Օրվա լրահոսը
Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք է գրանցվել
Հիվանդությունն արդեն հաղթահարել է 56 մարդ
Ցավալի է, որ չհաջողվեց տարանջատված պահել իրավական գործընթացները քաղաքական գործընթացներից. Գոհար Մելոյան. «Փաստ»
«Մենք այսօր իրապես ռեալ իրավական անվտանգության խնդրի առջև ենք կանգնել»
Վարակի հիմնական աղբյուր են հանդիսանում բակերն ու մոտ հասցեները. Փաշինյան
Ձեւավորվել են խմբեր, որոնք բակերում էլ հսկողություն կիրականացնեն ու քաղաքացիներին կհորդորեն դիմակ կրել
«Պետք է ամեն ինչ անենք, որ ներքին կայունությունը միշտ բարձր մակարդակի վրա լինի». «Ժամանակ»
«Կան բազմաթիվ հարցեր, որոնք առանց նման քննարկումների անհնար է լուծել»
Վրաստանում ցանկացել են սպանել Պուտինին հայհոյած լրագրողին. BBC-ի անդրադարձը
Ռամզան Կադիրովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ լրագրողի դեմ մահափորձը նախապատրաստվել է իր հրամանով: Նա միևնույն ժամանակ ասել է, որ իր հրամանները սովորաբար հասցնում են ավարտին:
Անհնա՞ր է եղել պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը. Հաշվեքննիչ պալատի բացահայտումները ԴԱՀԿ-ում․ «Ժողովուրդ»
ԴԱՀԿ բռնագանձում չի տարածել այն դեպքում, երբ ըստ ՃՈ-ի կողմից ներկայացված տեղեկանքների, ֆիզիկական անձն ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա
Գազային պայմանագիրը խտրական, տիրոջ և վասալի միջև փոխհարաբերությունների մակարդակի պայմանագիր է. Ատոմ Մարգարյան. «Ժամանակ»
«Գազային խայտառակ պայմանագիրը Հայաստանը կարող է առոչինչ ճանաչել հանրաքվե անցկացնելով. այս իշխանության համար դա խնդիր չէ»
«Չի կարելի հանրային մուլտիպլեքսում որեւէ ալիքով հնչեցնել, թե կորոնավիրուսը սուտ է». Թեւոսյան
Պետք է փորձենք նաեւ մի մոդել ներմուծել այս օրենք, որպեսզի խոսքի ազատությունն անգամ մազաչափ վտանգված չլինի, բայց հանրային մուլտիպլեքսում խոսքի ամենաթողությունը հնարավոր լինի սանձել
Մերժվել է Անդրանիկ Քոչարյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի
Այս մարդիկ, փաստորեն, չգիտեն՝ ինչ ասել է տեղեկատվության աղբյուրի գաղտնիություն։
«Մենք դա վաղուց ենք տրամադրում մեր՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին». Դեքսամետազոնը նվազեցնում է մահվան վտանգը կորոնավիրուսով հիվանդների մոտ. «Հայկական ժամանակ»
Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքներով երեկ հայտարարվել է, որ Դեքսամետազոն դեղամիջոցը տասնյակ փորձարկումների ժամանակ դրական արդյունք է ցույց տվել: Եթե Դեքսամետազոնն օգտագործվեր կորոնավիրուսի բարդացած փուլերի, ծանր հիվանդների բուժման ժամանակ համավարակի հենց սկզբից, ապա միայն Անգլիայում կարող էր փրկվել մահացածների 10%-ը. հաղորդում է BBC-ն՝ հղում անելով բրիտանացի գիտնականների հաշվարկներին: Դեքսամետազոնն ի վիճակի է նվազեցնել
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը` 18698
Վճռաբեկ դատարանը վարչական եւ քրեական գործերով բողոքները կքննի գրավոր. օրինագիծն ԱԺ-ում է
Բողոքների քննության համար վճռաբեկ դատարանը պետք է անպայման նիստ հրավիրի, սակայն համավարակի պայմաններում նիստերի կայացման խոչընդոտներ կան
Թույլ չենք տալու անհարկի ու հակաիրավական քայլերով կառուցապատման ցանկացած նախագծի վիժեցում կամ դադարեցում. «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»
Կառուցապատողների հայկական ասոցիացիան ասոցիացիան պատրաստակամ է աջակցել կառավարությանը Ֆիրդուսի թաղամասի ծրագրի իրագործման աշխատանքներում
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ավելի ողջամիտ, անաչառ եւ իրավունքի վրա խարսխված եվրոպական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Եվրոպական գագաթաժողովում
Ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը, որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու այն. Նաղդալյան
Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն
Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ. Փաշինյան
Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:
Ծառայել ոչ թե «ժողովրդին», այլ Մարդուն
«Ես իմ ողջ կյանքի ընթացքում խոնարհաբար ծառայել եմ իմ ժողովրդին»՝ առնվազն 25 դար այս «մոգական բանաձեւը» կրկնում են աշխարհի գրեթե բոլոր իշխանավորները, ինչպես նաեւ քաղաքական գործիչները: Այդպես են խոսում արյունալի բռնակալներն ու ժողովրդավարական ճանապարհով եկած ղեկավարները, ամենացինիկ կոռուպցիոներներն ու այդ առումով պարկեշտության սահմանները չանցնողները: Բայց դա, հավանաբար, այն խոնարհությունը չէ, որի մասին ասված է Աստվածաշնչում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն նախարարությունում այլևս չեմ աշխատում. Արմեն Աբրոյան
Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն նախարարությունում այլևս չեմ աշխատում: Հրամանը մինչ օրս չեմ տեսել և ինձ պատշաճ չի ծանուցվել, այն ևս կատարվել է օրենքի խախտումով: Շնորհակալ եմ մեր բնագավառին աջակից բոլոր ընկերներին և ազնիվ աշխատակիցներին: Ես մշտապես կլինեմ բնագավառում»:
ԱՀԿ-ն պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսի բուժման ուղեցույցները. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու վերաբերյալ իր ուղեցույցները: Դրանք բխում են կլինիկական փորձաքննության արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ էժան, սովորական ստերոիդը կարող է օգնել փրկել խիստ ծանր հիվանդներին: Ըստ ԱՀԿ-ի՝ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ դեքսամետազոնը կրճատել է մահացության մակարդակն առավել ծանր հիվանդների շրջանում
Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը վառել փորձող անձը կալանավորվել է. Ermenihaber.am
Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։ Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ շուրջ 200 ժամ տևողությամբ տեսաձայնագրությունների ուսումնասիրությունից հետո հանցագործին հայտնաբերել ու բերման էր ենթարկել։ Դատարանի որոշմամբ՝ հանցագործը կալանավորվել է։ Նշենք, որ քրիստոնյաների սրբավայրի
«Պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարում». Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԺԿ տեսակոնֆերանսում
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի
ԲՀԿ-ական նախկին պատգամավորի ձերբակալությունն ընտրակաշառք բաժանելու գործով ճանաչվել է ոչ իրավաչափ
Հետևաբար Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել:
Տուսկը հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիտերյան իր էջում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանին։ Դ.Տուսկը հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։ Միաժամանակ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ
«Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով Նվեր Ծառուկյանը վկայի կարգավիճակ ունի․ «Ա1+»
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում (պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին) տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ա1+»-ի հարցերին է պատասխանել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։ Տիկի՛ն Եգանյան, Նվեր Ծառուկյանն («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին) ի՞նչ գործով է հարցաքննվել, ի՞նչ կարգավիճակով։ Եթե մեղադրյալ է, ո՞ր հոդվածով է մեղադրանք առաջադրվել։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն առաջարկել են ներկայացնել նախարարության երկարաժամկետ ծրագրերով նախատեսվող նոր գաղափարներ
ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչների աշխատանքային քննարկումը՝ տեսակապի ձևաչափով Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցավ Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Միգարա դե Սիլվայի հետ։ Տեսակոնֆերանսին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Պետական հատվածի արդիականացման ծրագրի
Արցախի հիմնահարցով հաջորդ հեռակա հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջին. Զախարովա
Արցախի հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով, տեղի կունենա հունիսի վերջին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ: «Համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Անցած ամիս նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը: Հերթական հանդիպումը նախատեսվում է մինչև ամսվա վերջ, մենք
Հայաստանում և Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. աջակցում ենք ժողովրդավարական համակարգեր ձևավորելու նրանց ջանքերին. Ջիանի Բուքիքիո
Հունիսի 17-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ամփոփելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրել է զեկույց: Բուքիքիոն անդրադարձել է նաև Հայաստանի հետ համագործակցությանը։ Նա, մասնավորապես, ասել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում, Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել: «Մենք աջակցում ենք այս երկու երկրների՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու ջանքերին: Հիմնական մարտահրավերներից մեկը հատկապես Հայաստանի,
Արգելվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի և այլ տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշումներ է ստորագրել որոշ տնտեսվարողների գործունեությունը արգելելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվում են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «ԷՄԷ» ՍՊԸ՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Անդրանիկի փողոց 54/10. 2) «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ՝ ք. Երևան, Թումանյան 21. 3) «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 29/38.
Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին տուգանեցին դիմակ չկրելու համար
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սովորաբար դիմակ չի կրում: Այսօր էլ նա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակ եկել էր առանց դիմակի, ինչի համար ոստիկանները նրան տուգանեցին: «Հարգելով մեր ոստիկանների հեղինակությունը, հիմնարկի հեղինակությունը՝ ես հիմա չեմ խուսափում ստորագրել արձանագրությունը, բայց իմ առարկությունն ասելու եմ, երբ վարչական վարույթ լինի: Դիմակ չկրելու խնդիրը կա, օբյեկտիվ պատճառ է, որը
Հայաստանը երբեք չի անում դա որևէ այլ գործընկերոջ հաշվին, բացառվում է, որ մենք ներգրավվենք որևէ մի գործառույթի մեջ, որը վնասի մեր շահերին. Մնացականյան
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Անի Սամսոնյան. Հարցս ուղղում եմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Հայաստանը այս տարի հունիսի 12-ին միացել է Պետքարտուղարության մի նախաձեռնության, որը կոչվում է «Կրոնական ազատության միջազգային ալյանս»: Օգտվելով առիթից` ուզում եմ, որ մի փոքր տեղեկատվություն տաք


















































