Օրվա լրահոսը
Թվային մարքեթինգի միջազգային կոնֆերանսի գլխավոր բանախոսը Կյել Նորդստրյոմն է. ուղիղ միացում
Digital Marketing Friday Conference-ին՝ ուղիղ միացմամբ, աշխարհի տարբեր երկրների միջազգային խոսնակները ներկայանալու են շատ հետաքրքիր ելույթներով։ Գլխավոր բանախոսը շվեդ հայտնի տնտեսագետ Կյել Նորդստրյոմն է։
Այն, ինչ կատարվեց Ռոման Ամոյանի հանդեպ, տհաճ է և անցանկալի. ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիա
Այն, ինչ կատարվեց երեկ՝ անվանի ըմբիշ , օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանի հանդեպ, տհաճ է և անցանկալի: Ռոման Ամոյանը տասնյակ տարիներ, ամենաբարձր հարթակներում, պատվով է պահել Հայաստանի անունը, նրա հաղթանակների շնորհիվ բազմիցս վեր է խոյացել մեր եռագույնը՝ հաճախ Հայոց օրհներգի հնչյունների ներքո: Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հրազենի վնասվածքից մարդու մայկան արյունատված չլինի». ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանի կինը՝ վկա Տիգրան Մանուկյանին
«Դուք ասում եք՝ վիրակապով նստած է եղել. դուք պատկերացնո՞ւմ եք, որ հրազենի վնասվածքից մարդու մայկան արյունոտված չլինի: Դուք Գագիկին որ տեսաք վիրավոր՝ ասացի՞ք մայկան բարձրացրու տեսնեմ՝ ուրիշ վիրավորում կա՞, թե՞ չէ»,- այս հարցերն այսօր «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ վկա Տիգրան Մանուկյանին ուղղեց զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը: Հիշեցնենք՝
«Ոստիկաններն ուզում էին իմանալ, թե ովքեր են ցույցի կազմակերպիչները». ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանին հարցաքննել են
Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ոստիկանությունում հարցաքննվել է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ներսիսյանը: Բայց նրան երեկ ուշ երեկոյան էլ, իր պատմելով, տարել են ոստիկանության Արաբկիրի բաժանմունք. «Ասացին իբր ես բռնի ուժ եմ կիրառել, չեմ ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, չեմ ենթարկվել ոստիկաններին, պարետի որոշումն եմ խախտել: Հետո տարան Երեւան քաղաքի
Արմեն Սարգսյանը և Հարություն Քուշկյանն անդրադարձել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին
Հարություն Քուշկյանը տեղեկացրել է իր ղեկավարած բժշկական հաստատության կողմից Covid-19-ի դեմ պայքարում իրականացված և իրականացվող աշխատանքների, ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև ներկայացրել իր մոտեցումներն ու առաջարկները համավարակի կանխարգելման վերաբերյալ:
«Եթե տեսնենք երկխոսությունը Ադրբեջանի գործող վերնախավի հետ չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ես, օրինակ, վարչապետի կարգավիճակով, չէի խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ:
Սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել 5-ամյա երեխա, որը երկրորդ հարկից ընկել է ցած. վիճակը գնահատվում է ծանր
Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։
Ռոբերտ Քոչարյան․ Գրավը վճարելու են ընտանիքիս անդամները
«Եթե կալանքի տակ չլիներ իմ գույքը և հաշիվներս, ապա այստեղ ընդհանրապես խնդիր չէր առաջանա գրավի մասին խոսելիս»
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը. «Արմենպրես»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ձերբակալումը կապված է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։ Աբրահամ Մանուկյանը 2003-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության, իսկ 2012-2018 թվականներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր։
Ինչ անեն արտերկրում գտնվող թոշակառուները, որոնք չեն կարողանում գալ Հայաստան՝ թոշակը ստանալու
Մանե Թանդիլյանը հակադարձեց՝ որոշների համար երկարաձգվել է ժամկետը, իսկ որոշներն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ չեն կարողանում գալ Հայաստան ու ներկայանալ բանկ:
Արա Ղազարյան. «Այս իշխանություններն ունենալով լեգիտիմություն՝ ավելի վստահաբար են խախտումներ կատարում»
Արդյոք ոստիկանները նախապես պլանավորե՞լ էին օպերացիան, թե՞ ինքնաբուխ ուժ գործադրվեց, լրագրողներին պահանջ ներկայացվե՞լ էր տարածքից հեռանալու, եթե ոչ՝ ինչու
«ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտ չկա». ՀԾԿՀ անդամի թեկնածու
2021թ.-ից կերեւա հոսանքի ինքնարժեքը, թանկանալու/էժանանալու հնարավորությունը
Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է Արցախի նախագահին, ապա մասնակցել ՊԲ-ի աշխատանքային խորհրդակցությանը
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել
«Կորյուն Առաքելյանը 2003թ.-ին դուբինկայով ծեծ է կերել. ոչ բոլորն են այստեղ այդ ծեծը կերել». Տիգրան Հակոբյան
Բոլորին խնդրում եմ այս կամ այն կուսակցական պատկանելությամբ հանձնաժողովի անդամներին չպիտակավորել այլեւս:
ՊԲ զորավարժարանում խաղարկվել է գումարտակային-մարտավարական զորավարժությունների մարտական հրաձգության փուլը
Զորավարժության ամբողջ ընթացքում անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն, ստորաբաժանումների հրամանատարները գործել են հստակ, ղեկավարումը իրականացվել է պատշաճ մակարդակով:
«Գնացել ենք ապստամբության, մանրամասները չեն հետաքրքրել». Տիգրան Մանուկյան
«Սասնա ծռերի» մայր գործից անջատված մասով հարցաքննվեց ամբաստանյալ Տիգրան Մանուկյանը:
Վերին Պտղնիում տեսչական մարմինն ինքնակամ կառույցներ է հայտնաբերել
2020թ. մայիս ամսին քաղաքացու կողմից ստացված դիմումում հիման վրա ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ, քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 0.2563 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝
«Եթե կա պահանջարկ հնդկական սերիալի, որը չի պարունակում էրոտիկա, բռնություն, ապա այն պետք է ցուցադրվի». Հակոբյան
Եթե մարդիկ կան, որոնք սիրում են այս կամ այն երգչի համերգը, ապա այդ երգչի համերգը եթերում պետք է լինի:
Վերջին երկու տարիների ընթացքում շեշտակի ավելացել են սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները
ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի անհատական կազմը, շուրջ 230 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք լուծարված գիշերօթիկ 3 հաստատություններից և 1 մանկատնից: 1130 երխայի ընտանիք ստացել է խորհրդատվական և բնաիրային աջակցություն՝ երեխայի մուտքը հաստատություն կանխելու նպատակով։ Կանխարգելվել է 28 նորածին երեխայի մուտքը խնամքի հաստատություն։
Ռոբերտ Քոչարյան. «Զարմանալի է, որ դատախազությունը իմ պաշտոնավարման հանգամանքը օգտագործում է որպես հնարավորություն մարդկանց ճնշելու համար»
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ միայնակ որոշումներ է կայացրել, և իր հետ աշխատած ամենալավ պաշտոնյաները նրանք էին, որոնք համարձակություն էին գտնում վիճել:
Սյունիքի մարզում կորոնավիրուսով ամենաշատ վարակվածները Մեղրիում են
Ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք․ մահացողը 76-ամյա կին է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն։
«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է աջակցել ԲՀԿ-ին, բայց պայման է դնում՝ քննիչ հանձնաժողովի նախագահ պետք է լինենք մենք. Մարուքյան
Մարուքյանը նշեց, որ վերջնական բոլոր միջոցները սպառելուց հետո է պետք դիմել ՍԴ. «ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որեւէ մեկը անվավեր ճանաչելու միջոցառում: Նման բան չի եղել: Մենք կարող ենք ստորագրություններով նիստ հրավիրել»:
Ոչ ոք իրավունք չի վերապահել հալածել նախկիններից միմիայն նրանց, ովքեր խանգարում են իրենց քաղաքական կարճաժամկետ շահերին. «Կամք»
ԱԺ-ի լուծարում, ՀՀ Կառավարության և նախագահի հրաժարականներ. «Կամք»-ն անփոփոխ է թողնում իր պահանջները
«Խաղաղ հավաքների իրավունքն արգելափակելով՝ սկսվեցին քաղաքական ռեպրեսիաներ». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը հղում կատարեց ՄԱԿ-ի զեկույցին, որում ամրագրված է, որ այս ընթացքում պետք է պահպանել հակակշիռներն օրենսդիր և դատական իշխանությունների, քանի որ «չափից դուրս կենտրոնացումը մեկ իշխանության ձեռքին, բոլորովին չի բխում սահմանափակումների տեսանկյունից»:
Ընդգծել են ստեղծված իրավիճակից նվազագույն՝ թե՛ մարդկային, թե՛ տնտեսական, կորուստներով դուրս գալու կարևորությունը. Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենի հետ
Ամեն ջանք և ռեսուրս պետք է ներդնել՝ միասնական ուժերով իրավիճակը հաղթահարելու համար
Ռոբերտ Քոչարյան․ Ինձ համար բավականին տհաճ է, որ պետք է դատարանում կանգնեմ և այս հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել
«Փախնող մարդ լինեի կամ ինչ-որ մի բան անող մարդ լինեի, ուղղակի այս կենսագրությունը չէի ունենա երբեք»
Կորոնավիրուսով վարակվելու դեպք` Թուրքիայի մեջլիսում. Ermenihaber
Թուրքիայի խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու մեկ դեպք է հաստատվել։ Նշվում է, որ մեջլիսում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված թեյարանում աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել է և պատասխանը դրական է եղել։ Այս դեպքի հաստատումից հետո մեջլիսի բոլոր այն աշխատակիցներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, պահանջվել է թեստ հանձնել։ Հերթապահ լրագրողների համար բացվել
Խարդախությամբ գումարներ են հափշտակել. «Մեգա կրեդիտ»-ի գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե
Դիմել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին /ք. Երևան Շինարարներ 10/1, կամ զանգահարել 010-39-17-23 հեռախոսահամարով:
Կորոնավիրուսի թեստ հանձնելուց 2 անգամ հրաժարված գյումրեցի կինը մահացել է
Մահից առաջ արված թեստի պատասխանը դրական է եղել


















































