Օրվա լրահոսը
«Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով Նվեր Ծառուկյանը վկայի կարգավիճակ ունի․ «Ա1+»
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում (պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին) տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ա1+»-ի հարցերին է պատասխանել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։ Տիկի՛ն Եգանյան, Նվեր Ծառուկյանն («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին) ի՞նչ գործով է հարցաքննվել, ի՞նչ կարգավիճակով։ Եթե մեղադրյալ է, ո՞ր հոդվածով է մեղադրանք առաջադրվել։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն առաջարկել են ներկայացնել նախարարության երկարաժամկետ ծրագրերով նախատեսվող նոր գաղափարներ
ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչների աշխատանքային քննարկումը՝ տեսակապի ձևաչափով Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցավ Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Միգարա դե Սիլվայի հետ։ Տեսակոնֆերանսին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Պետական հատվածի արդիականացման ծրագրի
Արցախի հիմնահարցով հաջորդ հեռակա հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջին. Զախարովա
Արցախի հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով, տեղի կունենա հունիսի վերջին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ: «Համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Անցած ամիս նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը: Հերթական հանդիպումը նախատեսվում է մինչև ամսվա վերջ, մենք
Հայաստանում և Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. աջակցում ենք ժողովրդավարական համակարգեր ձևավորելու նրանց ջանքերին. Ջիանի Բուքիքիո
Հունիսի 17-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ամփոփելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրել է զեկույց: Բուքիքիոն անդրադարձել է նաև Հայաստանի հետ համագործակցությանը։ Նա, մասնավորապես, ասել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում, Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել: «Մենք աջակցում ենք այս երկու երկրների՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու ջանքերին: Հիմնական մարտահրավերներից մեկը հատկապես Հայաստանի,
Արգելվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի և այլ տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշումներ է ստորագրել որոշ տնտեսվարողների գործունեությունը արգելելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվում են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «ԷՄԷ» ՍՊԸ՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Անդրանիկի փողոց 54/10. 2) «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ՝ ք. Երևան, Թումանյան 21. 3) «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 29/38.
Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին տուգանեցին դիմակ չկրելու համար
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սովորաբար դիմակ չի կրում: Այսօր էլ նա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակ եկել էր առանց դիմակի, ինչի համար ոստիկանները նրան տուգանեցին: «Հարգելով մեր ոստիկանների հեղինակությունը, հիմնարկի հեղինակությունը՝ ես հիմա չեմ խուսափում ստորագրել արձանագրությունը, բայց իմ առարկությունն ասելու եմ, երբ վարչական վարույթ լինի: Դիմակ չկրելու խնդիրը կա, օբյեկտիվ պատճառ է, որը
Հայաստանը երբեք չի անում դա որևէ այլ գործընկերոջ հաշվին, բացառվում է, որ մենք ներգրավվենք որևէ մի գործառույթի մեջ, որը վնասի մեր շահերին. Մնացականյան
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Անի Սամսոնյան. Հարցս ուղղում եմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Հայաստանը այս տարի հունիսի 12-ին միացել է Պետքարտուղարության մի նախաձեռնության, որը կոչվում է «Կրոնական ազատության միջազգային ալյանս»: Օգտվելով առիթից` ուզում եմ, որ մի փոքր տեղեկատվություն տաք
Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների թվաքանակի հայտնումը ո՛չ պետական ո՛չ ծառայողական գաղտնիք չէ. Փաստաբան Տիգրան Սարգսյանը Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Ըստ փաստաբանի, ոստիկանության ներքին զորքերը բացառապես հասարակական կարգ են պահպանում
«Գագիկ Ծառուկյանի տարիքը 60-ից բարձր է եւ նա գտնվում է ռիսկային խմբում». Գեւորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Aravot.am-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացվելու դեպքում հնարավո՞ր է, որ դիմեն համապատասխան ատյաններին՝ մեկուսարաններում կորոնավիրուսով վարակվելու վտանգի առկայությամբ պայմանավորված այլընտրանքային խափանման միջոց կիրառելու առաջարկով, պատասխանեց. «Այո, Գագիկ Ծառուկյանի տարիքը 60-ից բարձր է: Նա գտնվում է կորոնավիրուսի ռիսկային գոտում եւ թիրախային խմբում է: Իհարկե, նման հարց կարող է
«Որևէ տառ չի կարողանալու ապացուցել իր ասածներից»․ դատական հայց՝ Արթուր Իսպիրյանի դեմ. «Ա1+»
Ակտիվիստ Արման Ղարիբյանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երաժիշտ Արթուր Իսպիրյանի դեմ: Պատճառն ավագանու անդամի՝ «Մեդիալաբ» լրատվականին տված հարցազրույցն է․ Իսպիրյանը հայտարարել էր, թե Ֆիրդուսի քանդվող շինությունների դեմ պայքարող երիտասարդները ուղղորդված են: «Էն պլակատով երիտասարդները, որոնց ուղարկել էին քաղաքապետարանի դիմաց, իրենք էլ խոսելու բան չունեն, sms-ներ են ուղարկում նախկին սրիկաներին,
«Եթե որևէ մեկը Սահմանադրության մեջ գտնի պարետ բառը, ներողություն կխնդրեմ և խոսքերս հետ կվերցնեմ: Առհասարակ ի՞նչ իրավունք ունի պարետը կանոններ սահմանել». Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը պնդեց՝ վերջին օրերի հավաքները խաղաղ էին, մարդիկ ֆանտաստիկ կարգապահություն էին պահպանում, հետևաբար, եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը:
Գագիկ Ծառուկյանը մտել է դատարան (Ֆոտոշարք)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր ժամանեց մոտ մեկ ժամ ուշացումով: Ոստիկանությունը լրագրողներին չթողեց մոտենալ նրան: Գագիկ Ծառուկյանը կարճ շփում ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների հետ ու մտավ ներս: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վենետիկի հանձնաժողովը քննարկելու է Հայաստանում սահմանադրական կարգի տապալման մասին կարծիքները
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․ «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։ Պարոն Բուքիքիոն, մասնավորապես, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։ «Մենք (Հանձնաժողովը) աջակցում ենք այս երկու
Հունիսի 17-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 17 դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, եւս 22 հոգի առողջացել է։ Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի թիվը 6 է։ Հաստատված դեպքեր ունենք
Կոչ ենք անում ԶԼՄ-ների ղեկավարներին՝ զերծ պահել իրենց աշխատակիցներին զանգվածային հավաքները լուսաբանելիս մարդկային կուտակումների կիզակետում գտնվելուց
Երեկ՝ հունիսի 16-ին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո դուրս է եկել տարածքում հավաքված իր աջակիցների մոտ, առաջացած հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանական գործողությունների հետևանքով տուժել են գործընթացը լուսաբանող լրագրողներից առնվազն 5-ը։ Մասնավորապես՝ վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը, «Yerkir.am»-ի թղթակից Տաթևիկ Կոստանդյանը,
Փաշինյան. «ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է մեկ մարդու փողը, իսկ ՀՀԿ-ում ամեն մեկն իր կոռուպցիոն փողն է ծախսել»
Իրենք այստեղ չեն էլ խոսելու, որովհետեւ ժողովուրդն իրենց այստեղից վռնդելու է ընդհանրապես
Դատարանը պատրաստվում է քննել Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատական քննությունը, ըստ նախնական տվյալների, նշանակված է ժամը 19:00-ին, սակայն, ըստ ամենայնի, Ծառուկյանը դեռ չի ժամանել դատարան: Իսկ ոստիկանությունը Կոմիտասի անվան զբոսայգու՝ դատարանի մասնաշենքին հարող տարածքում եւ Արշակունյաց փողոցում ուժեղացված հսկողություն է սահմանել, դատարանի մերձակա տարածք մուտք գործել թույլատրվում է միայն լրագրողներին եւ պատգամավորներին,
«Եթե այս իշխանություններն այլևս ի վիճակի չեն հասկանալու, ընկալելու, ըմբռնելու, օր առաջ պետք է տուն ուղարկել». Արծվիկ Մինասյան
Ըստ նրա՝ արտակարգ դրության երկարացումն անարդյունավետ էր, և դրա համար պետք է պատասխանատվության կանչվեն կոնկրետ մարդիկ, որ դա հետագայում դա պատճառ դառնա ավելի ճիշտ քաղաքականություն վարելու:
Հովհաննես Խուդոյան․ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը պատրաստակամ են իրենց բնակարանները որպես գրավ ներկայացնել դատարանին
«Հաշվի առնելով, ինչպես արդեն քննարկվեց ոչ միայն նրանց նյութական արժեքը, այլ նաև հարցի բարոյական կողմը»
«Շատ գովելի է, որ մենք ԱՄՆ-ի հետ խորացնում ենք մեր հարաբերությունները՝ գտնելով տարբեր հարթակներ». Անի Սամսոնյանը՝ Զոհրաբ Մնացականյանին
Նախարարը փարատեց մտահոգությունները՝ ասելով, որ դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ էլ չկա, յուրաքանչյուր պետություն իր ծրագրերն է ներկայացնում, առաջարկում մեխանիզմներ՝ դրանց իրագործման համար:
«Եթե իմանայի, որ նախարարի նշանակմամբ թրթուրները կհեռանան, հենց այսօր կնշանակեի». Փաշինյանի կատակը
Պատգամավորը շեշտել էր, որ խնդիրները շատ են, օրինակ՝ ձկնագողությունը Սեւանում եւ մարզերից մեկում բերքին սպառնացող թրթուրների գրոհը
Համայնքներին տրամադրվել է 64 միավոր տեխնիկա. Տարածքային զարգացման հիմնադրամի զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչը
35 խոշորացված համայնքներում իրականացվում են աշխատանքներ՝ 5.840.414.043 ՀՀ դրամ նախնական արժեքով:
Ավինյանը՝ «Ֆիրդուսիի» բողոքների ու ծրագրի մասին. «Փոխհատուցումները հեղափոխությունից հետո կրկնապատկվել են»
Փոխվարչապետն ասաց, որ կա շահառուների երկրորդ խումբը՝ ներդրողները, որոնք օտարումների համար փաստացի ներդրել են 70 մլն դոլարին համարժեք գումար ու նրանց շահերից է բխում, որ գործընթացը հնարավորինս արագ լինի. «Եռակողմ պայմանագրեր կնքելով կառավարության, ներդրողների հետ՝ տվել ենք հնարավորություն, որ գումարների փոխանցումն արագ տեղի ունենա ու մարդկանց խնդիրն արագ լուծվի»:
Դիանա Գալոյան. «Մոտ օրերս վայր կդնեմ լիազորություններս»
Որոշ աշխատանքային հարցեր կան, որոնք պետք է ավարտին հասցնեմ
Փաշինյան. «Համոզված եմ՝ ժողովուրդը «ղազագրի» վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալողների վզից բռնելու է եւ այս դահլիճից դուրս շպրտելու»
Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելն իրենց համար կարող է ֆիզիկական սպառնալիք առաջացնել
Քննության առարկա դարձավ նաև տաճարի որմնանկարներիվերականգնման խնդիրը. Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ի թիվս վերոբերյալ հարցերի անդրադարձ կատարվեց հայրենական կյանքին, համավարակի պայմաններում Սփյուռքի համայնքների ու թեմերի առջև ծառացած մարտահրավերներին և եկեղեցականների հոգևոր սպասավորությանն առնչվող տարբեր խնդիրներին:
«Չորրորդ ամիսն է՝ արտակարգ դրության մեջ ենք, բայց կարանտին չկա. դա միայն քաղաքական նպատակով է». Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանն ասաց, որ սկզբից ՀՀ կառավարությանը բարեկամաբար ասել է՝ ստեղծեք թաղման բյուրո և ինքներդ թաղեք բոլոր նրանց, որոնք կորոնավիրուսից են մահացել:
«Լիբանանահայերի սոցիալ-տնտեսական վիճակն իրապես ճգնաժամային է». ԱԳ նախարար
Ատելության խոսքի ամեն դրսեւորում մտահոգության տեղիք է տալիս, սպառնում է բարեկամ Լիբանանի ներքին կյանքին
Ադրբեջանական կայքի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին
«Top 10 of the ministers նախարարը, պարո՛ն վարչապետ, բա չե՞ք իմացել, ինձ ու ձեզ դատի է տվել». Վարչապետը բարկացավ Ուրիխանյանի հարցից՝ «էս ի՞նչ խոսելու ձեւ է»
Ուրիխանյանը դժգոհեց ոչ թե պատասխանից, այլ՝ պատասխանողից. «Էս ճի՞շտ որոշում էր արդարադատության նախարարին բերել պատասխան տալու: Ասում եմ՝ հունվարի 22-ին առանց այդ էլ այն, ինչ պետությունը պետք է աներ՝ երկիր, հող, հայրենիք, մարդու կյանք, արյուն պահած սպայի նկատմամբ չի արվել, ի՞նչն է քննարկվում: Տվե՛ք էդ մարդու փողերը»:


















































