Օրվա լրահոսը
Վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը. ilur.am
ilur.am. Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշմամբ վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, ըստ որի՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29 հրամանագրերը։ Խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին դասային աստիճանից զրկելու եւ պաշտոնից ազատելու Քոչարյանի հրամանագրերին՝ այն բանից
Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ մահվան հանգամանքները պարզվում են
Քիչ առաջ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չէր, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ևս փոխանցեց, որ 20-ամյա երիտասարդին Գյումրի ԲԿ են տեղափոխել մահացած վիճակում, քննություն է կատարվում մահվան
Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ (24TV)
Կիպրոսի հայտնի «օֆշորային գործով» անցնող գործարար Աշոտ Սուքիասյանը, ում մեկ այլ գործարար Փայլակ Հայրապետյանը մեղադրում է իր կարողությունը հափշտակելու մեջ, 24TV-ի հետ բացառիկ հարցազրույցում սկանդալային բացահայտումներ է արել՝ պնդելով, որ Հայրապետյանը պատվիրել է իր սպանությունը՝ Աֆրիկայում ունեցած համատեղ հանքային բիզնեսին տիրանալու համար։ «Այո՛, ես զրուցել եմ մարդկանց հետ, որոնք խոստովանել են, որ Հայրապետյանն իրենց պատվիրել
Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են
Առողջապահության նախարարի խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում այսօր հայտնել է, որ այս պահին մոտ 10 հազար թեստ կա պահեստավորված։ Մայիսի 4-ին սահմանափակումների թուլացմանն ընդառաջ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թեստերի խնդիր չունենք, և առկա է 70 հազար թեստ և սպասվում է թեստերի տեղական արտադրություն։ 23
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը (Տեսանյութ). Ermenihaber.am
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։ Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին ոստիկանություն բողոք է ներկայացվել իսկ
«Մենք Արցախում գինի էինք խմում, Գեւորգ Պետրոսյանը կարողանո՞ւմ է գինի խմել դիմակի միջոցով». Ալեն Սիմոնյան
Ինչ վերաբերվում է դերասանություն անելուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին»:
Վրաստանի համար գազի գինը չի փոխվել. «Գազպրոմ»
Վրաստանի համար ռուսական գազի գինը չի փոխվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության մամուլի ծառայությունը: «Վրաստանի համար գազի գինը նույնն է մնացել, ինչ նախկինում էր»,-հայտնել են ընկերությունից՝ ընդգծելով, որ Վրաստանի հետ նոր պայմանավորվածություններում հստակ ամրագրված են երկրի պարտավորությունները գազի ձեռքբերման վերաբերյալ: Գործակալությունը նշում է, որ Վրաստանը Ռուսաստանից գազ չի
Բա առաջ ասում էիք՝ ՀՀ իշխանությունը հաշվետու է միայն Հայաստանի ժողովրդին, Վենետիկի հանձնաժողովին ինչո՞ւ եք հարցնում. Ալեն Սիմոնյանի պատասխանը
Հարցին՝ կա տեսակետ, որ սահմանադրական հանրաքվեն չեղարկելու պատճառը բոլորովին էլ կորոնավիրուսը չէ, հաշվարկ եք արել, պարզել եք, որ կարող է հանրաքվեն տապալեք, դրա համար որոշել եք այս ճանապարհով գնալ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա ծիծաղելի վարկած է. «Մեր համար ամենացանկալի տարբերակը հանրաքվեն է»: Նա ասաց, որ մարդկանց սպասումները լավացել են, բանակի վիճակը լավացել է, ուստի ինչո՞ւ պիտի հանրաքվեն տապալեին:
Զոհրաբ Մնացականյան. «Մենք շատ հստակ գիտենք՝ ինչ ենք ասում»
«Կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»
Խորհրդային անցյալի շուրջ դիսկուրսն անկախության շրջանում
«Խորհրդային անցյալի շուրջ դիսկուրսն անկախության շրջանում» ուսումնասիրությունը մաս է կազմում «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի, որն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։ Ուսումնասիրությունում տեղ են գտել Հայաստանի անկախության շրջանում երեք նախագահների օրոք Հայաստանի խորհրդային անցյալի վերաբերյալ հայտարարությունների հռետորաբանությունն ու դրա փոփոխության դինամիկան, ինչը կարևոր պատկերացումներ է տալիս նորանկախ Հայաստանի
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը համարում է առանցքային ձեռքբերում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությամբ ու ատելությամբ կատարվող հանցանքների կանխման գործում։ Այն նաև կարևոր է համաեվրոպական մակարդակում մարդու իրավունքների համակարգի ամրապնդման տեսանկյունից։ «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Եվրոպական դատարանն
Արդարադատության նախարար. Փաստահավաք խմբի ստեղծումը դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված իրողությունների հերթական իրագործումն է
«Առանձին մարմին է ձևավորվելու, որը ունենալու է առանձին ֆինանսավորում»
Պոլսահայ մտավորականի արձագանքը՝ թուրք ոստիկանի ազգայնամոլական հայտարարությանը. Ermenihaber.am
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։ Թուրք ոստիկաններից մեկը գրկել է լացող երեխային ու հանդիմանել ծնողին․ «Ձեր երեխաներին դուրս եք թողնում, նրանք էլ ոստիկան տեսնելիս վախենում են։ Մենք հույն ոստիկա՞ն ենք, ինչ է, ինչու՞ պիտի երեխաները մեզանից վախենան»։ Պոլսահայ մտավորական, քաղաքական հետապնդումերի պատճառով ներկայումս
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն ամփոփում է Տավուշում անցկացրած աշխատարանների արդյունքները
Կարևորելով ՀՀ մարզերում հայալեզու որակյալ ու անվճար կրթական նյութերի հասանելիությունը և համագործակցելով Տավուշի մարզպետարանի հետ՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 21 աշխատարան կազմակերպեց մարզի սահմանամերձ համայնքների դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար։ Այս նախաձեռնության շնորհիվ Տավուշի սահմանամերձ գյուղերի 19 դպրոցների 5-8-րդ դասարանների 360 աշակերտ հնարավորություն ստացավ խորացնելու մաթեմատիկայի գիտելիքները, իսկ 25 ուսուցիչ՝ նոր
Շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝«Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև
Արցախի ԱԺ նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Չեմ կասկածում, որ շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ
2020թ. ընթացքում արձանագրված սպանությունների, սպանության փորձերի, սպանության նախապատրաստության և անձի անհայտ կորելու դեպքերով հարուցված քրեական գործերի 97,3%-ը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Ըստ օրակարգի՝ զեկուցվել է 2019թ. ընթացքում կատարված սպանության և սպանության փորձերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի, 2020թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում սպանության, սպանության փորձերի, սպանության նախապատրաստությունների և անհայտ կորելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերով
Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել
Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր: Դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին: Այսպիսով՝ մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնելու հետազոտություն՝ ստուգելու արյան թթվածնով հագեցվածությունը, կամ ինչպես ընդունված է
«Կորոնավիուսի մասին կեղծ լուրերը մարդ են սպանում, կեղծ լուրերը վիճակն ավելի են վատթարացնում»
Այսօր «Մեդիա կենտրոնում» 14 օր սահմանել խիստ կարանտինային ռեժիմ մի շարք հասարակական կազմակերպությունների՝ առաջարկի քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեցին՝ արտակարգ դրության օրերին կանոնները չեն պահպանվել, հիմա էլ մարդիկ դիմակ չեն կրում, երբ այն պարտադիր է: Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց՝ Covid 19-ի մասին
Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։ Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 36 տնտեսվարողի մոտ, որոնցից 21-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել
Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար
2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործով։ Դատարանը վճռեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածները։ Հատկանշական
«Կարո՞ղ է՝ սկսել են ընդդիմությանն ատկատ տալ». Փաշինյանը՝ Գորգիսյանին
Պարզ ասեմ՝ չի վերացվելու, որովհետև նրանք, ովքեր ուզում են, որ դա վերացվի, նրանք լոբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի
«Ինչպե՞ս կարող ենք համակերպվել, որ մարդիկ կարող են մահանան առանց պատշաճ բուժօգնություն ստանալու»
Մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար: Այս առաջարկի հեղինակներից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց՝ այս առաջարկն առաջին հերթին առողջապահական համակարգի շահերից է բխում, դա կբերի համակարգի բեռնաթափմանը, բայց կառավարությունն
Հանրային վայրերում հայտնաբերվել է 357 անձ, որոնք դիմակ չեն ունեցել
Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։ Ոստիկանության կարգախմբերը հայտնաբերել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու
«Բարեբախտաբար, հունիսի վերջին չենք ունենա 500 000 վարակված». Արսեն Թորոսյան
Կրկնում եմ՝ բոլորս մեր վարքագիծն այնպես պետք է մշակենք, դիմակներն այնպես ճիշտ կրենք եւ ձեռքերն այնպես ճիշտ ախտահանենք, որ չկանգնենք կոլապսի առաջ
«Վստահությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Ռուսաստանի, հայերի և ռուսների միջև, պետք է շարունակվի նաև ձեր շնորհիվ»
Նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար հանդիպում-զրույց է ունեցել Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է կորանավիրուսի համավարակին, ինչպես նաև դրա հետևանքներին և ազդեցությանը: Հանրապետության նախագահն առաջին հերթին բոլորին հորդորել է լուրջ վերաբերվել
ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի արդյունքում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։ Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը
«Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար
Ուստի եթե որեւէ բան կորի, ապա դա կարող է լինել թե բաց, թե փակ ֆոնդի դեպքում
Գերասիմ Վարդանյան. «Մեր արյունը չի վաճառվում, պահանջատիրությունը` չի սակարկվում»
Արտակարգ դրության ավարտից հետո հանդես ենք գալու ավելի կոնկրետ գործողություններով
Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին
Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով (հղումը) ևս արձանագրվեցին կարևոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում էինք դեռևս ամիսներ առաջ՝ նոր համաճարակի տարածման նախնական փուլում: 2020թ. մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,4 տոկոսով, իսկ ապրիլին արդեն՝ 17,2 տոկոսով: Աննախադեպ բացասական այս միտումն արդեն իսկ հանգեցրել է 2020թ. առաջին չորս ամիսների տնտեսական ակտիվության
«Կարծես թե դա նորություն է ձեզ համար». ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հակահայ քարոզչության մասին
Երեւի չեք նկատել այն հոդվածը, որը հակադարձում էր ձեր նշած հոդվածին եւ այն գրվել է ԱՄՆ քաղաքացու կողմից, որը փախստական է Ադրբեջանում


















































