Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել է փոքրաքանակ դպրոցների վերակազմակերպման ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փոքրաքանակ դպրոցների վերակազմակերպման ծրագրի հետ կապված հարցեր: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախ մանրամասներ է ներկայացրել կառուցվող և վերանորոգվող դպրոցների ընթացքի վերաբերյալ, նշել, որ ընդհանուր առմամբ ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 358 դպրոցների և կրթահամալիրների կառուցման և նորոգման աշխատանքներ: Նաև ներկայացվել է, որ

Իրենց մոտիվացիան մեկ հիմք ունի, ընդամենը Թորգոմ Ասատրյանն ազատազրկվի. Կոչուբաեւ

Այս իշխանությունների պարագայում հաջողություն է՝ անձը մեղադրվում էր սպանության փորձի մեջ, մեղադրանքը վերաորակվեց կամ պատիժը պայմանական չկիրառվեց. Կոչուբաեւ

Թվայնացվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները․ նախագործարկվել է mcs-citizenship.am-ը

Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship.am) միջոցով։ Դիմումատուները հնարավորություն կունենան․ ✅առցանց գրանցվել հարթակում, ✅ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ✅ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ ❗️Վարչարարության

Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատախազը Թորգոմ Ասատրյանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում

Ասատրյանի պաշտպանը պահանջեց նվազագույն պատժաչափ՝ 3 տարի ազատազրկում

Վարդենիսցիների «խոպանն» այժմ Երեւանն է

Նախորդ 10 տարիների ընթացքում, ամբողջ հանրապետությունում երիտասարդների թիվը նվազել է 25 տոկոսով։ Ըստ գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի, սա ժողովրդագրական պատկեր է փոխում, ինչը հանգեցնելու է եւ տնտեսական եւ սոցիալական ստագնացիայի։ Վարդենիս խոշորացված համայնքի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը անվտանգային մարտահրավերներ չի զգացել։ Ինչպես ինքն է ասում, 2-3 տարի է կրակոցներ չեն եղել՝ «շաբաթվա մեջ ոնց չլինի 3-4

«Մեր խորհրդարանում կարող են իրար վրա շիշ շպրտել, եթե շպրտել ենք էլ, ուրեմն ինչ տեսել, էն սովորել ենք». Անհետ կորած զինվորի հայր

Ափսոսում եմ, որ ես չեմ շպրտել, հաջորդ անգամ ես էլ կշպրտեմ: Որովհետեւ դա եմ տեսել, դա եմ սովորել. Բագրատ Ուզունյան

Զարգացումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ պատրաստ ենք ընդունել և սովորել այն, ինչը երբեմն թվում է անսպասելի, անտրամաբանական, աբստրակտ և անհասանելի. Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսն էր

Հոկտեմբերի 4-ին Մատենադարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը։ Միջոցառումը միավորեց հարյուրից ավելի ունկնդիրների՝ լսելու արվեստի պատմաբան և քննադատ Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, ով հանդես եկավ իր «Tempi Moderni» («Արդի ժամանակներ») խորագրով բանախոսությամբ։ Բանախոսը Հայաստան էր ժամանել հիմնադրամի բարեկամ Վիգեն Ավետիսի հրավերով։ Նա նախկինում ևս մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում կայացած հանդիպումներին` որպես

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանում հայտնաբերել են 21 բջջային հեռախոս, արգելված այլ իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ծառայության կողմից վերջերս ձեռք բերված ձեռքի ռենտգենային ստուգման սարքի միջոցով զննության են ենթարկել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը։ Սարքի օգնությամբ սառնարանի ներսում ֆիքսվել են կասկածելի իրեր, ինչի արդյունքում այն հիմնովին քանդվել է, և թաքստոցում հայտնաբերվել են մեծաքանակ

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազատազրկվեց բարձրաստիճան հոգեւորական՝ մի խոսքի համար, որը տարիուկես առաջ Գլխավոր դատախազը համարել էր օրենքին միանշանակ համահունչ». Նաիրա Զոհրաբյան

Դիմում եմ մեր հասարակությանը: Մի հայհոյեք այդ կնոջը: Ինքը ուղիղ եթերում կարդալով դատավճիռ՝ գործեց ինքնասպանություն, որից հետո ցանկացած անեծք, ցանկացած հայհոյանք առ ոչինչ է:

Գործարար Արման Հակոբջանյանը Սևանա լճում լողավազան է կառուցել. «Հետք»

«Հետքի» տեսախցիկն արձանագրել է, որ լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սեւանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։

«Ես բուհից հեռացել եմ՝ 550 միլիոն թողնելով, իրոք տեղյակ չեմ՝ ինչից են խոսում, ի՞նչ 425 միլիոնից»․ Վարդևան Գրիգորյանը՝ դատախազությանը

Ըստ Գլխավոր դատախազության, Վարդևան Գրիգորյանի կողմից բուհը ղեկավարելու ընթացքում ուսանողներից վարձավճարներ են հավաքագրվել, սակայն բուհի հաշվին մուտք չեն եղել։ Ըստ դատախազության, նախկին ռեկտորը դրսևորել է անփույթ վերաբերմունք։

Հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության. Արման Թաթոյան

«Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք, կարող թիմ»։

Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը 🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (05.10.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի

Միանում եմ «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը. Ռոման Երիցյան

Արցախցիների համար շարժմանը միանալն ավելի մատչելի դարձնելու նպատակով կհամակարգեմ հատուկ արցախցիների համար բացված գրասենյակը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև արցախցիներին հուզող խնդիրները։

Զարեհ Սինանյանը և Ֆրանսիայի «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ի նախագահը հուշագիր են կնքել.  նախատեսվում է նոր ձևաչափով գործընկերային հարաբերությունների զարգացում

Հ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ամփոփել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2025-2026 թթ. շրջափուլի Հայաստանյան դասընթացը։ Այս տարի ծրագրին մասնակցեցին 27 սփյուռքահայ երիտասարդ 14 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Էստոնիայից և Կանադայից: Ծրագրի շրջանակում մասնակիցները Հայաստանում անցկացրին 13 հագեցած օր՝ ներգրավվելով հատուկ մշակված ուսումնական ծրագրում, որը

Հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը. Շենգավիթ համայնքի ղեկավար Անդրանիկ Մինասյան

Շենգավիթ համայնքի ղեկավար Անդրանիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը: Մենք միասին անցել ենք բազմաթիվ դժվարությունների միջով, բայց նաև ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ, ի նպաստ մեր համայնքի զարգացմանը։ Ձեր աջակցությունն ու հավատը դարձան այն ուժը, որով հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ ծրագրեր, կյանքի կոչել նոր գաղափարներ։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ջանքերն ու նվիրվածությունը շարունակելու

Դատական օրենսգրքի կարգավորումն առաջարկվում է համապատասխանեցնել ՍԴ որոշմանը. դատավորին և ԲԴԽ անդամին պատասխանատվության ենթարկելու որոշումները պետք է ընդունվեն ԲԴԽ անդամների ձայների մեծամասնությամբ

Օրենսդրական առաջարկով նախատեսվում է Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը: Ըստ այդմ` դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ նրանց լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունիզ զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Օրենսդրական կարգավորումն առաջին ընթերցմամբ ԱԺ պետական-իրավական

Վստահեցնում եմ՝ հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար. Ավինյանը՝ կառուցապատողներին

Կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանած փոշու ցանցերի և, առհասարակ, պատշաճ կահավորման կանոնները՝ խստորեն պատժվելու են. Ավինյան

«Նախընտրական շրջանում իշխանությունը չէր գնա քաղաքական ինքնասպանության եւ հայտարարագրման համակարգը նույն կարգավիճակով չէր պահի»․ Նաիրի Սարգսյան

«Հայտարարագրման համակարգն ամբողջությամբ ձախողվել է, որովհետեւ 860 հազար անձից 94 հազարն են հայտարարագիր ներկայացրել, որից 60 հազարը նախորդ տարվա ցուցանիշն է»։

Հունվարից սեպտեմբեր հիփոթեքային վարկերի՝ վճարած տոկոսների գծով վերադարձվել է ավելի շատ եկամտային հարկ, քան 2024 թ.-ին՝ ամբողջ տարվա ընթացքում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը 2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Այս թիվն ավելի մեծ է, քան 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը: 2025թ․ հունվար–սեպտեմբերի ցուցանիշը 2018–ի ամբողջ տարվա ցուցանիշից ավել է 65․5 միլիարդ դրամով, կամ 1399 տոկոսով։ Այս տարի ծրագրից օգտվում է

ՊՆ շենքի մոտ քաշքշուկի առթիվ ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը

Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Անժամկետ գործադուլ և դասադուլ՝ Գորիսի պետական քոլեջում. հայտարարություն

Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4-ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին նշված է Համակարգող խմբի հայտարարությունում. Անժամկետ գործադուլ և դասադուլ Գորիսի պետական քոլեջում Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը՝ սահմանված կարգով, այդ մասին հոկտեմբերի 4-ին իրազեկել է ՀՀ վարչապետին ու ՀՀ ԿԳՄՍ նախարարին։ Գործադուլավորների

«Մտածում են, որ ես կարող է անուշադիր գտնվեմ, չզանգեմ, չգրանցվեմ, բայց չգիտեն, թե ում հետ գործ ունեն». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ հանձնաժողովներում իրեն ընդունելության չարժանացնելու մասին

Այսինքն, իմ ներկայացրած հաղորդման ոչ մի գործոն, ոչ մի հանգամանք հաշվի չեն առնում, որեւէ մեկից բացատրություն չեն վերցնում: Ինձ չեն հրավիրում լրացուցիչ տեղեկությունների համար, ԱԺ-ում աշխատող այս աղջկան չեն կանչում՝ հարցնեն, թե ինչ է տեղի ունեցել, մամուլի հրապարակումներ չեն դիտարկում:

«Տանիքը՝ Հայաստան». Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում Ապարանում

Հոկտեմբերի 5-ին Ապարանի մշակույթի տանը տեղի է ունեցել «Տանիքը՝ Հայաստան» խորագրով տոնական միջոցառում, որը նվիրված էր Ազգային փոքրամասնությունների օրվան։ Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կառավարության հովանու ներքո՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ։ Տոնական ծրագրին մասնակցել են Հայաստանի ասորական, հրեական, հունական, եզդիական, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, քրդական և լեհական համայնքների ներկայացուցիչներ։ Միջոցառումն ընդգրկել

Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի մանդատը տրվել է Պետրոս Մեղրյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հերթական հաջորդ թեկնածուին փոխանցելու օրակարգով։ ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ ԿԸՀ-ն հոկտեմբերի 1-ին ստացել է նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան»

«Այս խաղաղության տակ մեծ ռումբ է դրված․ մեր 4000-5000 տարվա պատմություն ունեցող Արցախը տվել, նստել քեֆ ու ուրախություն ենք անում, ստամոքսով մտածող ազգ ենք»

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ Թուրքիան ու Ադրբեջանը նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը, Արգամ Հովսեփյանն ասաց․ «Զանգելանում միջանցք կա՞, ո՞ւմ եք ուզում խաբել։ Ասում է՝ նա նկատի ունի Զանգելանի միջանցքը, խայտառակ իրավիճակում ենք»

YoHealth-ը Concordia Summit 2025-ին ներկայացրել է իր զարգացման յոթ հիմնական ուղղությունները 

YoHealth-ը`որպես Concordia Summit-ի ամենամյա հովանավոր, սեպտեմբերի 21-24-ը Նյու Յորքում մասնակցել է միջոցառմանը՝ ներկայացնելով իր նորարարական լուծումները և կիսվել հաճախորդակենտրոն և անվտանգ միջավայր ստեղծելու իր քաղաքականությամբ։ YoHealth-ն առողջ ապրելակերպի զարգացմանն ու ոլորտի ձևավորմանն ուղղված հավելված է, որն այս պահին ընթանում է զարգացման հիմնական յոթ ուղղությամբ։ Միջոցառմանը YoHealth-ը ներկայացրել է այդ ուղղությունները՝ ընդգծելով առողջապահական ոլորտում դրանց փոխակերպող

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրել է իր 2024 թ. կայուն զարգացման հաշվետվությունը՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պաշտոնապես ներկայացրել է իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը՝ հոկտեմբերի 3-4-ը անցկացվող «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում՝ վերահաստատելով նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը։ Սա ԶՊՄԿ-ի կողմից հրապարակվող չորրորդ անընդմեջ հաշվետվությունն է՝ դարձնելով ընկերությունը Հայաստանում միակը, որը հետևողականորեն իրականացնում է ԲՍԿ հաշվետվություն։ Այս տարվա հաշվետվությունը կազմվել է համահունչ միջազգային առաջատար չափորոշիչներին (ներառյալ՝ GRI,

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի արխիվ

Փաստինֆո. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չի հանրայնացվի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից որոշում է կայացվել՝ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու մասին, ԱԺ նախագահի խոսնակի պնդմամբ՝ «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում»։ Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց այս մասին՝ նշելով, որ հաշվի առնելով հանգամանքը, որ

Շաքիի ջրվեժը գունավորող անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության. ԲԸՏՄ

Սիսիանի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031