Օրվա լրահոսը

Ծրագրի շրջանակում հիմնադրամը համագործակցելու է նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ. մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը

Ծրագրի նպատակն է խթանել ֆիզիկական կրթությունը, հանրայնացնել ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնել համայնքային կյանքը:

Բացակայել է ախտահանիչ հեղուկը, երթևեկել են առանց դիմակի. ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումները

15 տրանսպորտային միջոցի դեպքում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջևի նստատեղում նստած ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել մեքենային հետևի նստատեղ, 4 ուղևոր և 28 վարորդը երթևեկել են առանց դիմակի։

Փաշինյան. «Այդ դեպքը բացահայտել է ինձ ենթակա ՊՎԾ-ն. կեղծ փաստաթղթերը չեն կարող իշխանության հետ կապ ունենալ»

Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, եւ կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենքը խախտելու դեպքում կենթարկվի պատասխանատվության

«Զրոյից» բիզնես ստեղծելու միջանցք ապահովելը քաղաքացիների համար «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկն է. հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին` հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել`«զրոյից»

«Իմ կյանքի անվտանգության հարցը Ձեզնից է կախված և Փաշինյան Նիկոլից. ձեզ վրա է պատասխանատվությունը մնալու». Արմեն Բիլյան

Արմեն Բիլյանը հայտարարեց, որ հանցագործությունը կոծկելու համար քննչական մարմինները պատրաստ են ամեն ինչի:

Դատական համակարգի արդյունավետ վեթինգ ունենալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է նաև իրավապահ համակարգի բարեփոխումը. առաջարկությունների փաթեթ

Վեթինգը՝ որպես առանձին վերցրած գործիք, որևէ երկրում չի նպաստում դատական իշխանության առողջացմանը։

Կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է հաստատվել Գեղարքունիքի մարզում

«Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 455 դեպք»

Գործադիրում մտածում են, թե ռեստորանների չգրանցված աշխատողներին ինչպես է հնարավոր փոխհատուցել

Ի դեպ, ձեր մատնանշած մարդկանց թվում կային աշխատողներ, որոնք ստացել են աջակցություն

ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին: Այս մասին ասվում է Եվրադատարանի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը  ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին: Եվրադատարանի հաղորդագրությունում նշվում է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներ, միացեք կորոնավիրուսի դեմ պայքարող մեր բուժաշխատողներին. Արմեն Մուրադյան

Ժամանակն է եկել, ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելու, որ «Հերացի» անունը կրող բուհի շրջանավարտն ամենազորողն է ու ամենակատարյալը:

Դեղի արդյունավետության տվյալները դեռևս ամփոփված չեն, ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց

Հիդրօքսիքլորոքվինի կիրառման վերաբերյալ Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։ Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանը չէր ներկայացել իր դեմ հայցով դատական նիստին

Անի Ոսկանյանը ազատվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում զբաղեցրած պաշտոնից: Մեր խորին համոզմամբ, իմ վստահորդի՝ բուն աշխատանքից ազատելու պատճառ իրապես հանդիսանում են այն դիրքորոշումները, որ ինքը արտահայտել է թանգարանի գործունեության վերաբերյալ:

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը. պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում

Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը արտակարգ դրության ընթացքում

«Երերացող կառավարությանը» պետք էր քավության նոխազ, որը Օսմանյան կայսրության պարագայում հայկական համայնքն էր

Հայոց ցեղասպանությունը. Ի՞նչ պատմական հանգամանքներ հանգեցրին ողբերգությանը 105 տարի առաջ: 1915 թվականը հայ ժողովրդի պատմության արյունով է նշված: Այդ տարին ազդարարեց Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության սկիզբը, որի արդյունքում սպանվեց մոտ 1,5 միլիոն էթնիկ հայ: Պատմաբաններն այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են որպես բառի ժամանակակից իմաստով առաջին ցեղասպանություն` ժամանակակից աշխարհի պատմության մեջ: Այնուամենայնիվ, ինչպես պատմության յուրաքանչյուր

Ուղեւորափոխադրողները կպարտավորվեն ունենալ թվային տախոգրաֆ

Տախոգրաֆը սարք է, որն արձանագրում է տրանսպորտային միջոցի արագությունը, վարորդների աշխատանքային ռեժիմը եւ հանգիստը

Որոշել էր 3.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու եղանակով լուծել որդու զինվորական ծառայության ժամկետի հերթական  տարեկետման հարցը

Ռ. Մ-ն համապատասխան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցելու նպատակով 2020թ. մայիսին Ն. Գ-ից ստացել է 3.000 ԱՄՆ դոլար և հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին, սակայն քանի որ վերջինս հրաժարվել է ստանալ կաշառքի առարկան, Ռ. Մ-ն 3.000 ԱՄՆ դոլարից 2.000 ԱՄՆ դոլարը հետ է վերադարձրել Ն. Գ-ի որդուն՝ Ս. Ն-ին, իսկ 1.000 ԱՄՆ դոլարի կապակցությամբ պատճառաբանել, որ նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ լինելու դիմաց փոխանցել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակել այն:

«Առցանց առեւտրի դեպքում կտրվեն առցանց ՀԴՄ կտրոններ». օրինագիծը՝ ԱԺ-ում

Գործարարը տվյալները ներմուծելու է համակարգ, որը դիտարկելու է ՊԵԿ-ը ու ավտոմատ կերպով գործարարին հետ է ուղարկելու էլեկտրոնային կտրոնը

Դիմակ չեն կրում, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց. հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին

Դիմակ չեն կրում, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց. «14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում սահմանել ամբողջ բնակչության համար՝ տնից դուրս գալը թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում»

«Մենք խոստացել ենք «Վերջին զանգը» նշել հետո». տնօրենները պետք է ջանքեր գործադրեն նման միջոցառումներ թույլ չտալու համար

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը նշել է, որ առաջիկա օրերին պարետատան կանոնների պահպանության ուղղությամբ կսահմանվի խստացված հսկողություն:

«Իմ նկատմամբ ճնշում են գործադրել, ասացին՝ սաղ գիտենք. հեսա «ագռավի սռոկ» ես գնալու. 16-20 տարի նստես». Էդգար Սողոմոնյան

Նա դատարանի դահլիճում հայտարարեց, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել. ծեծի են ենթարկել, խոշտանգել և այդպիսով փորձել ցուցմունք կորզել:

Պատրաստուկի փորձարկումները ցույց են տվել դրա բարձր արդյունավետությունը ՌՆԹ և ԴՆԹ վիրուսների նկատմամբ. բաց նամակ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ, բազմիցս լսել եմ ամենաբարձր ամբիոններում արված Ձեր այն արտահայտությունը, թե Հայաստանում գիտությունը տարիներ շարունակ մատնվել է հանցավոր անտարբերության և ժամանակն է փոխել ժողովրդի և կառավարության մոտեցումը գիտության ու գիտնականների նկատմամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը և համաշխարհային առողջապահությանը մարտահրավեր նետած Covid-2019 պանդեմիայի առկայությունը, Ձեզ եմ ներկայացնում

«Իմ նախագծերը անձնական վրեժխնդրությամբ պայմանավորել, որ ես քննադատող պատգամավոր եմ, որ ես ընդդիմադիր գործիչ եմ, ամոթ է ուղղակի». Գեւորգ Պետրոսյան

Որ իրենց նախագծերը մենք այդ նույն մանրախնդրությամբ նայենք, այդ բծախնդրությամբ նայենք, 80 տոկոսը չի անցնի:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մայիսի 28-ին կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Բաքվում ոստիկանությունը ցրել է «Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» կարգախոսով բողոքի ցույցը

«Հայերը Շուշին մայրաքաղաք են հռչակում, իսկ մեր խորհրդարանի 99 պատգամավորները համաձայնություն են տալիս Իրանից կամրջի կառուցմանը… այդ պատճառով մենք բողոքի ցույց ենք անցկացնում»,-ասել է ցույցի մասնակիցներից մեկը:

«Հոգեբուժական հաստատություններում մասնագետների կարիք ունենք». փոխնախարար

Միջին եւ կրտսեր բուժանձնակազմի կարիք էլ կա: Միայն հոգեբույժներ չէ, որ անհրաժեշտ են

Չհիմնավորված բարձր գներով իրացումներ. ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Ուսումնասիրությունն իրականացվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031