Օրվա լրահոսը
Արուս Հայրապետյանը ներկայացրել է կնասպանությանը և կանանց դեմ բռնություններին առնչվող դատական վիճակագրությունը, ԲԴԽ-ի և Դատական դեպարտամենտի ջանքերը՝ ուղղված այդ գործերի արագ քնությանը
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը մասնակցել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» նախաձեռնությամբ կազմակերպված «Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույցի քննարկմանը։ Պանելային ձևաչափով քննարկմանը Արուս Հայրապետյանը ներկայացրել է կնասպանությանը և կանանց դեմ իրականացված բռնություններին առնչվող դատական վիճակագրությունը, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի ջանքերը՝ ուղղված բոլոր, այդ թվում՝ վերոնշյալ գործերի արագ քնությանը: Դեպարտամենտի ղեկավարի
Ահազանգ իրավապահներին. Վարդգես Գասպարին վիրավորանք պարունակող պաստառով հոգեկան բռնություն է գործադրել
Հիմա էսքանից հետո մի հոգևորական եկել ասումա’ իշխանությունը պետք է ձևավորվի ռազմական հեղաշրջման միջոցով… Սա ձեզ չի՞ վրդովեցնում»:
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը վերածել է Ալիևի ռեժիմի նվաճումների ցուցադրության. սակայն ֆասադի ներքո խնդիրներ են՝ կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza
2023 թվականի աշնանից ի վեր ԼՂ-ում գրանցվել է լիովին ավերված վայրերի 75%-ով աճ
Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը
Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Դա նշանակում է, որ կա ուժ, որը կարողանում է հայի հետին խելքը տալ առաջ»․ Տիգրան Աբրահամյանը եւ Արուսյակ Ջուլհակյանն իրար հարցեր ունեին
Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում հեգնել էր ընդդիմադիրներին եւ առաջարկել էր վերանվանել հայտարարության նախագիծը, այն կոչել՝ «Ընդդիմության ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին»
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ՀՀ հայց է ներկայացրել. պնդում է՝ խախտվել է անմեղության կանխավարկածի իրավունքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ դատախազության։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 3-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։ Երկրորդ նախագահի որդին հայցադիմումով պահանջում է ճանաչել անմեղության կանխավարկածի խախտումը և
Շաքիի ջրվեժում միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու քայլեր են ձեռնարկվում. ԲԸՏՄ
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը
2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները
«Մինչեւ չլինի 54 ստորագրություն, մենք այդ թուղթը մուտք չենք անելու»․ Հայկ Մամիջանյանը՝ իմպիչմենթի ժամկետների մասին
«Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ ստորագրությունը այդ թղթի տակ լինեն, շատ վտանգավոր է դա հանրայնացնելը, էլ ո՞ւր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել, որովհետեւ ամենաժողովրդավար, ԱՄՆ-ից ավելի խոսքի ազատություն ունեցող երկրում, որտեղ կա 30-ից ավել քաղբանտարկյալ, մի տեսակ չարժի այդպիսի բան անել։ Շատ արագ իշխանությունները իրենց ողջ ռեպրեսիվ ապարատը կօգտագործեն այդ ՔՊ-ականների ուղղությամբ»,- պատասխանեց Հայկ Մամիջանյանը։
Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցում հրդեհը մարվել է
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Ըստ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Այս պահին ունենք ընդամենը մեկ որակավորված հյուրանոց. Անահիտ Մկրտչյան
Այսինքն` շահագրգռությունը հյուրանոցների կողմից շատ մեծ չէր, որպեսզի դիմեին եւ որակավորվեին: Դրա համար օրենքով նախատեսվեց, որ որակավորում կտրամադրվի զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց այն միավորումների կողմից, որոնք կհանդիսանան միջազգային որակավորում տրամադրող որեւէ հաստատության անդամ, միջազգային որակավորում տրամադրող հաստատությունը պարտադիր պետք է 10 եւ ավելի երկրներում իրականացնի որակավորում:
«Կարող եմ նույնիսկ պոլիգրաֆ անցնել: Ես նման բան չեմ ասել». Էդուարդ Սպերցյանին կարող են որակազրկել
«Ա1+». Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արձագանքել է ռասիզմի մեղադրանքներին՝ հայտնելով, որ պատրաստ է ապացուցել իր իրավացիությունը։ ՌՊԼ-ի «Ախմատի» հետ խաղում Իբրահիմ Նդոնգը հեռացվել էր՝ Սպերցյանի դեմքին հարվածելու համար։ Ըստ սենեգալցու՝ «Կրասնոդարի» ավագն իրեն ասել է․ «Բերանդ փակիր, սև կեղտ»։ Սպերցյանը իր Telegram-ում տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Ես նման բան չեմ ասել։ Կարող
Արժանապատվությունը, արդարությունը և ազատությունը հասարակության համար նույնքան կենսական արժեքներ են, որքան առողջությունը մարմնի համար. Չեխ գրող
Միայն մեր սխալները անվանելով, դրանց անկեղծորեն դիմակայելով և ներողություն խնդրելով կարող է հասարակությունը սկսել բուժվել և վերաիմաստավորել իր մշակույթն ու արժեքները։ Միայն մեր սխալները անվանելով, դրանց անկեղծորեն դիմակայելով և պատասխանատվություն կրելով՝ հասարակությունները կարող են իսկապես բուժել։ Գրականության դերն այն է, որ վերացնի ժխտումը և ստիպի մեզ նայել ինքներս մեզ առանց պատրանքների։
Սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանը ցույց է տվել վայրը, որտեղ կրակել է սովորել
Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Գևորգ Հարությունյանը ցույց է տվել այն վայրը, որտեղ կրակել է սովորել Քիչ առաջ գրել էի, որ սեպտեմբերի 23-ի սպանություններով պայմանավորված Մերձավանի գերեզմանատանը գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել: Իրավապահները այստեղ էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին: Իմ տեղեկություններով՝ Գևորգը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան
ՔՊ 2023 թ. տարեկան հաշվետվությունը դեռևս ամբողջությամբ չի թվայնացվել և այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ դեռևս կայքում արտացոլված չէ. պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթում 2025 թվականի հոկտեմբերի 4-ին հրապարակված՝ «ՔՊ-Ն ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ հոդվածում կատարված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ 2023 հաշվետու տարվա համար կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ Հանձնաժողովի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման պահանջ օրենսդրությամբ նախատեսված չի եղել, իսկ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարված համապատասխան փոփոխությունը, որով նախատեսվել է կուսակցության
Քաղաքացու եկամուտների հայտարագիրը որոշ դեպքերում ավտոմատ լրացված կհամարվի. նոր կարգավորում
Իսկ այն քաղաքացինեի համար, որոնք ամեն դեպքում մուտք կգործեն համակարգ ու կլրացնեն հայտարարագիրը, լրացուցիչ օգնական ֆունկցիա կլինի: Այսինքն՝ եթե քաղաքացին իր համաձայնությունը համակարգում տա, ապա ՊԵԿ-ը կարող է տվյալ քաղաքացու ավանդներից ստացված եկամուտների տվյալները բանկից ստանալ և ինքնաշխատ լրացնել:
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել կառավարության ձևավորումից մի քանի ժամ անց
Որոշումը կայացվել է մի քանի ընդդիմադիր կուսակցությունների անվստահության քվեի մասին սպառնալիքներից հետո։
«Վարչապետը բազմիցս է ասել՝ ցույց տվեք ժողովրդին, թող լինի հանրային պահանջ հրաժարականի եւ ես հրաժարական կտամ»․ լեզվակռիվ Արծվիկ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի միջեւ
Ընդունո՞ւմ եք, որ խաբել եք 680 հազար ՀՀ քաղաքացիներին․ հարցն Արուսյակ Ջուլհակյանին հունից հանեց
Շաքիի ջրվեժի մոտ գենդեր–փարթի կազմակերպելով՝ խախտվել է բնության հուշարձանի պահպանության ռեժիմը
Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։
Այսօրվա Երևանն իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին. Սամվել Կարապետյան
Շատ բակեր հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած, որ դրսում 21-րդ դարն է
«Տիկին Ջուլհակյան, NDI-ում տասը տարի առաջ եթե ձեզ ասեին, որ ԱԺ պատգամավոր եք լինելու, այն ժամանակ էլ կծիծաղեիք, կասեիք՝ դա լուրջ չէ»․ Հայկ Մամիջանյան
Բացատրեց, օրինակ, «կեղծավորություն» ասելով նկատի ունեն մուրճը ձեռքին ՀՀ քաղաքներում եւ մարզերում շրջելը եւ ասելը՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա․․․․ «Տեսնեմ քանի՞ ձայն էր հավաքելու, եթե ասեր, որ Արցախը հանձնելու է, 120 հազարից ավել փախստականներ ենք ունենալու»։ ՔՊ-ականների անհանգիստ շարժումներին եւ ռեպլիկներին Հայկ Մամիջանյանը հակադարձեց․ «Ժողովուրդ ձեր նախընտրական ծրագիրն է, կառավարության ծրագիրն է, որը դուք ընդունել եք, հուսով եմ՝ կարդացել նոր եք ընդունել»։
2024 թ.-ին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է. Արամ Արամյանը՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի գերագույն դատարանի նախագահին
Գլխավոր դատախազի տեղակալը Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահի հետ քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող քրեական գործերով արդյունավետ քննության հետ կապված հարցեր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստանում է
Ինչո՞ւ ձեր իշխանությունը Արծվաշենը ետ չբերեց․ խորհրդարանում քննարկվում է «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը
Հայկ Մամիջանյանը հստակեցրեց՝ սա ընդամենը հայտարարության տեքստ է, իսկ իմպիչմենթի գործընթացը բնականոն ընթանում է։
Լարված իրավիճակ՝ Մերձավանում. ինչ է կատարվում գերեզմանատանը․ Լիա Սարգսյան
Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը
Անդրեասյան-Կոպիրկին հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ռուսաստան համագործակցության նոր հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համատեղ ծրագրերի և հետագա համագործակցության հեռանկարները: Ողջունելով
«Հայաստանի իշխանություններն անցել են հանցագործների կողմը, հանցագործության հիման վրա երբեք որեւէ խաղաղություն չի կարող հաստատվել»
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանի ներկա իշխանություններն արդարացնում են Ադրբեջանի կատարած հանցագործությունները եւ «փաստաբանական» ծառայություններ են մատուցում Ադրբեջանին՝ պարտակելու այդ երկրի կատարած հանցագործությունները։ Ըստ քաղաքագետի՝ սին հույսեր են Ադրբեջանի այն հույսերը, թե Հայաստանի իշխանության աջակցությունն իրենց թույլ կտա հանցագործությամբ ամփոփել Արցախի խնդիրը։ -Պարոն Ղուկասյան, ԵԽԽՎ-ում, խոսելով արցախցիների վերադարձի մասին, Նիկոլ
Քոբայրավանքի պեղումներով բացվել է նաև եկեղեցու ջրահեռացման համակարգը, որտեղից դուրս եկան խաչքարի և խեցեղենի բեկորներ, պատվանդան
Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբի պեղումներով բացվեց նաև եկեղեցու և գավիթի տանիքի միջանկյալ հատվածի ջրահեռացման համակարգը, որտեղից դուրս եկան ծածկասալեր, խաչքարի բեկոր, պատվանդան, խեցեղենի բեկորներ: Գմբեթի հարավային և արևմտյան կողմից դուրս եկան քիվերի, խաչքարի և այլ մշակութային քարերի բեկորներ, որոնք պոկվել են եկեղեցու և գավիթի պատերից… Պեղումներն իրականացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ. Մ. Խեչոյան),
Պատահեց այն, որ ռուսական հատուկ գործողությունը ձախողվեց. Սալոմե Զուրաբիշվիլի
«Նրանք մի տեսակ ծուղակ ստեղծեցին, որը նախագահական պալատ ներխուժելն էր։ Այս ծուղակը նաև ինձ անհանգստացրեց, քանի որ այն ուղղակիորեն հարվածում է նախագահի լեգիտիմությանը, որը ժողովրդի աչքում իրական լեգիտիմությունն է»,- ինչպես հայտնում է Վրաստանի «Առաջին ալիք»-ը՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ «ռուսական հատուկ գործողությունը ձախողվեց»։ «Պատահեց այն, որ ռուսական հատուկ
Նարեկ Սարգսյանի գործով 4-րդ գանգատը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Երեւան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այս տարի մոտ տասը-տասնմեկ նիստ է հրավիրվել Նարեկ Սարգսյանի գործով: Պաշտպանական կողմը բանավոր պնդեց իր միջնորդությունը` տնային կալանք, չբացակայելու արգելք ու հիսուն միլիոն դրամի անշարժ գույք գրավի վերաբերյալ, սակայն սեպտեմբերի 30-ին երեք ամսով երկարաձգվեց Ն. Սարգսյանի խափանման միջոց կալանքը: Ն.Սարգսյանի պաշտպաններից` Աննա Ծառուկյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ որոշումը դեռ չի ստացել,

















































