Օրվա լրահոսը

Օդի վատ որակի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Տիգրան Ավինյան

«Բայց նաեւ հիշեցնեմ, որ օդի որակի հետ կապված մեր խնդիրները կսկսվեն նոյեմբեր ամսին, եւ այդ առումով մենք վստահաբար ունենք անելիքներ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Moody’s-ը Ակբա բանկին շնորհել է Հայաստանում հնարավոր ամենաբարձր վարկանիշը

Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։ Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող ամենաբարձր վարկանիշն է։ Գնահատականը բանկին շնորհվել է հաշվի առնելով կապիտալի բարձր բուֆերները և հնարավոր կորուստների կլանման կարողությունը, բարձր շահութաբերությունը, ակտիվների բարձր

«Արդար դատաստանը պէտք է ծառայէ ճշմարտութեան, ոչ թէ իշխանութեան մը շահերուն»

«Ակնհայտ է, որ Շիրակի թեմի առաջնորդին դեմ յարուցուած քրեական գործը իշխանութիւուններու հերթական հակաեկեղեցական կեցուծքին բացայայտ հետեւանքն է», – նշված է Իրաքի հայոց թեմի տարածած հաղորդագրության մեջ: «Արդար դատաստանը պէտք է ծառայէ ճշմարտութեան, ոչ թէ իշխանութեան մը շահերուն: Կոչ կուղղենք վերականգնելու Միքայել արք. Աջապահյանի իրավունքները», – նշված է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարի հրամանով զինծառայողը զրկվել էր իր օրինական ակնկալիքից, որին սպասել էր շուրջ 17 տարի

ՀՀ կառավարության 10.05.2019թ. թիվ 540-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի N 384-Ն որոշման մեջ կատարված լրացումով վատթարացվել է զինծառայողի իրավական վիճակը ՀՀ վարչական դատարանում ՀՀ պաշտպանության նախարարության դեմ գործերով (միայն այս տարի 216)  գերակշիռ թիվ են կազմում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու

Շինհրապարակների ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես ազդելու է ձեզ վրա. Տիգրան Ավինյանը՝ կառուցապատողներին

«Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված՝ հաջորդ տարի դիտարկելու ենք հնարավոր տարատեսակ արտոնություններ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

«Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով». Մարդու իրավունքների պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ հոկտեմբերի 4-ին և 5-ին Ծաղկաձորում կազմակերպվել է երկօրյա քննարկում՝ «Ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» թեմայով։ Միջոցառման նպատակն էր քննարկել ատելության խոսքի տարածման խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական մեդիայի և սոցցանցերի միջոցով տարածվող ատելության դրսևորումները, դրանց պատճառները, պայքարի միջազգային չափանիշները, ինչպես նաև անդրադառնալ առավել հաճախ թիրախավորվող խմբերին։ Մասնակցել են

«Շարժակազմերի պարագայում, որոնք շահագործվում են, մեր 100 տոկոս պլանավորածից 99,9 տոկոսն իրականացվել է. Տիգրան Ավինյան

«Հետեւապես սա նոր նշաձողն է: Սրանից հետո ինչ գնաց սրանից ներքեւ, արդեն պետք է հարցեր առաջացնի»,-ասաց Երեւանի քաղաքապետը:

Նախաստորագրված «խաղաղության պայմանագիրը» ու Թրամփի միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները տարբեր կերպ են հասկացել ու ըստ այդմ էլ գործում են. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Նախաստորագրված «խաղաղության պայմանագիրը» ու Թրամփի միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները տարբեր կերպ են հասկացել ու ըստ այդմ էլ գործում են․․․

Հարցին` Ադրբեջանի հետ խաղաղ համակեցություն հնարավո՞ր է, հանրության մոտ 2/3-ը` պատասխանում է` ո´չ. «Հայաքվե»

Միջազգային մայրաքաղաքներում` լինի Բրյուսելում, Պրահայում, Վաշինգտոնում, թե այլուր, Ալիևը գալիս, ժպտում ու ձեռք է սեղմում, իսկ երբ ոտքը դնում է իր հողին, սկսում է հայերի մասին խոսել որպես թշնամու:

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի թիմային առաջնությունում

Երեկ ուշ երեկոյան ավարտված առաջին տուրում մեր տղաները 2,5:1,5 հաշվով հաղթել են Լիտվայի հավաքականին, իսկ աղջիկները նույն հաշվով պարտության են մատնել Էստոնիայի ընտրանուն:

Գոռ Սահակյանը փոքր արծաթ նվաճեց, բայց երկամարտում զրո ստացավ

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր իր համար նոր՝ 71 կգ քաշային կարգում, պայքարի մեջ մտավ Գոռ Սահակյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն մեր մարզիկը, որն իրեն ավելի վստահ է զգում պոկում վարժությունում, առաջին մոտեցումով բարձրացրեց 150 կիլոգրամը, ապա միայն երրորդ փորձով կարողացավ հնազանդեցնել նաեւ 154 կգ-ը: Սակայն դա էլ բավարար էր փոքր արծաթե մեդալի

Մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Մի բան ասեմ՝ բոլորը համակարծիք կլինեն, որ Միքայել Սրբազանը կարող էր չխոսել և եկեղեցական հիերարխիայում պահպանել իր դերը՝ առանց այսպիսի զրկանքների, քանի որ այս զրկանքները իրեն ոչ մի աշխարհիկ օգուտ չեն տալիս։ Խոսակցական հայերենով ասած՝ էս մարդը ոչ մի օգուտ

«Հազարավոր գյումրեցիների մեջ չտեսա մեկին, ով վշտանար, թե Փաշինյանը քաղաքի տոնը չի շնորհավորել»․ կարծիքներ՝ գյումրեցիներից

Քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ Aravot․am-ի հետ զրույցում ասաց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը Ամենափրկիչ եկեղեցու օծման օրը Գյումրի գալով հանդերձ՝ չմասնակցեց արարողությանը, խուսափեց, այդտեղ էլ հո հարցը քաղաքականությունը չէր, անձերը չէին, հարցն այն էր, որ համայն հայությունն ունի ընդամենը մեկ կրկնօրինակ Անիի մայր տաճարի, և դա Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին է, ինչո՞ւ չպիտի խուսափի Գյումրու տոնին մասնակցելուց կամ գյումրեցիներին շնորհավորելուց։ Էդ մարդն էդպես էլ չկարողացավ դառնալ համայն հայության ղեկավարը»։

Հաճախ ձեզ վիճակվում է ոչ միայն կրթել, այլև դիմակայել դժվարությունների, երբ տարբեր ազդեցություններ կամ նույնիսկ համակարգային որոշ գործելակերպեր փորձում են շեղել ուսուցչին իր հիմնական առաքելությունից. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը  Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական

Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եթե մենք միասին լինենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել. Ռուբեն Մխիթարյան

Սիրելի՛ Գյումրեցիներ, հարգելի՛ հյուրեր, Այսօր մեր քաղաքի սիրտը բաբախում է այս բեմի շուրջ։ Մենք հավաքվել ենք ոչ միայն երաժշտություն լսելու, այլև մեր քաղաքի ուժը, մեր ժողովրդի համախմբվածությունը և մեր ապագայի հանդեպ հավատը վերահաստատելու համար։ Գյումրին քաղաք է, որ տեսել է ցավ և կորուստ, բայց չի ծնկել։ Քաղաք է, որին փորձել են կոտրել երկրաշարժը, աղքատությունը, անտարբերությունը։

Չի կարող խոսք լինել հասարակության զարգացման մասին՝ առանց Ուսուցչի ջանքերի․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր երևի թե ամենակարևոր մասնագիտական տոնն է հայ իրականության մեջ: Ինչո՞ւ եմ այսպես համոզված ասում ամենակարևոր մասնագիտական տոն, որովհետև առանց ուսուցչի, առանց մանկավարժի, առանց դաստիարակի՝ չի կարող լինել այլ մասնագիտական տոն: Չի կարող լինել շինարարի տոն, չի կարող լինել բուժաշխատողի մասնագիտական տոն, չի կարող

«Ինչպե՞ս է դասվար Լուսինե Ավետիսյանը պատկերացնում առաջին դասարանում «Մ» տառի ուսուցման, հայկական պարերի եւ հայոց լեզվի մասին դասերի անցկացումը»

61-րդ էջում հայերենի մասին գրված է ընդամենը երկու նախադասություն. «Հայերի մայրենի լեզուն հայերենն է, այն հին ու հարուստ լեզու է: Ազատը եւ Զարուհին ուսումնասիրում են մեր լեզուն»: Ու ոչ մի խոսք, ոչ մի նախադասություն Մեսրոպ Մաշտոցի ու տառերի մասին:

Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով․ Սուրեն Պապիկյան

Սիրելի՛ ուսուցիչներ Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում: Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում: Սուրեն

Ատոմ Մխիթարյան. «Այբբենարանը կրթության համակարգի առաջին դասագիրքն է, որում պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ»

«Ազգային կրթության խորհրդի» անդամ Ատոմ Մխիթարյանը «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբուբենը» խորագրով աշխատաժողովում ասաց, որ Այբբենարանում, որն, ըստ էության, ցանկացած երկրի կրթության համակարգի առաջին դասագիրքն է, պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային, ինչպես է գծում յուրաքանչյուր մարդու հետագիծը Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ: Ինչ ունենք հիմա: Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ ԱԺ-ն

Բախվել են ավտոմեքենաներ․ չորս ուղևոր հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 5-ին, ժամը 08։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «KIA», «Mercedes-Benz» և «SKODA» մակնիշների ավտոմեքենաները։

ՀՖՖ-ում, ֆուտբոլային ակումբներում Այբբենարանը կարդացե՞լ են

Թե ի՞նչ է սովորեցնում Այբբենարանը առաջին դասարանցուն, շատ օրինակներ բերվեցին  «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում: Դրանցից մեկը ֆուտբոլիստների մասին է եւ վերնագրված է՝ «Ոտք ու գլուխ»: Ահա ոտանավորը: Կա մի տղա անհանգիստ. Առավոտից թռչում բակ Գոլ է խփում շարունակ, Փքվում ամեն մի գոլից: Եվ բացի իր ֆուտբոլից՝ Ժիր ու կայտառ այդ տղան

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Չի կարող մեր երկրում ուսուցիչը լինել գնահատված, քանի դեռ կրթության նկատմամբ ակնածանքը փոխարինվում է իմիտացիոն թրենդով․ Արման Թաթոյան

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ 21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների, որովհետև տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների այլընտրանք ունեցող, պրպտուն և պահանջատեր մեր երեխաների հետ աշխատանքը պահանջում է իրապես ամուր նյարդեր, պատրաստվածության բարձր մակարդակ և անմասն նվիրում աշխատանքին։ Հոկտեմբերի 5-ը պարզապես օրացույցում առանձնացված օր է, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատելու

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 237-րդ ռակետին

Շանհայում ընթացող թենիսի Rolex Shanghai Masters մրցաշարում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, ATP վարկանիշային դասակարգման լավագույն տասնյակը եզրափակող Կարեն Խաչանովը մեկնարկելով երկրորդ շրջանից՝ 6:7, 3:6 հաշվով անակնկալ պարտություն է կրել Չինաստանը ներկայացնող Շան Ցզյունչենից, որը ATP վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է ընդամենը 237-րդ տեղը: Պայքարը տեւել է 1 ժամ 43 րոպե: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ

Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ Հարգելի՛ ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլեւ արժեքներ ու մտածողություն ձեւավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված եւ գիտակից երիտասարդությունը: Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն: Վստահ

Արմինե Դավթյան. «Եթե դպրոցում առանձնացնում ենք նյութական եւ հոգեւոր արժեքները, ստեղծում ենք մարդ, որը միայն սպառող է, մեզ դատապարտում ենք մի ընթացքի, որտեղ ճանապարհին կորցնելու ենք հոգեւորը, ազգի ինքնասիրությունը»

«Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» աշխատաժողովում ԳՊՀ դասախոս, հոգեբան Արմինե Դավթյանը համեմատելով առաջին դասարաններում օգտագործվող Այբբենարանները՝ ի ցույց դրեց դրանցում տեղ գտած բազմաթիվ սխալներն ու հակամանկավարժական օրինակները, որոնք մտահոգում, սրտի ցավ ու տագնապ են պատճառում աշխատաժողովի մասնակիցներին, մասնագետներին եւ ընդհանրապես հանրությանը: «Վտանգված են հայոց լեզվի եւ պատմական հիմքեր ունեցող հայ ազգի արմատները: Ցանկացած ժողովրդի

Թբիլիսիում ձերբակալվել են ընդդիմության 5 առաջնորդներ

«Ազատություն»– Թբիլիսիում գիշերվա ընթացքում ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմակերպչական կոմիտեի անդամներից Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն: Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաև բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ, հայտնել է ՆԳՆ-ն: Այդ արարքների համար նախատեսված է մինչև

Մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի միջազգային օրվա առթիվ Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5-ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության

Այդ նույն սկզբունքով, կառավարության և ոստիկանության մեքենաներն էլ որ օպելներ կամ չինական ամենաէժան մեքենաներից գնեին, արտաքին պարտքը այդքան չէր լինի. ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

«ՀԷՑ» ՓԲ ընկերության տնտեսությունում ամենաշատ օգտագործվող կցորդիչի ձեռքբերման արժեքը 53 000 ՀՀ դրամ է, նկարներում ներկայացված են Տաշիր Ընկերությունների Խմբի հետ կապ չունեցող, տարբեր արտադրողների առաջարկությունները բաց աղբյուրներից, այդ նույն կցորդիչի համար, առանց ՀՀ տեղափոխման արժեքի: Կցորդիչների արժեքները շատ տարբեր են` կախված որակից, ինչքան որակով ու երկարակյաց, այնքան արդյունավետ, քանի որ փոխարինումն իր շինարարական աշխատանքներով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031