Օրվա լրահոսը
Մշակվել է դատավորների վերահսկման գործուն մեխանիզմների համակարգ. «Իմ Ձայնը»
Դիմում ենք փաստաբաններին և իրավապաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ մեզ ուղղել քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունները՝ առանց մանրամասների բացահայտման, որպեսզի չխախտվի քննության գաղտնիությունը։
Բանանը 120-130 դրամով թանկացել է
Խաղացողների քանակը բավականին մեծ է, ուստի մենաշնորհի մասին խոսք չկա
Իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ. Թումանյանից-Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
Առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
«Ամեն ինչ կարող եմ հասկանալ, բացի ապրիլյանը, որովհետեւ դա բոյկոտի ենթակա թեմա չի». Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրներ են լուծում ու ամենայն հավանականությամբ, վաղը ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստ կանեն, որտեղ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցեր կուղղեն տեսակապով: Նա տվել է իր համաձայնությունը:
Աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ աշխատավարձ է դուրս գրվել և յուրացվել. ոստիկանությունը Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում ապօրինություններ է բացահայտել
Աշխատանքի չի ներկայացել, բայց նրա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայությունները նշելու փոխարեն գրառումներ են կատարվել ներկա լինելու վերաբերյալ և 2015 թ. սեպտեմբերի մեկից մինչև 2020 թ. ապրիլ ամիսը վճարել մոտ 4 միլիոն դրամ:
«Եթե դիմակները վաճառվեն ավտոմատ-սարքերով, գինը մոտ 100 դրամով էժան կլինի». ՏՄՊՊՀ նախագահ
ՀՀ-ում դիմակի ամենաբարձր գինը, որը ֆիքսել ենք, 220 դրամն է: Հասարակ դիմակի՝ լայն սպառման տեսակի մասին է խոսքը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 26-29-ի ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 25-ի
ԿԳՄՍ նախարարը՝ «դագաղի մեխերը խփելու», տեղակալի եւ Սմբատ Գոգյանի մասին
Դիանա Գալոյանին էլ կոչ եմ անում հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից՝ մրցույթի ստվերումը զրոյացնելու համար
Արմեն Աշոտյան. Այս կառավարությունը ունակ չէ գեներացնել, կայացնել և իրագործել որոշումներ մեր տարածքում մեր ժողովրդի նկատմամբ
«Կառավարությունը, գցելով մեղքը ժողովրդի վրա ու պնդելով, թե ժողովուրդն իրեն չի լսում, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին»
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 3-4 աշխատակցի ստիպում են ազատման դիմում գրել, նրանք պնդում են, որ Մարությանի կնոջը հաճախ տեսել են ՀՈԱԿ-ում
ՀՈԱԿ-ի աշխատակիցներին պատճառաբանում են, որ նրանց աշխատանքը չի գոհացնում
Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված Մասիս Այվազյանն արդարացվել է
ՀՀ վճռաբեկ դատարանը դատավճիռը բեկանել է և հայտարարել արդարացում
«Կոնյակի ոլորտում անբարեխիղճ մրցակցության կասկած կա». ՏՄՊՊՀ
Մեր ուսումնասիրության արդյունքում մթերված խաղողի ծավալները 70 000 տոննայով «իջան»
Արցախի իշխանությունները ԶՈւ հրամանատարական կազմի հետ միասին, կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ
Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումներն ուշադիր հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին:
«Ոնց որ թե ես էլ եմ սկսում հավատալ, որ իսկապես վնգստալու երեւույթ կա». Գեւորգ Պետրոսյանը՝ դատավորներին
Խոսելով Նիկոլայ Բաղդասարյանի հետ կատարված միջադեպի մասին՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Կան մարդիկ, ովքեր ինքնահաստատվելու անհաջող փորձերի սիրահար են»:
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. Ermenihaber
Խոսել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, վերահաստատել 2 երկրների համագործակցության ու համերաշխության շարունակականությունը։
Հակամրցակցություն՝ շաքարի ու կարագի շուկայի խոշոր խաղացողների կողմից. ընթանում են վարույթներ
ՀՀ-ում դեկտեմբեր-հունվար-նոյեմբեր ամիսներին 200 դրամով շաքար վաճառելը չի արտահայտում տնտեսության վիճակը, եւ գուցե միտված է նոր տնտեսվարողներին շուկայից դուրս հանելուն
Ադրբեջանն ինչ խնդրանք ունենա` կբավարարենք. Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի ընտրություններին. Ermenihaber
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «DİM TV Alanya» հեռուստաընկերության ուղիղ եթերում պատասխանել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին և Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շար հարցերի։ Նա նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին, օրերս այնտեղ կայացած նախագահական ընտրություններին: Ադրբեջանից Էլշադ Էյվազովը Չավուշօղլուից հարցրել է, թե երբ է Թուրքիան աջակցելու Ադրբեջանին, որպեսզի վերջինս «կարողանա իր սեփական հողերը
«էդ հլը հարց է՝ դիմակ կրո՞ղն է իրանից վտանգ ներկայացնում, թե՞ չկրածը». Գեւորգ Պետրոսյանը հրաժարվում է դիմակ կրել. «20-30 հոգով քեֆ են անում առանց դիմակների»
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փոխանցեց, որ ֆեյսբուքում արդեն քննադատությունների ալիք է բարձրանում, պահանջում են պատժել ինչպես Պետրոսյանին, այնպես էլ իրեն՝ որպես հանձնաժողովի նախագահ:
Արայիկ Հարությունյան. Եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության
Իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին»
«Այս տարի ավելի շատ բողոքներ ունենք պետական մարմինների դեմ». Գեղամ Գեւորգյան
Չեմ հիշում դեպք, երբ պետական մարմինը եւ պաշտոնատար անձը պատասխանատվության են ենթարկվում
Ապագան ձերն է, հատկապես, որ այն ստեղծում եք հենց դուք. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
«Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում»
«Անընդունելի է այս միջադեպը, ես ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում՝ հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպի հետ կապված». Վլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյանը Գեւորգ Պետրոսյանի վեճի համար ներողություն խնդրեց:
Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը գալիք օրերի հումանիտար աղետի ահազանգն են. Էլինար Վարդանյան
Դիմակների վերաբերյալ շոուի փոխարեն պետք է տեխնիկական և մասնագիտական օգնություն խնդրել Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, այլ երկրներից, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում մյուս երկրները: Այսպիսի տեմպերով մեր առողջապահական համակարգին կոլապս է սպառնում, իշխանությունները ինքնուրույն չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը։
«Սփրեդը, բուսայուղով թթվասերն ու կաթնաշոռն առանձին դարակաշարերում կվաճառվեն». ՏՄՊՊՀ նախագահ
Շուտով ուսումնասիրությունը կավարտենք, եւ տնտեսվարողներին առաջարկելու ենք փոփոխություն
Բարձր եմ գնահատում վերջին շրջանում հայ-հորդանանյան հարաբերություններում գրանցված դրական զարգացումները. Արմեն Սարգսյանի ուղերձը Հորդանանի թագավորին
Այսօր, համավարակի հետևանքով աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, կարևորում եմ մեր փոխգործակցությունը նաև դրա հետևանքների հաղթահարման գործում:
«Ձե՞զ ով ձայն տվեց, իա՛, մի հատ դուք հլը ձեր չափի մեջ մնացեք». Գեւորգ Պետրոսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը վիճեցին
Կողքից միջամտեց իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց ձե՞զ ով ձայն տվեց, իա՛: Մի հատ դուք հլը ձեր չափի մեջ մնացեք: Հանձնաժողովի նախագահ կա: Դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»: Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացավ. «Ես Նիկոլայ Բաղդասարյանն եմ»: Գեւորգ Պետրոսյանն էլ հեգնեց. «Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում, ի՛»: Բաղդասարյանն արձագանքեց. «Ի էլ, մի բան էլ ավել»:
Վլադիմիր Գասպարյան. «Սթափվե՛ք: Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը»
Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր…
«Ամեն դեպքով վարույթ չենք կարող սկսել». ՏՄՊՊՀ-ն՝ կորոնավիրուսի ճգնաժամում աճող գների մասին
Պարբերաբար հարցադրումներ էին հնչում, թե արդյոք գների բարձրացումը պատժելի՞ է օրենքով, ՏՄՊՊՀ-ն նման դեպքերում ունի՞ անելիք, թե ոչ
Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՃՈ աշխատակիցների և քաղաքացիների միջև. 1 անձ ձերբակալվել է. 168.am
4 անձ բերման է ենթարկվել
Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք
Հիվանդությունը հաղթահարել է ևս 3 քաղաքացի


















































