Օրվա լրահոսը
Խոսելով խորհրդարանում «ՔՄԴ» կուսակցության պատգամավորների ներկայացվածության մասին՝ Արթուր Թովմասյանն ակնկալել է քաղաքական ակտիվություն և նախաձեռնողականություն
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երիտասարդների ներուժի լիարժեք ներգրավումը տարբեր ասպարեզներում:
Թալանածը հետ կբերենք, տնտեսությունը կզարգանա. սա իր փաթեթավորման և մարկետինգի տեսակետից ամենագայթակղիչ ծուղակն է. Վահե Հովհաննիսյան
Պետք է դիմել միջազգային օգնության խնդրանքով. մեզ պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, դեղորայք։
«Էդմոն Մարուքյանը պիտի ներողություն խնդրի Սասուն Միքայելյանից՝ նույն ձեւ հրահրելու, նույն ձեւ Սասունին խփելու համար». Վահե Ղալումյան
Հարցրեցինք՝ դուք ներողություն չե՞ք պատրաստվում խնդրել Էդմոն Մարուքյանից՝ նա պատասխանեց. «Ես ներողություն խնդրել եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից, եւս մեկ անգամ եմ խնդրում: Էդմոն Մարուքյանից ներողություն խնդրելու խնդիր չունեմ, մինչեւ ինքը ներողություն չխնդրի Սասուն Միքայելյանից, Ալեն Սիմոնյանից»:
Ամենօրյա ռեժիմով պետք է խստացնենք վարչական հարկադրանքի մեթոդները. Փաշինյան
Անհրաժեշտ է կրել դիմակ, պարբերաբար ախտահանել/լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն. այս կանոնները պահպանելու ենք հանրային հաղորդակցության և վարչական վերահսկողության մեթոդներով. վարչապետ Փաշինյան
Աննա Ջավախյանը՝ ԵԿՄ-ի, մանկապարտեզները վերադարձնելու եւ 100-ավոր դիմումների մասին
Եթե անգամ վարձակալած տարածքներն էլ ազատվեն, մանկապարտեզներում հերթերի հարցը 100 %-ով չի լուծվելու
Ոստիկանությունը կոչ է անում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով պարետի որոշումները
Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։ Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։ Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում, մասնավորապես՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի, Աղավնավանքի, Գոշավանքի, Հայրավանքի, Մայրավանքի, Ծաղկեվանքի, Գեղարդավանքի, Ամբերդի և այլ սրբատեղիների հարակից տարածքներում և տեսարժան
Սամվել Բաբայան. Մեզ վստահված քվեները ծառայեցնելու ենք քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը, որտեղ արտահայտվելու ազատությունը լինելու է գերակայություն, զրպարտությունը և ատելության խոսքը՝ քրեորեն պատժելի
Առաջիկայում հանդես կգամ մեկնաբանությամբ:
Կայուն, միաժամանակ վտանգավոր իրավիճակ Շիրակում․ 18 անախտանիշ հիվանդի տուն են ուղարկել
Շիրակի մարզպետարանի տվյալների համաձայն՝ այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, որոնցից 18-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ողջունելի է համարել նախագահ Սարգսյանի նախաձեռնությունները` նշելով, որ պատրաստ է իր մասնագիտական կարողություններով և փորձով աջակցել Երևանի ու Գյումրիի համար կարևոր ծրագրերը կյանքի կոչելուն
Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս երկու նախաձեռնությունների վերաբերյալ կարևոր է ճարտարապետի կարծիքը, ով ոչ միայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է, այլև իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել Գյումրիի պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի պահպանման գործում՝ մասնավորապես նախագծելով և կառուցելով «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը։
Կառավարությունը կաջակցի զրոյից բիզնես ստեղծել. hաստատվեց հակաճգնաժամային 19-րդ ծրագիրը
19-րդ ծրագրի ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։
Ռուբեն Մելիքյան. «Ազգային ժողովն ինքն իրեն վերապահում է լրացուցիչ լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն»
Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն։
«Հայ պարկը» համազգային գործ է, համազգային ստեղծագործություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած գաղափարի եւ օրերս հնչեցրած «Հայ պարկ»՝ համազգային հիշողության այգի հիմնելու առաջարկության հեղինակային իրավունքը ժողովրդինն է, ժողովրդական, քանի որ մեծ հաշվով դրա ինչպես հասցեատերը, այնպես էլ սեփականատերը մենք բոլորս ենք: Եթե «Հայ պարկը» դիտարկենք սոսկ որպես այգի-նախագիծ, գուցե թե առաջին հայացքից այն թվա պարզ մի գծապատկեր, որքան էլ որ այդ նախագծի
«Դուք շատ պարզ եք ասել, որ Սերժ Սարգսյանը թանկ նվեր է տվել Բուքիքիոյին». Սամսոնյանը՝ Հովակիմյանին
Իհարկե, հասկանում եմ, թե դուք ինչպես եք ընկալել, բայց ձեր ընկալումն իմ խոսքերի իրավական հիմք չի կարող լինել: Պետք չէ ինձ վերագրել մի բան, որը չեմ ասել
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին. վարակման դեպքերի թիվն անցել է 158․000-ը. Ermenihaber
Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 121.507 մարդ, իսկ 739 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին. «Ոչ, հարգելի դատարան»
Բողոքի դեպքում շինարարությունը չի կասեցվի
Հաստատությանը կհատկացվի շուրջ 202 մլն դրամ. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը
160 խնամյալների համար ՀԿԽԸ կողմից բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:
Ուկրաինուհուն 8,5 տարվա ազատազրկման են դատապարտել Հայաստանում
Իլյանայի հարազատները եւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ու հյուպատոսարանը պատրաստ են փնտրել վարձով բնակարան, որտեղ Ի. Շելեւերը կգտնվի այնքան, որքան կընթանա սույն քրեական գործի դատաքննությունը: 2015թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Ս. Ոսկանյանը որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական գործ
Մանվել Շահվերդյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արա Գալոյան. Աշխատատեղերն ավելացել են, բերքը՝ պակասել. նախորդ տարիների վիճակագրական տվյալները հայտարարվում են անարժանահավատ
Համեմատության մոդայիկ մեթոդաբանություն
Եթե կա ախտորոշված 7 հազար դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր. Վարչապետը պարզաբանում է՝ ինչու է դիմակ կրելը պարտադիր
Եթե քաղաքացիները խախտեն պարետատան սահմանած կանոնները՝ դիմակ կրելը, նույնիսկ փողոցում, կդառնա պարտադիր
Կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը
Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը
«Ես չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց. ես հրաժարվում եմ իմ ցուցմունքից». Էդգար Սողոմոնյան
«Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ ցուցմունք տված Էդգար Սողոմոնյանը դատարանի դահլիճում հրաժարվեց իր ցուցմունքից:
Համլետ Գասպարյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Երկարամյա և արդյունավետ գործունեության համար Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Արամայիսի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով
Սեւակը հաստատ պիտի սրբագրեր իր խոսքը
Ժամանակին Պարույր Սեւակն անհանգստությամբ գրել է, թե մեր օպերան ու բալետը արխայիկ շրջանից հեռու չեն անցել եւ շարունակում են խոչընդոտել նորարարությանը։ Եթե հրաշքով գրողը 2013թ. ներկա լիներ Երեւանի օպերային թատրոնում «Երազը» բալետային ներկայացմանը, նա հաստատ պիտի սրբագրեր իր խոսքը։ Ասվածը վերաբերում է Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ, Ժակլին Սարխոշյանի խորեոգրաֆիայով նշյալ բալետ-ֆանտազիայի բեմադրությանը, որի ձեւավորման հեղինակն է
Եկեղեցու մոտ վիճել է 68-ամյա տղամարդու հետ, որն էլ քարով հարվածներ է հասցրել նրա գլխին և զրկել կյանքից. ոստիկանները բացահայտել են Կոտայքի մարզում կատարված սպանություն
Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերեցին մշտական բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին` գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով:
Սամվել Ավանեսյանը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար
Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակելու մասին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Ա. ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը. Դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական
Ոստիկանությունը երեկ Դավթաշենում «ռեյդ» է արել, նախապես չի հայտարարվի՝ հաջորդը որ վարչական շրջանն է
Մոնիթորինգի արդյունքում պարզել են, որ երեխաների 8.3 տոկոսն է հաճախում շուրջ 120 մանկապարտեզներ։
Տիգրան Աբրահամյան. ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում
Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել, սակայն այս փուլում դրանց դրսևորումներն առավել տեղային բնույթ են կրելու:
Կորսված երկու տարի եւ կոլապս՝ բարձրագույն կրթության ոլորտում
Հանրային կյանքի ցանկացած ոլորտից իսպառ վերացել է բովանդակությունը, որեւէ ուղղությամբ մասնագիտական քննարկում, խոսույթ չկա։ Եթե իշխանափոխության առաջին ամիսներին նախկին իներցիայով որոշակի ոլորտային քննարկումներ ծավալվում էին, ապա հիմա պարզապես բովանդակություն չկա, բայց չէ՞ որ համակարգային խնդիրներ կան, որոնց ժամանակին չկարգավորելը լրջագույն հետեւանքներ կարող են առաջացնել ապագայի համար։ Այդպիսի իրավիճակ է ստեղծվել ինձ համար հարազատ կրթության ոլորտում,


















































