրություն։ Միջոցառման բացմանը

Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներն ու նորմերը պետք է հավասարապես կիրառելի լինեն թե՛ առցանց, թե՛ ոչ թվային միջավայրում. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Հոկտեմբերի 9-ին, Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» նախարարական հանդիպմանը: Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է «Ազատություն առցանց կոալիցիա»-ի շրջանակում «Իրավունքները հարգող թվային հանրային ենթակառուցվածքների սկզբունքներ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա արդիականությունը: Այս համատեքստում շեշտել է, որ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներն ու

«Nissan»-ը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին ու կողաշրջվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19։56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե

Հայաստանի հավաքականները պարտություն կրեցին

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականները հանդիպեցին Ադրբեջանի հետ եւ երկուսում էլ պարտություն կրեցին: Տղաները զիջեցին 1,5:2,5, իսկ աղջիկները տանուլ տվեցին 1:3 հաշվով: 7-րդ տուրում մեր տղաները կմրցեն Իսպանիայի, աղջիկները՝ Հունգարիայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մինչ ոմանք դիտում և տոնում են Ֆրանսիա-Ադրբեջան խաղը, ես կմտածեմ արցախցի հայերի մասին». Վալերի Բուայե

«Մինչ ոմանք դիտում և տոնում են Ֆրանսիա-Ադրբեջան խաղը, ես կմտածեմ արցախցի հայերի մասին՝ աքսորված, հալածված, իրենց հողից վտարված։ Անհնար է տոնել սպորտը, երբ բարեկամ ժողովրդի տառապանքը մնում է անտեսված», գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։

Բաքվում հայ գերիների «դատավարությունը» կշարունակվի հոկտեմբերի 13-ին

Այսօր, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, «դատավարության» ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ: Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «հանձնարարականով» Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե «Գյանջայի գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով՝ Ղարաբաղի տարածքից»։ Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ արտացոլված են տեղեկություններ 7

«Գրչի մեկ հարվածով». Մելանիա Թրամփը պնդում է՝ Պուտինը պատասխանել է իր նամակին. ուկրաինացի 8 երեխաներ վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ

ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանիա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շարունակվող բանակցություններից հետո ուկրաինացի 8 երեխաներ վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, հայտնում է Associated Press-ը։ ԱՄՆ առաջին տիկինը օգոստոսին նամակ էր գրել Պուտինին և ամուսնուն խնդրել Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ այն անձամբ հանձնել ՌԴ նախագահին: Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Մելանիա Թրամփը

Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Կասյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Լևոն ԿԱՍՅԱՆԻՆ ազատել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է հրամանագրում:  

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Toyota-ն և մարդատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 31-ամյա Լ.Մ․-ի վարած Toyota մակնիշի և 63-ամյա Հ. Մ․-ի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տվյալներով՝ «Գազելը» սպասարկում էր Սպիտակ-Վանաձոր

Պուտինը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ լարվածության էջն անցյալում է մնացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Ադրբեջանը հաղթահարել են երկկողմ լարվածությունը և այսուհետ կշարունակեն զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ փոխադրումների ոլորտում։ «Ես շատ հույս ունեմ, որ մենք կշարժվենք առաջ, կզարգացնենք մեր կապերը առանց որևէ բարդության և կիրականացնենք երկու երկրների իսկապես հավակնոտ ծրագրերը լոգիստիկայի, արդյունաբերական համագործակցության և հումանիտար ոլորտներում», – ասել է Պուտինը

ԶՊՄԿ-ում շրջայցերը շարունակվում են

«ԶՊՄԿ»-ում շրջայցերը շարունակվում են ըստ ծրագրածի: Գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին կարճատև դադարից հետո կրկին հանդիպեց ձեռնարկության աշխատակիցների  հետ, լսեց նրանց բարձրաձայնած հարցերը և տվեց սպառիչ պատասխաններ: Աշխատակիցներին հուզող հարցերը  հիմնականում վերաբերում էին կոմբինատում իրականացվող  սպասվելիք արտադրական  փոփոխություններին,  մասնագիտական որակավորումներին:    

«5 տարի շարունակ «թույլատրված» հանդիպումների թիվը 0 է». Սիրանուշ Սահակյանը` Ադրբեջանում հայ գերիների հետ հանդիպելու խնդրանքի մասին

Վարշավայի ֆորումը՝ գերիների հարցը բարձրաձայնելու ևս մեկ հարթակ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-17-ը տեղի է ունենում համաժողով՝ նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Համաժողովի ընթացքում քննարկվում են ԵԱՀԿ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արդար դատաքննությանը և Հելսինկյան սկզբունքներին վերաբերող հարցեր։ Վարշավայի համաժողովին ներկա է նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը

Հոկտեմբերի 9-ին, Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի՝ գլոբալ հարցերով տեղակալ Մինա-Լինա Լինդի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մտքեր են փոխանակել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ազատություն առցանց կոալիցիայի» և թվային միջավայրում մարդու

«Նման սցենար չունենք և դա մեր ձեռագիրը չէ»․ Շիրակի մարզպետը՝ Վարդան Ղուկասյանին «դուրս շպրտելու» մասին

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հերթական մարզխորհրդի նիստից հետո մարզպետ Դավիթ Առուշանյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ պատասխանելով վերջին օրերին Գյումրիում ստեղծված լարված իրավիճակի մասին որոշակի հարցերի։ Ի դեպ, մարզխորհրդի նիստին առաջին անգամ ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը և աշխատակազմի ղեկավար Կարեն Մալխասյանը։ Շիրակի մարզպետն, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ էր Գյումրու համայնքապետարանին այսպես ասած

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Պարոնյան փողոցի փակուղում

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Հունգարիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական խումբը

Վաղը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում Հունգարիայի հավաքականը ընդունելու է Հայաստանի ընտրանուն: Մեր ֆուտբոլիստներն արդեն մրցավայրում են: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այդ հանդիպումը սպասարկելու է Անգլիայի մրցավարական խումբը: Գլխավոր մրցավարը Քրիս Կավանան է: Նրան օգնելու են Դեն Կուկը եւ Յան Հասսին, չորրորդ պաշտոնյան Սեմ Բերոթն է: VAR համակարգում

Պետությունը հատուցում է ապառիկով հեծանիվ ձեռքբերելու վարկային տոկոսները

Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով պետությունը սուբսիդավորում է բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և աշխատակիցների կողմից հեծանիվների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

«Ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն է նորովի բացահայտելու Ստեփան Լիսիցյանի գործունեությունը»

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ստեփան Լիսիցյան-160» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված անվանի ազգագրագետի հոբելյանին։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր բացման խոսքում ընդգծեց Ստեփան Լիսիցյանի անգնահատելի ներդրումը ոչ միայն թանգարանագիտության, այլև հայագիտության, ազգագրության և մանկավարժության զարգացման գործում՝ շեշտելով նրա բազմաշերտ ժառանգության նշանակությունը։ Գիտնականի թոռնուհին՝ ազգագրագետ Լիլյա Վարդանյանը, իր խոսքում նշեց, որ

«Դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն. հրդեհի հետ կապ ունեցած անձինք կենթարկվեն պատասխանատվության». Ավինյան

Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարը ազատվել է աշխատանքից։

Ինչո՞ւ է լռում Հայաստանի Հանրապետությունը. միասնաբար հանդես գալու կարիք ունենք՝ հասնելու ապօրինի դատապարտված մեր հայրենակիցների ազատագրմանը և՛ Ադրբեջանում, և՛ ՀՀ-ում. «Միասին»

Արդարադատությունը, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը նախընտրական քարոզարշավների կարգախոս չեն։ Այն վարչախումբը, որը զլանում է կամ անկարող է այս խնդիրները լուծել, պետք է հեռանա։

«Հայերի արտաքսումը դատավճիռ չէ». Ֆրանսիայի 31 խորհրդարանականներ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման երկրորդ տարելիցի կապակցությամբ կոչ են հղել

Նրանց վերադարձի իրավունքը պետք է մնա ժողովրդավարական երկրների օրակարգի կենտրոնում։ Եվրոպական միությունը չի կարող իր արժեքները պաշտպանել փոփոխական չափանիշներով․ արդարությունն ու մարդու իրավունքները պետք է լինեն համընդհանուր, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

«Զավիկի Ղարս»-ը ստացել է կասեցման մասին որոշումը. հանրային սննդի կետը չի գործում

Անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանի կողմից լիազորված անձը ստորագրել և ստացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշումը Երևանի Սարյան 22 հասցեում գործող («Զավիկի Ղարս») հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին: Հանրային սննդի կետը չի գործում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին  

Օնիկ Ախվերդյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Օնիկ Ախվերդյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը՝ հոգևորականների ուղեկցությամբ, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներ, համայնքի բնակիչներ ու մտերիմներ։ Լռության րոպեով հարգվեց Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։ Օրհնանքի խոսքով հանդես եկավ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը․ «Աստծո

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման

Ըստ մեղադրանքի՝ Վահանյանի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել՝ 6, իսկ գերեվարվել՝ 7 զինծառայող։

Արմավիրում թունավորմամբ բժշկական կենտրոն է դիմել 9 քաղաքացի, նրանցից 4-ը հոսպիտալացվել է

Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, 09.10.2025թ. գիշերը 22-23-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի

Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել

Նիկիտա Սիմոնյանը «կարմիր-սպիտակ»-ների՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով

Ալեն Սիմոնյանը Շվեդիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031